Ուղիղ կապով ներմուծման հնարավորությունը, հասանելի է միայն ՀԾ-Հաշվապահ 9 տարբերակում:
Ներմուծել տվյալներ ՀԾ-Առևտուր համակարգից գործողությունը նախատեսված է ՀԾ-Առևտուր համակարգից տեղեկատուները և փաստաթղթերը համակարգ ներմուծելու համար:
Հնարավոր է ներմուծել Ուղիղ կապի կամ XML ֆորմատով արտահանված ֆայլի միջոցով:
Ուղիղ կապով տվյալները ներմուծելու համար նախ անհրաժեշտ է իրականացնել Համակցում ՀԾ-Առևտուր համակարգի հետ:
Ներմուծվում են Նյութական արժեքներ, Նյութական արժեքների խմբեր, Ծառայություններ, Գործընկերներ տեղեկատուները և հետևյալ փաստաթղթերը.
•Ստացված ծառայություն
•Հաշիվ-Ապրանքագիր
•Վաճառք (Մանրածախ)
•Վաճառք (Կտրոն)
•Վերադարձ գնորդից
•Վերադարձ (Կտրոն)
•Պահեստի մուտքի օրդեր
•Պահեստի մուտքի օրդեր (Մանրածախ)
•Հավելյալ ծախսերի բաշխում
•Պահեստի ելքի օրդեր
•Վերադարձ մատակարարին
•Ապրանքների տեղաշարժ
•Կոմպլեկտավորում
•Դրամարկղի մուտքի օրդեր
•Դրամարկղի ելքի օրդեր
Ներմուծել տվյալներ ՀԾ-Առևտուր համակարգից հրամանով բացվում է հետևյալ պատուհանը.

Ներմուծել դաշտը ընդունում է` 1. Ուղիղ կապ , 2. Ֆայլ արժեքները:
Դաշտի արժեքը 1. Ուղիղ կապ նշված լինելու դեպքում:
1.Ներմուծման աղբյուր դաշտում ընտրվում է Համակցում ՀԾ-Առևտուր համակարգի հետ էջում ավելացված համակցումը:
2.Ներմուծվող տվյալների տեսակ դաշտում ընտրվում է` 1. Ապրանքներ և ծառայություններ, 2. Ապրանքներ և ծառայությունների խմբեր, 3. Գործընկերներ, 4. Գործընկերների խմբեր, 5. Փաստաթղթեր:
Կատարել հրամանից հետո բացվում է հաշվետվություն, որը բաղկացած է 2 մասից` առաջին հատվածում ՀԾ-Առևտուր համակարգի տվյալներն են, իսկ երկրորդ հատվածում ՀԾ-Հաշվապահ:

Համընկման ստուգումը իրականացվում է ըստ տեղեկատուի Կոդի , եթե ՀԾ-Հաշվապահ համակարգում նույն կոդով ապրանք առկա է, ապա Ներքին կոդ սյան մեջ ավտոմատ լրացվում է տեղեկատուի կոդը: Եթե առկա չէ, ապա լրացվում է, որ Չի հայտնաբերվել: Համընկող տեղեկատուի ներքին կոդով բացվում է տվայլ տեղեկատուն: Բացակայող տեղեկատուները հնարավոր է նշել և ներմուծել կոնտեքստային ցանկից Ներմուծել հրամանով:
1. Ապրանքներ և ծառայություններ ներմուծելիս բացվող պատուհանը ունի հետևյալ տեսքը.

Խմբի ներմուծման եղանակ դաշտում նշվում է 1. Վերցնել ՀԾ-Առևտրից կամ 2. Վերցնել դաշտի արժեքը: Եթե նշված է` 2. Վերցնել դաշտի արժեքը, ակտիվանում է Խումբ դաշտը և նշվում է ՀԾ-Հաշվապահ համակարգում առկա խմբերից մեկը:
ՆԱ հաշիվ դաշտում ընտրվում է Նյութական արժեքի հաշիվը:
Ապրանքներ և ծառայությունների խմբեր, Գործընկերներ և Գործընկերների խմբեր տեղեկատուների ներմուծումը իրականացվում է նույն կերպ:
Փաստաթղթերի ներմուծման դեպքում բացվում է հետևյալ պատուհանը և հնարավոր է ընտրել ներմուծվող փաստաթղթերի Ժամանակահատվածը, Տեսակը և Վիճակը:

Փաստաթղթերի համընկման ստուգումը իրականացվում է Սիստեմային համարի (ISN)-ի միջոցով: Կոնտեքստային ցանկից Ներմուծել հրամանի միջոցով բացվող պատուհանում հնարավոր է վերագրվող դաշտերի համար կարգավորումներ տալ: Փաստաթղթի վիճակ դաշտում նշվում է` 0. Պահպանել վիճակը, 1. Սևագիր կամ 2. Գրանցված:

Ներմուծել տվյալներ ՀԾ-Առևտուր համակարգից հրամանով բացվող պատուհանում Ներմուծել Դաշտի արժեքը 2. Ֆայլ նշված լինելու դեպքում կակտիվանա Ներմուծվող ֆայլի ընտրություն դաշտը և հնարավոր կլինի նշել ՀԾ- Առևտուր համակարգից արտահանված XML ֆորմատով ֆայլը:
Վաճառք (Կտրոն) փաստաթուղթը ներմուծվում է որպես Վաճառք (Մանրածախ) փաստաթուղթ:
Վաճառք (Կտրոն) և Վաճառք(Մանրածախ) փաստաթղթերը ներմուծելիս բացվում է հետևյալ պատուհանը, որտեղ կարելի է փաստաթղթերին վերագրվող դաշտերի համար կարգավորումներ տալ.

Դաշտ |
Նշանակություն |
Գնորդի ներմուծման եղանակ |
Դաշտի արժեքը 1- Վերագրել XML ֆայլում նշված կոդը լինելու դեպքում փաստաթղթի Գնորդ դաշտում կլրացվի ՀԾ-Առևտուր համակարգից արտահանված փաստաթղթում նշված գնորդի կոդը: Դաշտի արժեքը 2- Վերցնել դաշտի արժեքը լինելու դեպքում փաստաթղթի Գնորդ դաշտում կլրացվի պատուհանի հաջորդ` Գնորդ դաշտի արժեքը: |
Գնորդ |
Այս դաշտում լրացված արժեքը կօգտագործվի, եթե Գնորդի ներմուծման եղանակ դաշտում ընտրված է 2- Վերցնել դաշտի արժեքը: |
Գնորդի հաշիվ |
Այս դաշտում լրացված հաշիվը կլրացվի փաստաթղթի Գնորդի հաշիվ դաշտում: Ավտոմատ առաջարկվում է Դրույթների Հաշիվներ էջում լրացված հաշիվը: |
Ստացված կանխավճարի հաշիվ |
Այս դաշտում լրացված հաշիվը կլրացվի փաստաթղթի Ստացված կանխավճարի հաշիվ դաշտում: Ավտոմատ առաջարկվում է Դրույթների Հաշիվներ էջում լրացված հաշիվը: |
ԱԱՀ-ի հաշիվ |
Այս դաշտում լրացված հաշիվը կլրացվի փաստաթղթի ԱԱՀ-ի հաշիվ դաշտում: Ավտոմատ առաջարկվում է Դրույթների Հաշիվներ էջում լրացված հաշիվը: |
Անկանխիկ գործարքների հաշիվ |
Այս դաշտում լրացված հաշիվը կլրացվի փաստաթղթի Անկանխիկ գործարքների հաշիվ դաշտում: Ավտոմատ առաջարկվում է Դրույթների Հաշիվներ էջում լրացված հաշիվը: |
Դրամարկղի ներմուծման եղանակ |
Դաշտի արժեքը 1- Վերագրել XML ֆայլում նշված կոդը լինելու դեպքում փաստաթղթի Դրամարկղ դաշտում կլրացվի ՀԾ-Առևտուր համակարգից արտահանված փաստաթղթում նշված Դրամարկղի կոդը: Դաշտի արժեքը 2- Վերցնել դաշտի արժեքը լինելու դեպքում փաստաթղթի Դրամարկղի դաշտում կլրացվի պատուհանի հաջորդ` Դրամարկղ դաշտի արժեքը: |
Դրամարկղ |
Այս դաշտում լրացված արժեքը կօգտագործվի, եթե Դրամարկղի ներմուծման եղանակ դաշտում ընտրված է 2- Վերցնել դաշտի արժեքը: |
Պահեստի ներմուծման եղանակ |
Դաշտի արժեքը 1- Վերագրել XML ֆայլում նշված կոդը լինելու դեպքում փաստաթղթի Պահեստ դաշտում կլրացվի ՀԾ-Առևտուր համակարգից արտահանված փաստաթղթում նշված Պահեստի կոդը: Դաշտի արժեքը 2- Վերցնել դաշտի արժեքը լինելու դեպքում փաստաթղթի Պահեստի դաշտում կլրացվի պատուհանի հաջորդ` Պահեստ դաշտի արժեքը: |
Պահեստ |
Այս դաշտում լրացված արժեքը կօգտագործվի, եթե Պահեստի ներմուծման եղանակ դաշտում ընտրված է 2- Վերցնել դաշտի արժեքը: |
Վաճառք (Հաշիվ-Ապրանքագիր) փաստաթուղթը ներմուծելիս նույնպես բացվում է պատուհան, որտեղ կարելի է փաստաթղթին վերագրվող դաշտերի համար կարգավորումներ տալ.

Եթե Դրույթներում Բնապահպանական հարկ վճարող դրոշակը միացված է, ապա Վաճառք (Կտրոն), Վաճառք(Մանրածախ) և Վաճառք (Հաշիվ-Ապրանքագիր) փաստաթղթերը ներմուծելիս բացվող պատուհանում առկա է նաև Բնապահպանական հարկի կրեդիտային հաշիվ դաշտը, որտեղ ավտոմատ առաջարկվում է Դրույթների Հաշիվներ էջում լրացված հաշիվը: Վաճառք (Կտրոն) և Վաճառք (Հաշիվ-Ապրանքագիր) փաստաթղթերը ներմուծելիս հնարավոր է նաև նշել, որ Բնապահպանական հարկի տոկոսը ժառանգվի Նյութական արժեքներ տեղեկատուից:

Վերադարձ գնորդից և Վերադարձ (Կտրոն) փաստաթղթերը ներմուծելիս նույնպես կարելի է փաստաթղթին վերագրվող դաշտերի համար կարգավորումներ տալ.

Պահեստի մոտքի օրդեր և Պահեստի մուտքի օրդեր (Մանրածախ) փաստաթղթերը ներմուծելիս ներմուծվում են նաև այդ փաստաթղթերի հիման վրա ստեղծված Հավելյալ ծախսերի բաշխում փաստաթղթերը:
ՆԱ տեղաշարժ փաստաթղթերը ներմուծելիս բացվում է հետևյալ պատուհանը, որտեղ կարելի է փաստաթղթերի հաշիվ դաշտին վերագրվող արժեքների համար կարգավորումներ տալ.

Դրամարկղի մուտքի օրդեր փաստաթղթերը ներմուծելիս բացվում է հետևյալ պատուհանը, որտեղ կարելի է փաստաթղթերին վերագրվող դաշտերի համար կարգավորումներ տալ.

Դրամարկղի ելքի օրդեր փաստաթղթերը ներմուծելիս բացվում է հետևյալ պատուհանը, որտեղ կարելի է փաստաթղթերին վերագրվող դաշտերի համար կարգավորումներ տալ.

Դրամարկղի մուտքի և ելքի օրդերներ ներմուծելիս, եթե Գործողության տեսակը նշված է 4. Պլաստիկ քարտով վճարում, ՀԾ- հաշվապահ համակարգում ստեղծվում են համապատասխանաբար Անկանխիկ կանխավճարի մուտք և Անկանխիկ կանխավճարի վերադարձ փաստաթղթեր: