Հաշվարկային թերթիկում ընդգրկվում են նշված ամսում աշխատակցի համար հաստատված հավելում/պահումները, հաշվարկված եկամտային հարկի գումարը, ինչպես նաև աշխատակցին հասանելիք առձեռն գումարը: Այս հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ժամանակահատված |
Լրացվում են ամիսը և տարին: Այն պարտադիր լրացվող դաշտ է: |
Աշխատակից |
Լրացվում է աշխատակցի տաբելային համարը: Լրացված լինելու դեպքում ստեղծվում է միայն այդ աշխատակցի հաշվարկային թերթիկը: |
Ստորաբաժանում |
Լրացվում է ստորաբաժանման կոդը: Լրացված լինելու դեպքում ստեղծվում են այդ ստորաբաժանման բոլոր աշխատակիցների հաշվարկային թերթիկները: |
Ցույց տալ ժամերը |
Հայտանիշը նշված լինելու դեպքում հաշվարկային թերթիկում երևում է աշխատած ժամերի քանակը: |
Ընդլայնված |
Նշված լինելու դեպքում հաշվարկային թերթիկում երևում են ղեկավարի և գլխավոր հաշվապահի Ա.Ա.Հ.-ն: |
Աշխատակից և Ստորաբաժանում դաշտերը դատարկ լինելու դեպքում ստեղծվում են բոլոր աշխատակիցների հաշվարկային թերթիկները: Այդ երկու դաշտերը լրացված լինելու դեպքում աշխատակցի հաշվարկային թերթիկը ստեղծվում է այն ժամանակ, երբ աշխատակիցը նշված ստորաբաժանումով ունի հաստատված հավելում/պահում:
Հաշվարկային թերթիկ կարելի է ստեղծել Աշխատավարձ ենթահամակարգում` ընտրելով Հաշվետվություններ ցանկի համապատասխան հրահանգը: Այն կարելի է ստեղծել նաև Հաշվետվություններ ցանկի Աշխատակիցների ցուցակ հրահանգով կամ Աշխատանք աշխատակիցների հետ մատյանի կոնտեքստային ցանկից համապատասխան հրահանգն ընտրելով: Այս վերջին երկու դեպքերում, երբ կան նշված տողեր, հաշվարկային թերթիկ կստեղծվի միայն նշված տողերի աշխատակիցների համար, իսկ հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանում կբացակայեն Աշխատակից և Ստորաբաժանում դաշտերը:
Նշում |
---|
Եթե աշխատակցի համար կան հաստատված հավելում/պահումներ, որոնց հաստատումից հետո չի կատարվել Աշխատավարձի հաշվարկ գործողությունը, հաշվարկային թերթիկը ստեղծվում է այդ մասին զգուշացնող Հաշվարկը կատարված չէ լրացուցիչ տողով: |