Տվյալ հաշվետվությունը նախատեսված է գործընկերների հետ առընչվող հաշվի կամ հաշիվների մնացորդների մասին տեղեկատվություն ստանալու համար: Այս հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի երկու ներդիր՝ Ընդհանուր և Սյուները։
Ընդհանուր ներդիրն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Պարտադիր լրացվող դաշտ է: Հաշվետվությունում կարտացոլվեն գործընկերների մնացորդները նշված օրվա դրությամբ: |
Գործընկերների խումբ |
Նշվում է գործընկերների խումբը: Լրացնելու դեպքում հաշվետվությունում կարտացոլվեն միայն նշված խմբի գործընկերները: |
Գործընկեր |
Լրացվում է գործընկերոջ կոդը: |
Հաշիվ |
Նշվում է հաշվի համարը: Հաշվետվության մեջ կընդգրկվեն այս դաշտում լրացված հաշվի և նրա ենթահաշիվների մնացորդները: Չլրացնելու դեպքում կընդգրկվեն բոլոր հաշիվների մնացորդները: |
Արժույթ |
Լրացվում է արժույթը, ըստ որի կառուցվում է հաշվետվությունը: |
Հաշվետվության արժույթ |
Պարտադիր լրացվող դաշտ է: Նշվում է հաշվետվության արժույթը` 1 - ԱԴՄ-ով, 2 - Արտարժույթով, 3 - ԱԴՄ-ով և արտարժույթով միաժամանակ: |
Հաշվի պատկանելիության բաժին |
Պարտադիր լրացվող դաշտ է: Նշվում է հաշվի պատկանելիության բաժինը` 1 - Հաշվեկշռային, 2 - Արտահաշվեկշռային կամ 3 - Բոլորը: |
Ցույց տալ անվանումները |
Նշված լինելու դեպքում հաշվետվությունում կընդգրկվեն գործընկերների անվանումները: |
Ցույց տալ զրոյական տողերը |
Նշված լինելու դեպքում հաշվետվությունում կընդգրկվեն նաև զրոյական մնացորդ ունեցող գործընկերները: |
Ցույց տալ բացված ըստ ամսաթվերի |
Նշված լինելու դեպքում գործընկերոջ մնացորդը նշված օրվա դրությամբ կերևա բացված ըստ առաջացման ամսաթվերի: |
Ենթագումարներ |
Նշված լինելու դեպքում հաշվետվությունը խմբավորվում է ըստ ենթագումարների: Կարող է ընդունել հետևյալ արժեքները. 1 - Գործընկեր, 2 - Հաշիվ: |
Դիալոգ պատուհանում աշխատանքը նկարագրված է Պարամետրեր բաժնում:
Գործընկերների մնացորդներ հաշվետվությունում երևում է գործընկերոջ մնացորդը (դեբետ-կրեդիտ) նշված օրվա վերջում: Հաշվետվությունում երևում է նաև գործընկերոջ կարգավիճակը, օրինակ`գործող, լուծարված, սնանկ և այլն: Տվյալներն ավտոմատ ստացվում են b2b.armsoft հարթակից: :
Հաշվետվության ընթացիկ կամ նշված տողերի համար կոնտեքստային ցանկից կարելի է կանչել Գործընկերների T-հաշիվ, Փոխադարձ հաշվարկների ստուգման ակտ, Վերագնահատում և Գործընկերների մնացորդների փակում հրամանները: Հաշվետվության ընթացիկ տողի համար կարելի է ստեղծել նաև Վճարման հանձնարարագիր և Դրամարկղի ելքի օրդեր։