Ամփոփ տվյալներ հաշվետվությունն ընդգրկում է նշված ժամանակահատվածում հաշվարկված աշխատավարձերի, եկամտային հարկի և այլ տեսակի ամփոփ հաշվարկային տվյալներ:
Այս հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանը ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ժամանակահատված |
Պարտադիր լրացվում է ժամանակահատվածը` նշելով համապատասխանաբար սկզբի և վերջի ամիսն ու տարին: |
Աշխատակից |
Լրացվում է աշխատակցի տաբելային համարը: Լրացված լինելու դեպքում ստացվում են միայն այդ աշխատակցին վերաբերող ամփոփ տվյալները: |
Ստորաբաժանում |
Լրացվում է ստորաբաժանման կոդը: Լրացված լինելու դեպքում ստեղծվում են այդ ստորաբաժանման բոլոր աշխատակիցներին վերաբերող ամփոփ տվյալները: |
Աշխատակից և Ստորաբաժանում դաշտերը դատարկ լինելու դեպքում կարտացոլվեն բոլոր աշխատակիցներին վերաբերող ամփոփ տվյալները: Այդ երկու դաշտերը լրացված լինելու դեպքում աշխատակցին վերաբերող ամփոփ տվյալները կստեղծվեն նշված ստորաբաժանման կտրվածքով:
Ամփոփ տվյալներ հաշվետվությունը կարելի է ստեղծել` ընտրելով Հաշվետվություններ ցանկի համապատասխան հրահանգը: Հաշվետվությունը կարելի է ստեղծել նաև Հաշվետվություններ ցանկի Աշխատակիցների ցուցակից կամ Աշխատանք աշխատակիցների հետ մատյանից բացվող կոնտեքստային ցանկից: Այս վերջին երկու դեպքերում, երբ կան նշված տողեր, հաշվետվությունը կստեղծվի միայն նշված տողերի աշխատակիցներին վերաբերվող հաշվարկային տվյալներից, իսկ հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանում կբացակայեն Աշխատակից և Ստորաբաժանում դաշտերը:
Նշում |
---|
Եթե ամփոփ տվյալներին մասնակցող աշխատակիցներից որևէ մեկի համար կատարված չէ Աշխատավարձի հաշվարկ գործողությունը, ապա Ամփոփ տվյալներ հաշվետվությունը ստեղծվում է այդ մասին զգուշացնող Հաշվարկը կատարված չէ լրացուցիչ տողով: |