Աշխատավարձի չափի մասին հաշվետվությունը կարելի է ստեղծել` ընտրելով Հաշվետվություններից կամ Աշխատակիցների ցուցակ մատյանից բացվող կոնտեքստային ցանկի համապատասխան հրահանգը: Այս հաշվետվությունը պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձերի չափերի, ինչպես նաև պետական մարմիններին հատկացված աշխատավարձի, պարգևատրման ֆոնդերից վճարված վարձատրության չափերի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու համար սահմանված հաշվետվության ձևն է (ՀՀ Կառավարության 2025 թվականի հունվարի 18-ից ուժի մեջ մտած 47-Ն որոշում):
Աշխատավարձի չափի մասին հաշվետվության դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ամիս/տարի |
Լրացվում են ամիսը և տարին: Այն պարտադիր լրացվող դաշտ է: |
Ստորաբաժանում |
Լրացվում է ստորաբաժանման կոդը: Լրացված լինելու դեպքում ստեղծվում են այդ ստորաբաժանման բոլոր աշխատակիցների աշխատավարձի չափի մասին հաշվետվությունը: |
Աշխատակից |
Լրացվում է աշխատակցի տաբելային համարը: Լրացված լինելու դեպքում ստեղծվում է միայն այդ աշխատակցիաշխատավարձի չափի մասին հաշվետվությունը: |
Հաշվարկը լրացվում է MS Excel համակարգի ֆայլում: Ֆայլում լրացված տեղեկությունը հնարավոր է ներմուծել Քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակ: