Անկանխիկ կանխավճարի մուտք փաստաթուղթը նախատեսված է ստացված անկանխիկ կանխավճարները ձևակերպելու համար։
Փաստաթղթի տեսքը հետևյալն է.
Դաշտ |
Նշանակություն |
Դրամարկղ |
Լրացվում է այն դրամարկղը, որին կցված է ՀԴՄ սարքը։ |
Ամսաթիվ |
Անկանխիկ կանխավճարի մուտքի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը: |
Փաստաթղթի N |
Անկանխիկ կանխավճարի մուտք փաստաթղթի հերթական համարը: Այն առաջարկվում է նաև` սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից կոճակը: |
ՀԴՄ կտրոնի N |
Լրացվում է Անկանխիկ կանխավճարի մուտքի ՀԴՄ կտրոնի համարը: Խմբագրման ենթակա չէ: |
Օգտագործել ՀԴՄ-ի POS-ը |
Հայտանիշը նշված լինելու դեպքում ՀԴՄ կտրոն տպելիս անկանխիկ կանխավճար հնարավոր կլինի ստանալ ՀԴՄ սարքի POS տերմինալով: |
Անկանխիկ գործարքների հաշիվ |
Համակարգը հնարավորություն է տալիս ընտրել հաշիվը Հաշվային պլան տեղեկատուից: |
Դրամ․ներ․հաշիվ (Հանրային հատված) |
Գործառնության բնույթին համապատասխան Դրամական ներհոսքի հաշիվն է, որը կատարում է տարանցիկ հաշվի դեր։ |
Գործընկեր |
Գործընկերոջ կոդը: Լրացվում է, եթե հաշիվ դատշում նշվում էըստ գործընկերների հաշվառվող հաշիվ: Եթե Գործընկերներ տեղեկատուում տվյալ գործընկերը գրանցված չէ, նրան կարելի է ավելացնել անմիջապես այս պատուհանից` սեղմելով կոճակը: Գործընկերոջ տվյալները խմբագրելու համար սեղմել կոճակը: |
Արժույթ |
Դաշտում ավտոմատ լրացվում է Դրամարկղ դաշտում լրացված դրամարկղի արժույթը: Այս դաշտը խմբագրման ենթակա չէ: |
Գումար արժույթով |
Մուտքագրվող կամ ելքագրվող գումարը` լրացված դրամարկղի արժույթով: Դաշտին կից գտնվող կոճակի վրա աջ կտտոցով բացվող Պատճենել հրամանով կարելի է պատճենել արժույթով գումարը բառերով: |
Գումար ԱԴՄ-ով |
Գումար արժույթով դաշտում լրացված գումարի դրամային համարժեքը: Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, երբ Գումար արժույթով դաշտը դրամային է: Դաշտին կից գտնվող կոճակի վրա աջ կտտոցով բացվող Պատճենել հրամանով կարելի է պատճենել ԱԴՄ-ով գումարը բառերով: |
Թղթակցող հաշիվ |
Հաշվի հետ թղթակցող հաշվային պլանի հաշիվը։ Համակարգը հնարավորություն է տալիս ընտրել հաշիվը Հաշվային պլան տեղեկատուից: |
Գործընկեր |
Լրացվում է թղթակցող հաշվի գործընկերոջ կոդը: Եթե Գործընկերներ տեղեկատուում տվյալ մատակարարը գրանցված չէ, նրան կարելի է ավելացնել անմիջապես այս պատուհանից` սեղմելով կոճակը: Գործընկերոջ տվյալները խմբագրելու համար սեղմել կոճակը: |
Տպել ծախս հիմնավորող ՀԴՄԿ |
Դրոշակը նշված լինելու դեպքում ՀԴՄ կտրոնի վրա կարտացոլվի գնորդի ՀՎՀՀ: |
Մեկնաբանություն |
Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: |
Գործառնություններ մասում ձևակերպվում են փաստաթղթի գործառնությունները: Այստեղ նախատեսված են հետևյալ արագ հասանելի կոճակները.
Պատկեր |
Նշանակություն |
Ավելացնել տվյալ փաստաթղթին անհրաժեշտ նոր գործառնություն: |
|
Գործառնությունների ցուցակում ավելացնել նոր տող` պատճենելով ընթացիկ տողի արժեքները: |
|
Գործառնություններից հեռացնել ընթացիկ տողը: |
|
Հեռացնել բոլոր լրացված գործառնությունների տողերը: Բոլոր գործառնությունները հեռացնելուց հետո հասանելի է դառնում նյութական արժեքների ցուցակի հիման վրա գեներացնել գործառնությունները կոճակը: |
|
Գործառնությունների գեներացման կոճակը հասանելի է, երբ ոչ մի գործառնության տող լրացված չէ: Գործառնության տողը ստեղծվում է փաստաթղթի Թղթակցող հաշիվ, Գործընկեր, Գումար և Հիմք դաշտերի և ընտրված դրամարկղի Հաշիվ դաշտի արժեքի հիման վրա, վերջինս նշվում է Դրամարկղեր տեղեկատուում: Գործառնության գոնե մեկ տողի առկայության դեպքում այս կոճակի փոխարեն հայտնվում է Գործառնությունների խմբագրման ռեժիմ (թույլատրված-արգելված) կոճակը: Գործառնությունը գեներացնելուց հետո այն խմագրելու համար հարկավոր է անցում կատարել Գործառնությունների խմբագրման ռեժիմին: |
Տիպային գործողություն դաշտի միջոցով կարելի է ընտրել որևէ տիպային գործողություն համապատասխան տեղեկատուից: Այս դաշտը հասանելի է միայն այն դեպքում, երբ ոչ մի գործառնություն լրացված չէ:
Փաստաթուղթը գրանցվում է Հիշել , Հիշել և փակել , Հիշել և նոր կոճակները սեղմելիս, այն տարբերությամբ, որ Հիշել և փակել կոճակը սեղմելիս պատուհանը փակվում է, իսկ Հիշել և նոր կոճակը սեղմելիս թույլատրվում է լրացնել ու գրանցել հերթական փաստաթուղթը: Սևագիր կոճակի միջոցով փաստաթուղթը հիշվում է սևագիր վիճակում, այսինքն այն չի արտացոլվում համակարգի ոչ մի հաշվառման մեջ: Դա ծառայում է միայն փաստաթղթի դաշտերում մուտքագրված արժեքները հիշելու, իսկ այնուհետև փաստաթուղթը լրացուցիչ ստուգելուց հետո գրանցելու համար:
Անկանխիկ կանխավճար փաստաթղթում հնարավոր է կցել ֆայլեր, հղումներ: Ֆայլերի և հղումների կցումը նկարագրված է Կցված ֆայլեր բաժնում: