Կուտակված արձակուրդի օրերի ճշգրտում

Ուղղորդիչ:  Աշխատավարձ > Փաստաթղթեր >

Կուտակված արձակուրդի օրերի ճշգրտում

Previous pageReturn to chapter overviewNext page

Հնարավորությունները, որոնք նկարագրված են տվյալ բաժնում, հասանելի են միայն ՀԾ-Հաշվապահ 9 տարբերակում:

 

Կուտակված արձակուրդի օրերի ճշգրտում փաստաթուղթը նախատեսված է աշխատակցի ընդունման ամսաթվից մինչև նշված ամսաթվի դրությամբ կուտակված արձակուրդի օրերը լրացնելու համար: Այս փաստաթուղթն ունի հետևյալ տեսքը.

 

Salary_Documents_VacationDaysAdjustment1

 

 

Դաշտ

Նշանակություն

Ամսաթիվ

Փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը:

Փաստաթղթի N

Կուտակված արձակուրդի օրերի ճշգրտում փաստաթղթի համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է Դրույթներում նշված հերթական համարը: Այն առաջարկվում է նաև CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից paytik կոճակը:

Ստորաբաժանում

Լրացվում է ստորաբաժանման կոդը: Լրացված ստորաբաժանման բոլոր աշխատակիցների համար կճշգրտվի կուտակված արձակուրդի օրերը:

Մեկնաբանություն

Փաստաթղթի վերաբերյալ մեկնաբանություն:

 

 

Ստորաբաժանում դաշտը դատարկ լինելու դեպքում կուտակված արձակուրդի օրերը կճշգրտվի կազմակերպության բոլոր աշխատակիցների համար:

Ցուցակում տող ստեղծելու և հեռացնելու համար նախատեսված են հետևյալ ստեղները.

 

Պատկեր

Նշանակություն

add16

Ավելացնել տվյալ փաստաթղթին անհրաժեշտ նոր տող:

copy16

Ցուցակում ավելացնել նոր տող` պատճենելով ընթացիկ տողի արժեքները:

Trash-icon16

Հեռացնել ընթացիկ տողը:

all-trash-icon

Հեռացնել բոլոր տողերը:

 

Լրացնել կոճակը սեղմելիս` Աշխատակիցներ ցուցակում լրացվում են այն աշխատակիցները, որոնք փաստաթղթի գրանցման ամսաթվի դրությամբ ընդունված են և ազատված չեն.

 

Սյուն

Նշանակություն

Տաբելային համար

Նշվում է աշխատակցի տաբելային համարը:

Անվանում

Լրացվում է աշխատակցի անուն, ազգանուն, հայրանունը:

Կուտակված օրեր

Լրացվում է աշխատակցի ընդունման ամսաթվից մինչև նշված ամսաթվի դրությամբ կուտակված արձակուրդի օրերը: Տվյալ դաշտը կարող է ընդունել նաև բացասական արժեք:

 

Կուտակված արձակուրդի օրերի ճշգրտում փաստաթուղթը կարելի է գրանցել նաև Աշխատանք աշխատակիցների հետ մատյանի կոնտեքստային ցանկից: Այս դեպքում փաստաթուղթը կարելի է գրանցել նաև նշված տողերի աշխատակիցների համար:

 

note Նշում

Կուտակված արձակուրդի օրերի ճշգրտում փաստաթուղթը հնարավոր է ներմուծել MS Excel-ի WGVacationDaysAdjustmentGroupImport.xlsm ֆայլի միջոցով, որը կարելի է գտնել Օգնություն ներդիրի Ներմուծման ֆայլեր հրամանով բացվող Import գրադարանում  (Օրինակ` C:\Program Files\Armenian Software\AS-Accountant\Import ):