Գործընկերների շրջանառություն

Ուղղորդիչ:  Հաշվապահություն > Հաշվետվություններ > Գործընկերների հաշվետվություններ >

Գործընկերների շրջանառություն

Previous pageReturn to chapter overviewNext page

Տվյալ հաշվետվությունը նախատեսված է որևէ գործընկերոջ հետ առընչվող հաշվի կամ հաշիվների շրջանառության մասին տեղեկատվություն ստանալու համար: Այս հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Հաշվետվության մեջ ընդգրկվում են գործընկերների շրջանառությունը նշված ժամանակահատվածում:

Գործընկերների խումբ

Նշվում է գործընկերների խումբը: Լրացնելու դեպքում հաշվետվությունում կարտացոլվեն միայն նշված խմբի գործընկերները:

Գործընկեր

Լրացվում է գործընկերոջ կոդը:

Հաշիվ

Նշվում է հաշվի համարը: Հաշվետվության մեջ կընդգրկվեն այս դաշտում լրացված հաշվի և նրա ենթահաշիվների շրջանառությունը: Չլրացնելու դեպքում կընդգրկվեն բոլոր հաշիվների շրջանառությունը:

Արժույթ

Լրացվում է արժույթը, ըստ որի կառուցվում է հաշվետվությունը:

Հաշվետվության արժույթ

Պարտադիր լրացվող դաշտ է: Նշվում է հաշվետվության արժույթը` 1 - ԱԴՄ-ով, 2 - Արտարժույթով, 3 - ԱԴՄ-ով և արտարժույթով միաժամանակ:

Հաշվի պատկանելիության բաժին

Պարտադիր լրացվող դաշտ է: Նշվում է հաշվի պատկանելիության բաժինը` 1 - Հաշվեկշռային, 2 - Արտահաշվեկշռային կամ 3 - Բոլորը:

Ցույց տալ անվանումները

Նշված լինելու դեպքում հաշվետվությունում կընդգրկվեն գործընկերների անվանումները:

Ցույց տալ զրոյական տողերը

Նշված լինելու դեպքում հաշվետվությունում կընդգրկվեն նաև զրոյական մնացորդ և շրջանառություն ունեցող գործընկերները:

Ենթագումարներ

Նշված լինելու դեպքում հաշվետվությունը խմբավորվում է ըստ ենթագումարների: Կարող է ընդունել հետևյալ արժեքները. 1 - Գործընկեր, 2 - Հաշիվ:

 

Դիալոգ պատուհանում աշխատանքը նկարագրված է Պարամետրեր բաժնում:  
 

Գործընկերների շրջանառություն հաշվետվությունում երևում են գործընկերոջ սկզբնական մնացորդը (դեբետ-կրեդիտ), շրջանառությունը (դեբետ-կրեդիտ) և վերջնական մնացորդը:

Հաշվետվության ընթացիկ կամ նշված տողերի համար կոնտեքստային ցանկից կարելի է կանչել T-հաշիվ: