Որոշ հնարավորություններ, որոնք նկարագրված են տվյալ բաժնում, հասանելի են միայն ՀԾ-Հաշվապահ 9 տարբերակում:
Աշխատանքի գրաֆիկներ (Տաբելներ) տեղեկատուում լրացվում են տարբեր աշխատանքի գրաֆիկների օրերի կամ ժամերի քանակը` ըստ ամիսների կամ ըստ շաբաթվա օրերի: Այս տեղեկատուն նախապես լրացված է, բայց ենթակա է խմբագրման:
Աշխատանքի գրաֆիկներ (Տաբելներ) տեղեկատուն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Կոդ |
Աշխատանքի գրաֆիկի կոդը: |
Անվանում |
Աշխատանքի գրաֆիկի անվանումը: |
Գրաֆիկի տեսակ (Հասանելի է միայն 9-րդ տարբերակում) |
Նշվում է Աշխատանքի գրաֆիկի տեսակը` 1 - Ըստ ամիսների , 2 - Ըստ շաբաթվա օրերի և 3 - Հերթափոխային (սահող): Ըստ ամիսների նշելու դեպքում աշխատանքային գրաֆիկում պետք է լրացնել ամիսների համապատասխան աշխատանքային օրերի քանակը և ժամերը: Ըստ շաբաթվա օրերի նշելու դեպքում աշխատանքային ժամերը լրացվում են ըստ շաբաթվա օրերի: Հերթափոխային (սահող) նշելու դեպքում լրացված Սկզբի ամսաթվից նկարագրված օրերի հերթականությամբ պարբերական կերպով հաշվարկը կիրականացվի: |
Ժամերի քանակ |
Ստանդարտ Աշխատանքի գրաֆիկի դեպքում լրացվում է ժամերի քանակը մեկ օրում (օրինակ 8), իսկ ժամավճար տաբելի դեպքում լրացվում է 1 (մեկ ժամ): |
Տարի |
Լրացվում է տարին: |
Աշխ. օրացույց (b2b.armsoft) (Հասանելի է միայն 9-րդ տարբերակում) |
Նշվում է Աշխատանքային օրացույցը` 1- Հնգօրյա (երկ-ուրբ 8ժ) , 2- Վեցօրյա (երկ-ուրբ 7ժ, շբթ 5ժ):
|
Տոն օրերը համարել աշխատանքային (Հասանելի է միայն 9-րդ տարբերակում) |
Դրոշակը ակտիվ է, եթե Գրաֆիկի տեսակը նշված է Ըստ շաբաթվա օրերի: Դրոշակը նշված լինելու դեպքում գրաֆիկը ավտոմատ կհամեմատվի b2b.armsoft հարթակի աշխատանքային օրացույցի հետ, և տոն օրերը կլրացվեն որպես աշխատանքային: |
Նախատոնական օրերը նվազ. (Հասանելի է միայն 9-րդ տարբերակում) |
Դրոշակը ակտիվ է, եթե Գրաֆիկի տեսակը նշված է Ըստ շաբաթվա օրերի: Լրացվում է նախատոնական օրերից նվազեցվող ժամերի քանակը: |
Լրացնել b2b.armsoft-ից |
Հրամանը սեղմելիս ավտոմատ կհամեմատվի Աշխատանքային գրաֆիկում ամիսների աշխատանքային օրերը (ժամերը) b2b.armsoft հարթակի աշխատանքային օրացույցի հետ և կհամապատասխանեցվի b2b.armsoft հարթակի աշխատանքային օրացույցին: Գրաֆիկի տեսակը` 1- Ըստ ամիսների նշված լինելու դեպքում ժամերը լրացվում են հաշվի առնելով նախատոնական օրերի նվազեցումները: Գրաֆիկի տեսակը` 2- Ըստ շաբաթվա օրերի նշված լինելու դեպքում հրամանը սեղմելիս, եթե Տոն օրերը համարել աշխատանքային դրոշակը միացված չէ, ապա ավտոմատ նախատոնական օրերը լրացված ժամի քանակով կնվազեցվեն: |
Ամիսներ` Հունվար, ...,Դեկտեմբեր |
Գրաֆիկի տեսակը` 1- Ըստ ամիսների նշված լինելու դեպքում լրացվում է ժամերի կամ օրերի քանակը համապատասխան ամսվա համար: |
Շաբաթվա օր` Երկուշաբթի, ..., Կիրակի (Հասանելի է միայն 9-րդ տարբերակում) |
Գրաֆիկի տեսակը` 2- Ըստ շաբաթվա օրերի նշված լինելու դեպքում լրացվում է աշխատանքային ժամերը ըստ շաբաթվա օրերի: |
Սկզբի ամսաթիվ |
Գրաֆիկի տեսակը` 3- Հերթափոխային (սահող) նշված լինելու դեպքում լրացվում է, թե որ ամսաթվից սկսված է նկարագրված գրաֆիկը գործելու: |
Աշխատանքի գրաֆիկներ (Տաբելներ) տեղեկատուի կոնտեքստային ցանկից կարելի է ավելացնել նոր աշխատանքային գրաֆիկ, խմբագրել, պատճենել կամ հեռացնել ընթացիկ գրաֆիկի տողը: Կոնտեքստային ցանկից կարելի է նաև խմբային խմբագրել նշված տողերը, որի միջոցով հնարավոր է փոփոխել նշված աշխատանքային գրաֆիկների Անվանում, Տարի, Ժամերի քանակ դաշտերը, ինչպես նաև կարելի է Աշխատանքային գրաֆիկում ամիսների աշխատանքային օրերը (ժամերը) Ավտոմատ լրացնել b2b.armsoft հարթակից: Գրաֆիկի տեսակ սյան Ըստ շաբաթվա օրերի հղմումով կարելի է դիտել սահմանված գրաֆիկը ըստ ամիսների, օրերի և տեսնել սահմանվածի և b2b.armsoft հարթակի աշխատաքնային օրացույցի միջև օրերի և ժամերի քանակների տարբերությունը: