Տեղեկատուն նախատեսված է մատակարար կազմակերպությունների ապրանքացուցակը մուտքագրելու համար:
Այս տեղեկատուն կանչելիս բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Մատակարար |
Լրացվում է մատակարարի կոդը: Ընդունում է արժեքներ Գործընկերներ տեղեկատուուից: Ցանկում կընդգրկվի միայն նշված մատակարարի ապրանքացանկը: |
Տեսակ |
Ցանկից կարելի է ընտրել 1-Նյութական արժեք կամ 2-Ծառայություն արժեքները։ Ցանկում կընդգրկվի միայն նշված տեսակի ապրանքացանկը։ |
Կոդ |
Լրացվում է նյութական արժեքի կամ ծառայության կոդը: Ընդունում է արժեքներ Նյութական արժեքներ կամ Ծառայություններ տեղեկատուներից: Ցանկում կընդգրկվեն միայն այն նյութական արժեքները (ծառայությունները), որոնց ներքին կոդը համապատասխանում է նշված նյութական արժեքի (ծառայության) կոդին: |
Տեղեկատուում նշվում է մատակարարի մոտ հաշվառվող ապրանքի (ծառայության) կոդը (Արտաքին կոդ), անվանումը (Արտաքին անվանում), չափման միավորը (Արտաքին չ/մ) և չափման միավորների վերահաշվարկի գործակիցը:
Մատակարարի հրապարակած ապրանքացուցակը հեշտությամբ կարելի է ներմուծել b2b.armsoft հարթակից:
Մատակարարի ապրանքը (ծառայությանը) կարելի է համապատասխանեցնել Նյութական արժեքներ (Ծառայություններ) տեղեկատուուի տողին (Ներքին կոդ):
Մատակարարի ապրանքացանկում մուտքագրված տեղեկությունը օգտագործվում է.
•Պատվերը էլ. փոստով մատակարարին ուղարկելուց,
•Պատվերը b2b.armsoft հարթակում գրանցված մատակարարին ուղարկելուց,
•Ստացված հաշիվներում նեքին կոդերին ավտոմատ համապատասխանեցնելուց:
Տեղեկատուի կոնտեքստային ցանկում կան հետևյալ հրամանները.
•Ապրանքացանկի ներմուծում b2b.armsoft հարթակից հրամանը նախատեսված է մատակարարի հրապարակած ապրանքացուցակը b2b.armsoft հարթակից ներմուծելու համար: Բացվող դիալոգ պատուհանում առաջարկվում են այն Գործընկերները, որոնք գրանցված են b2b.armsoft հարթակում`որպես մատակարար:
•Համապատասխանեցնել ներքին կոդին հրամանով կարելի է նշված տողերին վերագրել նյութական արժեքներ (ծառայություններ) տեղեկատուի համապատասխան նյութական արժեքը (ծառայությունը):
•Ավելացնել նոր ՆԱ կամ ծառայություն: Եթե մատակարարի ապրանքացուցակում կան նյութական արժեքներ (ծառայություններ), որոնք առկա չեն նյութական արժեքներ (ծառայություններ) տեղեկատուում, ապա կարելի նշել այդ տողերը և անմիջապես ավելացնել:
•Ստեղծել պատվեր մատակարարին հրամանով նշված նյութական արժեքների համար կարելի է ձևավորել Պատվեր մատակարարին փաստաթուղթ:
Նշում |
---|
Մատակարարների ապրանքացանկերը կարելի է ներմուծել MS Excel-ի PartnersMTImport.xlsm ֆայլի միջոցով, որը գտնվում է Import գրադարանում (Օրինակ` C:\Program Files\Armenian Software\AS-Accountant 7\Import ): |