Կուտակված արձակուրդի օրերի հաշվարկ հաշվետվությունը հասանելի է միայն Հաշվապահ 9 տարբերակում:
Կուտակված արձակուրդի օրերի հաշվարկ հաշվետվությունն ընդգրկում է մանրամասն տեղեկատվություն նշված ժամանակահատվածում աշխատակցի կուտակված արձակուրդի օրերի վերաբերյալ: Այս հաշվետվությունում արտացոլվում են այն աշխատակիցները, որոնք ավելի վաղ քան նշված ժամանակահատվածն է ազատված չեն և ունեն աշխատանքային պայմանագիր: Այս հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ժամանակահատված |
Նշվում է համապատասխանաբար սկզբի և վերջի ամիսն ու տարին: Պարտադիր լրացվող է: |
Աշխատակիցներ |
Լրացվում է աշխատակցի տաբելային համարը: Դաշտին կից ընտրման ցուցակում կարելի է նշել մեկ կամ մի քանի աշխատակիցների: Լրացված լինելու դեպքում ստեղծվում է միայն նշված աշխատակցների կուտակված արձակուրդի օրերի հաշվարկի մասին հաշվետվություն: |
Ստորաբաժանում |
Լրացվում է ստորաբաժանման կոդը: Լրացված լինելու դեպքում ստեղծվում է այդ ստորաբաժանման բոլոր աշխատակիցների կուտակված արձակուրդի օրերի հաշվարկի մասին հաշվետվություն: |
Հաշվետվության սյուները պարունակում են աշխատակիցների վերաբերյալ հետևյալ տվյալները.
Դաշտ |
Նշանակություն |
Տաբելային համար |
Աշխատակցի տաբելային համարը: |
Աշխատակից |
Աշխատակցի ազգանուն, անուն, հայրանունը: |
Ստորաբաժանում |
Աշխատակցի ստորաբաժանման կոդը: |
Անվանում |
Աշխատակցի ստորաբաժանման անվանումը: |
Ընդունման ամսաթիվ |
Աշխատակցի աշխատանքի ընդունման ամսաթիվը: |
Ազատման ամսաթիվ |
Աշխատակցի աշխատանքից ազատման ամսաթիվը: |
Տարեկան նորմա |
Աշխատակցի Արձակուրդի տարեկան նորմա: Եթե աշխատակցի վրա լրացված է Հիմնական աշխատանքի գրաֆիկը, ապա Աշխատանքի գրաֆիկի Աշխ. օրացույց (b2b. armsoft) դաշտում նշված արժեքից կախված` 1.Հնգօրյա (երկ-ուրբ 8ժ) տարեկան նորման` 20 օր, 2.Վեցօրյա (երկ-ուրբ 7ժ, շբթ 5ժ) տարեկան նորման` 24 օր կարտացոլվի: Եթե Հիմնական աշխատանքի գրաֆիկ դաշտի արժեքը դատարկ է, ապա տարեկան նորմա դաշտում կարտացոլվի 0: |
Ճշգրտման ամսաթիվ |
Աշխատակցի նշված ժամանակահատվածում ստեղծված վերջին Կուտակված արձակուրդի օրերի ճշգրտում փաստաթղթի ամսաթիվը: |
Ճշգրտում |
Աշխատակցի Կուտակված արձակուրդի օրերի ճշգրտում փաստաթղթում լրացված օրերի քանակն է: Տվյալ դաշտը կարող է ընդունել նաև բացասական արժեք: |
Կուտակված օրեր ժամ. սկզբում |
Աշխատակցի ընդունման ամսաթվից մինչև նշված ժամանակահատվածի սկիզբը կուտակված օրերը: Եթե աշխատակցի համար նշված ժամանակահատվածում կա ստեղծված Կուտակված արձակուրդի օրերի ճշգրտում փաստաթուղթ, ապա լրացվում է փաստաթղթում նշված կուտակված օրը: |
Կուտակված օրեր |
Աշխատակցի կուտակված օրերի քանակն է նշված ժամանակահատվածում: Կուտակված արձակուրդի օրերի ճշգրտում փաստաթղթի առկայության դեպքում հիմք է ընդունվում ճշգրտման ամսաթվից մինչև նշված ժամանակահատվածի վերջը: Հաշվարկին չեն մասնակցում, Անհարգելի չվճար. բացակայություն և Երեխայի խնամքի արձակուրդ փաստաթղթերում նշված օրերը: |
Օգտագործված օրեր |
Աշխատակցի Արձակուրդայինի հաշվարկ և Վերջնահաշվարկ փաստաթղթերում լրացված օրերի քանակը: |
Կուտակված օրեր ժամ. վերջում |
Աշխատակցի Կուտակված օրեր ժամ. սկզբում և Կուտակված օրեր սյուների հանրագումարի և Օգտագործված օրեր սյան տարբերությունն է: |
Վերջնահաշվարկ և Արձակուրդայինի հաշվարկ փաստաթղթերում արտացոլվում է արձակուրդային օրերի մնացորդը հուշող հաղորդագրություն: