Արտարժույթի փոխանակում փաստաթուղթը օգտագործվում է մեկ արժույթը մեկ ուրիշով փոխանակելու ժամանակ: Արտարժույթի փոխանակում սեղմելիս համակարգը առաջարկում է ընտրել բանկը, որի հաշվարկային հաշիվների հետ կատարվելու է գործողությունը.
Բանկն ընտրելուց հետո բացվում է հետևյալ պատուհանը.
Դաշտ |
Նշանակություն |
Փաստաթղթի N |
Արտարժույթի փոխանակում փաստաթղթի համարը: |
Ամսաթիվ |
Արտարժույթի փոխանակման ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը: Պարտադիր ենթակա է լրացման: |
Ելքագրվող հաշիվ |
Նշվում է հաշվարկային հաշիվը, որից ելքագրվելու է գումարը: Պարտադիր ենթակա է լրացման: |
Մուտքագրվող հաշիվ |
Նշվում է հաշվարկային հաշիվը, որտեղ մուտքագրվելու է գումարը: Պարտադիր ենթակա է լրացման: |
Գումար |
Փոխարկման ենթակա գումարը: Պարտադիր ենթակա է լրացման: |
Փոխարժեք |
Նշված արժույթի դրամային համարժեքը: Այս դաշտն ավտոմատ լրացնում է համակարգը` վերցնելով տվյալ բանկի արտարժույթի փոխարժեքը: |
Նպատակ |
Նշվում է փաստաթղթի նպատակը: |
Փաստաթուղթը ստեղծելուց հետո հնարավոր է տեսնել Վճարումներ և փոխանցումներ մատյանում: