Հավելումների տեղեկատուն է:
Այս տեղեկատուն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Կոդ |
Հավելման կոդը: Պարտադիր լրացվող դաշտ է: |
Անվանում |
Հավելման անվանումը: Պարտադիր լրացվող դաշտ է: |
Գումարի հաշվարկի ձև |
Նշվում է գումարի հաշվարկի ձևը` 1. Ամսական դրույքաչափ, 2. Օրական դրույքաչափ, 3. Ժամային դրույքաչափ: 1. Ամսական դրույքաչափ նշված լինելու դեպքում հաշվարկվում է ըստ աշխատանքային գրաֆիկի: 2. Օրական դրույքաչափ նշված լինելու նշանակված հաստիքի գումարը համարվում է որպես 1 աշխատանքային օրվա աշխատավարձը: 3. Ժամային դրույքաչափ նշված լինելու դեպքում նշանակված հաստիքի գումարը համարվում է 1 աշխատանքային ժամվա աշխատավարձը: |
Օգտագործել աշխատակցի գրաֆիկը |
Հայտանիշը միացված լինելու դեպքում Հավելման համար հաշվարկի հիմքը համարվում է Աշխատակցի վրա լրացված Հիմնական աշխատանքի գրաֆիկը: |
Աշխատանքի գրաֆիկներ (Տաբելներ) |
Լրացվում է աշխատանքի գրաֆիկը: Եթե Օգտագործել աշխատակցի գրաֆիկը հայտանիշը միացված է, ապա Հավելման համար հաշվարկի հիմքը համարվում է Աշխատակցի վրա լրացված Հիմնական աշխատանքի գրաֆիկը: Եթե աշխատակցի վրա նշված չէ Հիմնական աշխատանքի գրաֆիկը, ապա լրացված աշխատանքի գրաֆիկով հաշվարկը կիրականացվի: |
Գործակից |
Օգտագործվում է այն դեպքում, երբ տվյալ հավելումը հաշվարկելու համար կիրառվում է որոշակի գործակից (օր. արտաժամյա, գիշերային աշխատանքների վարձատրության կամ վճարվելիք գումարը արտարժույթով սահմանված լինելու դեպքում): |
Եկամտի տեսակ |
Նշվում է եկամտի տեսակը` Աշխատավարձ (բազային եկամուտ), Քաղաքացիաիրավական պայմանագրի եկամուտ կամ Այլ եկամուտ: |
Վարձատրության տեսակ (Հանրային հատված) |
Լրացվում է տվյալ հավելմանը համապատասխան Վարձատրության տեսակը: |
Հետհաշվարկ |
Հավելման հաշվարկը կատարվելու է հետհաշվարկի սկզբունքով: Այն է` հավելման գումարը համարելով առձեռն գումար, հաշվարկել հատկացվող գումարը: |
Եկամտային հարկը պահվում է |
Նշվում է հավելումից եկամտային հարկ պահել, թե ոչ: |
Նվազեցվող եկամուտ |
Նշվում են հարկվող եկամտի օրենքով սահմանված նվազեցումները: |
Արհմիութենական անդամավճար պահվում է |
Նշվում է հավելումից արհմիութենական անդամավճարի պահելը: |
Միայն հարկերի հաշվարկման համար |
Այս հայտանիշը նշված լինելու դեպքում հավելման գումարը չի ընդգրկվի ընդհանուր հասանելիք գումարի մեջ, բայց կմասնակցի հարկվող գումարում: |
Պարտադիր կուտակային կենսաթոշակը պահվում է |
Այս հայտանիշը նշված լինելու դեպքում Պարտադիր կուտակային կենսաթոշակը պահվում է, եթե Աշխատակիցների տեղեկատուում Մասնակցության կարգավիճակը նշված չէ 0 - Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից չէ կամ 3 - Կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից է: |
Գործատուի կողմից տրված կուտակային կենսաթոշակը պահվում է |
Այս հայտանիշը նշված լինելու դեպքում Գործատուի կողմից տրված կուտակային կենսաթոշակը պահվում է, եթե Աշխատակիցների տեղեկատուում Մասնակցության կարգավիճակը նշված է 3 - Կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից է, 4 - Միաժամանակ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր մասնակից կամ 5 - Միաժամանակ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կամավոր մասնակից: |
Մասնակցում է արձակուրդայինի միջինի մեջ |
Ցուցակ տիպի դաշտ է: Կարող է ընդունել հետևյալ արժեքները. 0 - Չի մասնակցում` տվյալ հավելման գումարը չի ընդգրկվի արձակուրդայինի համար հաշվարկվող միջին աշխատավարձի մեջ, 1 - Մասնակցում է` տվյալ հավելման գումարը կընդգրկվի արձակուրդայինի համար հաշվարկվող միջին աշխատավարձի մեջ, 2 - Մասնակցում է 1/12-րդ մասով` տվյալ հավելման գումարի 1/12-րդը կընդգրկվի արձակուրդայինի համար հաշվարկվող միջին աշխատավարձի մեջ: |
Ծախսի հաշիվ |
Լրացվում է սինթետիկ հաշիվ: Հաշվապահական ձևակերպումները գրանցելիս այս հաշվի դեբետում կարտացոլվեն աշխատակցի համար հաշվարկված հավելումների գումարները: Օրինակ` 7131, 8112, 8122, 8131 հաշիվները: |
Մասնակցում է փաստացի ժամերի հաշվարկին |
Դրոշակը նշված լինելու դեպքում եկամտային հարկի հաշվարկի դիալոգ պատուհանում հնարավոր է Փաստացի ժամերի լրացման ձևը ընտրել 3. Փաստացի ժամերի հաշվարկին մասնակցող հավելումները, որպեսզի եկամտային հարկի հաշվարկի "Փաստացի աշխատած ժամեր" սյունում արտացոլվեն տվյալ հավելման ժամերը: |
|
|---|
Հավելումներ և Պահումներ տեղեկատուների տողերը չեն կարող ունենալ ընդհանուր կրկնվող կոդեր: |