Ծառայություններ

Ուղղորդիչ:  Հաշվապահություն > Տեղեկատուներ >

Ծառայություններ

Previous pageReturn to chapter overviewNext page

Ծառայություններ տեղեկատուն oգտագործվում է Ստացված ծառայություններ և Հաշիվ-ապրանքագիր փաստաթղթերում ստացված և մատուցված ծառայությունների գրանցման համար:

Ծառայություններ տեղեկատուն ունի հետևյալ դաշտերը.

Դաշտ

Նշանակություն

Կոդ

Պարտադիր լրացվող դաշտ է, իրենից ներկայացնում է ծառայության կոդը: Որպես նոր ավելացվող ծառայության կոդ համակարգն ավտոմատ առաջարկում է վերջին ավելացված ծառայության կոդի հաջորդը:

Անվանում

Ծառայության անվանումն է: Պարտադիր լրացվող դաշտ է,

Լրիվ անվանում

Ծառայության լրիվ անվանումը (255 տառաթվանիշ): Օգտագործվում է փաստաթղթերը MS Word արտահանելիս:

Չափման միավոր

Ծառայության չափման միավորն է:

ԱԴԳՏ դասակարգիչ

Նշվում է ծառայության դասակարգման կոդը ըստ գործունեության տեսակի:

Հաշիվ

Ծառայության հաշվառման հաշիվն է, կարելի է ընտրել կից բացվող հաշվային պլանից:

Վաճառքից հասույթի հաշիվ

Ծառայության վաճառքից հասույթի հաշվառման հաշիվն է: Այն օգտագործվում է Հաշիվ-Ապրանքագիր փաստաթղթով վաճաք իրականացնելիս:

Մանրածախ վաճառքից հասույթի հաշիվ

Ծառայության մանրածախ վաճառքից հասույթի հաշվառման հաշիվն է: Այն օգտագործվում Վաճառք (Մանրածախ) փաստաթղթով վաճառք իրականացնելիս:

Մեծածախ գին դրամով

Ծառայության մեծածախ վաճառքի գինն է: Այն օգտագործվում է Հաշիվ-Ապրանքագիր փաստաթղթում վաճառք իրականացնելիս և Տեղեկանք առկայության մասին հաշվետվությունը կազմելիս։ Այստեղ լրացված արժեքը գրանցվում է Ծառայությունների գնացուցակ տեղեկատուում 01/01/2001 ամսաթվով: Գնացուցակում այլ ամսաթվով արժեքներ մուտքագրելուց հետո այս դաշտը դառնում է ոչ ակտիվ:

Մանրածախ գին դրամով

Ծառայության մանրածախ վաճառքի գինն է: Այն օգտագործվում է Վաճառք (Մանրածախ) փաստաթղթում վաճառք իրականացնելիս և Տեղեկանք առկայության մասին հաշվետվությունը կազմելիս։ Այստեղ լրացված արժեքը գրանցվում է Ծառայությունների գնացուցակ տեղեկատուում 01/01/2001 ամսաթվով: Գնացուցակում այլ ամսաթվերով արժեքներ մուտքագրելուց հետո այս դաշտը դառնում է ոչ ակտիվ:

Արտարժույթ

Նշվում է արտարժույթի կոդը:

Մեծածախ գին արտարժույթային

Նշվում է ծառայությունների մեծածախ վաճառքի գինը վերը նշված արտարժույթով։ Այն օգտագործվում է Հաշիվ ապրանքագիր փաստաթղթում այդ արտարժույթով վաճառք իրականացնելիս և Տեղեկանք առկայության մասին հաշվետվությունը կազմելիս։ Այստեղ լրացված արժեքը գրանցվում է Ծառայությունների գնացուցակ տեղեկատուում 01/01/2001 ամսաթվով: Գնացուցակում այլ ամսաթվով արժեքներ մուտքագրելուց հետո այս դաշտը դառնում է ոչ ակտիվ: Մի քանի արտարժույթային գներ կարելի է ավելացնել Ծառայությունների գնացուցակ տեղեկատուից:

Գծիկավոր կոդ (F2)

Նշվում է ծառայության գծիկավոր կոդը: Այն կարելի է լրացնել օգտագործելով գծիկավոր կոդ կարդացող սկաներ: Օգտագործվում է Հաշիվ ապրանքագիր և Վաճառք (Մանրածախ) փաստաթղթերում: Դաշտին կարելի է անցնել F2 հրամանով:

ԱԱՀ

Այս դրոշակը նշված լինելու դեպքում փաստաթղթերում ծառայության նոր տող մուտքագրելիս հաշվառվում է ԱԱՀ:

Ծառայություններ տեղեկատուն կարող է օգտագործվել նաև որպես Կոմպլեկտի բաղադրամաս:

Ծառայության կոդը փոփոխելու համար կարելի է կանչել կոնտեքստային ցանկի Խմբագրել կոդը հրամանը։ Գներ հրամանով բացվում է տվյալ ծառայության գնացուցակը: Մատակարարներ հրամանով բացվում է տվյալ ծառայությունը մատուցող մատակարարների ծառայությունների ցանկը։ Կոնտեքստային ցանկի b2b.armsoft հարթակի հրապարակել b2b.armsoft հարթակում հրամանի միջոցով կարելի է ծառայությունների ցանկը արտահանել b2b.armsoft հարթակ։ Համեմատել նշվածները b2b.armsoft հարթակի հետ հրամանի միջոցով կարելի է ներքին տեղեկատուում նշված ծառայությունները համեմատել b2b.armsoft հարթակում հրապարակված տվյալների հետ։ Համեմատել b2b.armsoft հարթակի հետ հրամանի միջոցով կարելի է ամբողջ Ծառայություններ տեղեկատուն համեմատել b2b.armsoft հարթակում հրապարակված տվյալների հետ։ Խմբագրել նշվածները հրամանի միջոցով կարելի է նշված տողերի համար խմբագրել որոշ դաշտեր: Հեռացնել նշվածները հրամանի միջոցով կարելի է հեռացնել մեկից ավելի տողեր:

 

note Նշում

Ծառայությունները կարելի է ներմուծել MS Excel-ի ServicesImport.xlsm ֆայլի միջոցով, որը գտնվում է Import գրադարանում (Օրինակ` C:\Program Files\Armenian Software\AS-Accountant 7\Import ):