Որոշ հնարավորություններ, որոնք նկարագրված են տվյալ բաժնում, հասանելի են միայն ՀԾ-Հաշվապահ 9 տարբերակում:
Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր ձևը կարելի է ստեղծել` ընտրելով Հաշվետվություններ բաժնի համապատասխան հրահանգը: Այն կազմակերպությունների կողմից իրենց աշխատողների`տվյալ ամսում աշխատած ժամանակահատվածի վերաբերյալ նշումներ կատարելու ձև է (ՀՀ կառավարության 2005 թվականի օգոստոսի 25-ի N 1471-Ն հրամանով հաստատված «Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրի վարման կարգը և ձևը սահմանելու մասին» որոշում, հավելված 2, հանրային հատվածի կազմակերպությունների համար`ՀՀ Ֆինանսների նախարարի 2016թ. փետրվարի 1-ի N 37-Ն «Հանրային հատվածի կազմակերպությունների սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերի և հաշվապահական հաշվառման գրանցամատյանների օրինակելի ձևերը սահմանելու մասին» հրաման):
Տեղեկագրի դիալոգ պատուհանն ունի Ամիս, Ստորաբաժանում, Աշխատակից, Տեղեկագրի լրացման ձև և Աշխատանքի գրաֆիկ դաշտերը: Տեղեկագրի լրացման ձևը դատարկ թողնելու դեպքում հաշվետությունը դատարկ կարտահանվի, 1. Լրացնել հիմնական գրաֆիկները նշված լինելու դեպքում` Հաշվետվության մեջ օրերը կլրացվեն աշխատակցի վրա նշված հիմնական գրաֆիկին համապատասխան, 2. Լրացնել հաշվարկված հավելումների գրաֆիկները նշված լինելու դեպքում` բոլոր չկրկնվող գրաֆիկներին համապատասխան է օրերի լրացումը լինելու, 3. Լրացնել բոլոր հավելումների գրաֆիկները նշված լինելու դեպքում` բոլոր չկրկնվող գրաֆիկներով Հաստիքացուցակին համապատասխան է լրացվելու օրերը: Աշխատակցի Բացակայության լրացման ձևը, եթե նշված է 1. Ըստ ժամանակահատվածի, ապա աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրում բացակայած օրերը ևս կարտացոլվեն, 2. Ըստ օրերի լրացված լինելու դեպքում բացակա օրերը չեն արտացոլվելու:
Տեղեկագիրը լրացվում է անմիջապես MS Excel համակարգի ֆայլում:
Տեղեկագրում լրացվում են կազմակերպության և աշխատակիցների տվյալները` պաշտոնը, անունը, ազգանունը և սոց. քարտի համարը: Եթե դիալոգ պատուհանում նշվում է աշխատանքի գրաֆիկը, ապա 5-րդ սյունակում լրացվում են տաբելի ժամերը: 6-րդ և 7-րդ սյունակներում հաշվարկվում են ամսվա ընթացքում աշխատակցի աշխատած օրերի և ժամերի հանրագումարները:
Աշխատակիցների ցուցակ թղթապանակից տեղեկագիրը հնարավոր է կազմել նաև նշված աշխատակիցների համար` ընտրելով կոնտեքստային ցանկի Աշխաժամանակի հաշվարկի տեղեկագիր հրահանգը: Այս դեպքում դիալոգ պատուհանում կբացակայեն Ստորաբաժանում և Աշխատակից դաշտերը: