Առաջին անգամ համակարգ մուտք գործելիս առաջարկվում է ստեծել Default տվյալների պահոց, որի անվանումն ու մեկնաբանությունը կարելի է խմբագրել:

Կատարել կոճակը սեղմելով` բացվում է Աշխատանքի սկիզբ պատուհանը: Համակարգն ավելացնում է ADMIN անունով օգտագործող, որը լիազորված է ադմինիստրատորի իրավունքներով և չունի Գաղտնաբառ:
Համակարգ մուտք գործելու համար Աշխատանքի սկիզբ պատուհանում անհրաժեշտ է սեղմել Կատարել կոճակը:

Առաջին անգամ համակարգ մուտք գործելիս բացվում է Մուտքի պատուհանը: Ամպային օգտագործող ավելացնելու համար անհրաժեշտ է գրանցվել:

Անհրաժեշտ է սեղմել գրանցվել կոճակը, Էլ. հասցե դաշտում նշել օգտագործողի էլեկտրոնային հասցեն և սեղմել ուղարկել հաստատման կոդը:

Նշված էլեկտրոնային հասցեին կուղղարկվի հաստատման կոդ, որը պետք է լրացնել Ստուգման կոդ դաշտում և սեղմել Հաստատել կոդը: Նոր գաղտնաբառ դաշտում անհարաժեշտ է մուտքագրել օգտագործողի գաղտնաբառը, այնուհետև կրկնել գաղտնաբառը և սեղմել Գրանցվել:

Գրանցումն ավարտելուց հետո բացվում է Աշխատանքի սկիզբ պատուհանը, որտեղ Օգտագործող դաշտում ավտոմատ լրացվում են Օգտագործողի տվյալները: