Տարբերակի փոփոխություններ

Ուղղորդիչ:  Առաջին մակարդակ

Տարբերակի փոփոխություններ

Previous pageReturn to chapter overviewNext page

Բացել/Փակել թաքցված տեքստը

2024

Տարբերակ 

Հրապարակման

ամսաթիվ * 

Մեկնաբանություն 

Փոփոխությունների ժամանակահատված

Տարբերակ 7.3.17

01.09.2024

7.3.16-ի շտկումներ

10․09.2024-02.10.2024

Տարբերակ 7.3.16

01.09.2024

Հիմնական տարբերակ

06.06.2024-10․09.2024

Տարբերակ 7.3.15

01.06.2024

Հիմնական տարբերակ

23.01․2024-06․06.2024

Տարբերակ 7.3.14

15.01.2024

Հիմնական տարբերակ

01.11․2023-23․01.2024

 

minus 2023

minus 2022

minus 2021

minus 2020

minus 2019

minus 2018

minus 2017

 

 

Այն պատվիրատուները, որոնց ՀԾ-Հաշվապահ համակարգի սպասարկումն ավարտվել է հիմնական տարբերակի տրամադրման ամսաթվի դրությամբ, ավելի թարմ տարբերակները ստանալու համար պետք է կնքեն սպասարկման պայմանագիր:

 

 

Տարբերակ 7.3.17 (10․09.2024-02.10.2024)

 

Նոր հնարավորություններ

Excel-ից խմբային ներմուծման ֆայլերի ցանկում ավելացվելու է ImportWithAnalytics անունով թղթապանակ, որում ներառված կլինեն Անալիտիկ խմբերով հաշվառման համար նախատեսված խմբային ներմուծման ֆայլեր:

Ծրագրի տեղադրման msi ֆայլում հանվել են Ամպային և Ցուցադրական տարբերակների դրոշակները:

 

Լուծված խնդիրներ

Աշխատակցի միջին աշխատավարձի հաշվարկման խնդրի կարգավորում, որը առաջանում էր,  եթե տվյալ ամսում միջին աշխատավարձի հաշվարկի մեջ միայն 1/12-ի չափով մասնակցություն ունեցող հավելում էր հաշվարկվել, միջին աշխատավարձում տվյալ ամիսը նույնպես հաշվի էր առնվում:

Վճարումներ և փոխանցումներ մատյանում նույն բանկի մի քանի հաշիվներ նշելու դեպքում բացված մուտքի պատուհանը փակելիս առաջացող խնդրի կարգավորում:

Հաշիվների սերիա-համարների վերագրում կատարելիս ոչ բոլոր հաշիվների արտացոլման հետ կապված խնդրի կարգավորում:

Դուրս գրված հաշիվների մատյանում բացի Ինքնահաշիվ հանդիսացող Ստացված ծառայություն փաստաթղթերից նաև մնացած Ստացված Ծառայություն փաստաթղթերի արտացոլվելու հետ կապված խնդրի կարգավորում, եթե դիալոգ պատուհանում Փաստաթղթի տեսակը նշվում է Ստացված ծառայություն:

Ինքնահաշիվ հանդիսացող հաշիվները արտահանելիս Գործընկերոջ սխալ տվյալների լրացման հետ կապված խնդրի կարգավորում:

 

 

 

Տարբերակ 7.3.16 (06.06.2024-10․09.2024)

 

Նոր հնարավորություններ

Հաշվապահություն

Ստացված ծառայություններ փաստաթղթի ընդհանուր էջում ավելացվել է Ինքնահաշիվ դրոշակ: Դուրս գրված հաշիվների մատյանից հնարավոր է այդ փաստաթղթերը արտահանել e-Invoicing` որպես Մատակարարի անունից դուրս գրված հաշիվ: Դուրս գրված հաշիվների մատյանում կարտացոլվեն այն Ստացված ծառայություններ փաստաթղթերը, որոնցում դրված է Ինքնահաշիվ դրոշակը:

 

7.3.16.6

 

Ստացված ծառայություններ փաստաթղթում ավելացվել է Մատակարար էջ, ինչպես Պահեստի մուտքի օրդերում է:

Ավելացվել է Ստացված հաշվի հիման վրա Հավելյալ ծախսերի բաշխում և Հիշարար օրդեր փաստաթղթեր ստեղծելու հնարավորություն:

Ստացված հաշիվներ ներմուծելիս, եթե e-Invoicing համակարգում մատակարարի հաշվեհամարը տարբերվում է ծրագրում նշված հաշվեհամարից, e-Invoicing-ում նշված հաշվեհամարը ավտոմատ կավելացվի գործընկերոջ տեղեկատուում:

Ստացված հաշիվների մատյանը կանչելիս դիալոգ պատուհանում առանձնացվել են Դուրս գրման և Մատակարարման ժամանակահատվածները:

 

7.3.16.8

 

Անալիտիկ խումբ 1-ի և Անալիտիկ խումբ 2-ը T-հաշիվներում ավելացվել է մյուս Անալիտիկ խմբի հոդվածը և գործընկեր նշելու հնարավորություն: Այս հնարավորության շնորհիվ մեկ հաշվետվությունում հնարավոր կլինի տեսնել հաշվի, Անալիտիկ խումբ 1-ի, Անալիտիկ խումբ 2-ի և գործընկերոջ մնացորդը:

Դրամարկղ տեղեկատուից ՀԴՄ կարգավորումներն այսուհետ հնարավոր կլինի կատարել նաև ադմինիստրատորի կարգավիճակ չունեցող օգտագործողով:

Գործընկերներ տեղեկատուում ավելացվել է հանրային ծառայությունների համարանիշ դաշտը` ֆիզիկական անձ հանդիսացող գործընկերների տվյալների լրացման համար: Դաշտի արժեքը արտացոլվում է նաև Հաշիվ-Ապրանքագիր, Վաճառք (Մանրածախ) և Վերադարձ գնորդից փաստաթղթերում և արտահանվում է փաստաթուղթը e-Invoicing համակարգ տեղափոխելիս` համապատասխան դաշտի արժեքը լրացնելու համար:

 

7.3.16.2

 

Ավելացվել է Փոխադարձ հաշվարկների ստուգման ակտ փաստաթղթի տպման տեսքում Գումարը բառերով արտացոլելու հնարավորություն: Հնարավորությունը կիրառելու համար անհրաժեշտ է Ադմինիստրատորի գործիքներից Տպելու ձևանմուշներում խմբագրել տպելու ձևանմուշը և կատարել կարգավորումներ:

Ձեռքբերման փաստաթղթերի մատյանում ավելացվել է ԱԱՀ-ի տեսակ սյուն։

Ձեռքբերման փաստաթղթերի մատյանում այսուհետ կցուցադրվեն նաև Վերադարձ մատակարարին փաստաթղթերը:

Ձեռքբերման փաստաթղթերի մատյանի դիալոգ պատուհանում ավելացվել է Ցույց տալ ելքերի գումարները բացասական դրոշակը։

 

7.3.16.4

 

Ներմուծել տվյալները ՀԾ-Առևտուր համակարգից գործողությունը այսուհետ հնարավոր կլինի կատարել նաև Հաշվապահություն ենթահամակարգի Գործողություններ բաժնից:

 

Պահեստ

Տեղեկանք ՆԱ առկայության մասին հաշվետվության կոնտեքստային ցանկի Ստեղծել փաստաթուղթ հրամանով այսուհետ հնարավոր կլինի ստեղծել նաև Վերադարձ մատակարարին փաստաթուղթ:

e-Invoicing ենթահամակարգի օնլայն աշխատանք բաժնում Ստացված հարկային հաշիվներ և Ստացված հաշվարկային փաստաթղթեր մատյանները բացելիս դիալոգ պատուհանում ավելացվել է Ճշգրտող հաշիվների գումարները բացասական թվով տեսնելու հնարավորություն:

 

7.3.16.1

 

Տեղափոխման փաստաթղթում ավելացվել է նոր դաշտ` Ավտոտրանսպորտային միջոց, որը նշելիս ավելանում են ևս 2 նոր պարտադիր դաշտեր` Մակնիշ և Պետհամարանիշ: Տեղափոխման փաստաթղթերը e-Invoicing արտահանելիս այս դաշտերը նույնպես արտահանվում են:

 

7.3.16.3

 

Ոչ ադմին օգտագործողներին հնարավորություն է տրվել Մատակարարի ապրանքացանկեր տեղեկատուում կատարել գործողություններ, օրինակ` ավելացնել նոր նյութական արժեք կամ ծառայություն:

Հաշիվ-Ապրանքագիր և Վաճառք(Մանրածախ) փաստաթղթերում ավելացվել է Սոցիալական ծախս կատարած անձի տվյալները լրացնելու հնարավորություն: Տվյալները արտահանվում են փաստաթուղթը e-Invoicing համակարգ տեղափոխելիս` համապատասխան դաշտի արժեքը լրացնելու համար:

 

.7.3.16.5

 

Աշխատավարձ

Աշխատակիցների հաշվարկային թերթիկները խմբային եղանակով ուղարկելիս այսուհետ կբերի հաղորդագրություն ուղարկման արդյունքների վերաբերյալ:

Excel-ում հաշվետվությունների ձևավորման բանաձևերում ավելացվել է նոր բանաձև` GetEmployeeCodeFromDepositAccount, որը վերադարձնում է աշխատակցի տաբելային համարը ըստ աշխատակցի հաշվարկային հաշվի: Բանաձևի աշխատանքը նկարագրված է Օգնության Հաշվետվությունների ձևավորում EXCEL-ում բաժնում:

 

Բանկ

Վճարումներ և փոխանցումներ մատյանում ավելացվել է նույն բանկի մի քանի հաշիվներ նշելու հնարավորություն:

Ավելացվել է Ինտերնետ բանկից ներմուծված գործառնություններ մատյանից Վճարման հանձնարարագիր, Դրամարկղի մուտքի և ելքի օրդեր փաստաթղթեր ստեղծելու հնարավորություն:

 

Ընդհանուր

Համակարգի թարմացման ժամանակ այսուհետ կցուցադրվի հուշող հաղորդագրություն, որ Excel ֆայլերը պետք է փակ լինեն։

 

Լուծված խնդիրներ

Պահեստի մուտքի օրդեր (որը ստեղծվել է Ստացված հաշվի հիման վրա) փաստաթղթի հիման վրա Պահեստի ելքի օրդեր ստեղծելիս գումար դաշտի հետ կապված խնդրի կարգավորում:

Հաշվային պլանում 525  «Պարտքեր պարտադիր սոցիալական ապահովության գծով» հաշվի տեսակի ճշտում:

Վերադարձ գնորդից փաստաթղթից ՀԴՄ կտրոն տպելիս առաջացող խնդրի կարգավորում:

Վերադարձ գնորդից փաստաթուղթը XML արտահանելիս Սերիա և Համար դաշտի ֆայլում չլրացման հետ կապված խնդրի կարգավորում։

Տվյալների պահոցից մեկ ուրիշ տվյալների պահոց արձակուրդային հաշվարկ փաստաթուղթ տեղափոխելիս առաջացող խնդրի կարգավորում:

Տվյալների պահոցից մեկ ուրիշ տվյալների պահոց Հաշիվ-Ապրանքագիր փաստաթուղթ տեղափոխելիս Բնապահպանական հարկի սխալ տոկոսի ներմուծման խնդրի կարգավորում:

ՀՄ ձեռքբերում և շահագործում փաստաթղթում ԱԱՀ-ի հաշվարկի ձևը նշված է Առանց ԱԱՀ, փաստաթուղթը սևագիր դարձնելիս ներառել ԱԱՀ-ն ինքնարժեքի մեջ դրոշակի ակտիվացման հետ կապված խնդրի կարգավորում:

Կադրային հաշվառում միացված լինելու դեպքում աշխատավարձի ձևակերպումներ կատարելիս առաջացող խնդրի կարգավորում`կապված հաշվարկի կատարման ամսաթվից հետո ընդունված աշխատակիցների հետ:

ՀՄ ձեռքբերում և շահագործում փաստաթղթում ԱԱՀ-ի հաշվարկի ձևը ԱԱՀ-ով նշված լինելու և Ներառել ԱԱՀ-ն ինքնարժեքի մեջ դրոշակը միացված լինելու դեպքում, փաստաթղթի հիման վրա Վճարման հանձնարարագիր և Դրամարկղի ելքի օրդեր ստեղծելիս վճարման գումարի լրացման հետ կապված խնդրի կարգավորում։

ՀՄ ձեռքբերում և շահագործում փաստաթուղթում ԱԱՀ-ի հաշվարկի ձևը Առանց ԱԱՀ նշած լինելու դեպքում փաստաթուղթը սևագրելիս դաշտերի խմբագրման ենթակա դառնալու հետ կապված խնդրի կարգավորում։

Արխիվացման ընթացքում առաջացող խնդրի կարգավորում` կապված Վերադարձի փաստաթղթերի հետ, որոնց հիմք հանդիսացող փաստաթղթի ամսաթիվը արխիվացման ամսաթվից առաջ է:

ՀԾ-Առևտուր ծրագրից ծառայություններ ներմուծելիս առաջացող խնդրի կարգավորում:

ՀԾ-Առևտուր ծրագրից Վաճառքի և Վերադարձի փաստաթղթերը մեկ XML ֆայլով ներմուծելիս առաջացող խնդրի կարգավորում:

Հիմնական միջոցի ձեռքբերման փաստաթղթում ԱԱՀ-ի հաշվարկի ձևը ԱԱՀ-ով նշված լինելու և ներառել ԱԱՀ-ն ինքնարժեքի մեջ դրոշակը դրված լինելու դեպքում փաստաթղթերի մատյաններում փաստաթղթի գումարը կարտացոլվի առանց ԱԱՀ գումարով:

 

 

Տարբերակ 7.3.15 (23.01․2024-06․06.2024)

 

Նոր հնարավորություններ

 

Հաշվապահություն

Հաշվային պլանում հաշիվ ավելացնելիս անթույլատրելի սիմվոլների առկայության դեպքում կառաջարկվի զգուշացնող հաղորդագրություն:

ՊՄՕ և Ստացված ծառայությունների մատյանում ավելացվել է ԱՏԳԱԱ սյուն, որտեղ արտացոլվում է փաստաթղթում նշված ԱՏԳԱԱ կոդը:

 

Պահեստ

Վերադարձ գնորդից փաստաթղթերի խմբային ներմուծման ReturnFromCustomerGroupImport.xls ֆայլում ավելացվել է Տողի նույնացուցիչ սյունը:

 

Բանկ

Վճարման հանձնարարագրեր մատյանում ավելացվել է փաստաթղթեր խմբային վերագրանցման և հեռացման հնարավորություն:

 

e-Invoicing

Հաշիվների սերիա-համարների վերագրման ընթացքում ընդհանուր գումարը ստուգելիս այսուհետ կթույլատրվի մինչև 10 դրամի շեղում:

 

Ադմինիստրատորի գործիքներ

Օգտագործողի փաստաթղթի դրույթները անվանափոխվել է Լրացուցիչ դրույթներ և իրավասություններ:

Օգտագործողի Լրացուցիչ դրույթներ և իրավասություններ մասում ավելացվել է Տպել և նոր դրոշակը, որը դրված լինելու դեպքում ՀԴՄ կտրոն տպելուց առաջ փաստաթուղթը կգրանցվի, և կբացվի նոր փաստաթուղթ:

 

7.3.15.1

 

ՀԾ-Առևտուր համակարգից Վերադարձ գնորդից փաստաթղթերը ներմուծելիս բացվող կարգավորումների պատուհանում ավելացվել է Անկանխիկ գործարքների հաշիվ դաշտը:

 

7.3.15.2

 

Դրույթներ

Դրույթների Հաշիվներ մասում ավելացվել է ՆԱ վաճառք մանրածախից վերադարձի հասույթի ճշգրտում դաշտը:

7.3.15.3

 

Հանրային հատվածի ծրագրում Դրույթների Հիմնական միջոցներ մասում ավելացվել է Հետաձգված հասույթի դեբետային հաշիվ դաշտը, որը նախատեսված է Բյուջեից ֆինանսավորման ձևով պայմանով ձեռքբերված ակտիվների և  Այլ կազմակերպություններից ֆինանսավորման ձևով պայմանով ձեռքբերված ակտիվներ հաշվառման համար:

 

7.3.15.4

 

Լուծված խնդիրներ

e-Invoicing ենթահամակարգի Օնլայն աշխատանք բաժնում Ապրանքների մատակարարման Դուրս գրված հաշվարկային հաշիվների ապրանքացանկի տեսակ դաշտում Նյութական արժեքի փոխարեն Ծառայություն լրացնելու հետ կապված խնդրի կարգավորում:

e-Invoicing ենթահամակարգի Սևագիր հարկային և հաշվարկային փաստաթղթերի մատյանում ոչ միայն սևագիր հաշիվների արտացոլման հետ կապված խնդրի կարգավորում:

e-Invoicing-ի նոր վեբ տարբերակ ներմուծման նպատակով մեծ քանակությամբ Դուրս գրված հաշիվներ xml տարբերակով արտահանելիս դանդաղության հետ կապված խնդրի շտկում:

Ծրագիր Excel ֆայլով խմբային ներմուծված Վերադարձ գնորդից փաստաթղթերը e-Invoicing-ի նոր վեբ տարբերակ արտահանելուց հետո ստորագրման հետ կապված խնդրի կարգավորում:

Վաճառք(Մանրածախ) փաստաթղթերը Excel ֆայլով խմբային ներմուծելիս բնապահպանական հարկի տոկոսի սխալ հաշվարկման հետ կապված խնդրի կարգավորում:

Հանրային հատվածի ծրագրում ՀՄ ձեռքբերում և ՀՄ ձեռքբերում և շահագործում փաստաթղթերում ԱԱՀ-ն ներառել ինքնարժեքի մեջ դրոշակը դրված լինելու դեպքում հետաձգված հասույթի դաշտը պարտադիր լրացման դաշտ դարձնելու հետ կապված խնդրի կարգավորում:

ՀԾ-Առևտուր համակարգից արտահանված Պահեստի մուտքի օրդեր փաստաթղթերը ներմուծելիս առաջացող խնդրի կարգավորում, եթե փաստաթղթում Հ/Ա-ի համարը լրացված է, իսկ ա/թ. լրացված չէ:

ՀԾ-Առևտուր համակարգից արտահանված Վերադարձ գնորդից փաստաթղթերը ներմուծելիս ԱԱՀ հաշվարկի ձևի սխալ համապատասխանեցման խնդրի կարգավորում:

ՀԾ-Առևտուր համակարգից Վերադարձ գնորդից փաստաթղթերը ՀԾ-Հաշվապահ համակարգ ներմուծելու նպատակով արտահանելիս սերիա-համարների չլրացման հետ կապված խնդրի կարգավորում:

FAUpdate.xls ֆայլը կիրառելիս փաստաթղթի համար սյան չլարցնելու դեպքում փաստաթղթի չթարմեցման հետ կապված խնդրի կարգավորում:

Տվյալների պահոցի տարբերակի թարմացման հետ կապված խնդիրների շտկում:

 

 

Տարբերակ 7.3.14 (01.11․2023-23․01.2024)

Նոր հնարավորություններ

 

Պահեստ

Վաճառք(Մանրածախ) և Վերադարձ գնորդից փաստաթղթերում ավելացվել է Դրոշմավորման ենթակա ապրանքների Դրոշմավորման կոդի երկարության ստուգում` համաձայն ՀԴՄ պրոտոկոլ 0.7.2:

ՆԱ տեղաշարժ փաստաթղթի Լրացուցիչ էջում ավելացվել է Լրացուցիչ տվյալներ լրացնելու հնարավորություն:

 

7.3.14.2

 

InvoiceGroupImport_From_e-Invoicing.xlsm ֆայլում ավելացվել է Ապրանքների առաքման եղանակ դաշտը:

 

Աշխատավարձ

Ավելացվել է Աշխատակիցների Ազատման հրամանների խմբային ներմուծման հնարավորություն` HROffOrderGroupImport.xlsm ֆայլի միջոցով:

Աշխատավարձի փաստաթղթերում ավելացվել է տողերը վերև կամ ներքև տեղափոխելու հնարավորություն:

 

 

Հիմնական միջոցներ

Հիմնական միջոցի ձեռքբերում և Հիմնական միջոցի ձեռքբերում և շահագործում փաստաթղթերում ավելացվել է ԱԱՀ-ն ինքնարժեքի մեջ ներառելու հնարավորություն: Դրոշակը միացված լինելու դեպքում Հաշվառումներ էջում ավելանում է Ձեռքբերման արժեք դաշտը, որի արժեքի նկատմամբ հաշվարկվում է ԱԱՀ-ի գումարը և ներառվում հիմնական միջոցի սկզբնական արժեքի մեջ:

 

7.3.14.1

 

Հիմնական միջոցների հետ կապված փաստաթղթերի տպման տեսքում ավելացվել է Գույքային քարտ արտացոլելու հնարավորություն: Հնարավորությունը կիրառելու համար անհրաժեշտ է Ադմինիստրատորի գործիքներ Տպելու ձևանմուշներում խմբագրել տպելու ձևանմուշը և կատարել կարգավորումներ:

Հիմնական միջոցների խմբային ներմուծման FAImport.xlsm ֆայլում ավելացվել է Փաստաթղթի համար սյունը:

 

e-Invoicing

Ավելացվել է e-Invoicing-ի նոր վեբ տարբերակից Լիզինգի առարկայի հանձման ընդունման ակտ փաստաթղթի ներմուծման հնարավորություն:

Օնլայն աշխատանք Դուրս գրված փաստաթղթերի մատյանում Ճշգրտող հաշիվների Անվանացուցակ դաշտում այսուհետ որպես տողի ISN  կարտացոլվի հիմք փաստաթղթի համապատասխան տողի ISN-ը:

e-Invoicing-ի նոր վեբ տարբերակ արտահանելիս նախազգուշացնող հաղորդագրության հեռացում:

 

b2b.armsoft հարթակ

Տաբելի օրերի թարմացումը, Արձակուրդայինի և Նպաստի հաշվարկներում օրերի լրացումը b2b.armsoft հարթակից, ինչպես նաև գործընկեր տեղեկատուում կարգավիճակ սյան արտացոլումը այսուհետ կգործի միայն սպասարկման շրջանակներում:

 

Լուծված խնդիրներ

Ծառայությունների մատուցման հաշիվները e-Invoicing-ի նոր վեբ տարբերակ արտահանելիս Անվանման փոխարեն Լրիվ Անվանման արտահանման խնդրի կարգավորում:

Ստացված հաշվի մեջ նյութական արժեքների կամ ծառայությունների կոդերը ավելացնելուց հետո մատակարարի ապրանքացանկում ներքին կոդի չհամապատասխանեցման հետ կապված խնդրի կարգավորում:

Ստացված հաշվի մեջ նյութական արժեքների կամ ծառայությունների նոր կոդեր ավելացնելիս կոդի կրկնության վերաբերյալ սխալի հաղորդագրության շտկում:

Ստացված հաշիվների մատյանում ծրագրի նախորդ տարբերակներում ներմուծված ստացված հաշիվների արտացոլման խնդրի կարգավորում:

Վերադարձ գնորդից փաստաթղթում հիմք փաստաթղթի քանակային անհամպատասխանության հետ կապված խնդրի կարգավորում, երբ հիմք հանդիսացող Վաճառք(Մանրածախ) փաստաթղթում նույն նյութական արժեքը երկու տողով է վաճառվել, բայց նույն խմբաքանակով և գնով:

Վերադարձ գնորդից փաստաթղթում գործառնությունները գեներացնելիս կանխավճարի արժույթի սխալ լրացման հետ կապված խնդրի կարգավորում, եթե հիմք հանդիսացող վաճառքի փաստաթղթում կատարվել է արտարժույթով կանխավճարի փոխմարում:

Վերադարձ գնորդից փաստաթուղթը, որտեղ տեսակը Հիմնական միջոց է, e-Invoicing-ի նոր վեբ տարբերակ արտահանելիս որպես Ծառայությունների մատուցման և աշխատանքների կատարման ճշգրտող հաշիվ արտահանելու հետ կապված խնդրի կարգավորում:

Տեղափոխման փաստաթղթերը e-Invoicing-ի նոր վեբ տարբերակ արտահանելիս գնի տեսակի կլորացման խնդրի կարգավորում:

ՆԱ գործողությունների մատյանում ըստ Ամսաթիվ սյան խմբավորում իրականացնելիս և Excel արտահանելիս առաջացող խնդրի կարգավորում:

Արձակուրդային հաշվարկ փաստաթղթում միջին աշխատավարձ ձևավորելիս ամիսների քանակի սխալ լրացման խնդրի կարգավորում` կապված Ներդրումային տվյալներ փաստաթղթում ընդունման ամսի համար Հաշվի առնել դրոշակը դրված լինելու հետ:

Աշխատանք աշխատակիցների հետ մատյանում աշխատակիցներ նշելիս և Հաստատել հավելում/պահում փաստաթուղթ ստեղծելիս աշխատավարձի ձևակերպումների առկայության դեպքում սխալի հաղորդագրություն չառաջարկելու հետ կապված խնդրի կարգավորում, երբ նշված աշխատակիցներից որոշների համար հավելումը նշանակված չէ:

Աշխատավարձ ենթահամարգի հաշվետվություններում Համակարգային հավելում/պահում տեղեկատուում նշված Հաշվետվություններում ցուցադրվող անվանում դաշտի չարտացոլման հետ կապված խնդրի կարգավորում:

InvoiceGroupImport_From_e-Invoicing.xlsm ֆայլով Դուրս գրված հաշիվները ներմուծելիս Անձը հաստատող փաստաթղթի տեսակ դաշտի լրացման հետ կապված խնդրի կարգավորում:

InvoiceGroupImport_From_e-Invoicing.xlsm ֆայլով Դուրս գրված հաշիվները ներմուծելիս գործընկերների լրացման խնդրի կարգավորում` կապված այն գործընկերների հետ, որոնց համար չկան լրացված ՀՎՀՀ կամ անձնագրային տվյալներ:

InvoiceRetailGroupImport.xlsm և InvoiceRetailImport.xlsm ֆայլերով Վաճառք (Մանրածախ) փաստաթղթերը ներմուծելիս սխալի հաղորդագրության շտկում, երբ չափման միավորը  կոտորակային մաս չունի, և հստակ չի նշվում, թե որ նյութական արժեքի կամ ծառայության և որ չափման միավորի մասով է խնդիրը:

Վեբ սերվիսում փաստաթուղթ գրանցելիս գործառնությունների հեռացման հետ կապված խնդրի կարգավորում:

 

 

 

Տարբերակ 7.3.13 (03.10․2023-01․11.2023)

Նոր հնարավորություններ

 

Հաշվապահություն

Գործընկերներ տեղեկատուում ավելացվել է Անձը հաստատող փաստաթղթի տեսակ դաշտը` ֆիզիկական անձ հանդիսացող գործընկերների տվյալների լրացման համար:

7.3.13.1

 

Հաշիվ-Ապրանքագիր, Վաճառք(Մանրածախ) և Վերադարձ գնորդից փաստաթղթերում Գնորդ բաժնում ավելացվել է Անձը հաստատող փաստաթղթի տեսակ դաշտը:

Մնացորդներ, Շրջանառություն, Գործընկերների մնացորդներ և Գործընկերների շրջանառություն հաշվետվությունները ծառատիպ տեսքով կանչելիս գործընկերների դասավորվածությունը այսուհետ կլինի ըստ կոդի:

InvoiceGroupImport_From_e-Invoicing.xlsm ֆայլում ավելացվել է Անձը հաստատող փաստաթղթի տեսակ դաշտը:

 

e-Invoicing

Օնլայն աշխատանք բաժնում փաստաթղթերի Անվանացուցակում ավելացվել է Տողի նույնացուցիչ սյունը:

Հաշիվ-Ապրանքագիր և Վաճառք(Մանրածախ) փաստաթղթերի տպման տեսքում ավելացվել է նոր ձևանմուշ, որում արտացոլվում են նաև անվանացուցակի տողերի նույնացուցիչները:

 

Պահեստ

ԱԴԳՏ և ԱՏԳԱԱ դասակարգիչները b2b.armsoft հարթակից ներմուծելիս այսուհետ համապատասխան դասակարգիչների վրա կլրացվեն նաև դրոշմավորման ամսաթվերը:

 

Լուծված խնդիրներ

Ստացված հաշիվները e-Invoicing-ի նոր վեբ տարբերակով ներմուծելիս Ստացված հաշիվների մատյանում Գումար սյան սխալ արտացոլման հետ կապված խնդրի կարգավորում:

Ստացված հաշիվները e-Invoicing-ի նոր վեբ տարբերակով ներմուծելիս ակցիզային հարկի գումարի լրացման հետ կապված խնդրի կարգավորում:

Օնլայն աշխատանք բաժնից ստացված հաշիվները ներմուծելիս գումար և ընդհանուր ծավալ դաշտերիի սխալ լրացման հետ կապված խնդրի կարգավորում:

Օնլայն աշխատանք բաժնում Ստացված հարկային հաշիվներ մատյանում շրջանառություն (Առանց ԱԱՀ) սյան սխալ լրացման հետ կապված խնդրի կարգավորում:

e-Invoicing-ի նոր վեբ տարբերակ փաստաթղթեր արտահանելիս առաջացող խնդրի կարգավորում` կապված փաստաթղթում Դուրս գրման եղանակը լրացնելու հետ:

e-Invoicing-ի նոր վեբ տարբերակ փաստաթղթեր արտահանելիս առաջացող խնդրի կարգավորում` կապված կլորացումների հետ(գին դաշտը կկլորացվի հինգ նիշի ճշտությամբ):

Վաճառք (Մանրածախ) փաստաթղթում դրամարկղի գործառնության հետ կապված խնդրի կարգավորում:

Վաճառք(Մանրածախ) փաստաթղթերը կոնտեքստային ցանկից սևագիր դարձնելիս առաջացող խնդրի կարգավորում:

Վերադարձ գնորդից փաստաթուղթը  e-Invoicing-ի նոր վեբ տարբերակ արտահանելիս առաջացող խնդրի կարգավորում` կապված ծրագրում և e-Invoicing-ի նոր վեբ տարբերակում հիմք փաստաթղթի ներքին սիստեմային բնութագրիչի(ISN) անհամապատասխանության հետ:

Արխիվացման ընթացքում առաջացող խնդրի կարգավորում կապված Վճարման հանձնարարագիր, Վճարումներ և Վճարումներ հաշվարկային հաշվից փաստաթղթերի ձևակերպման ամսաթվի հետ:

 

 

Տարբերակ 7.3.12 (04.09․2023-03․10.2023)

Նոր հնարավորություններ

 

Հաշվապահություն

Դրամարկղեր տեղեկատուում ավելացվել է ՀԴՄ կտրոնը դիտելու հնարավորություն` լրացնելով ՀԴՄ կտրոնի N և ՀԴՄ գրանցման N դաշտերը:

7.3.12.1

 

Այն փաստաթղթերում, որտեղ առկա է գծիկավոր կոդ դաշտը ավելացվել է հուշող տեքստ և Կոդ (F8) կոճակը:

7.3.12.2

 

Պահեստ

Վաճառքների մատյան հաշվետվությունում ավելացվել է սկզբնական գին սյունը, որտեղ արտացոլվում է վաճառքի գինը առանց զեղչի:

 

Բանկ

Ավելացվել է ԱԿԲԱ բանկից գործառնությունները ներմուծելու և դրանց հիման վրա փաստաթղթեր ստեղծելու հնարավորություն:

 

Ադմինիստրատորի գործիքներ

Տվյալների աբողջականության ստուգում կատարելիս ավելացվել է Տվյալների պահոցի Ֆիզիկական կառուցվածքի ստուգում կետը:

 

Աշխատանքային միջավայր

Ուղղորդիչում որոշ փաստաթղթերի վրայից հանվել է Նոր նշիչը:

Լուծված խնդիրներ

Ստացված հաշիվները e-Invoicing-ի նոր վեբ տարբերակով ներմուծելիս Ստացված հաշիվների մատյանում Գնորդի գործունեության հասցեի և Հիմք սերիա և համար դաշտերի լրացման հետ կապված խնդրի կարգավորում:

Ստացված հաշիվների մատյանում Ստացված հաշիվները e-Invoicing-ի նոր վեբ տարբերակով ներմուծելիս ճիշտ ամսաթվով ցուցադրելու հետ կապված խնդրի կարգավորում:

Ստացված հաշիվները e-Invoicing համակարգից ներմուծելիս Անվանացուցակում Տեսակ դաշտի լրացման հետ կապված խնդրի կարգավորում:

Ստացված հաշիվները e-Invoicing համակարգից ներմուծելիս Պայմանագիր դաշտի լրացման հետ կապված խնդրի կարգավորում:

Ստացված հաշիվների մատյանում ստորագրված է սյան լրացման հետ կապված խնդրի կարգավորում:

e-Invoicing-ի նոր վեբ տարբերակից ներմուծված հաշիվների հիման վրա փաստաթուղթ ստեղծելիս ԱԱՀ-ի հաշվարկի ձևի սխալ լրացման հետ կապված խնդրի կարգավորում:

Փոխանցման հաշիվը խմբագրելիս կամ հիման վրա փաստաթուղթ ստեղծելիս առաջացող խնդրի կարգավորում:

Նյութական արժեք հեռացնելիս տվյալ նյութական արժեքի հետ կապված փաստաթուղթ լինելու դեպքում առաջարկվող սխալի հաղորդագրության շտկում:

Վաճառք(Մանրածախ) և Հաշիվ-Ապրանքագիր փաստաթղթերը արտահանելիս առաջացող խնդրի կարգավորում` կապված նույն կոդով ապրանքի մի քանի տող լինելու հետ:

Վաճառք(Մանրածախ) փաստաթղթում գործառնությունների ձևակերպման խնդրի կարգավորում` կապված դրամարկղի վրա հաշիվ նշված չլինելու հետ:

Արտարժութային Հաշիվ-Ապրանքագիր փաստաթղթերը e-Invoicing-ի նոր վեբ տարբերակ արտահանելիս ընդամենը գումար դաշտի արտացոլման հետ կապված խնդրի կարգավորում:

Տեղափոխման փաստաթղթերի սերիա-համարների վերագրման հետ կապված խնդրի կարգավորում:

Վերադարձ գնորդից փաստաթղթով անկանխիկ վերադարձ կատարելիս գործառնություններում առաջարկվող կանխիկ գումարի վերադարձի ձևակերպման ուղղում:

Վերադարձ գնորդից փաստաթղթով  ՀԴՄ կտրոն տպելիս ԱԱՀ-ով չհարկվող բաժնի չլրացված լինելու հետ կապված խնդրի կարգավորում:

Կադրային հաշվառում միացված լինելու դեպքում ընդունման հրամանից առաջ ստեղծված Վճարումներ հաշվարկային հաշվից փաստաթղթի հեռացման դեպքում առաջացող խնդրի կարգավորում:

Հաշվետվությունների ձևերի ցանկի վերանայում:

Վաճառքների կառավարում համակարգից Վերադարձ գնորդից փաստաթղթերը excel ֆայլով ներմուծելիս ընդհանուր գումար դաշտի արտացոլման հետ կապված խնդրի կարգավորում` կապված ըստ գնի ներմուծման հետ:

WGConstFeeHoldGroupImport.xlsm ֆայլով Հաստատել հավելում/պահում փաստաթղթերի խմբային ներմուծման կատարելիս առաջացող խնդրի կարգավորում` կապված ստորաբաժանման կոդի երկարության հետ:

InvoiceGroupImport_From_e-Invoicing.xlsm ֆայլով Նյութական արժեքներ և Ծառայություններ ծրագիր ներմուծելիս առաջացող խնդրի կարգավորոում:

Վեբ սերվիսում Վերադարձ գնորդից փաստաթուղթ ստեղծելիս գումար և զեղչված գումար դաշտերի անհամապատասխանության հետ կապված խնդրի կարգավորում:

 

 

Տարբերակ 7.3.11 (12.06․2023-04․09.2023)

Նոր հնարավորություններ

 

Հաշվապահություն

Վաճառք (Մանրածախ) փաստաթղթում ավելացվել է ապրանքների դրոշմավորման հնարավորություն: Հնարավորությունը կիրառելու համար անհրաժեշտ է Դրույթներում ակտիվացնել 

Ապրանքների դրոշմավորում դրոշակը:

 

7.3.11.4

 

7.3.11.5

 

Գործընկերների շրջանառություն մատյանում ավելացվել է Գործընկերոջ կարգավիճակ սյունը:

Ստացված հաշիվների մատյանից խմբային Ստացված ծառայություն փաստաթղթեր ստեղծելիս ավելացվել է Սերիա-համարը փաստաթղթի համարին վերագրելու հնարավորություն:

 

7.3.11.2

 

Ավելացվել է Ծառայություններ տեղեկատուի թարմացման ֆայլ` ServicesUpdate.xlsm:

Հաշիվ-Ապրանքագիր փատաթղթերի ներմուծման (InvoiceGroupImport.xlsm, InvoiceImport.xlsm, InvoiceGroupImport_From_e-Invoicing.xlsm) ֆայլերում բնապահպանական հարկով հաշվառվող ապրանքի համար Բնապահպանական հարկի գումար սյունը չլրացնելու դեպքում ներմուծված փաստաթղթում ավտոմատ կլրացվի Նյութական արժեքներ տեղեկատուում նշված տոկոսը։

 

Պահեստ

Նյութական արժեքներ տեղեկատուում ավելացվել է զեղչի տոկոս նշելու հնարավորություն։

 

7.3.11.3

 

Աշխատավարձ

Հավելում և Պահում տեղեկատուում Արձակուրդայինի միջինում մասնակցության կարգավիճակի փոփոխման արդյունքում նախորդ կատարված հաշվարկներում կարգավիճակի ավտոմատ փոփոխում։

 

Աշխատանքային միջավայր

Կարգավիճակի վահանակում ավելացվել է նշան, որը ցույց է տալիս, որ Տվյալների պահոցը միացված է Հաշվետվությունների Ներկայացման Էլեկտրոնային Համակարգի (e-Invoicing) հետ:

7.3.11.1

 

Ծրագրային ապահովումներ մշակողների համար

Վեբ սերվիսում Վճարման հանձնարարագիր փաստաթղթերի բեռնման ֆունկցիայի` LoadPayOrder մեջ ավելացվել է ԻնտերնետԲանկ համակարգ արտահանված լինելու հայտանիշ:

 

Լուծված խնդիրներ

Ստացված հաշվի հիման վրա ՀՄ-ի ձեռքբերում կամ ՀՄ-ի ձեռքբերում և շահագործում փաստաթղթեր ստեղծելիս կլորացումների հետ կապված խնդրի կարգավորում:

Արտարժույթի փոխարկում փաստաթղթում Դրույթներում նշված Արտարժույթի փոխարկման տարանցիկ հաշիվ դաշտում նշված հաշվի ժառանգման հետ կապված խնդրի կարգավորում:

Անալիտիկ կուտակիչ խմբերով գործառնությունների գրանցման հետ կապված խնդրի կարգավորում:

Ստացված հաշիվների մատյանում հաշվի տեսակի արտացոլման խնդրի կարգավորում կապված ծառայության ստացված հաշիվ վավերագրում ներքին կոդի համապատասխանեցման հետ։

Ընդհանրացված փաստաթղթերի մատյանից Պահեստի մուտքի օրդեր, ՀՄ ձեռքբերում և ՀՄ ձեռքբերում և շահագործում փաստաթղթերի հիման վրա Վճարման հանձնարարագրեր ստեղծելիս գումար դաշտի սխալ լրացման հետ կապված խնդրի կարգավորում:

Հաշվետվությունների Ներկայացման Էլեկտրոնային Համակարգի (e-Invoicing) նոր տարբերակով ստացված հաշիվներ ներմուծելիս Ստացված հաշիվների մատյանոմ գումար դաշտի սխալ ցուցադրման հետ կապված խնդրի կարգավորում:

Հաշվետվությունների Ներկայացման Էլեկտրոնային Համակարգի (e-Invoicing) նոր տարբերակով ներմուծված ստացված հաշիվների հիման վրա փաստաթուղթ ստեղծելիս ԱԱՀ-ի հաշվարկի ձևի սխալ լրացման կարգավորում:

Վաճառք(Մանրածախ) փաստաթղթում կանխավճարի և գնորդի հաշիվների լրացման հետ կապված բերվող սխալի հաղորդագրության ուղղում:

Վաճառք(Մանրածախ) փաստաթղթով անկանխիկ տարբերակով ՀԴՄ տպելիս առաջացող խնդրի կարգավորում։

Հաշիվ-Ապրանքագիրը e-Invoicing արտահանման հետ կապված խնդիր ուղղում, երբ անվանացուցակում միայն հիմնական միջոց է։

Փոխանցման հաշվի հիման վրա Հաշիվ-Ապրանքագիր փաստաթուղթ ստեղծելիս ծառայության դեպքում հասույթի հաշվի լրացման հետ կապված խնդրի կարգավորում:

Պահեստի մուտքի օրդեր փաստաթուղթ ստեղծելիս առաջարկվող հաղորդագրության ուղղում` կապված կանխավճարի հաշվի հետ:

ԱԱ-ի ձեռքբերում և շահագործման հանձնում փաստաթղթի հիման վրա Վճարման հանձնարարագիր ստեղծելիս Վճարման նպատակ դաշտի հետ կապված խնդրի կարգավորում:

Կադրային հաշվառում միացված լինելու դեպքում Վճարումներ հաշվարկային հաշվից փաստաթղթում աշխատակցի ստորաբաժանման փոփոխման հետ կապված խնդրի կարգավորում:

Աշխատակցի տեղեկատուում ֆիզ․անձ գործընկեր նշված լինելու դեպքում գործառնություններում առաջացող խնդրի կարգավորում, երբ գործընկերոջ կոդը խմբագրվում է։

Արձակուրդային հաշվարկ կատարելիս Միջին աշխատավարձում աշխատակցի ընդունման ամիսը որպես ոչ լրիվ ամիս չներառելու հետ կապված խնդրի կարգավորում:

Հաշվարկային տվյալներում աշխատակցի պարտադիր կուտակային կենսաթոշանին մասնակցության վիճակի արտացոլման հետ կապված խնդրի կարգավորում։

Եկամտային հարկի հաշվարկի արտահանման հետ կապված խնդրի կարգավորում, երբ միացված չէ Արտահանել Excel նշիչը։

ՀՄ ձեռքբերում և ՀՄ ձեռքբերում և շահագործում փաստաթղթերի հիման վրա Վճարման հանձնարարագիր ստեղծելիս գումարների սխալ լրացման հետ կապված խնդրի կարգավորում:

Արխիվացման ընթացքում առաջացող խնդրի կարգավորում կապված Վճարման հանձնարարագիր, Վճարումներ և Վճարումներ հաշվարկային հաշվից փաստաթղթերի ձևակերպման ամսաթվի հետ:

Աշխատանքային օրացույցի հետ կապված խնդրի կարգավորում:

Վաճառքի փաստաթղթերը ՀԾ-Առևտուր համակարգից ներմուծելիս առաջարկվող սխալի հաղորդագրության շտկում` կապված Ստացված կանխավճարի հաշվի հետ:

Վաճառք(Կտրոն) փաստաթղթերը ՀԾ-Առևտուր համակարգից ներմուծելիս Գնորդի ներմուծման եղանակը 1.Վերագրել XML Ֆայլում նշված կոդը ընտրելիս տվյալների լրացման հետ կապված խնդրի կարգավարում:

Excel-ի ներմուծման ֆայլերում Աշխատանքի սկիզբ տալիս կապի հաստատման խնդրի կարգավորում` կապված հիբրիդ տարբերակի հետ:

Excel-ում հաշվետվությունների ձևավորման համար նախատաեսված MTGroupRemCount(MTGroups, [RemDate], [Storages])  բանաձևի կարգավորում` կապված ՆԱ մի քանի խումբ նշելու հետ:

Հաստատել հավելում/պահումը փաստաթղթերը WGConstFeeHoldGroupImport.xlsm ֆայլով ներմուծելիս առաջացող խնդրի կարգավորում` կապված ծրագրում թվերի վերահաշվարկի հետ:

Հանրային հատվածի  ՀՄ ձեռքբերում և ՀՄ ձեռքբերում և շահագործում փաստաթղթերի ներմուծման FAImport․xlsm ֆալում առաջացող խնդրի կարգավորում, երբ ձեռքբերման եղանակը նշված է 3-Բյուջեից ֆինանսավորման ձևով պայմանով ձեռքբերված ակտիվ։

Ամպային տարբերակում օգտագործողի ներքին համարը խմբագրված լինելու դեպքում ՀԴՄ օպերատոր և օպերատորի գաղտնաբառ դաշտերը հիշելու հետ կապված խնդրի կարգավորում:

 

 

Տարբերակ 7.3.10 (13.12․2022-12․06.2023)

Նոր հնարավորություններ

 

Հաշվապահություն

Ստացված հաշիվների մատյանում ավելացվել է Նվազեցումով ճշգրտող հաշիվների գումարը բացասական թվով տեսնելու հնարավորություն:

 

7.3.10.2

 

Գործառնությունների մատյանում ավելացվել է հաշիվների ռուսերեն անվանումները տեսնելու հնարավորություն:

Դրամարկղեր տեղեկատուում IP հասցե դաշտի անվանումը խմբագրվել է` դառնալով ՀԴՄ IP հասցե:

ԱԴԳՏ և ԱՏԳԱԱ դասակարգիչներ տեղեկատուի կոդի նիշերի քանակը ավելացվել է` դառնալով 12 նիշ:

 

Պահեստ

Տեղափոխման փաստաթղթերի մատյանից այսուհետ հնարավոր կլինի ընտրել տեղափոխման փաստաթուղթը և դրա հիման վրա ստեղծել այլ փաստաթղթեր:

Տեղեկանք առկայության մասին հաշվետվությունից Հաշիվ ապրանքագիր փաստաթուղթ ստեղծելիս այսուհետ փաստաթղթում կլրացվի նաև սահմանված արտարժութային գինը, եթե հաշվետվությունը բացելիս դիալոգ պատուհանում Վաճառքի գնի տեսակը նշված լինի Մեծածախ գին արտարժութային:

Վերադարձ գնորդից փաստաթղթում ավելացվել է Կանխավճարի նշման հնարավորություն, որը նաև պետք է արտացոլվի ՀԴՄ կտրոն տպելիս: Ավելացվել է նաև Ստացված կանխավճարի և Անկանխիկ գործարքների հաշիվներ նշելու հնարավորություն:

 

7.3.10.1

 

Բանկ

Ավելացվել է Վճարումներ և փոխանցումներ հարցումը, որի միջոցով հնարավոր է տեսնել ՀԾ-ԻնտերնետԲանկ համակարգում առկա Վճարումներ ու փոխանցումներ մատյանը` անմիջապես ՀԾ-Հաշվապահ համակարգի պատուհանում: Ինչպես նաև մատյանից հնարավոր է ստորագրել այն փաստաթղթերը, որոնց վիճակը Խմբագրվող է կամ Ստորագրվող:

 

Աշխատավարձ

Համակարգային հավելում/պահումներ տեղեկատուում ավելացվել է Հաշվետվություններում ցուցադրվող անվանում դաշտը, որը լրացնելու դեպքում հաշվետվություններում կարտացոլվի տվյալ անվանումը:

 

7.3.10.3

 

Հաշվարկային թերթիկ հաշվետվությունը ընդլայնված ձևով կանչելիս հաշվետվությունում կարտացոլվեն նաև աշխատակցի և ստորոբաժանման անվանումը և կոդը:

Ամփոփ տվյալներ հաշվետվությունը ըստ աշխատակցի կամ ստորաբաժանման կանչելիս հաշվետվությունում կարտացոլվեն նաև աշխատակցի և ստորոբաժանման անվանումը և կոդը:

 

e-Invoicing

Կատարվել է համակցում Հաշվետվությունների Ներկայացման Էլեկտրոնային Համակարգի (e-Invoicing) հետ: e-Invoicing-ի նոր վեբ տարբերակը գտնվում է վրիպազերծման և հղկման փուլում։ Կարող են լինել ծրագրային և տեխնիկական խնդիրներ։ Խնդրում ենք, լրացուցիչ ստուգել արտահանված տվյալների ճշտությունը։

 

Ադմինիստրատորի գործիքներ

ՀԾ-Առևտուր համակարգից Դրամարկղի մուտքի և ելքի օրդերներ ներմուծելիս, եթե Գործողության տեսակը նշված է 4. Պլաստիկ քարտով վճարում, ՀԾ- հաշվապահ համակարգում կստեղծվեն համապատասխանաբար Անկանխիկ կանխավճարի մուտք և Անկանխիկ կանխավճարի վերադարձ փաստաթղթեր:

Ոչ ամպային օգտագործողին ամպային օգտագործող կցելու պատուհանում կատարվել են փոփոխություններ:

 

7.3.10.4

 

Վաճառք (Մանրածախ) փատաթղթի տպման տեսքում ավելացվել է ՀԴՄ կտրոնի համարը տեսնելու հնարավորություն: Հնարավորությունը կիրառելու համար անհրաժեշտ է Ադմինիստրատորի գործիքներ Տպելու ձևանմուշներում խմբագրել տպելու ձևանմուշը և կատարել կարգավորումներ:

Հաշիվ-Ապրանքագիր փատաթղթերի տպման տեսքում ավելացվել է արտարժույթային գումարը բառերով արտացոլելու հնարավորություն: Հնարավորությունը կիրառելու համար անհրաժեշտ է Ադմինիստրատորի գործիքներ Տպելու ձևանմուշներում խմբագրել տպելու ձևանմուշը և կատարել կարգավորումներ:

Պահեստի ելքի օրդեր փաստաթղթի տպելու ձևանմուշում ավելացվել է Գումարը բառերով արտացոլելու հնաարավորութուն: Հնարավորությունը կիրառելու համար անհրաժեշտ է Ադմինիստրատորի գործիքներ Տպելու ձևանմուշներում խմբագրել տպելու ձևանմուշը և կատարել կարգավորումներ:

Ավելացվել է պահուստային պատճենների չափերը մեգաբայթերով տեսնելու հնարավորություն:

Ավելացվել են տպելու ձևանմուշների XML տարբերակները:

 

 

Աշխատանքային միջավայր

Հեռահար սպասարկում բաժնում ավելացվել է հղում` Ամպային տարբերակի տեխնիկական սպասարկման նպատակով ստեղծված Telegram խմբին միանալու համար: Հեռահար սպասարկման միջոցները կարելի է բացել Գլխավոր էջի Հեռահար սպասարկում կամ Ժապավենի Օգնություն բաժիններից:

Ժապավենում ավելացվել են Մոբայլ և Վեբ տարբերակների հղումները:

Ամպային տարբերակի Մուտքի պատուհանից հանվել է Ամպային ցուցադրական ՏՊ-ի հայտ հրամանը:

 

Հաշվետվությունների ձևավորում EXCEL-ում

Excel-ում հաշվետվությունների ձևավորման բանաձևերում ավելացվել է նոր բանաձև` GetEmplCodeBySocCardNum, որը վերադարձնում է աշխատակցի տաբելային համարը ըստ սոցիալական քարտի համարի: Բանաձևի աշխատանքը նկարագրված է Հաշվետվությունների ձևավորում EXCEL-ում բաժնում:

 

Ծրագրային ապահովումներ մշակողների համար

Վեբ սերվիսում ավելացվել է CreateMTInvoiceRetailDoc ֆունկցիայում ECRCheckNumber պարամետրը լրացնելիս ծրագրում ՀԴՄ կտորնի N դաշտին վերագրելու հնարավորություն:

 

Լուծված խնդիրներ

Հաշիվը կուտակիչ դարձնելիս և շարժը նոր հաշվի վրա տեղափոխելիս հաշվի ռուսերեն դաշտի անվանումը ժառանգելու հետ կապված խնդրի կարգավորում:

Հաշվային պլանից հաշիվ հեռացնելիս առաջակվող հաղորդագրության շտկում` կապված հեռացված գործառնությունների հետ:

Անկանխիկ կանխավճարի վերադարձ փաստաթղթից Անցում փաստաթղթերի մատյան գործողությունը կատարելիս Ընդհանրացված փաստաթղթերի մատյանում Փաստաթղթի տեսակ դաշտի սխալ համարի լրացման խնդրի կարգավորում:

Սևագիր վիճակում գտնվող վերագնահատման փաստաթղթերի հեռացման հետ կապված խնդրի կարգավորում:

ԱԱՀ-ի հաշվարկ հաշվետվությունում նոր տողում բանաձև ավելացնելիս անվանում դաշտի լրացման հետ կապված խնդրի կարգավորում:

Տիպային գործողություն նկարագրելու ժամանակ հաշվի կոդը մեծատառ դարձնելու հետ կապված խնդրի կարգավորում:

Վերադարձ գնորդից փաստաթղթում ծառայության անվանումը փոփոխելիս Վաճառքների մատյանում հին անվանման ցուցադրման հետ կապված խնդրի կարգավորում:

Վերադարձ գնորդից փաստաթղթում անալիտիկ հաշվառում ունեցող հաշիվներով ձևակերպումներ անելիս առաջացող խնդրի կարգավորում:

ԱԱ-ի շահագործման հանձնում փաստաթուղթը գրանցելիս առաջացող խնդրի կարգավորում` կապված պահեստի կոդ դաշտի երկարության հետ:

Հաստատել հավելում/պահում փաստաթղթերը WGConstFeeHoldGroupImport.xlsm խմբային ներմուծման ֆայլով ներմուծելիս առաջացող խնդրի կարգավորում` կապված հետհաշվարկով հավելման գումարի հետ:

Արձակուրդային հաշվարկ կատարելիս Միջին աշխատավարձում աշխատակցի ընդունման ամիսը որպես ոչ լրիվ ամիս չներառելու հետ կապված խնդրի կարգավորում:

Երկու և ավելի ամիս ներառող Արձակուրդայինի հաշվարկ կատարելիս դրոշմանիշային վճարի հաշվարկման հետ կապված խնդրի կարգավորում, երբ տվյալ ամսում առկա է նաև հետհաշվարկով հաշվարկ:

Փոխադրման հրաման փաստաթղթերի խմբային ներմուծման HRTransferOrderGroupImport.xlsm ֆայլում Հավելման կամ պահման կոդ սյան չլրացնելու հետ կապված խնդրի կարգավորում:

Ինտերնետ բանկից ներմուծված գործառնություններ մատյանում գործառնությունների դասավորվածության հետ կապված խնդրի կարգավորում:

Հաշվի քաղվածք կանչելիս առաջացող խնդրի կարգավորում, երբ դրված է Ցույց տալ մնաց./շարժը օրվա վերջում դրոշակը:

Աշխատավարձի հաշվարկի օգնական բաժնից Արտահանում Ինտերնետ-Բանկ գործողությունը կատարելիս առաջացող խնդրի կարգավորում:

ՀԾ-Առևտուր համակարգից Վաճառք (Մանրածախ) փաստաթուղթ ներմուծելիս Գնորդի գործունեության հասցե և Միջնորդ դաշտերի լրացման հետ կապված խնդրի կարգավորում:

ՀԾ-Առևտուր համակարգից Հաշիվ-Ապրանքագիր փաստաթուղթ ներմուծելիս Գնորդի հաշիվ և Ստացված կանխավճարի հաշիվ դաշտերի սխալ լրացման հետ կապված խնդրի կարգավորում:

Արագ հասանելիության ստեղներով պատուհաններ կանչելիս կատարվող ստուգումների հետ կապված փոփոխություններ:

Ծրագրի նոր տարբերակով Տվյալների պահոց երկրորդ անգամ մուտք գործելիս տվյալների համապատասխանեցման հետ կապված խնդրի կարգավորում:

Ամպային տարբերակով աշխատելիս մուտքի պատուհանում օգտագործող հեռացնելիս առաջացող խնդրի կարգավորում:

Ամպային տարբերակով աշխատելիս գլխավոր ադմինի Ներքին համարը խմբագրելիս օգտագործողի Հասանելի բանալիները փոփոխելու հետ կապված խնդրի կարգավորում:

InvoiceGroupImport_From_e-Invoicing.xlsm ֆայլում ServicesImport էջում առանց կոդ դաշտի լրացման ծրագիր ներմուծելիս սխալի հաղորդագրության հետ կապված խնդրի կարգավորում:

Հաստատել հավելում/պահում փաստաթղթերի խմբային ներմուծման WGConstFeeHoldGroupImport.xlsm ֆայլով հետհաշվարկով հավելում ներմուծելիս լրացված գումարը հաշվի չառնելու հետ կապված խնդրի կարգավորում:

 

Տարբերակ 7.3.9 (13.12․2022-18․01.2023)

Նոր հնարավորություններ

 

Դրույթներ

Առանձնացվել է հարկեր և դրույքաչափեր ենթաբաժինը, որտեղ հնարավոր է նշել Եկամտային հարկի դրույքաչափերը Միակողմանի և Երկկողմանի գնման ակտերի համար: Ինչպես նաև այս բաժնում արտացոլվում են ԱԱՀ-ի, ԱԱՀ-ն այդ թվում դրույքաչափերը և Բնապահպանական հարկ վճարող կարգավորումը:

 

7.3.9

 

Պահեստ

Վաճառք (Մանրածախ) փաստաթղթերի խմբային ներմուծման InvoiceRetailGroupImport.xlsm ֆայլում ավելացվել է դրամարկղ սյունը:

 

Լուծված խնդիրներ

Նվազագույն աշխատավարձի փոփոխության հետ կապված խնդրի կարգավորում:

Դրոշմանիշային վճարի հետհաշվարկի հետ կապված խնդրի կարգավորում:

Վճարման հանձնարարագրերը ինտերնետ բանկ արտահանելու հետ կապված խնդրիների կարգավորում` կապված բյուջետային փոխանցումների և մնացորդների ստուգման հետ:

Ստացված ծառայություն փաստաթղթում Ներառել ԱԱՀ-ն ծախսի մեջ դրոշակը նշված լինելու դեպքում ԱԱՀ գումարի խմբագրման հետ կապված խնդրի կարգավորում:

Փաստաթղթերի մատյանում Առհաշիվ գումարների ծախս փաստաթղթերի գումարների սխալ ցուցադրման հետ կապված խնդրի կարգավորում:

Չգրանցված վիճակում ՀՄ գույքագրում փաստաթղթի  տպման տեսքը արտահանելիս ձևանմուշում թողարկման տարեթվի լրացման հետ կապված խնդրի կարգավորում:

Հեռացված փաստաթղթերի մատյանից հիմնական միջոցներին վերաբերող փաստաթղթերի հեռացման հետ կապված խնդրի կարգավորում:

ՀԾ-Առևտուր համակարգից Դրամարկղի մուտքի և ելքի օրդեր ներմուծելիս կարգավորումների պատուհանում գործընկեր չնշելու հետ կապված խնդրի կարգավորում, եթե ներմուծվող

  փաստաթղթում ևս չկա նշված գործընկեր:

 

Տարբերակ 7.3.8 (10.10․2022-13․12.2022)

Նոր հնարավորություններ

 

Հաշվետվություններ

 

Ավելացվել են ֆինանսական հաշվետվությունների ռուսերեն տարբերակները.   

 

   - Форма N1, Бухгалтерский баланс,

   - Форма N2, Отчет о финансовом положении,

   - Форма N3, Отчет об изменениях собственного капитала,

   - Форма N4, Отчет о движении денежных средств,

   - Форма N5, Примечания к финансовой отчетности:

 

 

Ամպային տարբերակ

 

Ամպային տարբերակում ադմինիստրատորի կարգավիճակ ունեցող օգտագործողով հնարավոր կլինի խմբագրել օգտագործողներ տեղեկատուն նաև այն դեպքում, երբ օգտագործողը գլխավոր ադմինիստրատորի իրավասություն չունի:

 

Հաշվապահություն

Ավելացվել է կանխիկ գործարքների համար սահմանաչափի ստուգման հնարավորություն նաև Կանխավճարի ՀԴՄ կտրոն տպելիս:

Այսուհետ փաստաթղթի համարի կրկնության ստուգում կկատարվի նաև Անկանխիկ կանխավճարի մուտք և Անկանխիկ կանխավճարի վերադարձ փաստաթղթերի համար: 

Գործառնությունների մատյանում ավելացվել է նաև Հաշվի Անվանումը տեսնելու հնարավորություն:

Գործընկեր տեղեկատուի կոդ դաշտը ավելացվել է` դառնալով քսան նիշ:

Excel-ում հաշվետվությունների ձևավորման բանաձևերում ավելացվել են նոր բանաձևեր` RemDbAccGr և RemCrAccGr: Բանաձևերի աշխատանքը նկարագրված է Հաշվետվությունների ձևավորում EXCEL-ում բաժնում:

 

 

Պահեստ

Վաճառքների մատյան հաշվետվությունից Excel արտահանելիս կամ ֆիլտր կիրառելիս Վաճառքի շահութաբերության և Վաճառքի արդյունավետության ցուցանիշները կցուցադրվեն կլորացված:

 

Արագամաշ առարկաներ

Տեղեկանք ԱԱ առկայության մասին հաշվետվությունում ավելացվել է գտնվելու վայրի անվանումը տեսնելու հնարավորություն:

 

Աշխատավարձ

Կատարվել է Եկամտային հարկի դրույքաչափի փոփոխություն` ըստ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2019թ.-ի հունիսի 25-ին ընդունված ՀՕ-68-Ն օրենքի:

Կատարվել է Պարտադիր կուտակային կենսաթոշակի դրույքաչափի փոփոխություն` ըստ Կուտակային կենսաթոշակի մասին ՀՕ-244-Ն օրենքի:

Ավելացվել է Դրոշմանիշային վճարի հետհաշվարկի հնարավորություն: Կիրառելու համար անհրաժեշտ կլինի Դրույթների Աշխատավարձ ենթաբաժնում ակտիվացնել Դրոշմանիշային վճարի հետհաշվարկ դրոշակը:

 

7.3.8.2

 

Պահումներ տեղեկատուում ավելացվել է Նվազեցնել դրոշմանիշային վճարի հարկվող գումարից կարգավորումը:

 

7.3.8.1

 

Աշխատավարձի փաստաթղթերի մատյանում ավելացվել է Հաշվարկի ամսաթիվ սյուն:

Աշխատակիցներ տեղեկատուում Անձը հաստատող փաստաթղթի տեսակ դաշտում ավելացվել է ևս մեկ տեսակ` Օտարերկրա անձնագիր` ՀՀ -ում աշխատանքի իրավունքով:

 

Հիմնական միջոցներ

Ավելացվել է ՀՄ անալիտիկ և սինթետիկ թվերի շեղման ստուգում հաշվետվությունը, որը օգտագործվում է հիմնական միջոցների անալիտիկ և սինթետիկ թվերի շեղումը հայտնաբերելու համար:

 

7.3.8.3

 

Տեղեկանք ըստ գործողությունների հաշվետվությունում ավելացվել է Մաշվածքի ծախսային հաշիվը տեսնելու հնարավորություն:

ՀՄ ձեռքբերում/շահագործում փաստաթղթերի համար, եթե մատակարարները նույնն են, ավելացվել է խմբային Վճարման հանձնարարագիր ստեղծելու հնարավորություն։

 

Ադմինիստրատորի գործիքներ

Ավելացվել է ՀԾ-Առևտուր համակարգից ներմուծվող ՆԱ տեղաշարժ փաստաթղթերի հաշիվ դաշտին վերագրվող արժեքների համար կարգավորումներ տալու հնարավորություն: ՀԾ-Առևտուր համակարգից արտահանված տեղեկատուները և փաստաթղթերը ՀԾ-Հաշվապահ համակարգ ներմուծելու գործընթացը ներկայացված է Ներմուծել տվյալներ ՀԾ-Առևտուր համակարգից էջում:

 

AdminTools.ImportDataFromTrade7.3

 

Ավելացվել է ՀԾ-Առևտուր համակարգից ներմուծվող Դրամարկղի ելքի օրդեր փաստաթղթերին վերագրվող արժեքների համար կարգավորումներ տալու հնարավորություն:

AdminTools.ImportDataFromTrade7.2

 

Ավելացվել է Տպելու ձևանմուշները խմբային XML ֆայլի փոխարկելու հնարավորություն:

Վճարման հանձնարարագրեր և Վճարումներ հաշվարկային հաշվից մատյանների Արտահանել բանկ հրամանաները համապատասխանեցվել են նոր dll-ներին։

 

Լուծված խնդիրներ

Մնացորդներ հաշվետվության հետ կապված խնդրի կարգավորում, եթե հաշվետվությունը կանչվում է Ծառատիպ տեսքով և նշվում է Ցույց տալ Գործընկերներին դրոշակը:

Շրջանառություն հաշվետվության հետ կապված խնդրի կարգավորում, եթե հաշվետվությունը կանչվում է  Ծառատիպ տեսքով և նշվում է Ցույց տալ Գործընկերներին և  Ցույց տալ                 զրոյական տողերը դրոշակները:

Առհաշիվ գումարների ծախս փաստաթղթի տպման ձևանմուշում գումար դաշտի սխալ լրացման հետ կապված խնդրի կարգավորում:

Վաճառք(Մանրածախ) փաստաթղթերի հիման վրա խմբային Դրամարկղի մուտքի օրդեր փաստաթղթեր ստեղծելիս Անկանխիկ գործարքների գումարնեը չնվազեցնելու հետ կապված խնդրի կարգավորում:

Սևագիր վիճակում գտնվող Հաշվի և Գործընկերոջ հաշվի վերագնահատում փաստաթղթերի հեռացման հետ կապված խնդրի կարգավորում, եթե այդ փաստաթղթից հետո կան գրանցված Վերագնահատում տեսակի այլ փաստաթղթեր:

Ստացված հաշվի հիման վրա ՀՄ-ների խմբային ձեռքբերում կատարելիս առաջացող խնդրի կարգավորում, եթե հաշվարկված մաշվածքը հավասար է սկզբնական արժեքին:

Հավելյալ ծախսերի բաշխում փաստաթղթում սխալի կարգավորում, եթե փաստաթուղթը արտարժութային է և նշված է Ներառել ԱԱՀ-ն ինքնարժեքի մեջ հայտանիշը:

Տեղեկանք ՆԱ առկայության մասին հաշվետվությունից Վաճառք (Մանրածախ) փաստաթուղթ ստեղծելիս անկանխիկ գործարքների հաշվի հետ կապված խնդրի կարգավորում:

Տեղեկանք ՆԱ առկայության մասին հաշվետվության տպելու ձևը դիտելու հետ կապված խնդրի կարգավորում:

Հավելումներ և Պահումներ տեղեկատուներում կոդ դաշտում որոշ սիմվոլների լրացման հետ կապված խնդրի կարգավորում:

Նպաստի հաշվարկ փաստաթղթի հետ կապված խնդրի կարգավորում, երբ Միջին աշխատավարձ էջում խմբագրում են Հաշվի առնել դրոշակը և Ընդհանուր էջում փոխում Ժամանակահատվածը:

Աշխատանք աշխատակիցների հետ մատյանում ազատված աշխատակիցների ցուցադրման հետ կապված խնդրի կարգավորում, երբ դիալոգ պատուհանում աշխատակիցների ցուցակի տեսակը նշվում է բոլոր աշխատակիցները, բացի ազատվածներից:

Վճարումներ հաշվարկային հաշվից փաստաթղթում թղթակցող հաշվի փոփոխության հետ կապված խնդրի կարգավորում:

ՀՄ ձեռքբերում և շահագործման հանձնման փաստաթղթերի հիման վրա Վճարման հանձնարարագիր ստեղծելիս գումարի լրացման հետ կապված խնդրի կարգավորում, երբ ՀՄ ձեռքբերում և շահագործում փաստաթղթում ԱԱՀ-ի հաշվարկի ձևը նշված է ԱԱՀ-ով:

Առևտուր համակարգից բնապահպանական հարկով Հաշիվ-Ապրանքագիր ներմուծելիս գումարի սխալ հաշվարկման խնդիր, երբ նշված է Բնապահպանական հարկի տոկոսը ժառանգել տեղեկատուից դրոշակը:

Վերադարձ գնորդից փաստաթղթերի խմբային ներմուծման ReturnFromCustomerGroupImport.xls ֆայլով փաստաթղթեր ներմուծելիս ԱԱՀ գումար դաշտի սխալ լրացման հետ կապված խնդրի կրագավորում, երբ ԱԱՀ-ի հաշվարկի ձևը նշվում է 5` ԱԱՀ-ն այդ թվում 16.67%:

Հանրային հատվածում Տվյալների պահոց ստեղծելիս առաջացող խնդրի կարգավորում:

 

 

Տարբերակ 7.3.7 (27.06․2022-10․10.2022)

Նոր հնարավորություններ

 

Հաշվապահություն

Դրամարկղեր տեղեկատուում ավելացվել է կանխիկ գործարքների համար սահմանաչափ նշելու հնարավորություն՝ համաձայն 18․01․2022թթ․ ընդունված Անկանխիկ գործառնությունների մասին ՀՀ օրենքի։

 

7.3.7.4

 

 

Ավելացվել են Անկանխիկ կանխավճարի մուտքի և վերադարձի փաստաթղթեր, որոնք նախատեսված են անկանխիկ կանխավճարների ստացման և դրանց վերադարձի, ինչպես նաև ՀԴՄ կտրոններ տպելու համար:

 

Non-cash_Prepayment

 

Դուրս գրված հաշիվների մատյանում ավելացվել է Վերադարձ գնորդից փաստաթղթի գումարները բացասական թվով տեսնելու հնարավորություն։

 

7.3.7.5

 

Ավելացվել է Գործընկերների շրջանառություն (Շախմատաձև) հաշվետվությունը, որտեղ արտացոլվում են գործընկերոջ սկզբնական մնացորդը (դեբետ-կրեդիտ), շրջանառությունը (դեբետ-կրեդիտ) ըստ թղթակցող հաշիվների և վերջնական մնացորդը:

Առհաշիվ գումարների ծախս փաստաթուղթ ստեղծելիս այժմ հնարավոր է ներառել երեքից ավել փաստաթղթեր:

Ստացված հաշվում Ծառայությունները համապատասխանեցնելիս ավելացվել է հնարավորություն բոլոր տողերը վերագրել մեկ ծառայության կոդի, սակայն տարբեր անվանումներով։

Հաշիվների մնացորդների փակում և Գործընկերների մնացորդների փակում գործողությունները կատարելու համար բերվող դիալոգ պատուհանում ավելացվել է Մեկնաբանություն նշելու հնարավորություն:

 

7.3.7.2

 

ՀԴՄ կտրոններ մատյանում այսուհետ կերևան նաև  Վերադարձ գնորդից, Դրամարկղի ելքի օրդեր և Անկանխիկ կանխավճարի մուտքի և վերադարձի փաստաթղթերը, որոնց հիման վրա տպվել է ՀԴՄ կտրոն։

ՀԴՄ կտրոններ հաշվետվությունում ավելացվել է գումարների մարման ձևերը տեսնելու հնարավորություն:

 

7.3.7.3

 

Գործընկերներ և Աշխատակիցներ տեղեկատուներում ավելացվել է Կցված են ֆայլեր սյուն, որը ցույց է տալիս, թե տվյալ տողին կան կցված ֆայլեր, թե՞ ոչ:

 

Պահեստ

Պահեստի մուտքի օրդեր փաստաթղթում ավելացել է Մատակարար էջը, որտեղ արտացոլվում են մատակարար կազմակեպության տվյալները։

ԲՄՀ (Ներմուծում) փաստաթղթի Անվանացուցակ մասում ԲՄՀ-ի տողի համար ավելացվել է Քանակ և ՊՄՕ գումար սյուների հանրագումարները։

Տեղեկանք ՆԱ առկայության մասին հաշվետվությունում ավելացվել է չափման միավորի կոդ սյունը:

Ավելացվել է Վերադարձ գնորդից փաստաթղթի հիման վրա ՆԱ տեղաշարժ փաստաթուղթ ստեղծելու  հնարավորություն: Հնարավորությունը կարելի է կիրառել նաև Վաճառքների մատյան հաշվետվությունից:

Վերադարձ գնորդից փաստաթղթերի հիման վրա ավելացվել է խմբային Վճարման հանձնարարագիր և Դրամարկղի ելքի օրդեր փաստաթղթեր ստեղծելու հնարավորություն, երբ վերադարձը կատարվել է նույն գնորդից: 

Վաճառքների մատյան հաշվետվության դիալոգ պատուհանի Սյուներ էջում ավելացվել է Գնորդի լրիվ անվանում սյունը:

Պահեստներ տեղեկատուում ավելացվել է կոդ դաշտի երկարութունը` մինչև հինգ նիշ:  

Վաճառք (Մանրածախ) փաստաթղթերի խմբային ներմուծման InvoiceRetailGroupImport.xlsm ֆայլում ավելացվել է ԱԱՀ-ի հաշիվ սյուն:

 

Աշխատավարձ

Դրույթների աշխատավարձ բաժնում ավելացվել է Նպաստների ծախսային հաշիվ դաշտը, որը առաջարկվում է Նպաստների հաշվարկ փաստաթղթում և օգտագործվում է Աշխատավարձի ձևակերպումներ փաստաթղթի գործառնությունները գեներացնելիս:

 

7.3.7.6

 

Աշխատակիցներ տեղեկատուից ավելացել է Աշխատակիցների խմբային հեռացման հնարավորություն։

Ընդլայնված հաշվետվությունում (Շախմատաձև) այսուհետ աշխատակցի ստորաբաժանում և պաշտոն սյուներում կլրացվեն ժամանակահատվածի վերջին դրությամբ առկա ստորաբաժանումը և պաշտոնը:

Վճարումներ և Վճարումներ հաշվարկային հաշվից փաստաթղթերի հիման վրա Դրամարկղի ելքի օրդեր (ըստ աշխատակիցների) և Վճարման հանձնարարագիր (ըստ աշխատակիցների) փաստաթղթեր ստեղծելիս ավելացվել է Գեներացնել գործառնությունները հայտանիշը:

 

7.3.7.7

 

Ավելացվել է Վճարումներ փաստաթղթերի խմբային ներմուծման WgPaymentsGroupImport.xlsm ֆայլ:

EmployeesUpdate․xlsm ֆայլում ավելացել է Ստորաբաժանում սյուն։

 

Հիմնական միջոցներ

ՀՄ ձեռքբերում/շահագործում փաստաթղթերի համար, եթե մատակարարները նույնն են, ավելացվել է խմբային Վճարման հանձնարարագիր ստեղծելու հնարավորություն։

 

Բանկ

Աշխատավարձի վճարացուցակ այսուհետ կարելի է արտահանել նաև Վճարումներ հաշվարկային հաշվից մատյանից։

 

Ադմինիստրատորի գործիքներ

Այսուհետ ՀԾ-Առևտուր համակարգից ներմուծվող փաստաթղթերում Նյութական արժեքի չափման միավորի անհամապատասխանության դեպքում, նյութական արժեքի քանակը կվերահաշվարկվի Առևտուր համակարգում լրացված չափման միավորի վրա սահմանված գործակցով։

Ավելացվել է Պահուստային պատճենները խմբային տարբերակով արտահանելու հնարավորություն։

Կադրային հաշվառում միացված լինելու դեպքում Ընդունման հրաման փաստաթղթի տպման տեսքում ավելացվել է Աշխատակցի էլեկտրոնային փոստի հասցեն արտացոլելու հնարավորություն:

 

Ընդհանուր

Դրույթներում ավելացվել է Հաշվային պլանում ցուցադրել ռուսերեն անվանումը հայտանիշ: Նշված լինելու դեպքում հաշվային պլանում հաշվի քարտում կցուցադրվի Անվանում (ռուսերեն) դաշտ: Այն կարտացոլվի մի շարք տեղեկատուներում, մատյաններում և հաշվետվությոններում:

 
7.3.7.9

 

Ժապավենի Օգնություն բաժնից ավելացվել է Excel-ի Add-in-ները ռեգիստրացնելու, ինչպես նաև Ներմուծման ֆայլերը անմիջապես ծրագրից բացելու հնարավորություն:

 

7.3.7.8

 

Հանրային հատված

Հաշվային պլանում ավելացվել է վերջին մակարդակի ենթահաշիվների միավորման հնարավորություն կուտակիչ հաշվին: Հնարավորությունը կիրառելու համար անհրաժեշտ է հաշվային պլանից ընտրել կուտակիչ հաշիվը և կոնտեքստային ցանկից ընտրել Միավորում հրամանը:

 

7.3.7.1

 

PayOrdeGroupImport.xlsm ֆայլում ավելացվել է դրամական արտահոսքի հաշիվ նշելու հնարավորություն:

 

 

Ծրագրային ապահովումներ մշակողների համար

Վեբ սերվիսում ավելացվել է LoadMTInvoiceRetailDoc ֆունկցիան, որը հնարավորություն է տալիս փաստաթղթի նույնացուցիչի հիման վրա վերադարձնել Վաճառք (Մանրածախ) փաստաթուղթը:

Վեբ սերվիսում ավելացվել է տրված GUID-ով փաստաթղթի գրանցելու և սևագիր դարձնելու հնարավորություն։

 

Լուծված խնդիրներ

Ստացված ծառայություն, Պահեստի մուտքի օրդեր, Հավելյալ ծախսերի բաշխում և ԱԱ-ի ձեռքբերում և շահագործման հանձնում փաստաթղթերում Գումար ԱԱՀ դաշտի խմբագրման հետ կապված խնդրի կարգավորում, երբ նշված է Ներառել ԱԱՀ-ն ինքնարժեքի մեջ դրոշակը:

Վճարման հանձնարարագրերը Ինտերնետ բանկի ֆորմատով խմբային xml արտահանելիս առաջացող խնդրի կարգավորում:

Գործընկերների խմբային վերագնահատում փաստաթղթում Հաշիվներ էջում դաշտերի խմբագրելի լինելու հետ կապված խնդրի կարգավորում:

Ավելի վաղ ամսաթվով Հաշվի վերագնահատում կամ Գործընկերոջ  հաշվի վերագնահատում փաստաթղթերի հեռացումը թույլատրելու հետ կապված խնդրի կարգավորում:

Ստացված հաշիվների հիման վրա խմբային Պահեստի մուտքի օրդեր փաստաթղթեր ստեղծելիս, երբ նշված է Սերիա-համարը վերագրել փաստթղթի համարին դրոշակը, Դրույթներում Պահեստի մուտքի օրդեր փաստաթղթի հերթական համարի սխալ լրացման հետ կապված խնդրի կարգավորում:

Ստացված հաշվի հիման վրա Վերադարձ մատակարարին փաստաթուղթ ստեղծելիս ամսաթիվ դաշտի հետ կապված խնդրի կարգավորում:

Գործընկերների մնացորդներ բացված ըստ ամսաթվերի հաշվետվության սխալ ցուցադրման կարգավորում, երբ գործընկերոջ հաշվով կա ձևակերպված բացասական թվով գործառնություն:

Գործընկերների շրջանառություն հաշվետվության արտացոլման հետ կապված սխալի ուղղում։

Նույն դրամարկղով Վաճառք (Մանրածախ) փաստաթղթեր ստեղծելիս համարների կրկնության հետ կապված խնդրի կարգավորում:

Հաշիվ-Ապրանքագիր փաստաթղթերը ուղիղ կապով e-Invoicing համակարգ արտահանելիս առաջացող խնդրի կարգավորում` կապված հաշվում առկա անթույլատրելի սիմվոլների հետ:

Ստացված հաշիվների մատյանից մի քանի հաշիվների հիման վրա փաստաթուղթ ստեղծելու հետ կապված խնդրի կարգավորում` կապված ճշգրտող հաշիվների հետ:

Պահեստի մուտքի օրդեր փաստաթուղթը հեռացնելիս ցուցադրվող սխալի հաղորդագրության շտկում, երբ փաստաթղթի հիման վրա կան ստեղծված այլ փաստաթղթեր:

ԲՄՀ (Ներմուծում) փաստաթղթի գրանցման ընթացքում առաջացող խնդրի կարգավորում:

ԱԱ-ի ձեռքբերում և շահագործման հանձնում փատաթղթի սխալի կարգավորում, երբ փաստաթուղթը փակել նորից բացելուց հետո ԱԱՀ-ի արտացոլման ձևը միշտ 1․ԱԱՀ-ով է լրացված լինում։

Հավելումներ տեղեկատուում գործակից դաշտի լրացման հետ կապված խնդրի կարգավորում:

Արձակուրդայինի հաշվարկ փաստաթղթում խնդրի կարգավորում` կապված Համակարգային հավելում/պահումներ տեղեկատուում Ապագա ամսվանը բաժին ընկնող արձակուրդ և Ընթացիկ ամսվա արձակուրդ հաշվարկված նախորդ ամսում կոդերում Արհմիութենական անդամավճար պահվում է դրոշակը նշելու հետ:

Ամփոփ տվյալներ հաշվետվությունում Հաշվետու ժամանակահատվածում հաշվարկված եկամտների սխալ ցուցադրման կարգավորում` կապված նախորդ և ապագա ամիսներում հաշվարկված արձակուրդայինի հետ:

Աշխատավարձի ձևակերպումներ կատարելիս առաջացող խնդրի կարգավորում, երբ հաստատված հավելման վրա նշված է Միայն հարկերի հաշվարկման համար դրոշակը և Եկամտային հարկի գումարը խմբագրվել է:

Վճարումներ փաստաթղթի հիման վրա խմբային Դրամարկղի ելքի օրդեր փաստաթղթեր ստեղծելիս անալիտիկ խմբերի ժառանգման հետ կապված խնդրի կարգավորում:

Կադրային հաշվառում միացված լինելու դեպքում Աշխատակիցներ տեղեկատուում Ազատման ամսաթվի ցուցադրման հետ կապված խնդրի կարգավորում:

Կադրային հաշվառում միացված լինելու դեպքում արձակուրդային հաշվարկ անելիս միջին աշխատավարձի հետ կապված խնդրի կարգավորում:

Փաստաթղթերի պատմություն մատյանից փաստաթուղթը խմբագրելիս առաջացող խնդրի կարգավորում:

Պահեստի մոտքի օրդեր փաստաթղթերի մի տվյալների պահոցից այլ տվյալների պահոց տեղափոոխելու հետ կապված խնդրի կարգավորում, երբ պահեստի մուտքի օրդեր փաստաթղթում ԱԱՀ-ի հաշվարկի ձևը նշված է   ԱԱՀ-ն այդ թվում:

Դրույթներում Աշխատանքային ժամանակահատվածը չլրացնելու հետ կապված խնդրի կարգավորում:

Ոչ ադմին օգտագործողների համար սահմանափակվել է Դրույթներում Էլ․ նամակներ ուղարկելու համար օգտագործվող կարգավորումները։

Տվյալների պահոց ավելացնելիս անվանման մեջ անթույլատրելի սիմվոլների օգտագործման հետ կապված խնդրի կարգավորում։

Առհաշիվ գումարների ծախս փաստաթղթի տպելու ձևանմուշում Ստորաբաժանում և Պաշտոն դաշտերի սխալ լրացման հետ կապված խնդրի կարգավորում:

Ծրագրի ռուսերեն տարբերակում Փոխանցման հաշվի տպման տեսքի խնդրի կարգավորում։

ԱԱ-ի ձեռքբերում և շահագործման հանձնում փաստաթղթի տպման տեսքում խնդրի կարգավորում, երբ Կառուցվածքային ստորաբաժանումում նշված էր այլ Նյութական պատասխանատու անձ։

Ծառայություններ տեղեկատուի խմբային ներմուծման ServicesImport.xlsm ֆայլում Վաճառքի գին սյան ցուցադրման հետ կապված խնդրի կարգավորում:

ՆԱ մնացորդների ներմուծման MaterialsRemsImport.xlsm ֆայլում գին դաշտի պարտադիր լրացման հետ կապված խնդրի կարգավորում:

Հաշիվ-Ապրանքագիր փաստաթղթերի խմբային ներմուծման InvoiceGroupImport.xlsm ֆայլով փաստաթղթերը ներմուծելիս նյութական արժեքների անվանման լրացման հետ կապված խնդրի կարգավորում:

Հաշիվ-Ապրանքագիր փաստաթղթերի խմբային ներմուծման InvoiceGroupImport.xlsm ֆայլով փաստաթղթերը ներմուծելիս Ծառայության հասույթի հաշվի լրացման հետ կապված խնդրի կարգավորում:

 

Տարբերակ 7.3.6 (02.05․2022-27․06.2022)

Նոր հնարավորություններ

 

Ամպային տարբերակ

 

Ամպային օգտագործողով այժմ հնարավոր է Լոկալ տվյալների պահոցները Ամպային տարբերակ տեղափոխելու համար ուղարկել հայտ անմիջապես ծրագրից: 

 

7.3.6.3

 

 

Աշխատանքի սկիզբ պատուհանում ավելացվել է հրապարակային օֆերտայի հղումը:

7.3.6.5

 

Ամպային պահոցում գտնվելիս կարգավիճակի վահանակի աջ մասում կարտացոլվի ամպի նշան:

7.3.6.7

 

Հաշվապահություն

Վճարման հանձնարարագիր փաստաթղթում ավելացվել են նոր դաշտեր` Այլ հաճախորդի համար վճարում կատարելու նպատակով: 

 

7.3.6.6

 

Ստացված հաշիվների ներմուծում գործողությունը կատարելիս արդեն իսկ գոյություն ունեցող հաշիվների համար առաջարկվող սխալի հաղորդագրության մեջ կնշվի ստացված հաշվի 

   կարգավիճակը` գրանցված կամ հեռացված:

 

Պահեստ

Նյութական արժեք տեղեկատուում Հաշվառման հաշիվներ էջում ավելացվել է ՆԱ վաճառքից հետ վերադարձի հասույթի ճշգրտման հաշիվ նշելու հնարավորություն:

 

7.3.6.4

 

Ավելացվել է Նյութական արժեքների չափման միավորների խմբային խմբագրման հնարավորություն: Հնարավորությունը կիրառելու համար անհրաժեշտ է Նյութական արժեքներ տեղեկատուից նշել անհրաժեշտ տողերը և կոնտեքստային ցանկից ընտրել Խմբագրել նշվածները հրամանը:

Ավելացվել է արտարժույթով Հաշիվ-Ապրանքագիր փաստաթղթերի e-Invoicing համակարգ արտահանելու հնարավորություն` փաստաթղթում նշված արտարժույթի դրամային համարժեքով:

Վերադարձ գնորդից փաստաթղթերի խմբային ներմուծման ReturnFromCustomerGroupImport.xlsm ֆայլում ավելացվել են Գնորդի հաշիվ և ԱԱՀ-ի հաշիվ նշելու հնարավորություն:

InvoiceGroupImport_From_e-Invoicing.xlsm ֆայլի ReturnGroupImport էջում ավելացվել են Ինքնարժեք, Ինքնարժեքի գումարի ԱԱՀ և Ինքնարժեքի հաշիվ սյուները, որոնք նախատեսված են առանց հիմքի Վերադարձ գնորդից  փաստաթղթերի ներմուծման համար: Ինչպես նաև ավելացվել է ԱԱՀ-ի հաշիվ նշելու հնարավորություն:

 

Աշխատավարձ 

Աշխատակիցների ցուցակ հաշվետվության դիալոգ պատուհանում ավելացվել է Սյուներ ներդիր, որը հնարավորություն է տալիս հաշվետվությունում լրացուցիչ տեղեկատվություն արտացոլել:

 

7.3.6.1

 

 

Հիմնական միջոցներ

Տեղեկանք ըստ քարտարանի հաշվետվության դիալոգ պատուհանի Վիճակ դաշտում ավելացվել է մի քանի արժեք միաժամանակ նշելու հնարավորություն:

 

Լուծված խնդիրներ

Դրամարկղի ելքի օրդեր փաստաթղթից Կանխավճարի վերադարձի ՀԴՄ կտրոն տպելիս առաջացող խնդրի կարգավորում, երբ Հիմք փաստաթուղթը լրացված չէ:

MITAC MF2351 մոդելի ՀԴՄ սարքերի դեպքում կանխավճարի ՀԴՄ տպելիս առաջացող խնդրի ուղղում, երբ Գործընկերոջ քարտում նշված չէ ՀՎՀՀ:

Հաշիվների սերիա-համարների վերագրում e-Invoicing (ուղիղ կապով) կատարելիս առաջացող խնդրի կարգավորում, երբ արտահանվում են Գնորդի անձնագրով և ՀՎՀՀ-ով հաշիվներ` առանց Արտահանել ՀԾ-Նույնացուցիչը հայտանիշը միացնելու:

Պահեստի մուտքի օրդեր փաստաթղթում ԱԱՀ-ի արտացոլման ձև դաշտի խմբագրման հետ կապված խնդրի կարգավորում, երբ գրանցված փաստաթուղթը դարձվում է սևագիր:

Վերադարձ գնորդից փաստաթուղթը սևագիր դարձնելիս և պահեստը փոփոխելիս` մատակարարի գործունեության հասցեի հետ կապված խնդրի կարգավորում:

Առանց հիմք վերադարձ գնորդից փաստաթուղթը ներմուծելիս առաջացող խնդրի կարգավորում, երբ նյութական արժեի հաշվառման մեթոդը նշված է միջին կշռված գնով:

Տեղեկանք ըստ քարտարանի հաշվետվության մեջ սխալ սյան ցուցադրման շտկում, երբ դիալոգ պատուհանում նշված է Խմբավորել ըստ ՀՄ-ների տեսակների:

Դրույթների Աշխատավարձ ենթաբաժնում Պարտադիր կուտակային կենսաթոշակի հետհաշվարկ դրոշակի խմբագրման հետ կապված խնդրի կարգավորում, երբ Օգտագործողոը չունի Ադմինիստրատորի կարգավիճակ:

Համակարգ մուտք գործելու հետ կապված խնդրի կարգավորում, երբ Օգտագործողի իրավասություններից հանված են բոլոր տողերի ցանկի կետի և գործողությունների հասանելիությունը:

Կադրային հաշվառումը միացված լինելու դեպքում Փոխադրման հրամանի տպման հետ կապված խնդրի կարգավորում:

 

 

Տարբերակ 7.3.5 (27.12․2021-02.05․2022)

Նոր հնարավորություններ
 

Համակարգում այսուհետ աշխատանքային լեզուն կարելի է ընտրել նաև ռուսերեն: Լեզուն ընտրելուց հետո դրանով ցուցադրվում են Ուղղորդիչը, Գլխավոր էջը, ցանկերը, փաստաթղթերը, հաշվետվությունները, դիալոգ պատուհանները և հաղորդագրությունները:

 

7.3.5.5

 

Մոբայլ հավելված

Թողարկվել է ՀԾ-Հաշվապահ համակարգի մոբայլ հավելվածը: Հավելվածը նախատեսված է ամպային տվյալների պահոցներին օնլայն միանալու և տվյալներ դիտելու համար: Շատ հարմար է հատկապես կազմակերպության ղեկավարի և գլխավոր հաշվապահի համար, քանի որ ցանկացած վայրից կարելի է վերահսկել հաշվառումը, վերլուծել և կայացնել որոշումներ:

Հավելվածի հնարավորություններին կարող եք ծանոթանալ հոլովակի միջոցով. Դիտել

 
MobileApplication

 

Հաշվապահություն

Դրամարկղի մուտքի օրդերում ավելացվել է հնարավորություն Կանխավճարի ՀԴՄ կտրոնը տպելու որպես ծախս հիմնավորող փաստաթուղթ: Դրոշակը նշելու դեպքում կտրոնի վրա կարտացոլվի Գնորդի ՀՎՀՀ-ն: 

 

7.3.5.2

 

Գործառնությունների և Սևագիր Գործառնությունների մատյան հաշվետվությունների դիալոգ պատուհանում ավելացվել է Սյուներ ներդիր, որը հնարավորություն է տալիս հաշվետվություններում լրացուցիչ տեղեկատվություն արտացոլել:

 

7.3.5.4

 

ReceivedServicesGroupImport.xlsm, InvoiceGroupImport.xlsm և InvoiceGroupImport_From_e-Invoicing.xlsm ֆայլերում ծառայությունների համար ավելացվել է Ծառայության անվանում սյունը։

Հանվել է Հիշարար օրդեր խմբային ներմուծման MemOrderGroupImport․xlsm ֆայլում Գումար դրամային դաշտի պարտադիր լրացման պահանջը։

 

Պահեստ

ՆԱ տեղաշարժ փաստաթղթի Լրացուցիչ էջում ավելացվել են Պայմանագիր և Պայմանագրի ամսաթիվ դաշտերը: Դաշտերի արժեքները արտահանվում են փաստաթուղթը e-Invoicing համակարգ տեղափոխելիս` համապատասխան դաշտերի արժեքները լրացնելու համար:

7.3.5.1

 

Հաշիվ-Ապրանքագիր փաստաթղթերի խմբային ներմուծման InvoiceGroupImport_From_e-Invoicing.xlsm ֆայլում ավելացվել է Անվանում սյուն:

 

Աշխատավարձ 

Ընդլայնված հաշվետվություն (Շախմատաձև) և Հաշվարկային տվյալներ հաշվետվություններ կանչելիս դիալոգ պատուհանում ավելացվել է Պայմանագրի տեսակը ընտրելու հնարավորություն: Դաշտը լրացնելու դեպքում ցուցակում կներառվեն միայն նշված տեսակի պայմանագիր ունեցող աշխատակիցները:

 

7.3.5.3

 

Հիմնական միջոցներ

FAUpdate.xlsm ֆայլում ավելացվել է EditInventorynumbers էջը, որի միջոցով հնարավոր է խմբագրել հիմնական միջոցների գույքային համարները:

 

Ադմինիստրատորի գործիքներ

Ավելացվել է ՀԾ-Առևտուր համակարգից Ստացված ծառայություն փաստաթղթերը ՀԾ-Հաշվապահ ներմուծելու հնարավորություն:

ՀՄ գույքագրում փաստաթղթի տպելու ձևանմուշը այժմ կարելի է նաև արտահանել առանց փաստաթուղթը գրանցելու:

Ավելացվել են ՆԱ և ՀՄ գույքագրում փաստաթղթերի տպման նոր ձևանմուշներ (գործող 23.04.21թ.-ից):

Պահեստի մուտքի օրդեր փատաթղթերի տպման տեսքում ավելացվել է Գնորդի և Մատակարարի որոշ տվյալներ տեսնելու հնարավորություն: Հնարավորությունը կիրառելու համար անհրաժեշտ է Ադմինիստրատորի գործիքներ Տպելու ձևանմուշներում խմբագրել տպելու ձևանմուշը և կատարել կարգավորումներ:

Հաշիվ-Ապրանքագիր և Վաճառք (Մանրածախ) փատաթղթերի տպման տեսքում ավելացվել է նյութական արժեքի և ծառայության ԱԴԳՏ և ԱՏԳԱԱ դասակարգիչները արտացոլելու հնարավորություն: Հնարավորությունը կիրառելու համար անհրաժեշտ է Ադմինիստրատորի գործիքներ Տպելու ձևանմուշներում խմբագրել տպելու ձևանմուշը և կատարել կարգավորումներ:

Հաշիվ-Ապրանքագիր փատաթղթի տպման տեսքում ավելացվել է Անվանացուցակի տողերում տաբեր պահեստների արտացոլման հնարավորություն: Հնարավորությունը կիրառելու համար անհրաժեշտ է Ադմինիստրատորի գործիքներ Տպելու ձևանմուշներում խմբագրել տպելու ձևանմուշը և կատարել կարգավորումներ:

 

Լուծված խնդիրներ

Ստացված հաշիվ փաստաթղթի Անվանացուցակի Տեսակ դաշտում Հիմնական միջոց ընտրելիս տողի սխալ նշման կարգավորում:

Ստացված հաշիվների մատյանից Ստացված հաշիվը խմբագրելու հետ կապված խնդրի կարգավորում, երբ Օգտագործողն ունի միայն e-Invoicing ենթահամակարգ մուտք գործելու իրավասություն:

Փոխադարձ հաշվարկների ստուգման ակտ փաստաթղթի Մեր հաշվարկներ էջում գործառնությունների սխալ ցուցադրման կարգավորում, երբ տվյալ գուծընկերով հաշիվը թղթակցում է այլ գործընկերոջ նույն հաշվի հետ:

Փոխադարձ հաշվարկների ստուգման ակտ փաստաթուղթը պատճենելիս կամ Հիշել և նոր տալիս առաջացող սխալի ուղղում, երբ փաստաթղթի Փոխհաշվարկի հաշիվներ էջում ավելացվում է նոր հաշիվ:

Հաշվային պլանում հաշվի անվանման հետ կապված սխալի շտկում:

Գործընկերի հերթական համարների հետ կապված խնդրի կարգավորում, երբ գործընկերները ներմուծվում են Excel ֆայլով կամ XML տարբերակով:

Դուրս գրված փոխանցման հաշիվներ մատյանից Փոխանցման հաշիվը խմբագրելիս Արտարժույթի փոխարժեք և առ դաշտերի դատարկ լինելու հետ կապված խնդրի կարգավորում, երբ Փաստաթղթի արժույթը դրամ է նշված:

Ընդհանրացված փաստաթղթերի և ՆԱ փաստթղթերի մատյանում Վերադարձ մատակարարին փաստաթղթի արտացոլման հետ կապված սխալի ուղղում, երբ դիալոգ պատուհանում նշվում է ՆԱ կոդը։

Հաշիվների սերիա-համարների վերագրում գործողությունը սեղմելիս դիալոգ պատուհանում նշումներ կատարելու հետ կապված խնդրի կարգավորում:

Հաշիվների սերիա-համարների վերագրում կատարելիս գործողության արդյունքները նկարագրող հաղորդագրության շտկում`կապված սերիա-համարը փաստաթղթի համարին վերագրելու հետ:

Հաշիվների սերիա-համարների վերագրում կատարելիս գործողության արդյունքները նկարագրող հաղորդագրության շտկում:

Տարբեր դրամարկղերով նույն համարով Վաճառք (Մանրածախ) փսատթուղթ ստեղծելու հետ կապված խնդրի կարգավորում:

Արտարժույթով Պահեստի մուտքի օրդեր և Ստացված ծառայություն փաստաթղթեր ստեղծելիս գործառնությունների սխալ գումարով տրման խնդրի կարգավորում, երբ նշված է ԱԱՀ-ն ներառել ինքնարժեքի մեջ և Արտացոլել ԱԱՀ-ն շրջանառության մեջ:

Հաշիվ-Ապրանքագիր փաստաղթում Անվանացուցակ էջում ընդհանուր գումար դաշտի խմբագրման հետ կապված սխալի ուղղում, երբ բացվում է Խմբաքանակ դաշտը:

ԲՄՀ (Ներմուծում) փաստաթղթում ԲՄՀ-ի տողի և գործառնությունների լրացման հետ կապված խնդրի կարգավորում, երբ նյութական արժեքի վրա նշված է ԱՏԳԱԱ դասակարգիչը, սակայն Պահեստի մուտքի օրդեր փաստաթղթում լրացված չէ:

ՆԱ ապակոմպլեկտավորում փաստաթղթի տպման տեսքի հետ կապված խնդրի կարգավորում, երբ ՆԱ հաշվառման մեթոդ է ընտրված միջին կշռվածը։

Աշխատավարձի ձևակերպումներ փաստաթղթի հեռացման հետ կապված խնդիր ուղղում, երբ հաշվարկային ամիսն ու փաստաթղթի գրանցման ամսաթիվը տարբեր ամիսներում են։

Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրում հունվար ամսավա աշխատանքային օրերի լրացման հետ կապված սխալի ուղղում։

ՀՄ Շահագործման հանձնման ակտ, Շահագործումից հանման ակտ, Վերաշահագործում և Դուրսգրման ակտ փաստաթղթերում սխալի շտկում` կապված ավելորդ Լրացուցիչ սյան հետ:

Առհաշիվ գումարների ծախս փաստաթղթի տպման տեսքում Աշխատակցի կառուցվածքային ստորաբաժանման և պաշտոնի լրացման հետ կապված սխալի կարգավորում:

ՀԾ-Առևտուր համակարգից Հաշիվ Ապրանքագիր փաստաթղթեր ներմուծելիս կրկնության դեպքում առաջարկվող հաղորդագրության շտկում:

Լոկալ Տվյալների պահոցների համար Տվյալների պահոցի չափի և ազատ տարածության արտացոլման հետ կապված սխալի ուղղում։

Ամպային բանալու ապաակտիվացման դեպքում ցուցադրական տարբերակով մուտք գործելու հնարավորություն։

MaterialsImport.xlsm ֆալով նյութական արժեքներ ներմուծելիս առաջացող խնդրի կարգավորում, երբ արտարժույթ դաշտում նշվում է AMD:

InvoiceGroupImport_From_e-Invoicing․xlsm ֆայլում քանակ դաշտի լրացման հետ կապված խնդրի կարգավորում, երբ E-invoicing համակարգից արտահանված ֆայլում քանակ դաշտը պարունակում է ստորակետից հետո երեք նիշի ճշտությամբ արժեք։

ՀՄ Ներքին տեղափոխման ակտ փաստաթղթերը Excel ֆայլով խմբային ներմուծելիս առաջացող խնդրի կարգավորում` կապված Մաշվածության և Ծախսի հաշիվների լրացման հետ:

Հիշարար օրդեր, ՆԱ տեղաշարժ և ՀՄ Ներքին տեղափոխման ակտ փաստաթղթերը Excel ֆայլով խմբային ներմուծելիս առաջացող խնդրի կարգավորում`կապված Ցուցակում հայտնաբերված սխալներ սյան և ներմուծման արդյունքում առաջարկվող հաղորդագրության հետ:

Հանրային հատվածի ծրագրում Դուրս գրման ակտ փաստաթղթում հետաձգված հասույթի հաշվառման գործառնությունների սխալի կարգավորում:

 
Ծրագրային ապահովումներ մշակողների համար

Ավելացվել են GetEntries և GetPartnerEntries ֆունկցիաները, որոնց միջոցով ստացվում են համապատասխանաբար Գործառնությունների և Գործընկերների գործառնությունների մատյանները:

Վեբ-սերվիսում CreateMTReturnFromCustomerDoc ֆունկցիայի կարգավորում։

 

Տարբերակ 7.3.4 (29.11․2021-27.12․2021)

Նոր հնարավորություններ

 

Ամպային տարբերակ

Աշխատանքի սկիզբ պատուհանում Հասանելի բանալուն սեղմելիս բացվող պատուհանում այսուհետ կցուցադրվի բանալուն միացումները և գործող ծրագրերը: Այս պատուհանից բանալու Գլխավոր օգտագործողը կարող է հեռացնել այլ օգտագործողների միացումները: 

 

7.3.4.2

 

Հաշվապահություն

Ավելացվել է համակարգից ՀԴՄ X/Z հաշվետվություն տպելու հնարավորություն:

InvoiceGroupImport_From_e-Invoicing.xlsm ֆայլում Ծառայության Հասույթի կամ Ծախսի հաշիվ չլրացնելու դեպքում ավտոմատ կժառանգվեն տեղեկատուում լրացված հաշիվները, իսկ այն դատարկ լինելու դեպքում Դրույթում նշված հաշիվները։

 

Պահեստ

Պահեստի ելքի օրդեր փաստաթղթում ավելացվել է գծիկավոր կոդ դաշտ: Այն օգտագործվում է անվանացուցակում նյութական արժեքի նոր տող գրանցելու համար: Դաշտի արժեքը կարելի է մուտքագրել ստեղնաշարից կամ կիրառել գծիկավոր կոդ կարդացող սկաներ` ապրանքների ընտրման ճշտությունն ապահովելու համար:

ՆԱ տեղաշարժ փաստաթղթի հիման վրա ավելացվել է Պահեստի ելքի օրդեր փաստաթուղթ ստեղծելու հնարավորություն:

ԲՄՀ (Ներմուծում) փաստաթղթի հիման վրա ավելացվել է Դրամարկղի ելքի օրդեր փաստաթուղթ ստեղծելու հնարավորություն:

Վաճառքների մատյան հաշվետվությունում ավելացել է շահույթի տոկոսը ըստ ինքնարժեքի տեսնելու հնարավորություն։

 

Աշխատավարձ

Կատարվել է Եկամտային հարկի դրույքաչափի փոփոխություն` ըստ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2019թ.-ի հունիսի 25-ին ընդունված ՀՕ-68-Ն օրենքի:

Կատարվել է Պարտադիր կուտակային կենսաթոշակի դրույքաչափի փոփոխություն`ըստ 2019թ.-ի հունիսի 25-ին ընդունված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի (ՀՕ-72-Ն):

Նվազագույն աշխատավարձեր տեղեկատուում ավելացվել են 2022թ.-ից գործող նվազագույն աշխատավարձի սահմանաչափերը:

Տաբելներ տեղեկատուում ավելացվել է որոշ դաշտերի խմբային խմբագրման հնարավորություն:

 

7․3․4․1

 

Հիմնական միջոցներ

Տեղեկանք ըստ քարտարանի հաշվետվությունից, Բոլոր ՀՄ-ներ և Շահագործվող ՀՄ-ներ մատյաններից ավելացվել է հնարավորություն ստեղծել ՀՄ գույքագրում փաստաթուղթ:

  Անհրաժեշտ է նշել անհրաժեշտ տողերը, կոնտեքստային ցանկից ընտրել Ստեղծել փաստաթուղթ հրամանը և նշել ՀՄ գույքագրում: Բացված պատուհանում անհրաժեշտ է նշել

  հաշվառման եղանակը` 1.Ֆինանսական, 2. Հարկային.

 

7.3.4.3

 

Ավելացվել է Հիմնական միջոցների որոշ դաշտերի խմբային խմբագրման Excel ֆայլ: Ներմուծման FAUpdate.xlsm ֆայլը գտնվում է հետևյալ գրադարանում`C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Accountant 7\Import:

 

Հանրային հատված

Դրամարկղի մուտքի և ելքի օրդերների ներմուծման CashInGroupImport.xlsm և CashOutGroupImport.xlsm ֆայլերում ավելացվել են Անալիտիկ խմբեր, ինչպես նաև համապատասխանաբար Ներհոսքի և Արտահոսքի հաշիվներ սյուները:

 

Լուծված խնդիրներ

Ստացված ծառայություն փաստաթղթերը գեներացնելիս Եկամտային հարկի դեբետային հաշվի լրացման հետ կապված խնդրի կարգավորում, երբ ձեռք բերման տեսակը նշված է Առհաշիվ` միակողմանի կամ երկկողմանի գնման ակտով:

Ստացված ծառայություններ փաստաթղթում Ծառայության ձեռք բերման տեսակը՝ 2․ Առհաշվից՝ միակողմանի գնման ակտով կամ 3․ Առհաշվից՝ երկկողմանի գնման ակտով նշված լինելու դեպքում եկամտային հարկի դեբետային հաշիվ դաշտի լրացման հետ կապված խնդրի կարգավորում։

Փոխանցման հաշիվ փաստաթղթում արտարժույթի փոխարժեքի լրացման հետ կապված սխալի շտկում։

Փոխադարձ հաշվարկների ստուգման ակտ փաստաթղթում Փոխադարձ հաշվարկներում հաշվի լրացման հետ կապված խնդրի կարգավորում։

Դուրս գրված փոխանցման հաշիվների դիալոգ պատուհանում Բերել գործառնությունները նշիչի հեռացում։

ՊՄՕ-ի և Ստացված ծառայությունների մատյանում գումարի լրացման հետ կապված խնդրի կարգավորում, երբ ԱԱ ձեռքբերում և շահագործման հանձնում փաստաթուղթը ստեղծվում է ստացված հաշվի հիման վրա:

ԲՄՀ (Ներմուծում) փաստաթղթում Մաքսատուրքի % և ԱԱՀ-ի % դաշտերում լրացված արժեքների պահպանման հետ կապված խնդրի կարգավորում:

Վերադարձ գնորդից փաստաթղթից ՀԴՄ կտրոն տպելիս սխալի հաղորդագրության ճշտում, եթե հիմք հանդիսացող վաճառքի փաստաթղթում ՀԴՄ կտրոնի համարը ստացված չէ:

Վերադարձ գնորդից փաստաթղթում դիալոգ ռեժիմով աշխատելու հետ կապված խնդրի կարգավորում, երբ Բնաապահպանական հարկ վճարող դրոշակը միացված չէ:

Վերադարձ գնորդից փաստաթուղթը xml ֆորմատով արտահանելիս նյութական արժեքներին որոշ տվյալների վերագրման հետ կապված խնդրի կարգավորում:

Վերադարձ գնորդից փաստաթուղթը xml ֆորմատով արտահելիս դրամարկղ դաշտի արտահանման հետ կապված սխալի շտկում։

ՆԱ վերագնահատում փաստաթղթում ձևակերպումների հետ կապված սխալի ուղղում, երբ Գնի ձևավորման մեթոդ է ընտրվում Բաշխման գումարը։

Վաճառքների մատյան հաշվետվությունում Այդ թվում բնապահպանական հարկի գումար սյան սխալ ցուցադրման կարգավորում, երբ դրված է ըստ տարբեր խմբաքանակների դրոշակը :

Տեղեկանք ՆԱ առկայության մասին հաշվետվության կոնտեքստային ցանկից ԱԱ-ի շահագործման հանձնում փաստաթղթուղթ ստեղծելիս ԱԱ-ի կառուցվածքային ստորաբաժանման վրայից ծախսային հաշվի ժառանգման հետ կապված խնդրի կարգավորում։

Տեղափոխման փաստաթղթերի մատյանից ՆԱ Տեղաշարժի փաստաթուղթը E-invoicing (XML) ֆայլ արտահանելու հետ կապված սխալի շտկում, երբ միացված է Արտահանել անվանումը նշիչը։ 

Տեղեկանք ըստ քարտարանի հաշվետվությունում սխալ սյան ցուցադրման հետ կապված կարգավորում, երբ դիալոգ պատուհանից ընտրում ենք խմբավորման որևէ տեսակ։

Արձակուրդային հաշվարկելիս միջին աշխատավարձ էջում նպաստի մեջ գտնվելու ամիսների հաշվառման հետ կապված սխալի կարգավորում:

Վերջնահաշվարկ փաստաթղթում գումար դաշտի առավելագույն արժեքի լրացման հետ կապված խնդրի կարգավորում:

Վճարում հաշվարկային հաշվից փաստաթղթի գրանցման հետ կապված խնդրի կարգավորում, երբ այլ օգտագործողի կողմից փոփոխվում է հաշվարկի ամսաթիվը։

Ներդրումային տվյալներ փաստաթղթում տյալների լրացման հետ կապված խնդրի կարգավորում, երբ Արձակուրդայինի տվյալներ մասում դրոշմանիշային վճարի չափը բացասական արժեք է լրացվում։

Տարբեր բանկերի Հաշվարկային հաշիվներ պարունակող Վճարման հանձնարարգրերը ՀԾ-Ինտերնետ բանկ արտահանելու հետ կապված խնդրի կարգավորում։

E-invoicing ենթահամակարգի Օնլայն աշխատանք(ուղիղ կապ) բաժնից հեռացված Դուրս գրված հաշիվների կարգավիճակի հետ կապված սխալի շտկում։

Փաստաթղթերի տպման տեսքի հետ կապված խնդրի կարգավորում, երբ Անվանացուցակում կատարվում է տողերի դիրքերի փոփոխություն:

Հեռացված փաստաթղթերի մատյանից Ստացված հաշիվները խմբային գրանցելու հետ կապված խնդրի կարգավորում։

Դրույթներից հանվել է Ամսաթիվ տիպի սյուների ֆիլտրման ընդլայնված եղանակի դրոշակը, որն այսուհետ բոլոր օգտագործողների համար ավտոմատ միացված կլինի։

 

 

 

Տարբերակ 7.3.3 (20.10․2021-29.11․2021)

Նոր հնարավորություններ

 

Պահեստ

ՆԱ տեղեկատու ավելացնելիս Գներ ներդիրում հնարավոր է անմիջապես լրացնել գները։

ՆԱ տեղեկատուն խմբագրելիս Գներ ներդիրում մշտապես արտացոլվում են Գործող գները։

 

E-invoicing

Հանվել է E-invoicing ենթահամակարգի մի շարք դիալոգ պատուհաններում ժամանակահատվածի լրացման հետ կապված զգուշացնող հաղորդագրությունը։

 
Լուծված խնդիրներ

ՆԱ տեղեկատուի որոշ դաշտերի խմբագրման արդյունքում գնացուցակի դատարկման հետ կապված խնդրի կարգավորում։

ՆԱ տեղաշարժ փաստաթղթի E-invoicing համակարգից(ուղիղ կապ) սերիա-համարների վերագրման հետ կապված խնդրի կարգավորում։

Դուրս գրված հաշվիների մատյանից Հարկային և հաշվարկային հաշիվները xml ֆորմատով E-invoicing համակարգ արտահանելիս իրավաբանական հասցեի արտացոլման հետ կապված սխալի շտկում։

Վերադարձ գնորդից փաստաթուղթը xml ֆորմատով արտահանելիս նյութական արժեքներին որոշ տվյալների վերագրման հետ կապված խնդրի կարգավորում:

Աշխատակիցներ տեղեկատուում նոր աշխատակից ավելացնելիս ստորաբաժանում ընտրելու հետ կապված խնդրի կարգավորում։

 

 

Ծրագրային ապահովումներ մշակողների համար

Տվյալների փոխանակում վեբ-սերվիսների միջոցով

Ավելացվել է վեբ սերվիսում ՆԱ կոմպլեկտավորում փաստաթուղթ ստեղծելու հնարավորություն: Կիրառվում են հետևյալ ֆունկցիաները CreateMTComplectationDoc, CreateMTComplectationDocAndFillSpecificationRows:

Ավելացվել է LoadMTComplectationDoc ֆունկցիան, որը հնարավորություն է տալիս կարդալ (Load) ՆԱ կոմպլեկտավորում փաստաթուղթը:

 

Տարբերակ 7.3.2 (30.08.2021-20.10.2021)

Նոր հնարավորություններ

 

Ամպային տարբերակ

Ավելացվել է Օգտագործողին հասանելի բոլոր բանալիներից մեկն ընտրելու հնարավորություն, երբ Օգտագործողը աշխատելու է Լոկալ Տվյալների պահոցների հետ:

 

7.3.2.5

 

Աշխատանքի սկիզբ պատուհանում ավելացվել է Օգտագործողին հեռացնելու հնարավորություն:

 

7.3.2.6

 

Տվյալների պահոցներ տեղեկատուում ավելացվել է Տվյալների պահոցի չափը և Ազատ տարածությունը տեսնելու հնարավորություն:

Ավելացվել է հնարավորություն ստեղծել Պահուստային պատճեն նաև ոչ ընթացիկ Տվյալի պահոցի համար:

 

Հաշվապահություն

Ավելացվել է Վաճառք (Մանրածախ) փաստաթղթի` ըստ դրամարկղերի համարակալման հնարավորություն: Հնարավորությունը կիրառելու համար անհրաժեշտ է Դրամարկղեր տեղեկատուի Վաճառք (Մանրածախ)-ի հերթական համար դաշտում լրացնել փաստաթղթի հերթական համարը:

 

7.3.2.3

 

Ծառայություններ տեղեկատուում ավելացվել են Վաճառքից հասույթի հաշիվ և Մանրածախ վաճառքից հասույթի հաշիվ դաշտերը:

 

7.3.2.4

 

Ստացված ծառայություն փաստաթղթում ավելացվել է ֆայլեր, հղումներ կցելու հնարավորություն:

Փոխադարձ հաշվարկների ստուգման ակտ փաստաթղթի Մեր հաշվարկները էջում նույն հիմք փաստաթղթի դեպքում ավելացվել է ըստ հաշվի խմբավորման հնարավորություն:

Գործընկերների մնացորդներ հաշվետվության կոնտեքստային ցանկից ավելացվել է Փոխադարձ հաշվարկների ստուգման ակտ փաստաթուղթ ստեղծելու հնարավորություն:

ՊՄՕ-ի և ստացված ծառայություների մատյանում ավելացվել է գնման զեղչի տոկոսը և զեղչված գինը տեսնելու հնարավորություն: 

Ավելացվել է Հաշիվների և Գործընկերների սկզբնական մնացորդների խմբային ներմուծման OpeningBalances.xlsm ֆայլ: Ներմուծման OpeningBalances.xlsm ֆայլը գտնվում է հետևյալ գրադարանում`C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Accountant 7\Import:

 

Պահեստ

Նյութական արժեքներ տեղեկատուում ավելացվել է Գներ էջ, որտեղ կարող են լրացվել Նյութական արժեքի գործող գները, ինչպես նաև սահմանվել Նոր գներ:  Գների մատյան կոճակով հնարավոր է բացել Գներ տեղեկատուն:

 

7.3.2.1

 

Դրույթների Հաշիվներ էջում ավելացվել է Եկամտային հարկի դեբետային հաշիվ նշելու հնարավորություն: Նշված հաշիվը լրացվում է Ստացված ծառայություն, Պահեստի մուտքի օրդեր, Հավելյալ ծախսերի բաշխում և ԱԱ-ի ձեռքբերում և շահագործման հանձնում փաստաթղթերը գեներացնելիս, երբ ձեռք բերման տեսակը նշված է Առհաշիվ` միակողմանի կամ երկկողմանի գնման ակտով:

Դուրս գրված հաշիվների խմբային ներմուծման InvoiceGroupImport.xlsm, InvoiceGroupImport_From_e-Invoicing.xlsm, InvoiceRetailGroupImport.xlsm և ReturnFromCustomerGroupImport.xlsm ֆայլերում ավելացվել է Դուրս գրման եղանակը նշելու հնարավորություն:

 

Աշխատավարձ

Ավելացվել է Փոխադրման հրաման փաստաթղթերի խմբային ներմուծման ֆայլ: Ներմուծման HRTransferOrderImport.xlsm ֆայլը գտնվում է հետևյալ գրադարանում`C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Accountant 7\Import:

Աշխատավարձի ձևակերպումներ փաստաթղթի համար ավելացվել է Տպելու ձևանմուշ:

 

Հիմնական միջոցներ

Տեղեկանք ՀՄ-ի մաշվածքի վերաբերյալ, Տեղեկանք ՀՄ-ի մաշվածքի վերաբերյալ ըստ բաժնի և ՆՊԱ-ի հաշվետվություններում ավելացվել են Սկզբնական արժեքի, Մաշվածության և Ծախսի հաշիվներ սյուները:

 

E-invoicing

Ստացված հաշիվների Ընդհանուր էջում և Ստացված հաշիվների մատյանում ավելացվել են Հիմք հաշվի դուրս գրման ա/թ և սերիա և համար դաշտերը:

 

7.3.2.2

 

Հաշիվների սերիա-համարների վերագրում, Տեղափոխման փաստաթղթերի սերիա-համարների վերագրում և ՀՄ տեղափոխման փաստաթղթերի սերիա-համարների վերագրում գործողությունները կատարելիս ավելացվել է կարգավորումներ տալու հնարավորություն: 

 

7.3.2.8

 

Ադմինիստրատորի գործիքներ

 

Տվյալների պահոցներ տեղեկատուի պարամետրերում ավելացվել է Ցույց տալ Տվյալների պահոցների չափերը դրոշակը, որը ակտիվացնելու դեպքում առանձին սյուներով կերևան 

   Տվյալների պահոցի չափը և Ազատ տարածությունը:

 

7.3.2.7

 

Ծրագրային ապահովումներ մշակողների համար

Տվյալների փոխանակում վեբ-սերվիսների միջոցով

 

Ավելացվել է CreateMTComplectationDocAndFillSpecificationRows ֆունկցիան, որը նախատեսված է ՆԱ կոմպլեկտավորում փաստաթուղթ ստեղծելու համար: Կիրառվում է, եթե կոմպլեկտի բաղադրամասերը պետք է լրացվեն ավտոմատ:  

Ավելացվել է CreateMTComplectationDoc ֆունկցիան, որը նախատեսված է ՆԱ կոմպլեկտավորում փաստաթուղթ ստեղծելու համար: Կիրառվում է, եթե կոմպլեկտի բաղադրամասերը պետք է

   լրացվեն ոչ ավտոմատ:  
 

Լուծված խնդիրներ

Հաշվապահի օրացույց տեղեկատուի հետ կապված որոշ սխալների ուղղում:

Գործառնությունների և Սևագիր գործառնությունների մատյանում Գործընկերոջ ՀՎՀՀ ցուցադրման սխալի շտկում, երբ միացված չէ Ցույց տալ գործընկերներին դրոշակը:

Հիշարար օրդեր և Վճարման հանձնարարագիր փաստաթղթերում Հաշիվ և Գործընկեր դաշտերը լրացնելու հետ կապված խնդրի կարգավորում:

Փոխադարձ հաշվարկների ստուգման ակտ փաստաթղթի մեկնաբանության հետ կապված խնդրի կարգավորում:

Ստացված հաշվի Անվանացուցակ բաժնում Տեղադրել կոդերը հրամանի հետ կապված խնդրի կարգավորում:

Ֆինանսական հաշվետվություններ կանչելիս տպման ձևանմուշի հետ կապված խնդրի կարգավորում:

ԲՄՀ (Ներմուծում) փաստաթղթում Մաքսային արժեք և Մաքսատուրք դաշտերի գումարի կլորացման խնդրի ուղղում: 

ՆԱ վերագնահատում փաստաթղթում գործառնություններ տալիս առաջացող սխալի շտկում` կապված կլորացումների հետ:

Վերադարձ գնորդից փաստաթղթի հիման վրա Վճարման հանձնարարագիր ստեղծելիս գումարի հաշվարկման սխալի ուղղում, երբ ԱԱՀ-ի հաշվարկի ձևը նշված է 1-ԱԱՀ-ով:

Վաճառքների մատյան հաշվետվության հետ կապված խնդրի կարգավորում`կապված նյութական արժեքի գների ցուցադրման հետ:

Մատակարարի ապրանքացանկեր տեղեկատուում Գործակից սյան առավելագույն արժեքի լրացման հետ կապված սխալի ուղղում:

Հաստատել հավելում/պահում փաստաթղթերի խմբային ներմուծման WGConstFeeHoldGroupImport.xlsm ֆայլով փաստաթղթեր ներմուծելիս Ցուցակում հայտնաբերված սխալի հաղորդագրության շտկում:

Հաստատել հավելում/պահում փաստաթղթերի խմբային ներմուծման WGConstFeeHoldGroupImport.xlsm ֆայլով ներմուծված փաստաթղթերի խմբագրման դեպքում գումարի վերահաշվարկման հետ կապված սխալի շտկում:

Բացակայություն փաստաթղթում Օր դաշտում  առավելագույն արժեքի լրացման հետ կապված սխալի ուղղում:

Աշխատակցի համար նույն ամսում երկու անգամ արձակուրդային հաշվարկ ստեղծելիս պահումների հաշվարկի հետ կապված խնդրի կարգավորում:

Վճարումներ փաստաթղթի գործառնությունների տրման ամսաթվի հետ կապված սխալի շտկում:

Վճարման հանձնարարգիր փաստաթղթերը Արտահանել XML անձնագրային տվյալներով ՀԾ-ԻնտերնետԲանկի ֆորմատով արտահանելիս Անձնագրի համար դաշտի սիմվոլների քանակի հետ կապված խնդրի ուղղում:

Ինտենետ բանկից ներմուծված գործառնություններ մատյանից ներմուծված գործառնությունների համապատասխանեցման հետ կապված սխալի շտկում:

e-Invoicing համակարգ ծառայության Հաշիվ-ապրանքագիր արտահելիս(ուղիղ կապ) առաջացող սխալի ուղղում, երբ Հ/Ա տեսակը նշված չէ:

Տվյալների պահոցի Արխիվացման հետ կապված սխալի ուղղում:

Հեռացված փաստաթղթերի մատյանից Աշխատավարձ բաժնի փաստաթղթերը հեռացնելիս հաշվարկային ամսաթվի ստուգման հետ կապված կարգավորում:

Տվյալների պահոցի պատճենման սխալի ուղղում, երբ պահոցները լոկալ սերվերում են:

Ամպային տարբերակում Գլխավոր Ադմինիստրատոր դրոշակի խմբագրման հետ կապված խնդրի կարգավորում:

Հիբրիդային տարբերակով աշխատելիս Ստուգել թարմացումները գործողության հետ կապված խնդրի կարգավորում:

Ներմուծման Excel ֆայլերում որոշ կարգավորումներ` կապված տողի նույնականացման հետ:

OpeningBalances.xlsm Ֆայլով սկզբնական մնացորդներ ներմուծելիս արտարժույթի լրացման հետ կապված խնդրի կարգավորում:

 

Տարբերակ 7.3.1 (09.08.2021-30.08.2021)

Նոր հնարավորություններ

 

Ամպային տարբերակ

Ամպային տարբերակի ընտրման ցուցակում այսուհետ կառաջարկվի կոնֆիգուրացիոն ֆայլին համապատասխան պահոցները` առևտրային կամ հանրային հատվածի պահոցներ:

 

Լուծված խնդիրներ

Պահեստի մուտքի օրդեր փաստաթղթում գործառնությունների գրանցման կարգավորում, երբ նշված է Ներառել ԱԱՀ-ն ինքնարժեքի մեջ դրոշակը և ցուցակում կա տող, որի վրա նշված չէ ԱԱՀ դրոշակը:

ՆԱ վերագնահատում փաստաթղթում գործառնությունների գրանցման կարգավորում` կլորացումների հետ կապված:

Գործառնությունների և գործընկերների գործառնությունների մատյանների դիալոգ պատուհանում կուտակիչ հաշիվ նշված լինելուց առաջացող խնդրի կարգավորում:

Արձակուրդային հաշվարկ փաստաթղթում լրացված ժամանակահատվածը ոչ լրիվ ամիսներ համարվելու հետ կապված կարգավորում:

Եկամտային հարկի հաշվարկում Մայրության նպաստի դասակարգչի լրացման կարգավորում:

Վերջնահաշվարկ փաստաթղթում օրերի լրացման կարգավորում, թույլատրվում էր լրացնել միայն ամբողջ թվեր:

Ընդունման և ազատման հրամանների տպման տեսքում տվյալների արտացոլման կարգավորում:

Ստացված հաշիվները E-invoicing համակարգից ուղիղ կապով խմբային ներմուծելիս առաջացող խնդրի կարգավորում, երբ միաժամանակ ներմուծվում են և' հարկային հաշիվներ, և' հաշվարկային փաստաթղթեր:

Ստացված հաշվարկային փաստաթղթերը E-invoicing համակարգից ուղիղ կապով խմբային ներմուծելիս փաստաթղթերի գումարների արտացոլման կարգավորում:

 

Տարբերակ 7.3.0 (15.03.2021-09.08.2021)

Նոր հնարավորություններ

 

Ամպային տարբերակ

Հայկական ծրագրեր ընկերությունը մշակել է ՀԾ-Հաշվապահ համակարգի ամպային տարբերակ: Ամպային տարբերակի դեպքում տվյալների պահոցները և պահուստային պատճենները գտնվում են ոչ թե կոնկրետ աշխատանքային համակարգչի վրա, այլ հատուկ սերվերային տարածքում: Ամպային տարբերակը թույլ է տալիս էապես կրճատել շահագործման ծախսերը: Կարիք չկա գնել հզոր և թանկարժեք սերվերային համակարգիչ, ինչպես նաև ծախսեր կատարել տեխնիկական սպասարկման վրա: Տվյալները հասանելի են 24/7 ռեժիմով: Միացումը տվյալներին կատարվում է անվտանգ և գաղտնագրված կապուղով, որի շնորհիվ օգտագործողները կարող են ապահով աշխատել աշխարհի ցանկացած կետից` ինտերնետի առկայության դեպքում:

YouTube1Ամպային տարբերակին  կարող եք ծանոթանալ ուսումնական հոլովակում.Դիտել

 

E-invoicing

Ավելացվել է նոր ենթահամակարգ` e-invoicing:  Այն հնարավորություն է տալիս իրականացնել տվյալների տեղափոխություն` առանց փաստաթղթերի XML ֆորմատով արտահանել-ներմուծելու, դիտել հարկային հաշիվները և հաշվարկային փաստաթղթերը անմիջապես ծրագրից, ինչպես նաև միաժամանակ աշխատել մեկից ավել կազմակերպությունների հաշիվների հետ: Ենթահամակարգի հետ կապված մանրամասները նկարագրված են E-invoicing բաժնում:

7.3.0.2

 

Հաշվապահություն

Ավելացվել է հաշվապահի օրացույց, որը համակարգի օգտագործողին կօգնի հետևել հաշվետվությունների ներկայացման օրենքով սահմանված վերջնաժամկետներին: Հաշվապահի օրացույցում արտացոլվում է հաշվետվությունների և դրանց ներկայացման ժամկետների վերաբերյալ տեղեկատվություն:
 

YouTube1Հաշվապահի օրացույցին կարող եք ծանոթանալ ուսումնական հոլովակում. Դիտել

 

Ստացված հաշիվների մատյանում ստացված հաշիվները խմբային նշելիս և դրանց հիման վրա Պահեստի մուտքի օրդեր կամ Ստացված ծառայություն փաստաթղթեր ստեղծելիս ավելացվել է ԱԱՀ-ի հետ կապված կարգավորումներ տալու հնարավորություն:

 

7.2.4.4

 

Ստացված հաշիվների մատյանում ստացված հաշիվները խմբագրելիս և Անվանացուցակ էջում Տեղադրել կոդերը հրամանը սեղմելիս առաջարկվող դիալոգ պատուհանի տեսքը այժմ կարելի է հիշել:

7.3.0.1

Հաշիվների սկզբնական մնացորդներ և գործընկերների սկզբնական մնացորդներ հաշվետվություններում ավելացվել է խմբային հեռացման հնարավորություն:

 

7.2.4.1

 

Գործընկերների գործառնությունների մատյանում ավելացվել է Գործընկերոջ խմբի անվանումը տեսնելու հնարավորություն:

 

Պահեստ

Վերադարձ գնորդից փաստաթղթում ավելացվել է բնապահպանական հարկի հաշվառման հնարավորություն: Համակարգում բնապահպանական հարկի հետ կապված կարգավորումները նկարագրված են  Բնապահպանական հարկի հաշվարկման, ձևակերպման առանձնահատկությունները հոդվածում:

Պահեստի մուտքի օրդեր և Նյութական արժեքների տեղաշարժ փաստաթղթերում ավելացվել է գծիկավոր կոդ դաշտ: Այն օգտագործվում է անվանացուցակում նյութական արժեքի նոր տող գրանցելու համար: Դաշտի արժեքը կարելի է մուտքագրել ստեղնաշարից կամ կիրառել գծիկավոր կոդ կարդացող սկաներ` ապրանքների ընտրման ճշտությունն ապահովելու համար:

Ավելացվել է Նյութական արժեքների տեղաշարժ փաստաթղթի հիման վրա Հաշիվ-Ապրանքագիր և Վաճառք (Մանրածախ) փաստաթղթեր ստեղծելու հնարավորություն: Հնարավորությունը կիրառելու համար անհրաժեշտ է Փատաթղթերի մատյանից կամ ՆԱ փաստաթղթերի մատյանից նշել Նյութական արժեքների տեղաշարժ փաստաթուղթը և կոնտեքստային ցանկից ընտրել Ստեղծել փաստաթղթի հիման վրա...  հրամանը:

Ավելացվել է Պատվեր մատակարարին փաստաթուղթը սևագիր դարձնելու հնարավորություն:

Հաշիվ-Ապրանքագիր և Ստացված ծառայություն փաստաթղթերի խմբային ներմուծման InvoiceGroupImport.xlsm և ReceivedServicesGroupImport.xlsm ֆայլերում ավելացվել է Անվանում սյուն:

Կոմպլեկտի բաղադրամասեր տեղեկատուում բաղադրամաս ավելացնելիս բացվող պատուհանում կոդ տողի անվանումը դարձել է բաղադրամաս:

ՆԱ կոմպլեկտավորում և ՆԱ ապակոմլեկտավորում փաստաթղթերում ավելացվել է հնարավորություն տեսնելու կոմպլեկտի բաղադրամասերի հանրագումարը:

InvoiceGroupImport_From_e-invoicing.xlsm ֆայլում ավելացվել է Գումար սյուն, ինչպես նաև կարգավորում, թե ո՞ր տվյալների հիման վրա կատարվի ներմուծումը` Գնի, թե՞ Գումարի:

 

7.2.4.2

 

InvoiceGroupImport_From_e-Invoicing.xlsm ֆայլի InvoiceGroupImport և ReturnGroupImport էջերում ավելացվել է Անալիտիկ խումբ 1 և Անալիտիկ խումբ 2 նշելու հնարավորություն:

InvoiceGroupImport_From_e-Invoicing.xlsm ֆայլում հաշիվներում առկա գնորդների` ծրագրի Գործընկերների հետ համապատասխանեցման սկզբունքներում կատարվել են որոշ փոփոխություններ:

 

Աշխատավարձ

Նպաստի հաշվարկ փաստաթղթում կատարվել են փոփոխություններ: Հաշվարկը համապատասխանեցվել է 2021թ. հունիսի 20-ից ուժի մեջ մտած «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի պահանջներին:

Ավելացվել է Աշխատակիցներ տեղեկատուից եկամտային հարկը պահվում է դրոշակի խմբային խմբագրման հնարավորություն:

Վճարումներ հաշվարկային հաշվից փաստաթուղթը Ինտերնետ բանկ արտահանելիս, հաշվարկային հաշիվների հետ կապված խնդիր լինելու դեպքում, սխալի մասին հաղորդագրությունում այժմ հստակ կնշվի վճարողի հաշվարկային հաշվի հետ կապված խնդիրը, ինչպես նաև շահառուի հաշվի հետ կապված խնդրի դեպքում` կնշվեն կոնկրետ շահառուի տվյալները:

Հաստատել հավելում/պահում փաստաթղթերը WGConstFeeHoldGroupImport.xlsm ֆայլով ներմուծելիս, եթե ցանկում գոյություն ունեն աշխատակիցներ, որոնց ընդունման ամսաթիվը մեծ է հաշվարկային ամսաթվից կամ ազատման ամսաթիվը փոքր է հաշվարկային ամսաթվից, սխալի հաղորդագրությունում այժմ հստակ կնշվի, թե որ աշխատակիցների տվյալների հետ է կապված խնդիրը:

 

Հիմնական միջոցներ

Ավելացվել է Հիմնական միջոցների որոշ դաշտերի խմբային խմբագրման հնարավորություն: Հնարավորությունը կիրառելու համար անհրաժեշտ է Հիմնական միջոցներ տեղեկատուից նշել անհրաժեշտ տողերը և կոնտեքստային ցանկից ընտրել Խմբագրել նշվածները հրամանը:

     

7.2.4.3

 

Տեղեկանք ըստ քարտարանի հաշվետվությունից ավելացվել է հնարավորություն ստեղծել Օգտակար ծառայության ժամկետի վերանայում փաստաթուղթ: Անհրաժեշտ է հաշվետվությունից նշել անհրաժեշտ տողերը, կոնտեքստային ցանկից ընտրել Ստեղծել փաստաթուղթ հրամանը և ընտրել Օգտակար ծառայության ժամկետի վերանայում:

Ավելացվել է Վերակառուցում փաստաթղթերը Excel-ից խմբային ներմուծելու հնարավորություն: Ներմուծման FAGroupReconstruction.xlsm ֆայլը գտնվում է հետևյալ գրադարանում`C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Accountant 7\Import:

 

Բանկ

Վճարման հանձնարարագրեր և Վճարումներ հաշվարկային հաշվից մատյաններում ավելացվել է նշված տողերի հանրագումարը տեսնելու հնարավորություն:

  

Ադմինիստրատորի գործիքներ

Ստացված ծառայություն փաստաթղթի տպվող տեսքում ավելացվել է հնարավորություն արտացոլել Անվանացուցակ էջը: Հնարավորությունը կիրառելու համար անհրաժեշտ է                 Ադմինիստրատորի գործիքներ Տպելու ձևանմուշներում խմբագրել տպելու ձևանմուշը և կատարել կարգավորումներ:

 

Ընդհանուր

Ավելացվել է հեռահար սպասարկման ևս մեկ եղանակ` AnyDesk: Հեռահար սպասարկման միջոցները կարելի է բացել Գլխավոր էջի Հեռահար սպասարկում կամ Ժապավենի 

   Օգնություն բաժիններից:

Կատարվել են Գլխավոր էջի և Ուղղորդիչի դիզայնի փոփոխություններ:

 

7.3.0.3

 

Արագ հասանելիության վահանակում ավելացվել են Գլխավոր էջի և Ուղղորդիչի պատկերակները:

 

Ծրագրային ապահովումներ մշակողների համար

Տվյալների փոխանակում վեբ-սերվիսների միջոցով

 

Ավելացվել է UpdatePartner ֆունկցիան, որը նախատեսված է Գործընկերներ տեղեկատուն թարմացնելու համար:

Ավելացվել է GetExchangeRate ֆունկցիան, որը վերադարձնում է նշված արտարժույթի փոխաժեքը տրված ամսաթվի դրությամբ:

Պահեստի մուտքի օրդեր ստեղծելիս ավելացվել է նաև ԱՏԳԱԱ դասակարգիչը նշելու հնարավորություն:

Ավելացվել է LoadMTExpense ֆունկցիան, որը հնարավորություն է տալիս կարդալ (Load) Պահետի ելքի օրդեր փաստաթուղթը:

Ավելացվել է GetMTTurnOver ֆունկցիան, որը վերադարձնում է ՆԱ շրջանառություն հաշվետվությունը:

 

Լուծված խնդիրներ

Գործընկերներ տեղեկատուում սյուների կարգավորում`կապված Գործընկերոջ Լրիվ անվանման կրկնակի ցուցադրման հետ:

Ստացված ծառայություն փաստաթղթում ԱԱՀ-ի արտացոլման ձևից կախված ԱԱՀ գումարի բաշխման խնդրի կարգավորում:

Գործառնությունների մատյանում, Սևագիր գործառնությունների մատյանում և Գործընկերի գործառնությունների մատյանում Դեբետ/Կրեդիտ արժեքների ֆիլտրման հետ կապված խնդրի կարգավորում:

Ստացված հաշվի հիման վրա Վերադարձ մատակարարին փաստաթուղթ ստեղծելիս Մատակակարի անվանում դաշտի հետ կապված կարգավորում:

Ընդհանրացված փաստաթղթերի մատյանում որոշ սյուների ցուցադրման հետ կապված խնդրի կարգավորում:

Հաշվային պլանում հաշիվը հեռացնելիս զգուշացնող հաղորդագրության կարգավորում: 

Նյութական արժեքներ տեղեկատուի վրայից Պահեստի մուտքի օրդեր փաստաթուղթ ստեղծելիս չափման միավորի հետ կապված խնդրի կարգավորում:

Հաշիվ-Ապրանքագիր փաստաթղթի անվանացուցակում տող կամ դիալոգ ռեժիմով նյութական արժեք ավելացնելիս անվանման հետ կապված սխալի շտկում: 

Հաշիվ-Ապրանքագիր փաստաթղթի տպելու ձևանմուշում գնորդի տվյալների ցուցադրման հետ կապված խնդրի կարգավորում:

Պահեստի ելքի օրդեր փաստաթղթի տպման ձևանմուշում Տողի համարի լրացման հետ կապված խնդրի կարգավորում:

Վերադարձ գնորդից փաստաթղթում Դրամարկղ և Գնորդ դաշտերի լրացման դեպքում  գործառնությունների ավտոմատ ձևակերպման հետ կապված խնդրի կարգավորում:

ԲՄՀ(Ներմուծում) փաստաթղթի սևագիր դարձնելու հետ կապված խնդրի կարգավորում:

Աշխատակիցներ տեղեկատուում Հավելում/պահումներ էջում հավելման անվանման խմբագրման հետ կապված խնդրի կարգավորում:

Տաբելներ և Պահումներ տեղեկատուների հետ կապված որոշ խնդիրների կարգավորում:

Հաստատել հավելում/պահում փաստաթղթում աշխատակից ավելացնելու հետ կապված սխալի շտկում:

Հաստատել հավելում/պահում փաստաթղթերը WGConstFeeHoldGroupImport.xlsm ֆայլով ներմուծելիս սխալի հաղորդագրության կարգավորում, երբ Հավելում/պահում դաշտը լրացված չէ:

Արձակուրդային հաշվարկելիս միջին աշխատավարձ էջում նպաստի մեջ գտնվելու ամիսների հաշվառման հետ կապված սխալի կարգավորում:

Նպաստների հաշվարկ փաստաթղթի լրացման հետ կապված որոշ խնդիրների շտկում:

Նպաստների հաշվարկ փաստաթղթում Միջին աշխատավարձ էջում Տարի/Ամիս և Մեկնաբանություն դաշտերի խմբագրելու հետ կապված խնդրի կարգավորում:

Վերջնահաշվարկ փաստաթղթում գումար դաշտի առավելագույն արժեքի լրացման հետ կապված խնդրի կարգավորում:

ԱԱ-ի ձեռքբերում և շահագործման հանձնում փաստաթուղթը արտարժույթով ստեղծելիս Նախորդ օրվա փոխարժեք դաշտի հետ կապված սխալի շտկում:

ՀՄ-ի ձեռքբերում փաստաթղթի հեռացնելու հետ կապված խնդրի կարգավորում, եթե փաստաթղթի հիման վրա կա ստեղծված Շահագործման հանձնման ակտ:

Բանկ ենթահամակարգից ինտերնետ բանկի հետ կապի հաստատման խնդրի կարգավորում: 

ՀԾ-Առևտուր համակարգից ՀԾ-Հաշվապահ համակարգ տեղեկատուների ներմուծման ընթացքում որոշ դաշտերի լրացման հետ կապված խնդրի կարգավորում:

Հեռացված փաստաթղթերի մատյանից ՀՄ ձեռքբերում փաստաթուղթը հեռացնելիս զգուշացնող հաղորդագրության խմբագրում:

Ադմինիստրատորի գործիքներ ենթահամակարգում Ներմուծել տվյալներ գործողության հետ կապված խնդրի կարգավորում:

Վեբ-սերվիսում որոշ ֆունկցիաների ճշգրտում:

 

Տարբերակ 7.2.3 (18.01.2021-15.03.2021)

Նոր հնարավորություններ

 

Հաշվապահություն

Ավելացվել է ձեռքբերման փաստաթղթերի սերիա-համարների վերագրման հնարավորություն փաստաթղթի համարին: Հնարավորությունը կիրառելու համար անհրաժեշտ է Ձեռքբերման փաստաթղթերի մատյանում նշել անհրաժեշտ տողերը և կոնտեքստային ցանկից ընտրել Սերիա-համարը վերագրել փաստաթղթի համարին հրամանը:

 

7.2.3.3

 

Ավելացվել է Ձեռքբերման փաստաթղթերի մատյանից ԱԱ-ի ձեռքբերում և շահագործում փաստաթղթերը խմբային նշելու և Վճարման հանձնարարագիր կամ Դրամարկղի ելքի օրդեր փաստաթղթեր ստեղծելու հնարավորություն:

Ավելացվել է Հաշիվ-Ապրանքագիր փաստաթղթերը խմբային ուղարկելու հնարավորություն`առանց փոստային կլիենտ համակարգի: Հնարավորությունը կիրառելու համար անհրաժեշտ է Դրույթների Համակարգային մասում կատարել Էլ. նամակներ ուղարկելու համար անհրաժեշտ կարգավորումները, այնուհետև Դուրս գրված հաշիվների մատյանում նշել անհրաժեշտ տողերը և կոնտեքստային ցանկից ընտրել Ուղարկել էլ. փոստով  հրամանը:

 

7.2.3.4

 

Ավելացվել է դուրս գրված հաշիվները E-invoicing համակարգի XML ֆորմատով արտահանելու հնարավորություն նաև այն օգտագործողների համար, որոնք Դուրս գրված հաշիվների մատյանի համար չունեն գործողությունների հասանելիություն:

Ստացված հաշիվների մատյանում հաշիվները խմբային նշելիս և դրանց հիման վրա Պահեստի մուտքի օրդեր փաստաթղթեր ստեղծելիս դիալոգ պատուհանում ավելացվել է Սերիա-համարը վերագրել փաստաթղթի համարին հրամանը:

Ստացված ավելացումով ճշգրտող հաշվի հիման վրա ավելացվել է նաև Ստացված ծառայություն, ԱԱ-ի ձեռքբերում և շահագործման հանձնում, ՀՄ ձեռքբերում և ՀՄ ձեռքբերում և շահագործում փաստաթղթեր ստեղծելու հնարավորություն:

Եթե ստացված ճշգրտող հաշիվը նվազեցումով է, ապա ստացված հաշվի հիման վրա հնարավոր կլինի ստեղծել միայն Վերադարձ մատակարարին փաստաթուղթ:

Գործընկերների մնացորդներ հաշվետվությունում ավելացվել է Կարգավիճակ սյուն, որտեղ արտացոլվում է կազմակերպության կարգավիճակը, օրինակ`գործող, լուծարված, սնանկ և այլն: Տվյալներն ավտոմատ ստացվում են b2b.armsoft հարթակից:

Դրամարկղի ելքի և մուտքի օրդեր փաստաթղթերում ավելացվել է ֆայլեր, հղումներ կցելու հնարավորություն:

Ավելացվել է PartnersUpdate.xlsm ֆայլի միջոցով գործընկերների հաշվարկային հաշիվների փոփոխման հնարավորություն:

InvoiceGroupImport.xlsm ֆայլում ավելացվել է Հիմք ՀԴՄ կտրոնի համար սյուն:

 

Պահեստ

Հաշիվ-Ապրանքագիր փաստաթղթում, եթե Հասույթի հաշիվ դաշտում լրացված է գործընկերով հաշվառվող հաշիվ, գործառնություններում որպես հասույթի հաշվի գործընկեր կարտացոլվի փաստաթղթում նշված գնորդը:

Ավելացվել է հնարավորություն անմիջապես Պահեստի մուտքի օրդեր փաստաթղթից կանչել ՆԱ գործողությունների մատյան հաշվետվությունը`բացված ըստ խմբաքանակների: Գործողության հրամանը տեղադրված է փաստաթղթի ժապավենի Այլ ներդիրում:

ՀԾ-Առևտուր համակարգից Վերադարձ գնորդից և Վերադարձ (Կտրոն) փաստաթղթերը ներմուծելիս, եթե գնի տեսակը ԱԱՀ-ն այդ թվում է նշված, ՀԾ-Հաշվապահ համակարգում ստեղծվող Վերադարձ գնորդից փաստաթղթում ԱԱՀ-ի հաշվարկի ձևը ավտոմատ կլրացվի ԱԱՀ-ն այդ թվում 16.67 տոկոս:

Պահեստի ելքի օրդեր փաստաթղթի Լրացուցիչ էջում Լիազորագիր և Ավտ/Բեռնարկղ դաշտերի երկարությունը ավելացվել է`դառնալով 20 նիշ:

InvoiceGroupImport_From_e-Invoicing.xls ֆայլում InvoiceGroupImport էջում ավելացվել է Զեղչված գին սյուն, որը հնարավորություն է տալիս արտացոլել Դուրս գրված հաշիվներում առկա զեղչերը: 

 

Աշխատավարձ

Հանվել է աշխատավարձի հաշվարկման ընթացքում տրվող նախազգուշացնող հաղորդագրությունը:

 

Հիմնական միջոցներ

Տեղեկանք ըստ քարտարանի հաշվետվության կոնտեքստային ցանկում ավելացվել է Ստեղծել փաստաթուղթ հրամանը, որի միջոցով հնարավոր է ստեղծել Շահագործման հանձնման ակտ, Մաշվածքի հաշվարկ, Ներքին տեղափոխման ակտ, Շահագործումից հանման ակտ և Դուրս գրման ակտ փաստաթղթերը:

 

7.2.3.2

 

ՀՄ Գույքագրում փաստաթղթում հաշվեկշռային արժեքը վերանվանվել է Համախառն հաշվեկշռային արժեք:

ՀՄ-ի ձեռքբերում և ՀՄ-ի ձեռքբերում և շահագործում փաստաթղթերում Գույքային քարտ դաշտի երկարությունը ավելացվել է`դառնալով 20 նիշ:

 

Ադմինիստրատորի գործիքներ

Ավելացվել է ՀԾ-Առևտուր համակարգից ներմուծվող Դրամարկղի մուտքի օրդեր փաստաթղթերին վերագրվող արժեքների համար կարգավորումներ տալու հնարավորություն:

 

7.2.3.1

 

Նպաստների հաշվարկ փաստաթղթի տպվող տեսքում ավելացվել է հնարավորություն արտացոլել ժամանակահատվածը: Հնարավորությունը կիրառելու համար անհրաժեշտ է Ադմինիստրատորի գործիքներ Տպելու ձևանմուշներում խմբագրել տպելու ձևանմուշը և կատարել կարգավորումներ:

Տարբերակի թարմացումից հետո առաջին անգամ մուտք գործելիս կբերվի պահուստային պատճենի ստեղծման պատուհանը:

Ավելացվել է Տվյալների պահոցի Արխիվացման գործընթացի լոգավորման հնարավորություն:

 

Հանրային հատված

Տեղեկանք ըստ քարտարանի հաշվետվության դիալոգ պատուհանի հաշվառում դաշտում ավելացվել է հաշվառման նոր տեսակ` Հետաձգված հասույթ նշելու հնարավորություն: Նշված եղանակով հաշվետվությունը կանչելիս կցուցադրվեն նաև հետաձգված հասույթի հաշվառմանը վերաբերող տվյալներ:

ՀՄ-ի ձեռքբերում, ՀՄ-ի ձեռքբերում և շահագործում, Ներքին տեղափոխման ակտ և Վերագնահատում փաստաթղթերի խմբային ներմուծման Excel ֆայլերում ավելացվել են հետաձգված հասույթի հաշվառման համար նախատեսված սյուներ:

 

Ծրագրային ապահովումներ մշակողների համար

Ավելացվել է վեբ սերվիսում Պահեստի ելքի օրդեր փաստաթուղթ ստեղծելու հնարավորություն:

Լուծված խնդիրներ

Ընդհանրացված փաստաթղթերի մատյանում աշխատակցի ցուցադրման հետ կապված խնդրի կարգավորում:

Անալիտիկ խումբ 2-ի T-հաշիվ հաշվետվությունը կուտակիչ հաշվով կանչելիս սկզբնական մնացորդի ցուցադրման հետ կապված խնդրի կարգավորում:

Ֆինանսական հաշվետվություններ կանչելիս դիալոգ պատուհանի չափման միավոր մասում առավելագույն արժեք նշելիս առաջացող խնդրի կարգավորում:

Պահեստի մուտքի օրդեր և Հավելյալ ծախսերի բաշխում փաստաթղթերը xml տարրբերակով մի տվյալների պահոցից մեկ այլ պահոց տեղափոխելիս առաջացող սխալի կարգավորում:

Տեղեկանք ՆԱ առկայության մասին հաշվետվության դիալոգ պատուհանում հաշվի ցուցադրման հետ կապված խնդրի կարգավորում:

ՆԱ շրջանառության մատյանում սյուների ցուցադրման հետ կապված խնդրի կարգավորում:

ՆԱ գույքագրում փաստաթղթերի խմբային ներմուծման MTStockTakingGroupImport.xlsm ֆայլի հետ կապված սխալի կարգավորում:

ԱԱ շրջանառության մատյան հաշվետվության սխալ ցուցադրման կարգավորում, եթե  հաշվետվության դիալոգ պատուհանում նշվում է որևէ Արագամաշ առարկա կամ Նյութական պատասխանատու անձ:

Դրոշմանիշային վճարի հաշվարկման հետ կապված խնդրի կարգավորում, եթե աշխատակցի տվյալ ամսվա հաշվարկներում առկա են պահումներ կամ նախորդ ամիսներից ավել վճարված գումարներ (պարտք ամսվա սկզբում տող):

Հետհաշվարկի հետ կապված սխալի շտկում, եթե հավելմանը կցված է ժամային տաբել:

Հաշիվների սկզբնական մնացորդների XML տարբերակով ներմուծման արդյունքում առաջացող անալիտիկ խմբերով հաշիվների հաշվառման հետ կապված խնդրի կարգավորում:

Հաշվետար համակարգից տվյալների փոխարկման հետ կապված խնդրի կարգավորում:

Ամպային տարբերակում Օգտագործողին ներքին համար վերագրելու հետ կապված  խնդրի կարգավորում:

Վեբ սերվիսում GetMaterials ֆունկցիայով նյութական արժեքի գնի, հասույթի և ծախսի հաշիվների թարմացման հետ կապված խնդրի կարգավորում:

 

Տարբերակ 7.2.2 (04.01.2021-18.01.2021)

Նոր հնարավորություններ

 

Կատարվել է Դրոշմանիշային վճարի դրույքաչափի փոփոխություն`ըստ 2020թ.-ի դեկտեմբերի 31-ից ուժի մեջ մտած «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում կատարված լրացումների և փոփոխությունների (ՀՕ-502-Ն): Ավելացվել է Դրոշմանիշային վճարների սանդղակ տեղեկատու:

Ավելացվել է Դրոշմանիշային վճարի հաշվարկման նոր եղանակ` համեմատելով տվյալ ամսում աշխատակցի ստացած աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները նվազագույն աշխատավարձի (առանց հարկերի) շեմի հետ: Հնարավորությունը կիրառելու համար անհրաժեշտ է Աշխատակիցներ տեղեկատուում Դրոշմանիշային վճար դաշտում նշել 3` Նվազագույն աշխատավարձի ստուգմամբ:

Դրույթների Աշխատավարձ մասում ավելացվել է Նվազագույն աշխատավարձ առանց հարկերի դաշտը:

InvoiceGroupImport_From_e-Invoicing.xls ֆայլում հաշիվներում առկա գնորդների համապատասխանեցումը ծրագրի Գործընկերների հետ այժմ իրականացվում է նաև ըստ գործունեության հասցեների:

InvoiceGroupImport_From_e-Invoicing.xls ֆայլով փաստաթղթեր ներմուծելիս պահեստ սյունը ֆայլում կլրացվի ավտոմատ, եթե ծրագրում պահեստի հասցեն համապատասխանի հաշիվներում առկա ապրանքների մատակարարման վայրի հետ:

 

 

Տարբերակ 7.2.1 (01.07.2020-04.01.2021)

Նոր հնարավորություններ

 

Հաշվապահություն

Հաշիվ-Ապրանքագիր փաստաթղթում ավելացվել է Հիմք հանդիսացող ՀԴՄ կտրոնի համարի լրացման հնարավորություն: Դաշտի արժեքը արտահանվում է փաստաթուղթը E-invoicing համակարգի XML ֆորմատով արտահանելիս` համապատասխան դաշտի արժեքը լրացնելու համար:

 

7.2.1.1

 

Դուրս գրված հաշիվների արտահանումը համապատասխանեցվել է E-invoicing համակարգի նոր` 3.4.41 տարբերակին:

Վերամշակվել է E-invoicing համակարգ Դուրս գրված հարկային հաշիվների և հաշվարկային փաստաթղթերի ներմուծման XML ֆորմատով արտահանված ֆայլը: Այժմ Դուրս գրված հարկային հաշիվների և հաշվարկային փաստաթղթերի ներմուծման XML ֆորմատով ֆայլի Գին դաշտում կարող է լրացվել կոտորակային թիվ`ստորակետից հետո 5 նիշի ճշտությամբ:

Ավելացվել է Ստացված հաշիվների մատյանից ստացված հաշիվները խմբային նշելու և դրանց հիման վրա փաստաթղթեր ստեղծելու հնարավորություն:

Ստացված ճշգրտող հաշվի հիման վրա ավելացվել է Պահեստի մուտքի օրդեր փաստաթուղթ ստեղծելու հնարավորություն:

Ստացված հաշիվների մատյանում ավելացվել է Ստորագրված է սյուն, որտեղ արտացոլվում է Ստացված հաշվի կարգավիճակը` ստորագրվա՞ծ է, թե՞ ոչ:

ՀԴՄ կտրոններ մատյանում ավելացվել է Դրամարկղ սյունը, որտեղ լրացվում է տվյալ փաստաթղթում ընտրված դրամարկղը:

Հաշվետվություններում ավելացվել է Անալիտիկ հաշիվների մնացորդներ հաշվետվությունը, որը նախատեսված է որևէ հաշվի կամ հաշիվների անալիտիկ խմբերի հոդվածների մնացորդների մասին տեղեկություն ստանալու համար:

Ավելացվել է Գործընկերներ տեղեկատուիից տվյալների համեմատման հնարավորություն b2b.armsoft հարթակի տվյալները հետ նաև այն Օգտագործողների համար, որոնք Ադմինիստրատոր չեն:

 

Պահեստ

Հաշիվ-Ապրանքագիր փաստաթղթում Գնորդ ընտրելիս հնարավոր է տեսնել նաև կարգավիճակը, օրինակ`գործող, լուծարված, սնանկ և այլն:

Դրույթների Հաշիվներ էջում ավելացվել է Մանրածախ վաճառքի բնապահպանական հարկի կրեդիտային հաշիվ նշելու հնարավորություն: Նշված հաշիվը լրացվում է Վաճառք Մանրածախ փաստաթղթում` բնապահպանական հարկի կրեդիտային հաշիվ դաշտում:

Վերադարձ գնորդից փաստաթղթում ԱԱՀ-ի հաշվարկի ձև մասում ավելացվել է ԱԱՀ-ն այդ թվում 16.67 տոկոս նշելու հնարավորություն:

Վերադարձ գնորդից փաստաթղթերը InvoiceGroupImport_From_e-Invoicing.xls ֆայլով ներմուծելիս`ReturnGroupImport էջում Ծախսի և Հասույթի հաշիվներ սյուները դատարկ լինելու դեպքում փաստաթղթում հաշիվները կլրացվեն Դրույթների Հաշիվներ էջից: 

Պահեստի մուտքի օրդեր և Պահեստի ելքի օրդեր փաստաթղթերում ավելացվել է ֆայլեր, հղումներ կցելու հնարավորություն:

Հավելյալ ծախսերի բաշխում փաստաթուղթը այժմ հնարավոր է մի տվյալների պահոցից xml տարբերակով տեղափոխել մեկ այլ տվյալների պահոց:

Վերադարձ մատակարարին փաստաթղթում ավելացվել է ընդհանուր պահեստ նշելու հնարավորություն: Այս դաշտում լրացված արժեքն առաջարկվում է Անվանացուցակ մասում`Նյութական արժեքի նոր տող ավելացնելիս:

Վերադարձ մատակարարին փաստաթղթերի խմբային ներմուծման ReturnToSupplierGroupImport.xls ֆայլում ավելացվել է Հիմք փաստաթղթի ամսաթիվ, Հիմք փաստաթղթի համար և սերիա համար նշելու հնարավորություն:

ՆԱ գործողությունների մատյան հաշվետվության դիալոգ պատուհանում ավելացվել է Սյուներ ներդիր, որը հնարավորություն է տալիս հաշվետվությունում լրացուցիչ տեղեկատվություն արտացոլել:

 

7.2.1.2

 

Վաճառքների մատյան հաշվետվության դիալոգ պատուհանի Սյուներ էջում ավելացվել է Բնապահպանական հարկի % սյունը: Սյունը առկա է, եթե Դրույթներում Բնապահպանական հարկ վճարող դրոշակը միացված է:

 

7.2.1.3

 

Մատակարարի ապրանքացանկեր տեղեկատուի դիալոգ պատուհանում տեսակ դաշտը լրացնելը այլևս պարտադիր չէ:

Ավելացվել է Կոմպլեկտի բաղադրամասերը խմբային հեռացնելու հնարավորություն:

InvoiceGroupImport_From_e-Invoicing.xls ֆայլի Materials|Services էջում ավելացվել է չափման միավոր սյուն:

 

Աշխատավարձ

Կատարվել է Եկամտային հարկի դրույքաչափի փոփոխություն` ըստ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2019թ.-ի հունիսի 25-ին ընդունված ՀՕ-68-Ն օրենքի:

Կատարվել է Պարտադիր կուտակային կենսաթոշակի դրույքաչափի փոփոխություն`ըստ 2019թ.-ի հունիսի 25-ին ընդունված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի (ՀՕ-72-Ն):

Նվազագույն աշխատավարձեր տեղեկատուում ավելացվել են 2021թ.-ից գործող նվազագույն աշխատավարձի սահմանաչափերը:

Արձակուրդայինի հաշվարկ կատարելիս, եթե միջին աշխատավարձը փոքր է նվազագույն աշխատավարձից, բերվում է նախազգուշացնող հաղորդագրություն: Հաշվարկը կարելի է շարունակել` սեղմելով Այո կոճակը:

 

7.2.1.4

 

Հաշվարկային թերթիկ հաշվետվությունում ավելացվել է Ընդամենը վճարվել է տող, որտեղ կարտացոլվի տվյալ ամսում աշխատակցին կատարված բոլոր վճարումների հանրագումարը:

Հաշվարկային թերթիկները էլեկտրոնային փոստով ուղարկելիս այժմ հնարավոր է նամակին կցել բովանդակություն: Հնարավորությունը կիրառելու համար անհրաժեշտ է Դրույթների Համակարգային էջում լրացնել նամակի բովանդակությունը:

 

7.2.1.7

 

Ամփոփ տվյալներ հաշվետվությունում ավելացվել է Պարտադիր կուտակային կենսաթոշակի հաշվարկը առանձին տողով տեսնելու հնարավորություն:

Կադրային հաշվառում միացված լինելու դեպքում Աշխատակիցների ցուցակ հաշվետվությունում ավելացվել է Աշխատակցի վերջին պաշտոնը տեսնելու հնարավորություն:

 

Հիմնական միջոցներ

Մատյաններում և հաշվետվություններում ավելացվել է Նյութական պատասխանատու անձի ոչ միայն տաբելային համարը, այլ նաև անվանումը տեսնելու հնարավորություն:

 

b2b.armsoft հարթակ

ՀԾ-Հաշվապահ համակարգում b2b.armsoft հարթակի հնարավորությունները այժմ կարելի է կիրառել նաև b2b.armsoft ենթահամակարգի գլխավոր էջի Տեղեկատվական ծառայություններ բաժնից:

Փոխանցման հաշիվ և Հաշիվ-Ապրանքագիր փաստաթղթերը b2b.armsoft հարթակ ուղարկելիս, եթե գնորդ կազմակերպությունը b2b.armsoft հարթակում գրանցված չէ, բերվում է համապատասխան հաղորդագրություն:

 

Ադմինիստրատորի գործիքներ

Ավելացվել է ՀԾ-Առևտուր համակարգից ներմուծվող Վաճառք (Հաշիվ-Ապրանքագիր) փաստաթղթին վերագրվող արժեքների համար կարգավորումներ տալու հնարավորություն:

 

7.2.1.5

 

Աշխատանքային միջավայր

Ցուցակներում Խմբավորել ըստ սյուների գործիքով  խմբավորում կատարելիս ավելացվել է խմբավորման տեսքը պահպանելու հնարավորություն:

 

7.2.1.6

 

Փաստաթղթերում գործընկեր ընտրելիս` բացվող ցանկում ավելացվել է նաև գործունեության հասցեն տեսնելու հնարավորություն:

 

Հանրային հատված

ՀՄ-ի ձեռքբերում և ՀՄ-ի ձեռք բերում և շահագործում փաստաթղթերում ավելացվել է ՀՄ ձեռքերման 3 նոր եղանակ`Այլ կազմակերպություններից բնամթերային ձևով պայմանով ստացված ակտիվ, Այլ կազմակերպություններից պայմանով փոխանցված դրամական միջոցներով (ֆինանսավորմամբ) ձեռքբերված ակտիվ և Առանց պայմանների կատարման պահանջի (անհատույց) ստացված ակտիվ:

Հանրային հատվածի ծրագրում մի շարք փաստաթղթերի համար փոփոխվել և ավելացվել են ձևանմուշներ` ըստ  «Հանրային հատվածի կազմակերպությունների սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերի և հաշվապահական հաշվառման գրանցամատյանների օրինակելի ձևերը սահմանելու մասին» N 37-Ն և «Հանրային հատվածի կազմակերպությունների ակտիվների և պարտավորությունների պարտադիր գույքագրման անցկացման կարգը և ժամկետները սահմանելու մասին» N 2-Ն հրամանների:

 

Ամպային տարբերակ

Հայկական ծրագրեր ընկերությունը մշակել է ՀԾ-Հաշվապահ համակարգի ամպային տարբերակ: Ամպային տարբերակին անցման դեպքում կազմակերպության տվյալները պահվում են Հայկական ծրագրեր ընկերության սերվերներում, որը հնարավորություն է տալիս պահուստավորել տվյալները ամենօրյա կտրվածքով, կրճատել բարդ ցանցային լուծումների համար պահանջվող ծախսերը, պաշտպանել տվյալները վիրուսներից: Ամպային տարբերակին կարելի է ծանոթանալ Ամպային տարբերակ էջում, իսկ  գրանցվելու կարգը նկարագրված է Առաջին մուտքը համակարգ էջում:

 

Ծրագրային ապահովումներ մշակողների համար

Ավելացվել է վեբ սերվիսի միջոցով Գործընկերոջ մնացորդները ստանալու հնարավորություն:

 

Լուծված խնդիրներ

Ստացված ծառայություն փաստաթղթում կանխավճարի հաշվանցման հետ կապված խնդրի կարգավորում, եթե Մատակարարի հաշիվը Անալիտիկ խումբ 1 կամ Անալիտիկ խումբ 2-ով հաշվառվող հաշիվ է:

Դուրս գրված հաշիվների մատյանում գործընկերոջ կարգավիճակի սխալ ցուցադրման կարգավորում:

Վերադարձ գնորդից փաստաթղթերի խմբային ներմուծման ReturnFromCustomerGroupImport.xlsm ֆայլով փաստաթղթերը ներմուծելիս Գնորդի հաշվի լրացման հետ կապված սխալի շտկում:

Ստացված հաշվի հիման վրա ստեղծված Վերադարձ մատակարարին փաստաթղթում առաջարկվող հաշիվների հետ կապված խնդրի կարգավորում:

Պահեստի մուտքի օրդեր փաստաթղթի հեռացման հետ կապված խնդրի կարգավորում, եթե հիման վրա կա ստեղծված ԲՄՀ (Ներմուծում) փաստաթուղթ:

ՆԱ կոմպլեկտավորում փաստաթղթում քանակ դաշտի կլորացման հետ կապված խնդրի կարգավորում:

Փոխանցման հաշիվ, Հաշիվ-Ապրանքագիր, Վերադարձ գնորդից և Վերադարձ մատակարարին փաստաթղթերում գործունեության հասցեների լրացման կարգավորում:

ՆԱ գնացուցակի ներմուծման PriceListImport.xlsm ֆայլում առկա խնդիրների կարգավորում:

ՆԱ գործողությունների մատյանում տվյալները խմբավորելիս և Excel արտահանելիս առաջացող սխալի կարգավորում:

ԱԱ-ի ձեռքբերում և շահագործման հանձնում փաստաթղթի ձևակերպման սխալի կարգավորում, երբ դրված է ներառել ԱԱՀ-ն ինքնարժեքի մեջ դրոշակը, և ԱԱՀ-ի արտացոլման ձևը նշված է արտացոլել ԱԱՀ-ն շրջանառության մեջ:

Աշխատակիցներ տեղեկատուում Հավելում/պահումներ մասում նույն հավելումը մի քանի անգամ նշելիս առաջարկվող հաղորդագրության կարգավորում, երբ միացված չէ Կադրային հաշվառում:

Նպաստ հաշվարկելիս Միջին աշխատավարձ մասում Այլ եկամուտների ներառման հետ կապված խնդրի կարգավորում:

Աշխատակիցներ տեղեկատուում, Աշխատանք աշխատակիցների հետ մատյանում և Աշխատակիցների ցուցակ հաշվետվությունում ազատված աշխատակիցների սխալ ցուցադրման կարգավորում, եթե միացված է Կադրային հաշվառում:

Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր հաշվետվության հետ կապված խնդիրների կարգավորում, երբ միացված է Կադրային հաշվառում:

Կադրային հաշվառման փաստաթղթերի հետ կապված խնդիրների կարգավորում:

Մասնակի լուծարում փաստաթղթի տպման տեսքում հաշվեկշռային արժեքի սխալ ցուցադրման կարգավորում:

ՀԾ-Առևտուր համակարգից Վաճառք (Կտրոն) և Վերադարձ գնորդից փաստաթղթերը մեկ ֆայլով արտահանելիս և ՀԾ-Հաշվապահ համակարգ ներմուծելիս առաջացող սխալի կարգավորում:

 

 

Տարբերակ 7.0.19 (11.05.2020-01.07.2020)  

Նոր հնարավորություններ

 

Հաշվապահություն

Ավելացվել է Դրամարկղի մուտքի օրդեր փաստաթղթից կանխավճարի և Դրամարկղի ելքի օրդեր փաստաթղթից կանխավճարի վերադարձի ՀԴՄ կտրոն տպելու գործընթացին հետևելու հնարավորություն։ Անհրաժեշտության դեպքում հնարավոր է դադարեցնել գործընթացը: Հնարավորությունն օգտագործելու համար անհրաժեշտ է Դրամարկղեր տեղեկատուում նշել Ցույց տալ տպելու գործընթացը դրոշակը:

 

7.0.19.1

 

Դուրս գրված հաշիվների մատյանում ավելացվել է Կարգավիճակ սյուն, որտեղ արտացոլվում է կազմակերպության կարգավիճակը, օրինակ`գործող, լուծարված, սնանկ և այլն: Տվյալներն ավտոմատ ստացվում են b2b.armsoft հարթակից:

Ձև N4, Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվության մեջ ավելացվել է նոր բանաձևերի տեղադրման հնարավորություն:

 

Պահեստ

Վաճառքների մատյան հաշվետվությունում ավելացվել է Գնորդի գործունեության հասցեն, Շահույթը գումարային և տոկոսային արտահայտությամբ տեսնելու հնարավորություն:

InvoiceGroupImport_From_e-Invoicing.xls ֆայլում ավելացվել է ServicesImport էջը, որը հնարավորություն է տալիս ստուգել արտաքին անվանումների համընկնումները նաև Ծառայություններ տեղեկատուի հետ, ինչպես նաև էջում լրացված ծառայությունները ներմուծել ՀԾ Հաշվապահ համակարգ:

IncomeGroupImport.xls ֆայլում ավելացվել է Գումար սյուն, ինչպես նաև կարգավորում, թե ո՞ր տվյալի հիման վրա կատարվի ներմուծումը` Գնի, թե՞ Գումարի: 

 

7.0.19.4

 

Ավելացվել է ՆԱ գուքագրում փաստաթուղթը Excel-ից ներմուծելու հնարավորություն: Ներմուծման MTStockTakingGroupImport.xls ֆայլը գտնվում է հետևյալ գրադարանում`C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Accountant:7\Import:

ReturnToSupplierGroupImport.xls ֆայլում ավելացվել է սյուն`Ներառել ԱԱՀ-ն ինքնարժեքի մեջ:

ReturnFromCustomerGroupImport.xls ֆայլում ավելացվել է Մատակարարի գործունեության հասցե նշելու հնարավորություն:

 

Աշխատավարձ

Կատարվել է 2020թ-ի հուլիսի 1-ից գործող Պարտադիր կուտակային կենսաթոշակի առավելագույն շեմի փոփոխություն` ըստ 2010թ. դեկտեմբերի 22-ին ընդունված «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի:

Ավելացվել է Կուտակային կենսաթոշակային վճարների սանդղակ տեղեկատու:

Ավելացվել է աշխատակիցների հաշվարկային թերթիկները էլեկտրոնային փոստով խմբային ուղարկելու հնարավորություն: Հնարավորությունը կիրառելու համար անհրաժեշտ է Աշխատակիցների ցուցակ հաշվետվությունում նշել անհրաժեշտ տողերը և կոնտեքստային ցանկից ընտրել Խմբային ուղարկել էլ. փոստով հաշվարկային թերթիկները հրամանը:

 

7.0.19.3

 

 

 

Հիմնական միջոցներ

ՀՄ-ի ձեռքբերում և ՀՄ-ի ձեռքբերում և շահագործում փաստաթղթերի Հաշվառումներ մասում ավելացվել է նախազգուշացնող հաղորդագրություն Մնացորդային արժեք լրացնելու վերաբերյալ:

 

Բանկ

Ավելացվել է Վճարման հանձնարարագիր փաստաթղթերի ամսաթվերի խմբային փոփոխման հնարավորություն: Հնարավորությունը կիրառելու համար անհրաժեշտ է Վճարման հանձնարարագրեր մատյանի կոնտեքստային ցանկից ընտրել Խմբագրել ամսաթվերը հրամանը: Ընդ որում հնարավորությունը կարելի է կիրառել միայն  սևագիր վիճակում գտնվող փաստաթղթերի համար:

 

7.0.19.5

 

 

 

Ադմինիստրատորի գործիքներ

Ավելացվել է ՀԾ-Առևտուր համակարգից ներմուծվող Վաճառք (Կտրոն), Վաճառք (Մանրածախ), Վերադարձ գնորդից և Վերադարձ (Կտրոն) փաստաթղթերում Պահեստ դաշտին վերագրվող արժեքների համար կարգավորումներ տալու հնարավորություն:

 

7.0.19.6

 

Բնապահպանական հարկ վճարող կազմակեպությունների դեպքում ՀԾ-Առևտուր համակարգից ներմուծվող Վաճառք (Կտրոն) փաստաթղթի համար ավելացվել է նաև բնապահպանական հարկի տոկոսը տեղեկատուից ժառանգելու հնարավորություն:

 

7.0.19.7

 

 

Դրույթներ

Դրույթների Ընդհանուր բաժնում ավելացվել է դրոշակ`Արագ ֆիլտրման տողի հին եղանակ: Այս հայտանիշը նշելու դեպքում Բերել ֆիլտրման տողը հրամանը կաշխատի նախկին տարբերակով:

 

7.0.19.2

 

Հանրային հատված

Հանրային հատվածի ծրագրում Ֆինանսական հաշվետվություններում ավտոմատ կլրացվեն նախորդ և ընթացիկ տարիների սյուների գլխագրերի տարեթվերը:

Հանրային հատվածի ծրագրում ավելացվել է Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր հաշվետվության նոր ձև`ըստ ՀՀ Ֆինանսների նախարարի 2016թ. փետրվարի 1-ի N 37-Ն «Հանրային հատվածի կազմակերպությունների սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերի և հաշվապահական հաշվառման գրանցամատյանների օրինակելի ձևերը սահմանելու մասին» հրամանի:

 

Լուծված խնդիրներ

Դրամարկղի մոտքի օրդեր ստեղծելու հետ կապված խնդրի կարգավորում, եթե Օգտագործողը չունի Դրամարկղի ելքի օրդեր փաստաթուղթ ստեղծելու իրավասություն:

Մնացորդներ հաշվետվությունում տվյալների սխալ ցուցադրման կարգավորում, եթե դրված են Ցույց տալ գործընկերներին, Ցույց տալ անալիտիկ խումբ 1 և Ցույց տալ անալիտիկ խումբ 2 դրոշակները:

Ձև N2, Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության առաջին էջի լրացման հետ կապված խնդրի կարգավորում:

Վերադարձ գնորդից փաստաթղթից Նյութական արժեք կամ Ծառայություններ տեղեկատուն խմբագրելիս սխալ ցուցադրման կարգավորում:

ReturnFromCustomerGroupImport.xls ֆայլով Վերադարձ գնորդից փաստաթղթեր ներմուծելիս առաջացող խնդրի կարգավորում:

ԱԱ-ի ձեռքբերում և շահագործման հանձնում փաստաթղթում գործառնությունների գեներացման խնդրի կարգավորում`ԱԱՀ-ն ինքնարժեքի մեջ ներառելու հետ կապված:

Նվազագույն աշխատավարձեր տեղեկատուում տողի խմբագրման հետ կապված սխալի կարգավորում:

Արձակուրդայինի հաշվարկ կատարելիս առաջացող սխալի շտկում, երբ արձակուրդայինի հաշվարկը վերաբերում է երեք ամիսների:

Եկամտային հարկի հաշվարկ հաշվետվությունը Արտահանել XML(ԼՂՀ) ֆորմատով արտահանելիս առաջացող սխալի կարգավորում:

Հաշվարկային տվյալներ հաշվետվությունում հաշիվների սխալ ցուցադրման կարգավորում:

WGConstFeeHoldGroupImport.xlsm ֆայլով Հաստատել հավելում\պահում փաստաթուղթ ներմուծելիս առաջացող սխալների ցուցադրման հետ կապված խնդրի կարգավորում:

Ներքին տեղափոխման ակտ փաստաթղթում գործառնությունները գեներացնելիս առաջացող խնդրի կարգավորում:

Մաշվածքի հաշվարկ փաստաթուղթը սևագիր դարձնելու հետ կապված խնդրի կարգավորում:

Տվյալների պահոց ներմուծված փաստաթղթերի գործառնությունների հետ կապված սխալների շտկում:

Տվյալների պահոցի արխիվացման ընթացքում Հաշիվ-Ապրանքագիր փաստաթղթերի սերիա-համարների հետ կապված սխալի շտկում:

Տվյալների պահոցի փոխարկման ընթացքում առաջացող խնդիրների կարգավորում:

Թերություններով ստեղծված Տվյալների պահոց մուտք գործելու սահմանափակում:

Հանրային հատվածի ծրագրում Մաշվածքի հաշվարկ փաստաթղթում գործառնությունների սխալի կարգավորում` կապված հետաձգված հասույթի հաշվառման հետ:

Հանրային հատվածի ծրագրում այլ Տվյալների պահոցից Հիմնական միջոց ներմուծելիս հետաձգված հասույթի հաշվառման հետ կապված խնդրի կարգավորում:

Հանրային հատվածի ծրագրում հետաձգված հասույթի հաշվառման հետ կապված սխալների շտկում։

Ցուցակներում խմբավորված տողերի` Excel (Ctrl+F2) արտահանելիս` 0-ով սկսվող արժեքների արտահանման կարգավորում:

 

Տարբերակ 7.0.18 (20․01․2020-11․05․2020)

Նոր հնարավորություններ

 

Հաշվապահություն

Ավելացվել է Դրամարկղի ելքի օրդերից կանխավճարի վերադարձի ՀԴՄ կտրոն տպելու հնարավորություն:

 

7.0.18.1

 

Գործընկերներ տեղեկատուում ավելացվել է Կարգավիճակ սյուն, որտեղ կարտացոլվի կազմակերպության կարգավիճակը, օրինակ`գործող, լուծարված, սնանկ և այլն: Տվյալներն ավտոմատ ստացվում են b2b.armsoft հարթակից:

PartnersUpdate.xlsm, MaterialsUpdate.xlsm, EmployeesUpdate.xlsm ֆայլերում ավելացվել է EditCodes էջը, որի միջոցով հնարավոր է խմբագրել համապատասխանաբար գործընկերների, նյութական արժեքների կոդերը և աշխատակիցների տաբելային համարները:

 

Պահեստ

Ավելացվել է Վաճառք (Մանրածախ) փաստաթղթից ՀԴՄ կտրոն տպելու գործընթացին հետևելու հնարավորություն։ Անհրաժեշտության դեպքում հնարավոր է դադարեցնել գործընթացը: Հնարավորությունն օգտագործելու համար անհրաժեշտ է Դրամարկղեր տեղեկատուում նշել Ցույց տալ տպելու գործընթացը դրոշակը:

 

7.0.18.7

 

Պահեստի մուտքի օրդեր, Հավելյալ ծախսերի բաշխում փաստաթղթերում և IncomeGroupImport.xls ֆայլում ավելացվել է ԱԱՀ-ի արտացոլման ձև դաշտ:

 

7.0.18.2

 

Վերադարձ մատակարարին փաստաթղթում ավելացվել են Սերիա և համար և Հիմք փասատթղթի սերիա և համար դաշտերը:

 

7.0.18.3

 

ReturnToSupplierGroupImport.xls ֆայլում ավելացվել է Մատակարարի հաշիվ նշելու հնարավորություն:

Ավելացվել է արտահանել զեղչի տոկոս դրոշակը`Վերադարձ գնորդից փաստաթուղթը XML ֆորմատով արտահանելիս և E-invoicing ծրագիր ներմուծելիս:

 

7.0.18.4

 

Ավելացվել է ՆԱ մնացորդների մուտք փաստաթուղթը Excel-ից ներմուծելու հնարավորություն: Ներմուծման MaterialsRemsImport.xls ֆայլը գտնվում է հետևյալ գրադարանում`C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Accountant:7\Import:

InvoiceGroupImport_From_e-Invoicing.xls ֆայլում Վերադարձ գնորդից փաստաթղթերի խմբային ներմուծում էջում ավելացվել է Գնորդի հաշիվ նշելու հնարավորություն:

Ավելացվել է հնարավորություն Տեղեկանք ՆԱ առկայության մասին և ՆԱ շրջանառության մատյան հաշվետվությունների նշված տողերի հիման վրա ստեղծելու ՆԱ  գույքագրում փաստաթուղթ:

 

Աշխատավարձ

Ավելացվել է հարկային կլորացման հնարավորություն։ Հնարավորությունը կիրառելու համար անհրաժեշտ է Դրույթների Աշխատավարձ բաժնում նշել Հարկային կլորացում դրոշակը։ 

 

7.0.18.10

 

Հիմնական միջոցներ

Ավելացվել է Ներքին տեղափոխման ակտ փաստաթուղթը XML ֆորմատով արտահանելու և E-invoicing ծրագիր ներմուծելու հնարավորություն: Փաստաթուղթն արտահանվում է ՀՄ տեղափոխման փաստաթղթերի մատյանից` ՀՄ տեղափոխման փաստաթղթերի XML արտահանում հրամանի միջոցով:

 

7.0.18.9

 

Ներքին տեղափոխման ակտ փաստաթղթում ավելացվել է նոր ներդիր «Լրացուցիչ» անվամբ, որտեղ լրացվում են հիմնական միջոցների տեղաշարժին վերաբերվող լրացուցիչ դաշտեր:

 

7.0.18.8

 

Մատյաններ բաժնում ավելացվել է նոր մատյան`ՀՄ տեղափոխման փաստաթղթերի մատյան, որտեղ արտացոլվում են հիմնական միջոցների տեղափոխման փաստաթղթերը:

Գործողություններ բաժնում ավելացվել է ՀՄ տեղափոխման փաստաթղթերի սերիա-համարների վերագրում գործողությունը, որի միջոցով E-invoicing համակարգի միջոցով (էլեկտրոնային եղանակով) դուրս գրված ՀՄ տեղափոխման փաստաթղթերի սերիա-համարները վերագրվում են համապատասխան տեղափոխման փաստաթղթերին:

Կառուցվածքային ստորաբաժանումներ տեղեկատուում ավելացվել է Հասցե նշելու հնարավորություն։

 

Ադմինիստրատորի գործիքներ

Ավելացվել է ՀԾ-Առևտուր համակարգից Վերադարձ մատակարարին և Վերադարձ (Կտրոն) փաստաթղթերը ՀԾ-Հաշվապահ համակարգ ներմուծելու հնարավորություն: Վերադարձ գնորդից և Վերադարձ (Կտրոն) փաստաթղթերը հնարավոր է ներմուծել ՀԾ-Հաշվապահ համակարգ նաև, եթե հիմք փաստաթուղթը  սևագիր վիճակում է:

Ավելացվել է ՀԾ-Առևտուր համակարգից ներմուծվող Վերադարձ գնորդից և Վերադարձ (Կտրոն) փաստաթղթերին վերագրվող արժեքների համար կարգավորումներ տալու հնարավորություն:

 

7.0.18.5

 

Հաշիվ-Ապրանքագիր փաստաթղթի տպվող տեսքում ավելացվել է հնարավորություն արտացոլել Նյութական արժեքի արտաքին կոդը: Անհրաժեշտ է Ադմինիստրատորի գործիքներ Տպելու ձևանմուշներում խմբագրել տպելու ձևանմուշը և կատարել կարգավորումներ:

Առանձնացվել է Ընդլայնումներ բաժինը:

 

Լուծված խնդիրներ

Գործընկեր ավելացնելու հետ կապված խնդրի կարգավորում:

Փոխադարձ հաշվարկների ստուգման ակտ փաստաթղթի տպման տեսքում գործընկերոջ անվան ցուցադրման հետ կապված սխալի շտկում:

T-հաշվում տվյալների սխալ ցուցադրման կարգավորում, եթե դրված է Խմբավորել ըստ տարբեր հաշիվների դրոշակը:

Վաճառքների մատյան հաշվետվությունում սխալ ցուցադրման կարգավորում, եթե Հաշիվ-ապրանքագիր, Վաճառք(Մանրածախ) և Վերադարձ գնորդից փաստաթղթերը գրանցված վիճակում խմբագրվում, և ավելացվում է անալիտիկ դաշտի արժեք: 

Մնացորդներ հաշվետվության վրայից Գործընկերների մնացորդներ բացելիս առաջացող խնդրի կարգավորում:

ՀԴՄ կտրոն տպելիս ֆիսկալ համար չստանալու հետ կապված խնդրի կարգավորում:

Վերադարձ գնորդից փաստաթղթի համար ՀԴՄ տպելիս առաջացող խնդրի կարգավորում:

InvoiceGroupImport_From_e-Invoicing.xls ֆայլով փաստաթղթերի խմբային ներմուծման հետ կապված սխալների շտկում:

ԲՄՀ (ներմուծում) փաստաթղթի սևագիր դարձնելու հետ կապված խնդրի շտկում:

Հետհաշվարկի հետ կապված սխալի շտկում, երբ դրույթներում միացված չէ Պարտադիր կուտակային կենսաթոշակի հետհաշվարկ դրոշակը:

Աշխատակիցներ տեղեկատուում քառանիշ տարեթվերի`1950 թվականից ներքև նշելու հետ կապված խնդրի կարգավորում:

Վճարումներ և Վճարումներ հաշվարկային հաշվից փաստաթղթերի հիման վրա ըստ աշխատակիցների Վճարման հանձնարարագրեր ստեղծելիս սխալների հայտնաբերման հետ կապված խնդրի կարգավորում:

Վճարումներ հաշվարկային հաշվից փաստաթղթում հաշվեհամարի փոփոխության հետ կապված խնդրի կարգավորում:

Կադրային հաշվառման փաստաթղթերի հետ կապված խնդիրների կարգավորում: 

Կադրային հաշվառում միացված լինելու դեպքում Աշխատակիցների ցուցակ հաշվետվության հետ կապված սխալների շտկում:

ՕԾԺ-ի վերանայում փաստաթղթի հեռացման հետ կապված խնդրի կարգավորում:

Բոլոր հիմնական միջոցներ հաշվետվության վրայից Ներքին տեղափոխման ակտ ստեղծելիս առաջացող սխալի շտկում:

Հիմնական միջոցներ ենթահամակարգում Տեղեկանք ըստ գործողությունների հաշվետվությունը բոլոր հիմնական միջոցների միաժամանակ և՛ հարկային, և՛ ֆինանսական հաշվառումների համար կանչելիս առաջացող սխալի շտկում:

Հանրային հատվածի ծրագրում Հաշվային պլանից հաշվի Նկարագրություն կանչելիս առաջացող սխալի շտկում:

 

Տարբերակ 7.0.17 (25.11.2019-20.01.2020)

Նոր հնարավորություններ

 

Աշխատավարձ

Կատարվել է Եկամտային հարկի դրույքաչափի փոփոխություն:

Ավելացվել է նվազագույն աշխատավարձերի տեղեկատու:

 

Պահեստ

Պահեստի մուտքի օրդեր փաստաթղթից ԵՏՄ հայտարարագիր կանչելիս բացվող պատուհանում ավելացվել է նախորդ օրվա փոխարժեքը նշելու հնարավորություն։

 

whats_new_7.0.17

 

Պահեստի մուտքի օրդեր փաստաթղթում տող ավելացնելու կամ կոդ խմբագրելու արդյունքում դրա հիման վրա նախապես ստեղծված ԲՄՀ-ում կարտացոլվեն փոփոխությունները:

ՀԾ-Առևտուր համակարգից ներմուծվող Վաճառք փաստաթղթին վերագրվող արժեքների համար կարելի է կարգավորումներ տալ:

 

whats_new_7.0.171

 

Ավելացվել է հնարավորություն Տեղեկանք ՆԱ առկայության մասին հաշվետվության նշված տողերի հիման վրա ստեղծել ԱԱ-ի շահագործման հանձնում փաստաթուղթը:

Պահեստի մուտքի օրդեր փաստաթղթի Տրանսպորտային փաստաթղթի N դաշտի երկարությունը դարձել է 24 նիշ:

Արագացվել են MTGroupRemCount, MTGroupRemSumm բանաձևերի աշխատանքը:

 

Հանրային հատված

Հաշիվների թղթակցություններ տեղեկատուում ավելացվել են հետևյալ թղթակցությունները.

 

   - Դտ 521 Կտ 0422 «Գործուղումների գծով կրեդիտորական պարտքերի մարում դրամական արտահոսքերով»,

   - Դտ 258 Կտ 252 «Գումարի մուտքագրում միասնական հաշվին»,

   - Դտ 252 Կտ 994 «Ծրագրերի իրականացման նպատակով բյուջեից ֆինանսավորման ստացում»,

   - Դտ 223 Կտ 239 «Անհուսալի դեբիտորական պարտքի դուրսգրման ժամանակ դեբիտորական պարտքի գծով հաշվարկված տույժի դուրսգրում»,

   - Դտ 0913 Կտ 258 «Հարկային պարտավորությունների մարում»,

 

Լուծված խնդիրներ

Ֆինանսական հաշվետվությունների ձևավորման խնդրի կարգավորում:

ԲՄՀ (Ներմուծում) փաստաթղթի գործառնությունները գեներացնելիս առաջացող սխալի կարգավորում:

 

Տարբերակ 7.0.16 (29.07.2019-25.11.2019)

Նոր հնարավորություններ

 

Հաշվապահություն

Ավելացվել է նոր հաշվետվություն` ՊՄՕ-ի և ստացված ծառայությունների մատյան: Այստեղ արտացոլվում են այս փաստաթղթերի ցուցակները:
 

7.0.16.2
 

Այժմ T-hաշվում և Գործընկերոջ T-hաշվում նույն օրվա գործարքները դասավորվում են ըստ օրվա հերթական համարի:

Գործընկերների հաշվետվություններում հնարավոր է տեսնել նաև գործընկերների լրիվ անվանումները:

 

7.0.16.1

 

Ներմուծման ReceivedServicesGroupImport.xls ֆայլում ավելացվել է հնարավորություն Ներառել ԱԱՀ-ն ինքնարժեքի մեջ:

 

Պահեստ

Ավելացվել է ՀԾ-Առևտուր համակարգից Կոմպլեկտավորում փաստաթղթի ներմուծման հնարավորություն:

Վերադարձ գնորդից փաստաթղթի գնորդ էջում ավելացվել է ֆիզիկական անձի անձնագրային տվյալներ լրացնելու և E-invoicing համակարգ ներմուծելու հնարավորություն։

Ավելացվել է կոմպլեկտի բաղադրամասերի Excel-ից ներմուծման հնարավորություն: Ներմուծման MTComplectPartsImport.xls ֆայլը գտնվում է հետևյալ գրադարանում` C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Accountant 7\Import:

Ներմուծման InvoiceRetailGroupImport.xls ֆայլում ավելացվել են հետևյալ սյուները` Ստացված կանխավճարի հաշիվ, Անկանխիկ գործարքների հաշիվ, Անկանխիկ գումար, Կանխավճարի օգտագործում:

Ներմուծման InvoiceGroupImport.xls ֆայլում ավելացվել է Գնորդի անձնագրի համար սյուն:

Excel-ում հաշվետվությունների ձևավորման բանաձևերում ավելացվել է նոր բանաձև` MTCostSaleSumByPartner, որը կվերադարձնի վաճառված ապրանքների ինքնարժեքները ըստ գնորդների:

 

Աշխատավարձ

Ավելացվել է Վճարումներ հաշվարկային հաշվից փաստաթղթի Excel-ից ներմուծման հնարավորություն: Ներմուծման WgPaymentsFromAccGroupImport.xls ֆայլը գտնվում է հետևյալ գրադարանում` C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Accountant 7\Import:

Վճարումներ հաշվարկային հաշվից փաստաթղթում ավելացվել են տպման ձևանմուշներ: Ավելացվել է նաև հնարավորություն անմիջապես փաստաթղթի միջից այն արտահանել xml:

Ավտոհավելում/Պահում փաստաթղթում ավելացվել է տպման ձևանմուշ:

 

Հանրային հատված

Հաշվային պլանում ավելացվել են հետևյալ հաշիվները` համաձայն ՀՀ ֆիննախի հրապարակած մասնագիտական տեղեկատու Պարբերական 6-ի և Պարբերական 8-ի.

 

   - 2231 «Դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ»,

   - 2232 «Դեբիտորական պարտքերի գծով հաշվարկված տույժերի, տուգանքների կամ տոկոսների հնարավոր կորուստների պահուստ»,

   - 258 «Հարկային պարտավորությունների մարման միասնական գանձապետական հաշիվ»,

   - 5213.4221 «Կրեդիտորական պարտքեր ներքին մատակարարներից ստացված ներքին գործուղումների հետ կապված ծառայությունների գծով»,

   - 5213.4222 «Կրեդիտորական պարտքեր ներքին մատակարարներից ստացված արտասահմանյան գործուղումների հետ կապված ծառայությունների գծով»,

   - Ա13 «Դուրսգրված անհուսալի դեբիտորական պարտքեր (ներառյալ՝ տույժեր, տուգանքներ կամ տոկոսներ)»:

Ավելացվել է Հետաձգված հասույթների հաշվառման արտացոլումը Հիմնական միջոցների հաշվետվություններում:

 

Արտադրողականություն

Արագացվել է փաստաթղթերում ցուցակների հետ աշխատանքը:

Արագացվել է Գործընկերների մնացորդներ և Գործընկերների շրջանառություն հաշվետվությունների ձևավորումը:

 

Լուծված խնդիրներ

E-invoicing համակարգից ստացված հաշիվ ներմուծելիս մատակարարի հաշվարկային հաշվի հետ առաջացող սխալի կարգավորում:

Վաճառքի ՀԴՄ կտրոն տպելիս առաջացող խնդիրների կարգավորում:

Փոխարկման հետ կապված խնդիրների կարգավորում:

Ադմինիստրատորի կարգավիճակ չունեցող օգտագործողով դրամարկղը խմբագրելիս առաջացող խնդիրների կարգավորում:

Կադրային հաշվառման ժամանակ Աշխատանք աշխատակիցների հետ հաշվետվության սխալների շտկում:

Ստացված հաշիվների մատյանում զեղչի առկայության դեպքում գումարի սխալ լրացման շտկում:

T-հաշվում տվյալների սխալ ցուցադրման կարգավորում, եթե կա արտարժույթի փոխարկում, որի դեբետում և կրեդիտում նույն հաշիվն է նշված:

Դուրսգրման ակտ ստեղծելիս առաջացող խնդրի կարգավորում:

ԲՄՀ (Ներմուծում) փաստաթղթում մաքսատուրքի զրո գումարի ձևակերպման խնդրի կարգավորում:

Վաճառք (Մանրածախ) փաստաթղթերի excel-ից ներմուծման ժամանակ զրոյական ԱԱՀ նշված լինելու դեպքում առաջացող սխալի շտկում:

 

Տարբերակ 7.0.15 (15.05.2019-29.07.2019)

Նոր հնարավորություններ

 

b2b.armsoft հարթակ
 

Հայկական Ծրագրեր ընկերությունը մշակել է Ապրանքների միասնական տեղեկատու, որտեղ հավաքագրված են մանրածախ և մեծածախ առևտրում կիրառվող ապրանքների վերաբերյալ մանրամասն տվյալներ: ՀԾ-Հաշվապահ համակարգում ապրանքի գծիկավոր կոդը մուտքագրելով` հնարավոր է ստանալ ապրանքի մասին տվյալներ, մասնավորապես.

- Անվանում,

- Չափման միավոր,

- EAN ֆորմատով գծիկավոր կոդ,

- ԱԴԳՏ/ԱՏԳԱԱ դասակարգիչ,

- ԱԱՀ-ի հաշվառման ձև և այլն:

 

Այժմ հասանելի է 100000-ից ավելի մթերային, տնտեսական և դեղատան ապրանքների ցանկ, որն անընդհատ համալրվում և մշակվում է:

 

7.0.14_4

 

Անաշխատունակության նպաստի հաշվարկում b2b.armsoft-ից օրերը լրացնելիս այժմ հաշվի են առնվում նաև տոն և հիշատակի օրերը, եթե դրանք ընդհանուր հանգստյան օրեր չեն:

 

Հաշվապահություն

Ստեղծել փաստաթղթի հիման վրա... գործողության համար ավելացվել է արագ հասանելիության ստեղն` Ctrl+Shift+Y:

Հիմնական տեղեկատուներում հնարավոր է խմբագրել մեկից ավելի տողեր մեկ պատուհանի միջոցով.

 

7.0.14_17.0.14_2

 

Ծառայություններ և Հաշիվների թղթակցություններ տեղեկատուներում ավելացվել է խմբային հեռացման հնարավորություն:

Այժմ հնարավոր է Excel-ում նկարագրել բանաձև` GetReceivedServSumByCode, որը կվերադարձնի նշված ծառայության գծով ստացումների հանրագումարը:

Դրույթներում ավելացվել են նոր լռությամբ հաշիվներ, որոնք կառաջարկվեն ԲՄՀ (Ներմուծում) փաստաթղթում ԱԱՀ-ի դեբետն ու կրեդիտը ձևակերպելու համար.

 

7.0.14_3

 

Մնացորդներ հաշվետվության կոնտեքստային ցանկից հնարավոր է կանչել հաշվի Գործառնությունների մատյանը:

 

Պահեստ

Վերադարձ գնորդից փաստաթղթում ավելացվել է ՀԴՄ կտրոն տպելու հնարավորություն.

 

7.0.14_5

 

Հաշիվ-Ապրանքագիր, Վաճառք (Մանրածախ) և ՆԱ տեղաշարժ փաստաթղթերը E-invoicing արտահանելիս ավելացվել է Արտահանել ՀԾ-նույնացուցիչը դրոշակը: Այս հնարավորությունն ավելացվել է սերիա-համարների վերագրումը ճշգրիտ կատարելու համար.

 

7.0.14_7

 

Վաճառքների մատյանում այժմ հնարավոր է առանձին սյունով տեսնել վաճառքի ժամանակ կիրառած զեղչի տոկոսը:

Վաճառքների մատյանում ցուցադրվում է Վերադարձ գնորդից փաստաթղթի հիմք փաստաթղթի ամսաթիվն ու համարը:

Վերադարձ գնորդից փաստաթղթում ավելացվել է զեղչ կիրառելու հնարավորություն:

ԲՄՀ (Ներմուծում) փաստաթղթում հնարավոր է ԱԱՀ-ի գումարը ներառել ինքնարժեքի մեջ:

Պահեստի մուտքի օրդեր փաստաթղթի հիման վրա հնարավոր է ստեղծել Հաշիվ-Ապրանքագիր և Վաճառք (Մանրածախ) փաստաթղթերը:

Նյութական արժեքներ տեղեկատուում հնարավոր է նշված տողերի հիման վրա ստեղծել Պահեստի մուտքի օրդեր փաստաթուղթը:

Այժմ հնարավոր է Excel-ում նկարագրել բանաձև` GetMTPriceByPriceType, որը կվերադարձնի ապրանքի գները:

Ավելացվել է նյութական արժեքների և ծառայությունների գները Excel-ից ներմուծելու հնարավորություն: Ներմուծման PriceListImport.xls ֆայլը գտնվում է հետևյալ գրադարանում` C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Accountant 7\Import:

Ավելացվել է Կոմպլեկտավորում փաստաթուղթը Excel-ից ներմուծելու հնարավորություն: Ներմուծման MTComplectationImport.xls ֆայլը գտնվում է հետևյալ գրադարանում` C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Accountant: 7\Import:

Ավելացվել է E-invoicing համակարգից արտահանված Ճշգրտող հաշիվների (Վերադարձ գնորդից փաստաթղթերի) ներմուծման հնարավորություն: Ներմուծման InvoiceGroupImport_From_e-Invoicing.xls

 ֆայլը գտնվում է հետևյալ 

գրադարանում` C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Accountant 7\Import:

 

Հիմնական միջոցներ

Հիմնական միջոցների հաշվետվությունների ֆիլտրման դիալոգներում ավելացվել է Սյուներ ներդիրը.

 

7.0.14_6

 

Հիմնական միջոցի Դուրսգրման ակտ փաստաթղթի հիման վրա հնարավոր է ստեղծել Հաշիվ-ապրանքագիր:

Ավելացվել է օգտակար ծառայության ժամկետի վերանայում փաստաթղթերի Excel-ից խմբային ներմուծման հնարավորություն: Ներմուծման PriceListImport.xls ֆայլը գտնվում է հետևյալ գրադարանում` C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Accountant 7\Import:

Հիմնական միջոցի անվանում դաշտի երկարությունը 50-ից դարձել է 255:

 

Հանրային հատված

Ավելացվել է Հիմնական միջոցների ձեռքբերման գծով հետաձգված հասույթների հաշվառում:

 

Արտադրողականություն
 

Արագացվել է T-հաշիվ, Գործընկերոջ T-հաշիվ, Անալիտիկ խումբ 1-ի T-հաշիվ և Անալիտիկ խումբ 2-ի T-հաշիվ հաշվետվությունների ձևավորումը:

Արագացվել է Տեղեկանք ՆԱ առկայության մասին հաշվետվության ձևավորումը:

Արագացվել է գործընկերների տեղեկատուի կանչը:

Արագացվել է Հիշարար օրդերի հետ աշխատանքը:
 

Լուծված խնդիրներ

Գործընկերների շրջանառությունում զրոյական տողերի ցուցադրման խնդրի կարգավորում:

ՀԾ-Առևտուր համակարգից հեռացված տողեր պարունակող Վաճառք (Կտրոն) փաստաթղթերը ներմուծելիս առաջացող սխալի շտկում:

Հաշվի վերագնահատում կամ Գործընկերոջ հաշվի վերագնահատում փաստաթուղթը XML-ով ներմուծելիս առաջացող խնդրի կարգավորում:

Վերադարձ մատակարարին փաստաթուղթը մի բազայից մեկ այլ բազա տեղափոխելիս առաջացող սխալի շտկում:

Փոխանցման հաշիվ փաստաթղթի անվանացուցակում Գումարը խմբագրելիս Գնի սխալ վերահաշվարկման ուղղում:

 

Տարբերակ 7.0.13 (28.02.2019-15.05.2019)

Նոր հնարավորություններ

 

Դուրս գրված հաշիվների արտահանումը և սերիա-համարների վերագրումը համապատասխանեցվել է e-invoicing համակարգի նոր` 3.4.38 տարբերակին:

Վերամշակվել է e-invoicing համակարգից XML ֆորմատով արտահանված Դուրս գրված հարկային հաշիվների և հաշվարկային փաստաթղթերի ներմուծման Excel ֆայլը: Ներմուծման InvoiceGroupImport_From_e-Invoicing.xls ֆայլը գտնվում է հետևյալ գրադարանում C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Accountant 7\Import:

 

Տարբերակ 7.0.12 (08.11.2018-28.02.2019)

Նոր հնարավորություններ

 

b2b.armsoft հարթակ

Գործընկերներ տեղեկատուում հատուկ կարգավիճակով`Partners_Status ցուցադրվում են b2b.armsoft հարթակում իրենց ապրանքացանկը հրապարակած գործընկեր կազմակերպությունները: Անմիջապես տեղեկատուից կարելի է դիտել գործընկերոջ հրապարակած ապրանքները և անհրաժեշտության դեպքում ներմուծել դրանք Մատակարարի ապրանքացանկեր տեղեկատուում:

7.0.11.1

Գործընկերների տեղեկատուում գրանցված գործընկերների ՀՎՀՀ-ները կցուցադրվեն կարմիրով, եթե b2b.armsoft հարթակի Կազմակերպությունների ցանկում չի հայտնաբերվել տվյալ ՀՎՀՀ-ն:

Գլխավոր էջում ավելացվել է b2b.armsoft հարթակում Ապրանքների հրապարակման օգնական, որտեղ քայլերով ներկայացված է անհրաժեշտ գործողությունների հերթականությունը:

7.0.11.2

Նյութական արժեքները հնարավոր է հրապարակել b2b.armsoft հարթակում Տեղեկանք ՆԱ առկայության մասին հաշվետվությունից։

7.0.11.3

Նյութական արժեքները հնարավոր է հրապարակել b2b.armsoft հարթակում անմիջապես նյութական արժեքներ տեղեկատուից։

7.0.11.4

Ավելացվել է հնարավորություն Փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերը ուղարկել b2b.armsoft հարթակ էլեկտրոնային ստորագրությամբ։

Ավելացվել է հնարավորություն b2b.armsoft հարթակից ստացված հաշիվ-ապրանքագրերի վրա դնել էլեկտրոնային ստորագրություն:

 

Հաշվապահություն

Այժմ Հիշարար օրդեր փաստաթուղթը հնարավոր է կանչել Ctrl+Shift+M արագ հասանելիության ստեղների համադրությամբ։

Այժմ հնարավոր է միանգամից մի քանի տվյալների պահոցների տվյալներով ձևավորել հետևյալ հաշվետվությունները` Մնացորդներ, Շրջանառություն, Գործառնությունների մատյան, Գործընկերների մնացորդներ, Գործընկերների շրջանառություն, Գործընկերների գործառնությունների մատյան, Տեղեկանք ՆԱ առկայության մասին, ՆԱ շրջանառության մատյան, ՆԱ գործողությունների մատյան:

 

7.0.11.5

 

Գործընկերոջ քարտում ավելացվել է «Այլ» ներդիր, որտեղ հնարավոր է լրացուցիչ տվյալներ գրանցել:

 

7.0.11.6

 

Այժմ հնարավոր է միանգամից մի քանի Վաճառք (Մանրածախ) փաստաթղթերի կամ մի քանի Հաշիվ-ապրանքագրերի հիման վրա ստեղծել մեկ Դրամարկղի մուտքի օրդեր փաստաթուղթ։

Ծառայության պատուհանում գծիկավոր կոդ դաշտի համար ավելացվել է F2 արագ հասանելիության ստեղնը: Փոխանցման հաշիվ փաստաթղթում ավելացվել է Գծիկավոր կոդով ծառայություն ընտրելու հնարավորություն։

 

Պահեստ

Այժմ հնարավոր է Վաճառք (Մանրածախ) փաստաթուղթը արտահանել e-Invoicing համակարգ: Հաշիվների սերիա-համարների վերագրում գործողությունը հնարավոր կլինի կատարել նաև Վաճառք (Մանրածախ) փաստաթղթի համար։

Պահեստի մուտքի օրդեր փաստաթղթում և Ստացված հաշվում ավելացվել է զեղչ նշելու հնարավորություն: Ստացված հաշվի զեղչը անմիջապես կժառանգվի դրա հիման վրա ստեղծված Պահեստի մուտքի օրդերում:

Հաշիվների սերիա-համարների վերագրում գործողության ժամանակ հարկային հաշվի նույնականացումը կկատարվի նաև ըստ գործունեության հասցեի:

Այժմ Հաշիվ-ապրանքագիր փաստաթուղթը e-Invoicing համակարգ արտահանելիս կտրվի ընտրության հնարավորություն արտահանել ապրանքի անվանումը, թե լրիվ անվանումը:

 

7.0.11.7

 

Հաշիվ-ապրանքագիր փաստաթուղթը e-Invoicing համակարգ արտահանելիս հնարավոր է նշել "ՀՎՀՀ ունենալը պարտադիր չէ" հայտանիշը, ինչի արդյունքում կկարգավորվի գնորդի (օրինակ, օտարերկրյա կազմակերպության) տվյալների ավտոմատ լրացման խնդիրը e-Invoicing համակարգում:

 

7.0.11.9

 

Ավելացվել է հնարավորություն ԲՄՀ (Ներմուծում) փաստաթուղթը տեղափոխել մի բազայից մեկ այլ բազա xml ֆայլի միջոցով։

Ավելացվել է ՆԱ գներ տեղեկատուից գների խմբային հեռացման հնարավորություն:

Այժմ օգտագործողի փաստաթղթերի դրույթներում հնարավոր է լրացնել Գնորդ դաշտի լռությամբ արժեք, որը կառաջարկվի Վաճառք (Մանրածախ) փաստաթղթում։

 

7.0.11.8

 

Ավելացվել է հնարավորություն ԵՏՄ հայտարարության մեջ ապրանքների տողերը ներկայացնել խմբավորված` ըստ ԱՏԳԱԱ դասակարգիչների:

Վաճառք (Մանրածախ) փաստաթղթերի խմբային ներմուծման InvoiceRetailGroupImport.xls ֆայլում ավելացվել է զեղչված գնի սյուն։ Ֆայլը գտնվում է հետևյալ գրադարանում C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Accountant 7\Import:

 

Աշխատավարձ

Աշխատանք աշխատակիցների հետ մատյանում և Աշխատակիցների ցուցակ հաշվետվությունում ավելացվել է ստորաբաժանման անվանումը։

Կադրային գործողությունների մատյանում ավելացվել է աշխատակցի պաշտոնի և ստորաբաժանման անվանումները։

Օգտագործողը, որը չունի ադմինիստրատորի կարգավիճակ, հնարավորություն կունենա Դրույթների աշխատավարձ էջում խմբագրել պարտադիր կուտակայինի հետհաշվարկ դրոշակը։

Այժմ հնարավոր կլինի դիտել կադրային փաստաթղթերի տպման ձևերը, ինչպես նաև արտահանել word, excel և xml:

 

Հիմնական միջոցներ

Ստացված հաշվի հիման վրա այժմ հնարավոր կլինի ստեղծել հիմնական միջոցների ձեռքբերման փաստաթղթեր՝ ՀՄ-ի ձեռքբերում, ՀՄ-ի ձեռքբերում և շահագործում։

 

7.0.11.10

 

Ավելացվել է հնարավորություն Excel-ից ներմուծել հիմնական միջոցի վաճառքի հաշիվ-ապրանքագիր: Ներմուծման InvoiceGroupImport.xls ֆայլը գտնվում է հետևյալ գրադարանում C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Accountant 7\Import:

Հիմնական միջոցի գույքագրման տպելու ձևանմուշում ավելացվել է հիմնական միջոցի մուտքի ամսաթիվը ցուցադրելու հնարավորություն:

 

Ադմինիստրատորի գործիքներ

Ադմինիստրատորի գործիքներ ենթահամակարգում ավելացվել է Օգտագործողների մուտքի/ելքի պատմության մատյան։

 

Հանրային հատված

Ավելացվել է հնարավորություն Client Treasury համակարգից քաղվածքը ներմուծել ՀԾ-Հաշվապահ (Հանրային հատված) համակարգ:

 

Լուծված խնդիրներ

Փոխանցման հաշիվը b2b.armsoft հարթակ ուղարկելիս առաջացող սխալի կարգավորում:

Վաճառք (Կտրոն) փաստաթուղթը ՀԾ-Առևտուր համակարգից ՀԾ-Հաշվապահ համակարգ տեղափոխելիս ստեղծվող Վաճառք (Մանրածախ) փաստաթղթում որոշ դաշտերի արժեքների լրացման սխալի կարգավորում:

Վաճառք (Մանրածախ) փաստաթղթում գծիկավոր կոդով ծառայություն ընտրելիս գնի արտացոլման սխալի շտկում:

Պահեստի մուտքի օրդեր փաստաթղթերի խմբային ներմուծման Excel ֆայլի սխալի շտկում:

ՆԱ կոմպլեկտավորում փաստաթղթի ներմուծման Excel ֆայլի սխալի շտկում:

Հիմնական միջոցի վերագնահատման սխալի շտկում:

Հիմնական միջոցի օգտակար ծառայության ժամկետի վերանայման սխալի շտկում:

Չմաշվող հիմնական միջոցի (հողատարածք) դուրսգրման ժամանակ մաշվածության և ծախսի հաշվի պարտադիր լինելու սխալի կարգավորում:

Տվյալների պահոցի արխիվացման սխալի կարգավորում աշխատավարձ բաժնում:

Կադրային փաստաթղթերում հրամանի համարի թարմացման կոճակի սխալ աշխատանքի կարգավորում:

Կադրային հաշվառման դեպքում աշխատակիցների տեղեկատուն մի բազայից մեկ այլ բազա տեղափոխելիս առաջացող խնդրի կարգավորում:

 

Տարբերակ 7.0.10 (25.07.2018-08.11.2018)

Նոր հնարավորություններ

 

Հաշվապահություն

Գործընկերոջ տեղեկատուում ավելացել է Վաճառքի զեղչի տոկոս դաշտ: Նշված զեղչի տոկոսն ավտոմատ կկիրառվի Հաշիվ-ապրանքագիր և Վաճառք (Մանրածախ) փաստաթղթերում` տվյալ գործընկերոջը որպես գնորդ ընտրելու դեպքում:

 

partner_discount

 

Ծառայություններ տեղեկատուում ավելացել է գծիկավոր կոդ դաշտ, որը կօգտագործվի վաճառքի ժամանակ ծառայություն ընտրելու համար:

 

Service_barcode

 

Այժմ հնարավոր է դիտել Մնացորդներ և Շրջանառություն հաշվետվությունները` ձևավորված միանգամից մի քանի տվյալների պահոցների տվյալներով:

Ավելացել է հնարավորություն մի քանի Ստացված ծառայություններ փաստաթղթերի հիման վրա ստեղծել վճարման հանձնարարագիր:

Գլխավոր էջում ավելացել է Դիտեք ուսումնական հոլովակները կոճակը, որը սեղմելով կարող եք ծանոթանալ ՀԾ-Հաշվապահ (Հանրային հատված) համակարգի տեսադասընթացին, որը օգտակար կլինի թե' հանրային, թե' մասնավոր հատվածի հաշվապահների համար:

 

Պահեստ

Հաշիվ-ապրանքագիր փաստաթղթի անվանացուցակում ավելացել է Քանակ սյան հանրագումար:

 

Invoice_quantity_sum

 

Պահեստի մուտքի օրդեր, Հավելյալ ծախսերի բաշխում, Ստացված ծառայություններ, ԱԱ ձեռքբերում և շահագործման հանձնում փաստաթղթերում ավելացել է հնարավորություն ԱԱՀ-ի գումարը ներառել ինքնարժեքի/ծախսի մեջ:

 

whatsnew_7010

 

Փոխանցման հաշիվ փաստաթղթում ավելացել է զեղչ կիրառելու հնարավորություն:

Հավելյալ ծախսերի բաշխում փաստաթղթի հիման վրա բացի վճարման հանձնարարագրից, այժմ հնարավոր է ստեղծել նաև դրամարկղի ելքի օրդեր:

Ավելացել է հնարավորություն Պահեստի մուտքի օրդեր փաստաթղթի հիման վրա ստեղծել Պահեստի ելքի օրդեր փաստաթուղթը:

Ավելացվել է հնարավորություն Excel-ից խմբային ներմուծել Վերադարձ մատակարարին տեսակի փաստաթղթեր: Ներմուծման ReturnToSupplierGroupImport.xls ֆայլը գտնվում է հետևյալ գրադարանում C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Accountant 7\Import:

Վերադարձ գնորդից փաստաթղթի համարի կրկնություն այլևս չի թույլատրվի:

Պահեստի մուտքի օրդեր փաստաթուղթը այժմ հնարավոր է գրանցել, եթե գին դաշտը զրո է, բայց քանակ և գումար դաշտերը լրացված են:

 

Աշխատավարձ

Եկամտային հարկի հաշվարկում Հարկվող այլ եկամուտներից եկամտային հարկի հաշվարկի համար ավելացել է բանաձևեր նկարագրելու հնարավորություն:

 

Հիմնական միջոցներ

Բոլոր ՀՄ-ները մատյանում այժմ ցուցադրվում են նաև հիմնական միջոցների Համառոտ բնութագրի և Տեխնիկական անձնագրի տվյալները:

 

Ադմինիստրատորի գործիքներ

Տվյալների պահոցի համակարգային տվյալներում այժմ երևում է նաև ՀԾ-Հաշվապահ համակարգի տարբերակի համարը:

 

version_number

 

Այժմ փաստաթղթերի մատյաններում խմբային հեռացման հրամանը հասանելի կլինի նաև ոչ ադմինիստրատոր օգտագործողներին:

 

Լուծված խնդիրներ

Ստացված հաշվի հիման վրա փաստաթուղթ ստեղծելիս ակցիզային հարկի գումարի արտացոլման սխալի կարգավորում:

Տվյալների պահոցի արխիվացման խնդրի կարգավորում` կապված աշխատակիցների հաստիքացուցակները դատարկ բերելու հետ:

Կադրային փաստաթղթերի մատյանի դիալոգում Աշխատակից պարամետրի կիրառման սխալի շտկում:

Հաշիվ-Ապրանքագիր և Վաճառք (Մանրածախ) փաստաթղթերի Excel-ից ներմուծման խնդրի կարգավորում ոչ նյութական արժեքների դեպքում, երբ անհրաժեշտ է չնշել ծախսի հաշիվը:

 

Տարբերակ 7.0.8 (10.04.2018-25.07.2018)

Նոր հնարավորություններ

 

Աշխատավարձի հաշվարկների մեջ այժմ կիրառվում են կուտակային կենսաթոշակի տարբեր պարամետրեր` կախված ամսաթվից:

 

whats newOptionsPension
 

Ստացված և դուրս գրված հաշիվների ներմուծումը համապատասխանեցվել է e-invoicing համակարգի նոր` 3.4.34 տարբերակին:

Վաճառք (Մանրածախ), Հաշիվ-Ապրանքագիր փաստաթղթերի տպման տեսքերում ավելացել է նոր դաշտերի արտացոլման հնարավորություն` զեղչի տոկոս, զեղչված գին, նյութական արժեքի բնութագիր:

Եկամտային հարկի հաշվարկի excel ֆայլում Փաստացի աշխատած ժամեր սյան արժեքները այժմ ավտոմատ կլորացվում են ստորակետից հետո մի նիշի ճշտությամբ, որպեսզի taxservice համակարգ արտահանելիս խնդիրներ չառաջանան:

 

Լուծված խնդիրներ

Աշխատավարձի հետհաշվարկի խնդիրների կարգավորում:

Ստացված հաշվի հիման վրա Պահեստի մուտքի օրդեր ստեղծելիս ակցիզային հարկի գումարի ներառման սխալի կարգավորում:

b2b.armsoft-ով ստացված պատվերի հիման վրա փոխանցման հաշիվ ստեղծելիս գնորդի հաշվարկային հաշվի ավտոմատ լրացման սխալի շտկում:

b2b.armsoft-ով ստացված դատարկ փաստաթղթերի սխալի շտկում:

Excel ֆայլերով ներմուծումների ժամանակ առկա որոշ սխալների կարգավորում:

Արխիվացման որոշ խնդիրների կարգավորում:

 

Տարբերակ 7.0.7 (24.01.2018-10.04.2018)

Նոր հնարավորություններ

 

Հաշվապահություն

Այսուհետ հարկային կամ հաշվարկային փաստաթղթերը e-invoicing համակարգի ֆորմատով XML արտահանելիս հնարավոր է արտահանել նաև փաստաթղթում նշված զեղչի տոկոսները:

 

7.0.7.1

 

Հետևյալ փաստաթղթերում ավելացվել է Կիրառել նախորդ օրվա փոխարժեքը հայտանիշը.

   - Հիշարար օրդեր

   - Ստացված ծառայություն

   - Հաշիվ-ապրանքագիր

   - Պահեստի մուտքի օրդեր

   - Հավելյալ ծախսերի բաշխում

   - Վերադարձ գնորդից

   - ԱԱ-ի ձեռքբերում և շահագործման հանձնում

Հաշվային պլանում ավելացվել են «52491 - Կարճ.կրեդ.պարտքեր բնապահ. վճարների գծով» հաշվի հետևյալ երկրորդ կարգի հաշիվները.

   - 524911 - Կարճ.կրեդ.պարտքեր բնապահ. հարկի գծով 20% ԱԱՀ

   - 524912 - Կարճ.կրեդ.պարտքեր բնապահ. հարկի գծով 16.67% ԱԱՀ

   - 524913 - Կարճ.կրեդ.պարտքեր բնապահ. հարկի գծով 0% ԱԱՀ

   - 524914 - Կարճ.կրեդ.պարտքեր բնապահ. հարկի գծով ազատված ԱԱՀ

 

Պահեստ

Վաճառքի փաստաթղթերում բնապահպանական հարկի և ԱԱՀ-ի հաշվարկը համապատասխանեցվել է Հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի պահանջին: Մանրամասնություններին կարելի է ծանոթանալ Բնապահպանական հարկի հաշվարկման, ձևակերպման առանձնահատկությունները հոդվածում:

Հաշիվ-ապրանքագրի տպելու ձևանմուշում ավելացվել է գնորդի խումբը ցուցադրելու հնարավորություն: Անհրաժեշտ է Ադմիստրատորի գործիքներ -> Տպելու ձևանմուշներում խմբագրել ձևանմուշը և կատարել կարգավորումներ:

ՆԱ խմբաքանակային առկայության տեղեկանքում անմիջապես տողի վրայից ավելացել է հետևյալ փաստաթղթերը ստեղծելու հնարավորություն` Հաշիվ-Ապրանքագիր, Վաճառք (Մանրածախ), Պահեստի ելքի օրդեր,   Նյութական արժեքների տեղաշարժ:

Նյութական արժեքի տեղեկատուում ավելացվել է Արտաքին կոդ դաշտ, որն օգտագործվում է այլ ՀԾ-համակարգերում գրանցված վաճառքները ՀԾ-Հաշվապահ համակարգ տեղափոխելու ժամանակ նյութական արժեքները նույնականացնելու համար: Սա օգտագործվում է այն դեպքում, երբ երկու համակարգերում նույն նյութական արժեքի կոդերը տարբեր են:

 

Աշխատավարձ

Արձակուրդայինի հաշվարկ և Նպաստների հաշվարկ փաստաթղթերում ավելացվել է հնարավորություն ամիսներին բաժին ընկնող օրերը ավտոմատ լրացնել b2b օրացույցից:

 

b2b-fill1

 

Հավելումներ տեղեկատուում ավելացվել է դրոշակ` Մասնակցում է փաստացի ժամերի հաշվարկին, որը նշված լինելու դեպքում տվյալ հավելման ժամերը կարտացոլվեն եկամտային հարկի հաշվարկի մեջ Փաստացի աշխատած ժամեր սյունում:

Ավելացվել է excel-ից աշխատակիցների տվյալների խմբագրման հնարավորություն: Ներմուծման EmployeesEdition.xls ֆայլը գտնվում է հետևյալ գրադարանում C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Accountant 7\Import: 

Ավելացվել է Ներդրումային տվյալներ փաստաթղթերի excel-ից խմբային ներմուծման հնարավորություն: Ներմուծման WGInitialDataGroupImport.xls ֆայլը գտնվում է հետևյալ գրադարանում C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Accountant 7\Import: 

Այժմ հնարավոր է աշխատավարձի ծախսային հաշիվը ավտոմատ ձևակերպել ըստ անալիտիկ խմբերի` աշխատավարձի փաստաթղթերում նախապես նշելով համապատասխան անալիտիկ խմբերը:

 

Ադմինիստրատորի գործիքներ

Օգտագործողի տեղեկատուի ՀԴՄ օգտագործող դաշտում այժմ կարելի է լրացնել մինչև 12 նիշ:

Կարգավիճակի վահանակում այժմ ցուցադրվում են համակարգի բանալիի տվյալները:

 

Հանրային հատված

Հաշվային պլանում ավելացվել են հետևյալ հաշիվները` համաձայն ՀՀ ֆիննախի հրապարակած մասնագիտական տեղեկատու Պարբերական N3-ի.

   - 7111 հաշվի հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 711122, 711123, 711124:

   - 7112 հաշվի հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 711222, 711223, 711224:

   - 2243 հաշվի հետևյալ երկրորդ կարգի հաշիվը` 2243.4215:

Դրամարկղի մուտքի, ելքի օրդերները և Վճարման հանձնարարագրերը excel-ից ներմուծելիս հնարավոր է Դրույթներից ավտոմատ լրացնել դրամական արտահոսքի և ներհոսքի հաշիվները:

 

Լուծված խնդիրներ

Ստացված հաշիվների մատյանում e-invoicing համակարգից ներմուծված հաշվարկային փաստաթղթի գումարի ցուցադրման շտկում:

Հաշիվների սկզբնական մնացորդների մուտքագրման ժամանակ առաջացող որոշ սխալների շտկում:

Արձակուրդայինի հաշվարկը տարանցիկ հաշվով գրանցելիս ձևակերպումներում առաջացող սխալի շտկում:

Տեղեկանք ըստ քարտարանի հաշվետվությունում Հիմնական միջոցի օգտակար ծառայության ժամկետի սխալ ցուցադրման կարգավորում:

Որոշ փաստաթղթերում արտարժույթով արտահայտված կանխավճարի մարման սխալի կարգավորում:

Կադրային հաշվառման հետ կապված սխալների շտկում:

ՆԱ գնացուցակ, Տեղեկանք ՆԱ առկայության մասին հաշվետվությունների բեռնման արագացում:

 

Տարբերակ 7.0.6 (17.10.2017-24.01.2018)

Նոր հնարավորություններ

 

Օրենսդրական փոփոխություններ

Եկամտային հարկի սանդղակի համապատասխանեցում Հարկային օրենսգրքով սահմանված դրույքաչափերին:

Եկամտային հարկի հաշվետվության ձևի համապատասխանեցում N 300-Ն Հրամանով սահմանված ձևին:

ԱԱՀ-ի հաշվարկի ձևի համապատասխանեցում N 298-Ն Հրամանով սահմանված ձևին:

 
Հաշվապահություն
 

Ավելացվել է հնարավորություն Լավագույն վաճառվող միավորների դիագրամը կանչել ըստ ՆԱ խմբերի:
 

7.0.5.3
 

Վերամշակվել է e-invoicing համակարգից XML ֆորմատով արտահանված Դուրս գրված հարկային հաշիվների և հաշվարկային փաստաթղթերի ներմուծման Excel ֆայլը: Ներմուծման InvoiceGroupImport_From_e-Invoicing.xls ֆայլը գտնվում է հետևյալ գրադարանում C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Accountant 7\Import: 

Ավելացվել են Գործընկերոջ շրջանառության և մնացորդի բանաձևեր` ըստ Անալիտիկ խմբերի:

Այսուհետ Գործընկերներ տեղեկատուն կարելի է բացել նաև հետևյալ ստեղների համադրությամբ Ctrl+Shift+B:

 
Պահեստ
 

Նյութական արժեքի տեղեկատուում ավելացվել է Հաշվառման հաշիվներ էջ, որտեղ լրացված հաշիվները կառաջարկվեն տվյալ նյութական արժեքը վաճառելիս: 

 

7.0.5.1
 

Այժմ հնարավոր է Պահեստի մուտքի օրդերում մուտքագրել Նյութական արժեքի մեկից ավելի տող նույն գնով և հաշվով:

Ավելացվել է հնարավորություն տեսնել Նյութական արժեքների` նշված ամսաթվի դրությամբ գործող գնացուցակը:
 

7.0.5.2

 

Ավելացվել է հնարավորություն Կոմպլեկտավորում փաստաթղթի տպվող տեսքում չցուցադրել Նյութական արժեքների խմբաքանակների բացվածքը: Անհրաժեշտ է Ադմինիստրատորի գործիքներ -> Տպելու ձևանմուշներում խմբագրել ձևանմուշը և կատարել կարգավորումներ:

Այսուհետ Նյութական արժեքներ տեղեկատուն կարելի է բացել նաև հետևյալ ստեղների համադրությամբ Ctrl+Shift+L:
 

Աշխատավարձ

 

Ավելացվել է հնարավորություն Ապագա ամսվան բաժին ընկնող արձակուրդային գումարներն ու դրանց համապատասխան հարկերը, պարտադիր վճարները ձևակերպել Տարանցիկ հաշվով և տեղափոխել հաջորդ ամիսներ:
 

7.0.5.5
 

Տեղեկանք միջին աշխատավարձի մասին հաշվետվության դիալոգ պատուհանում ավելացվել են Ստորաբաժանում և Աշխատակից դաշտերը:

 

7.0.5.4
 

Հիմնական միջոցներ
 

Ավելացվել է հնարավորություն ՀՄ ձեռքբերում, ՀՄ ձեռքբերում և շահագործում փաստաթղթերի հիման վրա ստեղծել Դրամարկղի ելքի օրդեր:

 
 

ՀԾ-Համակարգերի միջև տվյալների փոխանակմանը մասնակցող տվյալների պահոցում անհրաժեշտ է կարգավորել որոշ նոր դրույթներ:

 
Հանրային հատված
 

Հաշվային պլանում ավելացվել են հետևյալ հաշիվները` համաձայն ՀՀ ֆիննախի հրապարակած մասնագիտական տեղեկատու Պարբերական N2-ի.

  - 7111 հաշվի հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 711119, 711120, 711121:

  - 7112 հաշվի հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 711219, 711220, 711221:

 

Լուծված խնդիրներ

ՀԾ-Հաշվապահ (Հանրային հատված)-ի տպելու ձևանմուշներում առևտրային ընկերությունների փաստաթղթերին հատուկ որոշ ձևանմուշների տեղադրում:

Ընդունման հրամանի խմբագրման ռեժիմում Հրամանի համարի թարմացման շտկում:

Կադրային փաստաթղթերի XML -ից ներմուծման կարգավորում:

ԲՄՀ (Ներմուծում) փաստաթղթում նյութական արժեքների ցուցակի թարմացում, երբ հիմք Պահեստի մուտքի օրդերը սևագիր է դարձվել և փոփոխություն է կատարվել:

Փաստաթղթերի մատյանը Աշխատակցով կամ Հիմնական միջոցով ֆիլտրերի հետ կապված շտկում:

Տվյալների պահոցի արխիվացման ժամանակ Կադրային փաստաթղթերը չպետք է արխիվացվեն։

 

Տարբերակ 7.0.4 (11.08.2017-17.10.2017)
Ընդհանուր

 

Ցուցակ տիպի հաշվետվություններում ու մատյաններում ավելացվել է ընթացիկ դաշտի արժեքով ցանկը ֆիլտրելու հնարավորություն` ֆիլտրել ըստ արժեքի:
 

ui.grid.filtr11

 

Ցուցակ տիպի հաշվետվություններում ու մատյաններում, տվյալները առավել տեսանելի ձևով վերլուծելու համար, ավելացվել է պայմանական ձևաչափում կատարելու հնարավորություն:
 

7.0.4.15

Ավելացվել է հնարավորություն փաստաթղթի միջից բացել Ընդհանրացված փաստաթղթերի մատյանը` ֆիլտրված փաստաթղթի ամսաթվով և փաստաթղթի տեսակով:
 

7.0.4.14
 

Ծավալուն տվյալների` ավելի արագ Excel արտահանման համար ավելացվել է նոր հնարավորություն` Արտահանել xlsx (մեծ տվյալներ):
 

7.0.4.3
 
Հաշվապահություն
 

Փոփոխություններ E-invoicing համակարգից ներմուծված Ստացված հաշվի Անվանացուցակ էջում.

Ավելացվել է անմիջապես փաստաթղթից Մատակարարի ապրանքացանկը բացելու հնարավորություն

Ավելացնել նոր կոդեր պատուհանում ավելացվել են Կոդի սկզբ. արժեք և Հաշիվ դաշտեր

Ավելացվել է Ներքին չ/մ սյուն, Միավոր սյունը վերանվանվել է Արտաքին չ/մ

Ավելացվել է հնարավորություն E-invoicing համակարգից ներմուծված Ստացված հաշվի հիման վրա ստեղծել ԱԱ-ի ձեռքբերում և շահագործման հանձնում փաստաթուղթ:
 

7.0.4.12
 

ՀԴՄ կտրոններ մատյանում այժմ արտացոլվում են նաև այն Դրամարկղի մուտքի օրդերները, որոնց համար տպված է կանխավճարի ՀԴՄ կտրոն:

Անալիտիկ հաշվետվություններում ավելացվել են Անալիտիկ խմբերի T-հաշիվ հաշվետվություններ:

Ավելացվել է հնարավորություն Գործընկերներ տեղեկատուից խմբային հեռացնել նշված տողերը:
 
7.0.4.9
 

Դրամարկղեր տեղեկատուում երկարացվել է Կոդ դաշտի երկարությունը` մինչև 8 նիշ:

Այժմ կարելի է Հաշվային պլանում հաշիվը դարձնել կուտակիչ, եթե նույնիսկ այն հանդիսանում է Նյութական արժեքի հաշիվ:

 
Պահեստ

 

Ավելացվել է հնարավորություն մի քանի Պահեստի մուտքի օրդերների հիման վրա ստեղծել Վճարման հանձնարարագիր և Դրամարկղի ելքի օրդեր:

Ավելացվել է ԱԱՀ գումարների ճշգրտում փաստաթուղթ` նյութական արժեքների մնացորդների դեբետային ԱԱՀ-ի գումարները ճշգրտելու համար:
 

7.0.4.4
 

Ավելացվել է հնարավորություն Վաճառքների մատյան հաշվետվությունից նշված տողերի հիման վրա ստեղծել Վերադարձ գնորդից փաստաթուղթ:

Նյութական արժեքների և Արագամաշ առարկաների փաստաթղթերի անվանացուցակներում ավելացվել է տողերը վերև/ներքև տեղափոխելու հնարավորություն:
 

7.0.4.2

 

Այժմ ԲՄՀ ներմուծում փաստաթղթում թույլատրվում է ապրանքի տողում Մաքսատուրքը և Գումար ԱԱՀ-ն միաժամանակ 0 թողնել:

Նյութական արժեքների տեղաշարժ փաստաթղթերի Excel-ից ներմուծման MoveGroupImport.xls ֆայլում ավելացվել է Տեղափոխման եղանակ սյուն:

Ավելացվել է հնարավորություն Նյութական արժեքներ տեղեկատուից խմբային հեռացնել նշված տողերը:

 

Աշխատավարձ 
 

Ավելացվել է Աշխատանք աշխատակիցների հետ մատյանից նշված աշխատակիցների համար կանխավճարի փաստաթուղթ ստեղծելու հնարավորություն:
 

7.0.4.17
 

Ավելացվել է հնարավորություն Excel-ից խմբային ներմուծել Հաստատել հավելում/պահում տեսակի փաստաթղթեր: Ներմուծման WGConstFeeHoldGroupImport.xls ֆայլը գտնվում է հետևյալ գրադարանում C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Accountant 7\Import: 

Ավելացվել է հնարավորություն Excel-ից խմբային ներմուծել Աշխատակիցների տեղեկատուն կադրային հաշվառմանը վերաբերող անձնական տվյալներով: Ներմուծման EmployeesIncludingHRImport.xls ֆայլը գտնվում է հետևյալ գրադարանում C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Accountant 7\Import: 

Վճարային տեղեկագրի (Դր-3) տպելու ձևանմուշում ավելացվել է Աշխատակցի պաշտոնը ցուցադրելու հնարավորություն: Անհրաժեշտ է Ադմիստրատորի գործիքներ -> Տպելու ձևանմուշներում խմբագրել ձևանմուշը և կատարել կարգավորումներ:

 

 

Հիմնական միջոցներ
 

Տեղեկանք ըստ քարտարանի հաշվտվության դիալոգում ավելացվել է Սյուները էջ, որտեղից կարելի է ընտրել լրացուցիչ սյուներ ՀՄ տեսակ, խումբ և ստորաբաժանում տեղեկատուներից:
 
7.0.4.5
 

Այժմ ՀՄ գույքագրում փաստաթղթի Ավելցուկներ էջից կարելի է ստեղծել հիմնական միջոցի մուտքագրման փաստաթուղթ:
 

7.0.4.13
 

Ավելացվել է հնարավորություն ՀՄ գույքագրում փաստաթղթի հիման վրա ստեղծել Դուրսգրման ակտ փաստաթուղթ:

Ավելացվել է հնարավորություն ՀՄ ձեռքբերում, ՀՄ ձեռքբերում և շահագործում փաստաթղթերի հիման վրա ստեղծել Վճարման հանձնարարագիր:

ՀՄ ձեռքբերում, ՀՄ ձեռքբերում և շահագործում փաստաթղթերի Լրացուցիչ էջի Գործարանային համար և Մակնիշ դաշտերի երկարությունը դարձվել է մինչև 20 նիշ:

 

Բանկ
 

Ավելացվել է հնարավորություն b2b.armsoft հարթակից ավելացնել և թարմացնել բանկերի տեղեկատուն:
 

7.0.4.16
 

Բանկեր տեղեկատուի անվանում սյան երկարությունը դարձվել է 255 նիշ:

Վճարման հանձնարագրեր մատյանից ավելացվել է հնարավորություն արտահանել փաստաթուղթը XML անձնագրային տվյալներով ՀԾ-ԻնտերնետԲանկի ֆորմատով:
 

7.0.4.6

Օնլայն հարցման միջոցով Հաշվարկային հաշիվների մնացորդը կանչելիս ավելացվել է հնարավորություն ցույց տալ հաշվապահական հաշիվների մնացորդները:
 

7.0.4.7

 

Ադմինիստրատորի գործիքներ

 

Այսուհետ Տպելու դրույթներում Տպել ամսաթիվը դրոշակը նշված լինելու դեպքում, փաստաթղթերի տպման տեսքում նույնպես կարտացոլվի տպելու ամսաթիվը:

Ավելացվել է հնարավորություն Միացումներ տվյալների պահոցի հետ հաշվետվությունից հեռացնել միացումը:
 

7.0.4.8

Ավելացվել է հնարավորություն Պահուստային պատճեններից խմբային հեռացնել նշված տողերը:
 

7.0.4.10
 

Օգտագործողի փաստաթղթերի դրույթներում ավելացվել է հիմնական տեղեկատուների կոդերի խմբագրման կարգավորում:
 

7.0.4.1

 

 

Հանրային հատված

 

Հաշվային պլանում ավելացվել են նոր հաշիվներ` համաձայն ՀՀ ֆիննախի հրապարակած մասնագիտական տեղեկատու Պարբերական N1-ի:

 

Լուծված խնդիրներ

Հիմնական միջոցների փաստաթղթերի սևագիր դարձնելու օպտիմիզացիա:

ՀՄ տեսակ հեռացնելու հետ կապված կարգավորում:

Աշխատակից ավելացնելիս ընդունման ա/թ-ի գրանցման կարգավորում, երբ միացված է Կադրային հաշվառումը:

Հաստատել հավելում/պահում փաստաթղթում աշխատակիցների ցանկի ցուցադրման շտկում, երբ միացված է Կադրային հաշվառումը:

Կադրային գործողությունների մատյանում Նշանակել հաստիքը փաստաթղթի ցուցադրման շտկում:

Հաշվարկային թերթիկն էլ. փոստով ուղարկելիս էլ. հասցեն լրացնելու շտկում:

Վճարումներ փաստաթղթում աշխատակիցների ցուցակը լրացնելիս բերվում էին նաև ազատված աշխատակիցները, երբ վճարման տեսակը Կանխավճար էր:

Կարգավորումներ Գործընկերների մնացորդներ հաշվետվությունում:

ԲՄՀ (Ներմուծում) փաստաթղթի գրանցման շտկում, երբ փաստաթղթում ընտրված է մի քանի Պահեստի մուտքի օրդեր:

Հավելյալ ծախսերի բաշխում փաստաթղթի XML արտահանման շտկում, երբ փաստաթղթում բաշխման ձևը ընտրված է Ձեռքով տարբերակը:

Հաշվի վերագնահատում փաստաթղթի գրանցման շտկում:

 

Տարբերակ 7.0.3 (28.07.2017-11.08.2017)

Նոր հնարավորություններ
 

Ավելացվել է նշանակված հաստիքը Excel-ից ներմուծելու հնարավորություն: Ներմուծման WGAffirmWagesGroupImport.xlsx Ֆայլը գտնվում է C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Accountant 7\Import գրադարանում:

Տվյալների պահոցի կոնտեքստային ցանկի Համակարգային տվյալներ հրամանով այժմ ցուցադրվում են նաև պահոցին վերաբերող վիճակագրական տվյալներ:

 

7.0.3.1
 

Դրույթներում ավելացվել է նոր գունային թեմաներ ընտրելու հնարավորություն: 
 

7.0.3.2

 

Հանրային հատված

 

Հաշվային պլանի հաշիվների թղթակցություններում ավելացվել են հետևյալ թղթակցությունները.

Ա11 Ա99 Շահագործման մեջ գտնվող և որպես ծախս ճանաչված փոքրարժեք հիմնական միջոցների և արագամաշ առարկաների մուտքագրում

Ա99 Ա11 Շահագործման մեջ գտնվող և որպես ծախս ճանաչված փոքրարժեք հիմնական միջոցների և արագամաշ առարկաների դուրս գրում

524 525 Աշխատակիցներին վճարված կամ վճարման ենթակա անաշխատունակության կամ այլ նպաստների արտացոլում

 

Լուծված խնդիրներ

 

Ոչ կադրային հաշվառման դեպքում Հաստատել հավելում/պահում փաստաթղթում Ստորաբաժանումը լրացնելու կարգավորում:

 

Տարբերակ 7.0.2 (07.07.2017-28.07.2017)

Նոր հնարավորություններ
 

Դրույթներում ավելացվել է հնարավորություն ընտրել համակարգի գունային թեման. Office2013, Office2013DarkGrey, Office2013LightGrey:
 

7.0.2.3

 

7.0.2.4

Պահեստի մուտքի օրդերից ԵՄՏ հայտարարագիր ձևավորելիս հնարավոր է նշել ՀՀ պետական սահմանը հատելու ամսաթիվը, արտարժույթի փոխարժեքը, ինչպես նաև ընտրել հաշտվետվության մեջ արտացոլման ենթակա հավելյալ ծախսերը:

 

7.0.2.1

 

Ավելացվել է հնարավորություն Աշխատակիցների ցուցակ հաշվետվության կոնտեքստային ցանկից բացել Կադրային գործողությունների մատյանը: 

Ավելացվել է հնարավորություն աշխատակիցների տեղեկատուն տեսնել քարտային տեսքով:
 

7.0.2.2

 

Այժմ Փոխանցման հաշիվ փաստաթղթում Պահեստ դաշտը պարտադիր լրացվող չէ:

Այժմ Փաստաթղթերի մատյանը կարելի է կանչել Ctrl + J ստեղների համադրությամբ:

Համակարգչի ամսաթիվը փոխվելու դեպքում բերվում է հաղորդագրություն Ընթացիկ ամսաթիվը փոխելու մասին:

Լուծված խնդիրներ

Հայէկոնոմ և ԱԿԲԱ բանկերի հաշվարկային հաշիվներով Վճարման հանձնարարականները ԻնտերնետԲանկ արտահանելու շտկում:

Նոր ավելացված աշխատակցի տեղեկատուում Հավելում նշելու հետ կապված խնդրի շտկում:

Աշխատողի և քաղ. պայմ. գրանցման հայտի ձևավորման կարգավորում, երբ դիալոգ պատուհանում ընտրված է աշխատակիցը: