Ընդլայնված հաշվետվությունը ընդգրկում է նշված ժամանակահատվածում աշխատակիցների համար հաշվարկված առձեռն գումարների, աշխատավարձերի հավելում/պահումների, եկամտային հարկի վերաբերյալ մանրամասնեցված ու ընդհանուր գումարային տվյալներ: Այս հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ժամանակահատված |
Պարտադիր լրացվում է ժամանակահատվածը` նշելով համապատասխանաբար սկզբի և վերջի ամիսն ու տարին: |
Աշխատակից |
Լրացվում է աշխատակցի տաբելային համարը: Լրացված լինելու դեպքում ստացվում է միայն այդ աշխատակցին վերաբերող Ընդլայնված հաշվետվություն: |
Պայմանագրի տեսակ |
Նշվում է պայմանագրի տեսակը: Ցուցակում կներառվեն միայն նշված տեսակի պայմանագիր ունեցող աշխատակիցները: |
Ստորաբաժանում |
Լրացվում է ստորաբաժանման կոդը: Լրացված լինելու դեպքում ստեղծվում է այդ ստորաբաժանման բոլոր աշխատակիցներին վերաբերող Ընդլայնված հաշվետվություն: |
Աշխատակից և Ստորաբաժանում դաշտերը դատարկ լինելու դեպքում ստեղծվում է բոլոր աշխատակիցներին վերաբերող Ընդլայնված հաշվետվություն: Այդ երկու դաշտերը լրացված լինելու դեպքում աշխատակցին վերաբերող Ընդլայնված հաշվետվությունը կստեղծվի նշված ստորաբաժանման կտրվածքով: Ընդլայնված հաշվետվություն կարելի է ստեղծել` ընտրելով Հաշվետվություններ ցանկի համապատասխան հրահանգը: Հաշվետվություն կարելի է ստեղծել նաև Հաշվետվություններ ցանկի Աշխատակիցների ցուցակից կամ Աշխատանք աշխատակիցների հետ մատյանից բացվող կոնտեքստային ցանկից: Այս վերջին երկու դեպքերում, երբ կան նշված տողեր, Ընդլայնված հաշվետվություն կստեղծվի միայն նշված տողերի աշխատակիցներին վերաբերվող հաշվարկային տվյալներից, իսկ հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանում կբացակայեն Աշխատակից և Ստորաբաժանում դաշտերը: