Բացակայություններ

Ուղղորդիչ:  Աշխատավարձ > Փաստաթղթեր >

Բացակայություններ

Previous pageReturn to chapter overviewNext page

Որոշ հնարավորություններ, որոնք նկարագրված են տվյալ բաժնում, հասանելի են միայն ՀԾ-Հաշվապահ 9 տարբերակում:

 

Այս փաստաթուղթը նախատեսված է աշխատակցի բացակայությունները գրանցելու համար: Բացակայությունների գրանցումներն օգտագործվում են Հաստատել հավելում/պահում փաստաթղթի, արձակուրդայինի հաշվարկի և վերջնահաշվարկի ժամանակ` աշխատած օրերի հաշվարկման համար և միջին աշխատավարձը որոշելիս:

Այս փաստաթուղթն ունի հետևյալ տեսքը.

Salary.Documents.Absences

Դաշտ

Նշանակություն

Ամսաթիվ

Փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը: Պարտադիր լրացվող դաշտ է:

Փաստաթղթի N

Բացակայություններ փաստաթղթի համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է Դրույթներում նշված հերթական համարը: Այն առաջարկվում է նաև` սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից paytik կոճակը:

Բացակայության տեսակ

Նշվում է բացակայությունը հարգելի է, թե անհարգելի: Պարտադիր լրացվող դաշտ է: Կարող է ընդունել Հարգելի չվճարվող բացակայություն կամ Անհարգելի չվճարվող բացակայություն արժեքները: Համակարգի կողմից Արձակուրդայինի հաշվարկ կամ Վերջնահաշվարկ կատարելիս առաջարկվում է հաշվի չառնել համապատասխան ամիսը միջին աշխատավարձի հաշվարկի ժամանակ, եթե այդ ամսվա մեջ աշխատակիցն ունի Հարգելի չվճարվող բացակայություն: Անհարգելի չվճարվող բացակայություն ունենալու դեպքում տվյալ ամիսը ներառվում է միջին աշխատավարձի հաշվարկի մեջ:

Լրացման ձև (Հասանելի է միայն 9-րդ տարբերակում)

Նշվում է բացակայության լրացման ձևը` 1. Ըստ ժամանակահատվածի կամ 2. Ըստ օրերի: Պարտադիր լրացվող դաշտ է: Ըստ ժամանակահատվածի ընտրելու դեպքում նշվում է բացակայության ժամանակահատվածը, և այդ ժամանակահատվածի օրերը հանվում են հաստատել հավելում/պահում փաստաթղի օրերի քանակից:

Ստորաբաժանում

Լրացվում է ստորաբաժանման կոդը: Լրացված ստորաբաժանման բոլոր աշխատակիցների համար կգրանցվի բացակայություն:

Մեկնաբանություն

Փաստաթղթի վերաբերյալ մեկնաբանություն:

Աշխատակից

Նշվում է աշխատակցի տաբելային համարը, որի համար պետք է գրանցվի բացակայությունը:

 

Ցուցակում տող ստեղծելու և հեռացնելու համար նախատեսված են հետևյալ ստեղները.

 

Պատկեր

Նշանակություն

add16

Ավելացնել նոր տող:

copy16

Ցուցակում ավելացնել նոր տող` պատճենելով ընթացիկ տողի արժեքները:

Trash-icon16

Հեռացնել ընթացիկ տողը:

 

Լրացնել կոճակը սեղմելիս` Աշխատակիցներ ցուցակում լրացվում են նշված ստորաբաժանման աշխատակիցները, ստորաբաժանում նշված չլինելու դեպքում` կազմակերպության բոլոր աշխատակիցները: Այդ ցուցակում սյուներն ունեն հետևյալ նշանակությունները.

 

Սյուն

Նշանակություն

Ստորաբաժանում

Լրացվում է ստորաբաժանման կոդը:

Տաբելային համար

Նշվում է աշխատակցի տաբելային համարը:

Անվանում

Լրացվում է աշխատակցի անուն, ազգանուն, հայրանունը:

Սկիզբ

Լրացվում է բացակայության ժամանակահատվածի սկիզբը: Դաշտը առկա է, եթե բացակայության Լրացման ձևը նշված է ըստ ժամանակահատվածի:

Ավարտ

Լրացվում է բացակայության ժամանակահատվածի ավարտը: Դաշտը առկա է, եթե բացակայության Լրացման ձևը նշված է ըստ ժամանակահատվածի:

Օր

Նշվում է աշխատակցի բացակայած օրերի քանակը:

 

Բացակայություններ փաստաթուղթը կարելի է գրանցել նաև Աշխատանք աշխատակիցների հետ մատյանի կոնտեքստային ցանկից: Այս դեպքում փաստաթուղթը կարելի է գրանցել նաև նշված տողերի աշխատակիցների համար: