Բնապահպանական հարկի հաշվարկման, ձևակերպման առանձնահատկությունները

Ուղղորդիչ:  Առաջին մակարդակ

Բնապահպանական հարկի հաշվարկման, ձևակերպման առանձնահատկությունները

Return to chapter overview

ՀԾ-Հաշվապահ 7 համակարգը հնարավորություն է տալիս բնապահպանական հարկով հարկվող ապրանք վաճառելիս հաշվարկել և ձևակերպել հարկի գումարը: Հարկի հաշվարկման հետ կապված դաշտերի ցուցադրման համար անհրաժեշտ է Դրույթներում նշել Բնապահպանական հարկ վճարող դրոշակը:

KBArticales.EnvironmentalTaxFeatures1

Դրոշակը միացնելուց հետո Նյութական արժեքներ տեղեկատուում ավելանում է բնապահպանական հարկի % դաշտ, որտեղ նշվում է հարկային օրենսդրությամբ սահմանված տվյալ ապրանքի հարկման տոկոսը:

KBArticales.EnvironmentalTaxFeatures2

HM_clip0008 Նշում

Բնապահպանական հարկով հարկվող նյութական արժեքի Մեծածախ կամ Մանրածախ վաճառքի գինը պետք է լրացնել բնապահպանական հարկի գումարը ներառյալ արժեքը:

 
Հաշիվ ապրանքագիր, Վաճառք (մանրածախ) կամ Վերադարձ գնորդից փաստաթուղթ ստեղծելիս փաստաթղթի Ընդհանուր էջում ընտրվում է ԱԱՀ-ի հաշվարկի ձևին համապատասխան Բնապահպանական հարկի կրեդիտային հաշիվը: Դաշտի արժեքը կարող է առաջարկվել Դրույթների Հաշիվներ էջից:  

KBArticales.EnvironmentalTaxFeatures3

Անվանացուցակ էջում բն. հարկով հարկվող նյութական արժեք ընտրելիս ավտոմատ լրացվում է տեղեկատուում նշված Գինը, բն. հարկի %-ը և հաշվարկվում է բն. հարկի գումարը: 

KBArticales.EnvironmentalTaxFeatures4

Վաճառքի գին` առանց բն. + Վաճառքի գին` առանց բն. x 0.5% =1500

Վաճառքի գին` առանց բն.  = 1492.53

Բն. հարկ = 1492.53 x 0.5% = 7.46
 

HM_clip0009  Նշում

Համաձայն Հարկային օրենսգրքի Հոդված 62-ի`ապրանքի մատակարարման գործարքի ԱԱՀ-ով հարկման բազան որոշելիս գումարվում է նաև հաշվարկված բնապահպանական հարկի գումարը:

 
Գործառնություններ էջում Գեներացնել գործառնությունները կոճակը սեղմելիս տրվում են հետևայլ թղթակցությունները.

KBArticales.EnvironmentalTaxFeatures5

Նկատենք, որ հասույթի ձևակերպման գումարի մեջ չի ներառվում բն. հարկի գումարը և ձևակերպվում է որպես պարտավորություն բյուջեին: