Ամպային տարբերակի դեպքում տվյալների պահոցները և պահուստային պատճենները գտնվում են ոչ թե կոնկրետ աշխատանքային համակարգչի վրա, այլ հատուկ սերվերային տարածքում:
Ամպային տարբերակը թույլ է տալիս էապես կրճատել շահագործման ծախսերը: Կարիք չկա գնել հզոր և թանկարժեք սերվերային համակարգիչ, ինչպես նաև ծախսեր կատարել տեխնիկական սպասարկման վրա:
Պահպանելով տվյալները ամպային տարածքում Դուք ստանում եք հասանելիություն տվյալներին 24/7 ռեժիմով:
Միացումը տվյալներին կատարվում է անվտանգ և գաղտնագրված կապուղով, որի շնորհիվ օգտագործողները կարող են ապահով աշխատել աշխարհի ցանկացած կետից` ինտերնետի առկայության դեպքում:
Կարելի է չմտածել տվյալների պահպանության մասին, դրանք գտնվում են հուսալի սերվերային տարածքներում (data centre), որտեղ կատարվում է ամենօրյա ավտոպատճենում:
Ում է օգտակար ամպային տարբերակը
Ղեկավարներին
Ամպային տարբերակը ղեկավարներին թույլ է տալիս էապես կրճատել սերվերների և դրանց տեխնիկական սպասարկման վրա կատարվող ծախսերը:
Հաշվապահներին
Հաշվապահներին հնարավորություն է տալիս ավելի ճկուն կազմակերպել իրենց աշխատանքային գրաֆիկը, քանի որ կարող են աշխատել և գրասենյակից, և տանը, և գործուղման մեջ:
Համակարգային ադմինիստրատորներին
Համակարգային ադմինիստրատորների համար ավելի հեշտ կլինի սպասարկել ամպային տարբերակը, քանի որ անհրաժեշտություն չկա կատարել ցանցային կարգավորումներ կամ տվյալների ամենօրյա պահուստավորում:
ՀԾ տվյալների կենտրոն
Տվյալները պահվում են տվյալների կենտրոնում, որը համապատասխանում է բոլոր ժամանակակից պահանջներին
•շուրջօրյա անվտանգության ծառայություն
•օդորակման և հրդեհամարման ինքնաշխատ համակարգերի առկայություն
•պահուստային էլեկտրամատակարարման առկայություն
•հիմնական և պահուստային գերարագ ինտերնետային կապերի առկայություն
Հեշտ անցում ամպային լուծումների
ՀԾ-Հաշվապահ համակարգի օգտագործողները կարող են գրանցվել էլ. փոստով, տվյալները տեղափոխել ամպ և շարունակել աշխատանքն ամպում: Ամպային տարբերակների ֆունկցիոնալությունը ամբողջովին համընկնում է լոկալ տարբերակի հետ:
Մոբայլ հավելված
Հավելվածը նախատեսված է ամպային տվյալների պահոցներին օնլայն միանալու և տվյալներ դիտելու համար: Շատ հարմար է հատկապես կազմակերպության ղեկավարի և գլխավոր հաշվապահի համար, քանի որ ցանկացած վայրից կարելի է վերահսկել հաշվառումը, վերլուծել և կայացնել որոշումներ:
Հավելվածը հասանելի է և Android և iOS օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների և պլանշետների համար:
Հավելվածի հնարավորություններին կարող եք ծանոթանալ հոլովակի միջոցով. Դիտել
Web տարբերակ
Web տարբերակը հնարավորություն է տալիս մուտք գործել տվյալների պահոց առանց համակարգչում ՀԾ-Հաշվապահ համակարգը տեղադրելու: Անհրաժեշտ է միայն ինտերնետ բրոուզերի միջոցով (Windows Internet Explorer, Mozilla Firefox, Google Chrome, Safari) մուտք գործել https://accountant.armsoft.am/ կայք, միանալ ամպային տվյալների պահոցին և դիտել տվյալներ: