Վճարման հանձնարարագիրը օգտագործվում է հաճախորդի բանկային հաշիվներից վճարումներ կատարելու համար:
Փաստաթղթի տեսքը հետևյալն է.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Վճարման հանձնարարագրի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը: |
Փաստաթղթի N |
Վճարման հանձնարարագրի հերթական համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է փաստաթղթի հերթական համարը: Այն առաջարկվում է նաև` սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից կոճակը: Նշում: Այս փաստաթղթի հերթական համարը համապատասխանում է Դեբետ հաշիվ.N դաշտում լրացված հաշվարկային հաշվին համապատասխանող համարակալմանը: Փաստաթղթի N դաշտը լրացվում է դրույթներից, եթե Հաշվարկային հաշիվներ բանկում տեղեկատուի մեջ այդ հաշվարկային հաշվին համապատասխանող Փաստաթղթի հերթական համար դաշտը լրացված չէ: |
Վճարողի անվանում |
Ավտոմատ առաջարկվում է Դրույթների կազմակերպության էջից: Հնարավոր է խմբագրել: |
ՀՎՀՀ |
Հարկ վճարողի հաշվառման համարը: Ավտոմատ առաջարկվում է համակարգի դրույթներից: Հնարավոր է խմբագրել: |
Դեբետ բանկ |
Վճարողի բանկի անվանումը: Ավտոմատ ձևավորվում է համակարգի կողմից՝ Դեբետ հաշիվ.N դաշտի արժեքի հիման վրա: |
Դեբետ հաշիվ.N |
Վճարողի հաշվի համարը բանկում, որից պետք է կատարվի վճարումը: Ավտոմատ առաջարկվում է Տեղեկատուի Հաշիվներ էջից: Հնարավոր է խմբագրել: |
Արժույթ |
Այս դաշտը խմբագրման ենթակա չէ: Դաշտում ավտոմատ լրացվում է Դեբետ հաշիվ.N դաշտում լրացված հաշվարկային հաշվի արժույթը: |
Գործընկեր |
Այս դաշտում կարելի է լրացնել գործընկերոջ կոդը: Եթե Գործընկերներ տեղեկատուում տվյալ գործընկերը գրանցված չէ` նրան կարելի է ավելացնել անմիջապես այս պատուհանից` սեղմելով կոճակը: Գործընկերոջը խմբագրելու համար սեղմել կոճակը: |
Ստացողի անվանումը |
Ավտոմատ լրացվում է գործընկերոջ անվանումը: Հնարավոր է խմբագրել: |
Ստացողի բանկ |
Ստացողի բանկի անվանումը: Ավտոմատ ձևավորվում է համակարգի կողմից՝ Կրեդիտ հաշիվ.N դաշտի արժեքի հիման վրա: |
Կրեդիտ հաշիվ.N |
Ստացողի հաշվի համարը բանկում, հնարավոր է խմբագրել: Համակարգը հնարավորություն է տալիս ընտրել հաշիվը գործընկերներ տեղեկատուից: Այդ տեղեկատուից տող ընտրելու դեպքում ավտոմատ լրացվում են Ստացողի անվանում, Ստացողի բանկ և Վճարման նպատակ դաշտերը: Եթե ընտրված գործընկերն ունի մեկից ավելի հաշվարկային հաշիվներ, ապա համակարգը հնարավորություն է տալիս ընտրել հաշիվը գործընկերների հաշվարկային հաշիվներ տեղեկատուից: |
Թղթակցող հաշիվ |
Վճարողի հաշվարկային հաշվին համապատասխանող հաշվի հետ թղթակցող հաշվային պլանի հաշիվը։ Համակարգը հնարավորություն է տալիս ընտրել հաշիվը Հաշվային պլան տեղեկատուից: |
Դրամ․արտ․հաշիվ (Հանրային հատված) |
Գործառնության բնույթին համապատասխան Դրամական արտահոսքի հաշիվն է, որը կատարում է տարանցիկ հաշվի դեր։ |
Գումար արժ. |
Վճարողի հաշվից դուրս գրվող գումարը` հաշվարկային հաշվի արժույթով: |
Գումար դրամով |
Գումար արժ. դաշտում լրացված գումարի դրամային համարժեքը: |
Վճարման նպատակ |
Վճարման նպատակը: |
Վճարում այլ հաճախորդի համար բաժինը լրացվում է, եթե վճարումը կատարվում է մեկ այլ կազմակերպության կամ ֆիզիկական անձի համար:
Դաշտ |
Նշանակություն |
Այլ հաճախորդ |
Դրոշակը նշվու է, եթե վճարումը կատարվում է այլ հաճախորդի համար: |
Գործընկեր |
Այս դաշտում լրացվում է գործընկերոջ կոդը, որի համար կատարվում է վճարումը: Եթե Գործընկերներ տեղեկատուում տվյալ գործընկերը գրանցված չէ` նրան կարելի է ավելացնել անմիջապես այս պատուհանից` սեղմելով կոճակը: Գործընկերոջը խմբագրելու համար սեղմել կոճակը: |
Անվանում |
Ավտոմատ լրացվում է գործընկերոջ անվանումը: Հնարավոր է խմբագրել: |
Ռեզիդենտություն |
Այս դաշտը կարող է ընդունել հետևյալ արժեքները` 1.Ռեզիդենտ, 2. Ոչ ռեզիդենտ: |
Իրավ. կարգավիճակ |
Այս դաշտը կարող է ընդունել հետևյալ արժեքները` 1. Իրավաբանական անձ, 2. Ֆիզիկական անձ, 3. Անհատ ձեռներեց: |
Հարկային տարածքի կոդ |
Հարկային տարածքի կոդը: |
ՀՎՀՀ |
Հարկ վճարողի հաշվառման համարը: Ավտոմատ լրացվում է գործընկերոջ ՀՎՀՀ: Հնարավոր է խմբագրել: |
Անձնագրի տեսակ |
Այս դաշտը կարող է ընդունել հետևյալ արժեքները` 1.ՀՀ անձնագիր, 2. Օտարերկրյա անձնագիր, 3. Մահան վկայական: |
Անձնագրի համար |
Անձնագրի համարը: Ավտոմատ լրացվում է գործընկերոջ անձնագրի համարը: Հնարավոր է խմբագրել: |
Սոցիալական քարտ |
Սոցիալական քարտի համարը: |
Հասցե |
Հասցեն: Ավտոմատ լրացվում է գործընկերոջ հասցեն: Հնարավոր է խմբագրել: |
Գործառնություններ մասում ձևակերպվում են փաստաթղթի գործառնությունները: Ձևակերպման ամսաթիվ դաշտով տրվում է գործառնությունների ձևակերպման ամսաթիվը, որի սկզբնական արժեքը համընկնում է փաստաթղթի ստեղծման ամսաթվի հետ: Այն չի թույլատրվում լրացնել ավելի փոքր ամսաթվով: Տիպային գործողություն դաշտի միջոցով կարելի է ընտրել որևէ տիպային գործողություն համապատասխան տեղեկատուից: Այս դաշտը հասանելի է միայն այն դեպքում, երբ ոչ մի գործառնություն լրացված չէ: Թղթակցող հաշիվ դաշտում լրացվում է հաշվարկային հաշվի հետ դեբետում թղթակցող հաշվային պլանի հաշիվը։ Համակարգը հնարավորություն է տալիս ընտրել հաշիվը Հաշվային պլան տեղեկատուից:
Գործառնությունների համար նախատեսված են հետևյալ արագ հասանելի կոճակները.
Պատկեր |
Նշանակություն |
Ավելացնել տվյալ փաստաթղթին անհրաժեշտ նոր գործառնություն: |
|
Գործառնությունների ցուցակում ավելացնել նոր տող` պատճենելով ընթացիկ տողի արժեքները: |
|
Գործառնություններից հեռացնել ընթացիկ տողը: |
|
Հեռացնել բոլոր լրացված գործառնությունների տողերը: Բոլոր գործառնությունները հեռացնելուց հետո, հասանելի է դառնում գեներացնել գործառնությունները կոճակը: |
|
Գործառնությունների գեներացման կոճակը հասանելի է, երբ ոչ մի գործառնության տող լրացված չէ: Գործառնության տողը ստեղծվում է փաստաթղթի Գործընկեր, Գումար արժ., Գումար դրամով, Թղթակցող հաշիվ դաշտերի ու Դեբետ հաշիվ.N դաշտում նշված հաշվարկային հաշվի արժեքի հիման վրա: Գործառնության գոնե մեկ տողի առկայության դեպքում այս կոճակի փոխարեն հայտնվում է Գործառնությունների խմբագրման ռեժիմ (թույլատրված-արգելված) կոճակը: Գործառնությունը գեներացնելուց հետո այն խմագրելու համար հարկավոր է անցում կատարել Գործառնությունների խմբագրման ռեժիմին: |
Վճարման հանձնարարագիր փաստաթուղթը գրանցվում է Հիշել , Հիշել և փակել , Հիշել և նոր կոճակները սեղմելիս, այն տարբերությամբ, որ Հիշել և փակել կոճակը սեղմելիս պատուհանը փակվում է, իսկ Հիշել և նոր կոճակը սեղմելիս թույլատրվում է լրացնել ու գրանցել հերթական փաստաթուղթը: Սևագիր կոճակի միջոցով փաստաթուղթը հիշվում է սևագիր վիճակում, այսինքն այն չի արտացոլվում համակարգի ոչ մի հաշվառման մեջ: Դա ծառայում է միայն փաստաթղթի դաշտերում մուտքագրված արժեքները հիշելու, իսկ այնուհետև փաստաթուղթը լրացուցիչ ստուգելուց հետո գրանցելու համար:
Վճարման հանձնարարագիր փաստաթուղթ կարելի է ստեղծել անմիջապես Պահեստի մուտքի օրդեր, Ստացված ծառայություններ և ԱԱ-ի ձեռքբերում և շահագործման հանձնում փաստաթղթերի հիման վրա: Դա անելու համար պետք է փաստաթղթերի մատյանում կանգնել փաստաթղթի տողի վրա և կոնտեքստային ցանկից ընտրել Ստեղծել փաստաթղթի հիման վրա... հրամանը: Արդյունքում բացվում է նոր Վճարման հանձնարարագիր փաստաթուղթ, որի հիմնական դաշտերը լրացված են հիմք փաստաթղթի համապատասխան դաշտերի արժեքներով:
Նշում |
---|
Վճարման հանձնարարագրերը կարելի է ներմուծել MS Excel-ի PayOrderGroupImport.xlsm ֆայլի միջոցով, որը գտնվում է Import գրադարանում (Օրինակ` C:\Program Files\Armenian Software\AS-Accountant 7\Import ): |