Երեխայի խնամքի արձակուրդի հաշվարկ

Ուղղորդիչ:  Աշխատավարձ > Փաստաթղթեր >

Երեխայի խնամքի արձակուրդի հաշվարկ

Previous pageReturn to chapter overviewNext page

Հնարավորությունները, որոնք նկարագրված են տվյալ բաժնում, հասանելի են միայն ՀԾ-Հաշվապահ 9 տարբերակում:

 

Երեխայի խնամքի արձակուրդի հաշվարկ փաստաթղթում լրացված ժամանակահատվածի համար Աշխատակցի հաշվարկներում և ձևակերպումներում կարտացոլի 3000 դրամ սոցիալական վճարի հաշվարկը: Եթե աշխատակիցը լրացված ժամանակահատվածից վաղ է վերադառնում երեխայի խնամքի արձակուրդից, ապա անհրաժեշտ է Երեխայի խնամքի արձակուրդից վերադարձ փաստաթղթում վերադարձի ամսաթիվը լրացնել:

 

Salary_Documents_ParentalVacationOrder1

 

Դաշտ

Նշանակություն

Ամսաթիվ

Փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը:

Փաստաթղթի N

Երեխայի խնամքի արձակուրդի հաշվարկ փաստաթղթի համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է Դրույթներում նշված հերթական համարը: Այն առաջարկվում է նաև CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից paytik կոճակը:

Հիմք փաստաթուղթ

Երեխայի խնամքի արձակուրդի հաշվարկ փաստաթղթի համար հիմք հանդիսացող Նպաստների հաշվարկ փաստաթուղթը, որին վերաբերում է Երեխայի խնամքի արձակուրդի հաշվարկը:

Աշխատակից

Լրացվում է աշխատակցի տաբելային համարը:

Ստորաբաժանում

Լրացվում է ստորաբաժանումը: Համակարգն ավտոմատ առաջարկում է Աշխատակից տեղեկատուում նշված ստորաբաժանումը:

Պաշտոն

Լրացվում է պաշտոնը: Համակարգն ավտոմատ առաջարկում է Աշխատակից տեղեկատուում նշված պաշտոնը:

Ժամանակահատված

Լրացվում է երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածը: Լրացված ժամանակահատվածի հաջորդ ամսվանից մինչև լրացված երեխայի ծննդյան ամսաթվից 2 տարին լրանալու ամիսը (ներառյալ) Աշխատակցի հաշվարկներում և ձևակերպումներում կարտացոլի 3000 դրամ սոցիալական վճարի հաշվարկը:

Երեխայի ծննդյան ամսաթիվ

Լրացվում է երեխայի ծննդյան ամսաթիվը: Լրացված ժամանակահատվածի սկզբից մինչև լրացված երեխայի ծննդյան ամսաթվից 2 տարին լրանալու ամիսը (ներառյալ)Աշխատակցի հաշվարկներում և ձևակերպումներում կարտացոլի 3000 դրամ սոցիալական վճարի հաշվարկը:

Աշխատանքի ներկայանալու ամսաթիվ

Լրացվում է աշխատանքի ներկայանալու ամսաթիվը: Տվյալ ամսաթվից սկսած համակարգը տվյալ աշխատակցին կարտացոլի Հաստատել հավելում/պահումը փաստաթղթի մեջ:

Մեկնաբանություն

Փաստաթղթի վերաբերյալ մեկնաբանություն:

 

Երեխայի խնամքի արձակուրդի հաշվարկ փաստաթուղթը կարելի է գրանցել նաև Աշխատանք աշխատակիցների հետ մատյանի կոնտեքստային ցանկից: Այս դեպքում փաստաթուղթը կարելի է գրանցել նաև նշված տողերի աշխատակիցների համար: