Աշխատակիցների անկետային, օրենսդրական և անձնագրային տվյալների տեղեկատուն է: Աշխատակիցներ տեղեկատուն բաղկացած է մի քանի էջերից:
Գլխավոր մասի դաշտերը հետևյալն են.
Դաշտ |
Նշանակություն |
Տաբելային համար |
Պարտադիր լրացվող դաշտ է, հանդիսանում է աշխատակցի տաբելային համարը: Նոր աշխատակից ավելացնելիս, որպես հերթական տաբելային համար, համակարգն ավտոմատ առաջարկում է հաջորդը, որը հաշվարկվում է վերջին ավելացված աշխատակցի տաբելային համարից: Այս դաշտը խմբագրման ենթակա չէ: |
Ազգանուն, Անուն, Հայրանուն |
Աշխատակցի ազգանուն, անուն, հայրանունը: Պարտադիր լրացվող դաշտ է: |
Ստորաբաժանում |
Ստորաբաժանման կոդը: Պարտադիր լրացվող դաշտ է: |
Պաշտոն |
Լրացվում է պաշտոնի կոդը: Կադրային փաստաթղթերի հաշվառման ակտիվացման դեպքում այս դաշտը դառնում է չխմբավորվող։ |
Պաշտոնի սկիզբ |
Լրացվում է աշխատակցին պաշտոնի նշանակման ամսաթիվը: Կադրային փաստաթղթերի հաշվառման ակտիվացման դեպքում այս դաշտը դառնում է չխմբավորվող։ |
Նկար |
Կցվում է աշխատակցի նկարը: |
Ընդհանուր էջն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Մասնագիտություն |
Լրացվում է մասնագիտության կոդը: |
Սեռ |
Լրացվում է աշխատակցի սեռը: |
Ծննդյան ամսաթիվ |
Աշխատակցի ծննդյան ամսաթիվը: |
Պայմանագրի տեսակ |
Լրացվում է աշխատակցի հետ պայմանագրի տեսակը` աշխատանքային կամ քաղաքացիաիրավական: |
Հիմնական հավելում |
Արտացոլվում է հիմնական հավելումը, չխմբագրվող դաշտ է։ Դաշտը լրացվում է ավտոմատ՝ օգտվելով Հավելում/պահումներ ներդիրից։ |
Ընդունման ամսաթիվ |
Աշխատակցի աշխատանքի ընդունման ամսաթիվը: Կադրային փաստաթղթերի հաշվառման ակտիվացման դեպքում այս դաշտը դառնում է չխմբավորվող։ |
Աշխ. ընդունման հրամանի N |
Աշխատակցի աշխատանքի ընդունման հրամանի համարը: Կադրային փաստաթղթերի հաշվառման ակտիվացման դեպքում այս դաշտը դառնում է չխմբավորվող։ |
Ազատման ամսաթիվը |
Աշխատակցի աշխատանքից ազատման ամսաթիվը: Կադրային փաստաթղթերի հաշվառման ակտիվացման դեպքում այս դաշտը դառնում է չխմբավորվող։ |
Աշխ. ազատման հրամանի N |
Աշխատակցի աշխատանքից ազատման հրամանի համարը: Կադրային փաստաթղթերի հաշվառման ակտիվացման դեպքում այս դաշտը դառնում է չխմբավորվող։ |
Օրենսդրական էջն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
ՀՀ քաղաքացի (Ռեզիդենտ) |
Նշվում է աշխատակցի ռեզիդենտ լինելը: |
Եկամտային հարկը պահվում է |
Նշվում է աշխատակցից եկամտային հարկ պահելը: Հարկը հարկվում է այն հավելումներից, որոնց համար Եկամտային հարկը պահվում է հայտանիշը նշված է: |
Նվազեցնել կուտակայինի գումարը եկամտային հարկից |
Դրոշակը միացված լինելու դեպքում կուտակայինի գումարը կնվազեցվի եկամտային հարկի գումարից: Սա նախատեսված է 1996թ.-ից հետո ծնված աշխատակիցների համար: |
Աշխատավարձի գծով հաշվարկների հաշիվ |
Լրացվում է սինթետիկ հաշիվ: Հաշվապահական ձևակերպումները գրանցելիս այս հաշվի կրեդիտում կարտացոլվեն աշխատակցի համար հաշվարկված հավելումների գումարները, իսկ դեբետում` հարկերի, վճարումների և այլ պահումների գումարները: Հիմնականում որպես այդ հաշիվ հանդես է գալիս 5271-ը: |
Ֆիզ. անձ (գործընկեր) |
Աշխատակցին կցված գործընկերոջ կոդը: Եթե Գործընկերներ տեղեկատուում տվյալ գործընկերը գրանցված չէ, նրան կարելի է ավելացնել անմիջապես այս պատուհանից` սեղմելով կոճակը: Կռաջարկվի ստեղծել աշխատակցի տաբելային համարով նոր գործընկեր, որտեղ ավտոմատ կլրացվեն նրա անունը, հասցեն, անձնագրի տվյալները, հաշվարկային հաշիվը և հեռախոսահամարը: Գործընկերոջը խմբագրելու համար սեղմել կոճակը: Այս դաշտը լրացվում է, եթե միացված է գործընկերոջ հաշվառում Աշխատավարձի ֆոնդի հաշվի համար: |
Արհմիութենական անդամավճարի տոկոս |
Նշվում է տվյալ աշխատակցի արհմիութենական անդամավճարի տոկոսի չափը: Արհմիութենական անդամավճարը պահվում է այն հավելումներից, որոնց համար Արհմիութենական անդամավճար պահվում է հայտանիշը նշված է: |
Մասնակցության կարգավիճակ |
Նշվում է Կուտակային կենսաթոշակային համակարգին մասնակցության կարգավիճակը` 0. Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից չէ, 1 - Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր մասնակից, 2 - Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կամավոր մասնակից, 3 - Կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից է, 4 -Միաժամանակ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր մասնակից է և կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից է (1+3), 5 - Միաժամանակ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կամավոր մասնակից է և կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից է(2+3) |
Գործատուի կողմից վճարվող տոկոս/գումար |
Կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգին աշխատակցի համար գործատուի կողմից վճարվող տոկոսը կամ գումարը: Կիրառվում է, եթե Մասնակցության կարգավիճակը նշված է 3 - Կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից է, 4 -Միաժամանակ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր մասնակից է և կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից է (1+3), 5 - Միաժամանակ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կամավոր մասնակից է և կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից է (2+3) |
Դրոշմանիշային վճար |
Նշվում է Դրոշմանիշային վճար վճարողի կարգավիճակը` 0. Չի վճարում, 1. Վճարում է, 2. Գործատուն է վճարում, 3. Նվազագույն աշխատավարձի ստուգմամբ: |
Հասցեներ էջն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Հաշվառման վայրը ՀՀ |
Դրոշակը նշվում է այն դեպքում, երբ աշխատակցի հաշվառման վայր է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը: |
Մարզ |
Լրացվում է աշխատակցի հաշվառման մարզի անվանումը: Այս դաշտը լրացվում է այն դեպքում, երբ աշխատակցի հաշվառման վայրը ՀՀ-ն է: |
Համայնք |
Լրացվում է աշխատակցի հաշվառման համայնքի անվանումը: Այս դաշտը լրացվում է այն դեպքում, երբ աշխատակցի հաշվառման վայրը ՀՀ-ն է: |
Քաղաք, ավան, գյուղ |
Լրացվում է աշխատակցի հաշվառման քաղաքը, ավանը կամ գյուղը: Լրացվում է միայն այն դեպքում, երբ աշխատակցի հաշվառման վայրը ՀՀ-ն է: |
Փողոց, տուն/շենք, բնակարան |
Լրացվում է աշխատակցի հաշվառման հասցեն հետևյալ կարգով` փողոցի անվանում, տան/շենքի համար, բնակարանի համար: Այս դաշտերը լրացվում են այն դեպքում, երբ աշխատակցի հաշվառման վայրը ՀՀ-ն է: |
Բն. վայրը նույնն է հաշվ. վայրի հետ |
Նշվում է այն դեպքում, երբ աշխատակցի հաշվառման վայրը համընկնում է բնակության վայրի հետ: Նշված լինելու դեպքում ստորև թվարկված դաշտերը չեն լրացվում: |
Բնակության վայրը ՀՀ |
Նշվում է այն դեպքում, երբ աշխատակցի բնակության վայր է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը: |
Մարզ |
Լրացվում է աշխատակցի բնակության մարզի անվանումը: Այս դաշտը լրացվում է այն դեպքում, երբ աշխատակցի բնակության վայրը ՀՀ-ն է: |
Համայնք |
Լրացվում է աշխատակցի բնակության համայնքի անվանումը: Այս դաշտը լրացվում է այն դեպքում, երբ աշխատակցի բնակության վայրը ՀՀ-ն է: |
Բնակավայր |
Լրացվում է աշխատակցի բնակավայրի կոդն ըստ ՀՀ վարչատարածքային բաժանման միավորների դասակարգչի: Այս դաշտը լրացվում է այն դեպքում, երբ աշխատակցի բնակության վայրը ՀՀ-ն է: |
Քաղաք, ավան, գյուղ |
Լրացվում է աշխատակցի բնակության քաղաքի, ավանի կամ գյուղի անվանումը: Այս դաշտը լրացվում է այն դեպքում, երբ աշխատակցի բնակության վայրը ՀՀ-ն է: |
Փողոց, տուն/շենք, բնակարան |
Լրացվում է աշխատակցի բնակության հասցեն: Այս դաշտը լրացվում է այն դեպքում, երբ աշխատակցի բնակության վայրը ՀՀ-ն է: |
Պետություն |
Լրացվում է աշխատակցի բնակության վայր հանդիսացող պետության կոդն ըստ ISO-3166-1 երկրների դասակարգչի: Այս դաշտը լրացվում է այն դեպքում, երբ աշխատակցի բնակության վայրը ՀՀ-ն չէ: |
Հասցեատող 1,2,3 |
Լրացվում են աշխատակցի արտերկրի բնակության հասցեները: Այս դաշտը լրացվում է այն դեպքում, երբ աշխատակցի բնակության վայրը ՀՀ-ն չէ: |
Փոստի N |
Լրացվում է աշխատակցի արտերկրի բնակության փոստի համարը: Այս դաշտը լրացվում է այն դեպքում, երբ աշխատակցի բնակության վայրը ՀՀ-ն չէ: |
Հավելում/Պահումներ էջում լրացվում են աշխատակցին հասանելի հավելումները և պահումները։ Հիմնական դրոշակով հավելումը կլրացվի Աշխատակցի Անձնական թերթիկում: Կադրային փաստաթղթերի հաշվառման ակտիվացման դեպքում այս էջը դառնում է չխմբավորվող։
Այլ տվյալներ էջն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Աշխատակցի հաշիվը բանկում |
Աշխատակցի հաշվի համարը բանկում: Օգտագործվում է աշխատավարձի վճարացուցակը տպելիս: |
Սոցիալական քարտի համար |
Աշխատակցի սոցիալական քարտի համարը: Օգտագործվում է աշխատավարձի վճարացուցակը տպելիս: |
Անձը հաստատող փաստաթղթի տեսակ |
Նշվում է աշխատակցի անձը հաստատող փաստաթղթի տեսակը։ |
Անձնագրի համար |
Աշխատակցի անձնագրի համարը: |
Տրման ամսաթիվ |
Աշխատակցի անձը հաստատող փաստաթղթի տրման ամսաթիվը: |
Ում կողմից է տրվել |
Լրացվում է, թե ում կողմից է տրվել աշխատակցի անձնագիրը: |
Ազգություն |
Աշխատակցի ազգությունը։ |
Այլ փաստաթղթի N |
Լրացվում է անձը հաստատող փաստաթղթի համարը: |
Հեռախոս |
Աշխատակցի հեռախոսի համարը: |
Բջջային հեռախոս |
Աշխատակցի բջջային հեռախոսի համարը (օրինակ` +(374)77574734): |
Էլ. փոստ |
Աշխատակցի Էլեկտրոնային փոստի հասցեն: |
Օտար լեզուներ |
Նշվում է, թե աշխատակիցը ինչ օտար լեզուների է տիրապետում։ |
Ընտանեկան դրությունը |
Նշվում է աշխատակցի ընտանեկան դրությունը։ |
Կրթություն |
Լրացվում է աշխատակցի կրթության վերաբերյալ տեղեկատվություն։ |
Զին. ծառայություն |
Լրացվում է աշխատակցի զին. ծառայության վերաբերյալ տեղեկատվություն։ |
Ընտանիքի անդամներ |
Լրացվում է աշխատակցի ընտանիքի անդամների մասին տեղեկատվություն։ |
Աշխատակիցներ տեղեկատուի կոնտեքստային ցանկից կարելի է ավելացնել նոր աշխատակից, խմբագրել, պատճենել կամ հեռացնել ընթացիկ աշխատակցի տողը: Այս ցանկում առկա Աշխատակցի հավելում/պահումներ հրահանգի միջոցով նկարագրվում են աշխատակցի որոշ ժամանակով անփոփոխ հավելում/պահումները, օրինակ` հրամանով սահմանված հաստիքը: Որպեսզի ընթացիկ ամսվա հաշվարկի մեջ մասնակցի տվյալ հաստատուն հավելում/պահումը, անհրաժեշտ է Հաստատել հավելում/պահումը փաստաթղթի միջոցով հաստատել այն, որի ժամանակ տրվում է նաև գումարը խմբագրելու հնարավորություն: Կոնտեքստային ցանկից կարելի է բացել նաև տվյալ աշխատակցի ընդհանրացված փաստաթղթերի մատյանը։ Ցանկում կա նաև Խմբային խմբագրման գործիք, որի միջոցով նշված աշխատակիցների համար կարելի է սահմանել արհմիութենական անդամավճարի տոկոս, եկամտային հարկ, դրոշմանիշային վճար և պարտադիր կուտակային կենսաթոշակ վճարողի կարգավիճակ:
Նշում |
---|
Աշխատակիցների տվյալները կարելի է ներմուծել MS Excel-ի EmployeesImport.xlsm ֆայլի միջոցով, որը գտնվում է Import գրադարանում (Օրինակ` C:\Program Files\Armenian Software\AS-Accountant 7\Import ): *Կադրային հաշվառման դեպքում Աշխատակիցների տվյալները կարելի է ներմուծել MS Excel-ի EmployeesIncludingHRImport.xlsm ֆայլի միջոցով, որը գտնվում է Import գրադարանում (Օրինակ` C:\Program Files\Armenian Software\AS-Accountant 7\Import ): |