Անկանխիկ կանխավճարի վերադարձ

Ուղղորդիչ:  Հաշվապահություն > Փաստաթղթեր >

Անկանխիկ կանխավճարի վերադարձ

Previous pageReturn to chapter overviewNext page

Անկանխիկ կանխավճարի վերադարձ փաստաթուղթը նախատեսված է ստացված անկանխիկ կանխավճարների վերադարձը ձևակերպելու համար։  

Փաստաթղթի տեսքը հետևյալն է.

 

Non-cash_PrepaymentReturn

 

Դաշտ

Նշանակություն

Դրամարկղ

Լրացվում է այն դրամարկղը, որին կցված ՀԴՄ սարքով ստացվել է կանխավճարը։

Ամսաթիվ

Անկանխիկ կանխավճարի վերադարձի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը:

Փաստաթղթի N

Անկանխիկ կանխավճարի վերադարձ փաստաթղթի հերթական համարը: Այն առաջարկվում է նաև` սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից paytik կոճակը:

ՀԴՄ կտրոնի N

Լրացվում է Անկանխիկ կանխավճարի վերադարձի ՀԴՄ կտրոնի համարը: Խմբագրման ենթակա չէ:
Անկանխիկ կանխավճարի վերադարձի ՀԴՄ կտրոնը տպվում է դաշտին կից Sales_Documents_PosSale կոճակը սեղմելու դեպքում:

Հիմք փաստաթուղթ

Հնարավոր է նշել այն փաստաթուղթը, որի հիման վրա կատարվում է վերադարձը: Հիմք փաստաթուղթն ընտրելու համար անհրաժեշտ է բացել Անկանխիկ կանխավճարների ցուցակը, որի համար պետք է սեղմել դաշտի աջ կողմում տեղադրված UI.OpenWindows.DownArrow կոճակը։ Նախքան ցուցակը բացվելը կհայտնվի դիալոգ պատուհան, որում պետք է նշել հիմք փաստաթղթի գրանցման ժամանակահատվածը, գործընկերը և վիճակը։  Հիմք փաստաթուղթն ընտրելու դեպքում համակարգն առաջարկում է լրացնել փաստաթղթի դաշտերը հիմք փաստաթղթի համապատասխան դաշտերի արժեքներով։

Անկանխիկ գործարքների հաշիվ

Համակարգը հնարավորություն է տալիս ընտրել հաշիվը Հաշվային պլան տեղեկատուից:

Դրամ․արտ․հաշիվ              (Հանրային հատված)

Գործառնության բնույթին համապատասխան Դրամական արտահոսքի հաշիվն է, որը կատարում է տարանցիկ հաշվի դեր։

Գործընկեր

Գործընկերոջ կոդը: Լրացվում է, եթե հաշիվ դատշում նշվում էըստ գործընկերների հաշվառվող հաշիվ: Եթե Գործընկերներ տեղեկատուում տվյալ գործընկերը գրանցված չէ, նրան կարելի է ավելացնել անմիջապես այս պատուհանից` սեղմելով avelacnelկոճակը: Գործընկերոջ տվյալները խմբագրելու համար սեղմել xmbagrel կոճակը:

Արժույթ

Դաշտում ավտոմատ լրացվում է Դրամարկղ դաշտում լրացված դրամարկղի արժույթը: Այս դաշտը խմբագրման ենթակա չէ:

Գումար արժույթով

Մուտքագրվող կամ ելքագրվող գումարը` լրացված դրամարկղի արժույթով: Դաշտին կից գտնվող copy կոճակի վրա աջ կտտոցով բացվող Պատճենել հրամանով կարելի է պատճենել արժույթով գումարը բառերով:

Գումար ԱԴՄ-ով

Գումար արժույթով դաշտում լրացված գումարի դրամային համարժեքը: Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, երբ Գումար արժույթով դաշտը դրամային է: Դաշտին կից գտնվող copy կոճակի վրա աջ կտտոցով բացվող Պատճենել հրամանով կարելի է պատճենել ԱԴՄ-ով գումարը բառերով:

Թղթակցող հաշիվ

Հաշվի հետ թղթակցող հաշվային պլանի հաշիվը։ Համակարգը հնարավորություն է տալիս ընտրել հաշիվը Հաշվային պլան տեղեկատուից:

Գործընկեր

Լրացվում է թղթակցող հաշվի գործընկերոջ կոդը:  Եթե Գործընկերներ տեղեկատուում տվյալ մատակարարը գրանցված չէ, նրան կարելի է ավելացնել անմիջապես այս պատուհանից` սեղմելով avelacnelկոճակը: Գործընկերոջ տվյալները խմբագրելու համար սեղմել xmbagrel կոճակը:

Տպել ծախս հիմնավորող ՀԴՄԿ

Դրոշակը նշված լինելու դեպքում ՀԴՄ կտրոնի վրա կարտացոլվի գնորդի ՀՎՀՀ:

Մեկնաբանություն

Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ:

 

Գործառնություններ մասում ձևակերպվում են փաստաթղթի գործառնությունները: Այստեղ նախատեսված են հետևյալ արագ հասանելի կոճակները.

Պատկեր

Նշանակություն

add16Fone

Ավելացնել տվյալ փաստաթղթին անհրաժեշտ նոր գործառնություն:

copy16

Գործառնությունների ցուցակում ավելացնել նոր տող` պատճենելով ընթացիկ տողի արժեքները:

Trash-icon16

Գործառնություններից հեռացնել ընթացիկ տողը:

Trash_icon_deleteAll

Հեռացնել բոլոր լրացված գործառնությունների տողերը: Բոլոր գործառնությունները հեռացնելուց հետո հասանելի է դառնում նյութական արժեքների ցուցակի հիման վրա գեներացնել գործառնությունները wand-icon կոճակը:  

wand-icon

Գործառնությունների գեներացման կոճակը հասանելի է, երբ ոչ մի գործառնության տող լրացված չէ: Գործառնության տողը ստեղծվում է փաստաթղթի Թղթակցող հաշիվ, Գործընկեր, Գումար և Հիմք դաշտերի և ընտրված դրամարկղի Հաշիվ դաշտի արժեքի հիման վրա, վերջինս նշվում է Դրամարկղեր տեղեկատուում: Գործառնության գոնե մեկ տողի առկայության դեպքում այս կոճակի փոխարեն հայտնվում է Գործառնությունների խմբագրման ռեժիմ (թույլատրվածlock_open_16-արգելվածlock_16) կոճակը: Գործառնությունը գեներացնելուց հետո այն խմագրելու համար հարկավոր է անցում կատարել Գործառնությունների խմբագրման ռեժիմին:

Տիպային գործողություն դաշտի միջոցով կարելի է ընտրել որևէ տիպային գործողություն համապատասխան տեղեկատուից: Այս դաշտը հասանելի է միայն այն դեպքում, երբ ոչ մի գործառնություն լրացված չէ:

Փաստաթուղթը գրանցվում է Հիշել save16, Հիշել և փակել save_close16, Հիշել և նոր save_new16 կոճակները սեղմելիս, այն տարբերությամբ, որ Հիշել և փակել կոճակը սեղմելիս պատուհանը փակվում է, իսկ Հիշել և նոր կոճակը սեղմելիս թույլատրվում է լրացնել ու գրանցել հերթական փաստաթուղթը: Սևագիր Draft16 կոճակի միջոցով փաստաթուղթը հիշվում է սևագիր վիճակում, այսինքն այն չի արտացոլվում համակարգի ոչ մի հաշվառման մեջ: Դա ծառայում է միայն փաստաթղթի դաշտերում մուտքագրված արժեքները հիշելու, իսկ այնուհետև փաստաթուղթը լրացուցիչ ստուգելուց հետո գրանցելու համար:

Անկանխիկ կանխավճար փաստաթղթում հնարավոր է կցել ֆայլեր, հղումներ: Ֆայլերի և հղումների կցումը նկարագրված է Կցված ֆայլեր բաժնում: