ՀՄ գույքագրում փաստաթուղթը նախատեսված է կառուցվածքային ստորաբաժանումներում հիմնական միջոցների գույքագրում անցկացնելու համար: ՀՄ գույքագրում փաստաթղթի հիման վրա կարելի է կազմել Հիմնական միջոցների գույքագրման ցուցակ (գ-1) և ՀՄ-ների գույքագրման արդյունքների համեմատական տեղեկագիր (գ-11) հաշվետվությունները: Հաշվետվությունները կանչելու համար անհրաժեշտ է նախ գրանցել փաստաթուղթը, այնուհետև փաստաթղթի Ժապավենի Գործողություններ ներդիրի Տպելու ձևանմուշ բաժնից ընտրել համապատասխան հաշվետվության ձևը և սեղմել Դիտել (F5):
Փաստաթղթի պատուհանը բաղկացած է 3 էջերից` Ընդհանուր, Ավելցուկներ և Հանձնաժողովի անդամներ:
Գլխավոր մասի դաշտերը հետևյալն են.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Գույքագրման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը: |
Փաստաթղթի N |
ՀՄ գույքագրում փաստաթղթի համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Այն առաջարկվում է նաև սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից կոճակը: |
Կառուցվածքային ստորաբաժանում |
Կառուցվածքային ստորաբաժանում, որտեղ կատարվում է գույքագրումը: Գույքային համարներ ցուցակը լրացնելուց հետո այս դաշտը խմբագրման ենթակա չէ: |
Ընդհանուր էջի տեսքը հետևյալն է.
Դաշտ |
Նշանակություն |
Նյութ. պատասխ. անձ |
Կազմակերպության աշխատող, որի նյութական պատասխանատվությանը հանձնված հիմնական միջոցներն են գույքագրվում: Գույքային համարներ ցուցակը լրացնելուց հետո այս դաշտը խմբագրման ենթակա չէ: |
Հաշվառում |
Գույքագրել ՀՄ-ների ֆինանսական կամ հարկային հաշվառման տվյալները: Գույքային համարներ ցուցակը լրացնելուց հետո այս դաշտը խմբագրման ենթակա չէ: |
Մեկնաբանություն |
Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: |
Լրացնել կոճակը սեղմելիս Գույքային համարներ ցուցակում լրացվում են նշված կառուցվածքային ստորաբաժանումում և նշված նյութական պատասխանատու անձի մոտ հաշվառվող ՀՄ-ների տվյալները: Տվյալները բերվում են գույքագրման օրվա դրությամբ: Այդ ցուցակում սյուներն ունեն հետևյալ նշանակությունները.
Սյուն |
Նշանակություն |
Գույքային համար |
ՀՄ-ի գույքային համարը: |
Անվանում |
ՀՄ-ի անվանումը: |
Հաշվ.քանակ |
Այս դաշտում համակարգը լրացնում է 1 թիվը: |
Փաստ.քանակ |
Այս դաշտը նախատեսված է ՀՄ-ի փաստացի քանակը մուտքագրելու համար: Համակարգն այս դաշտում լրացնում է 1 թիվը, որը կարելի է խմբագրել և դարձնել 0: |
Համախ. հաշվ. արժեք |
Այս դաշտում համակարգը լրացնում է նշված կառուցվածքային ստորաբաժանումում և նշված նյութական պատասխանատու անձի մոտ հաշվառվող ՀՄ-ի ֆինանսական կամ հարկային հաշվառման համախառն հաշվեկշռային արժեքը: |
Փաստ. արժեք |
Այս դաշտը նախատեսված է ՀՄ-ի փաստացի համախառն հաշվեկշռային արժեքը մուտքագրելու համար: Համակարգն այս դաշտում լրացնում է հաշվառված համախառն հաշվեկշռային արժեքը, որը կարելի է խմբագրել: |
Ընթացիկ տողը խմբագրելիս թույլատրվում է խմբագրել Փաստ.քանակ և Փաստ. արժեք դաշտերը:
Ավելցուկներ էջի տեսքը հետևյալն է.
Ավելցուկներ ցուցակում լրացվում են նշված կառուցվածքային ստորաբաժանումում և նշված նյութական պատասխանատու անձի մոտ գույքագրման արդյունքում հայտնաբերված ՀՄ-ների տվյալները, որոնք չեն հաշվառվել հաշվապահության մեջ: Անմիջապես այստեղից ՀՄ-ի մուտքագրում կոճակով բացվում է հիմնական միջոցի մուտքագրման պատուհան, որով մուտքագրվում է գույքագրման արդյունքում հայտնաբերված նոր հիմնական միջոցը: Այս ցուցակում սյուներն ունեն հետևյալ նշանակությունները.
Սյուն |
Նշանակություն |
Գույքային համար |
ՀՄ-ի գույքային համարը: |
Անվանում |
ՀՄ-ի անվանումը: |
Փաստ.գումար |
Այս դաշտը նախատեսված է հաշվապահության մեջ չհաշվառված ՀՄ-ի համախառն հաշվեկշռային արժեքը մուտքագրելու համար: |
Թողարկման տարեթիվ |
Մուտքագրվում է ՀՄ-ի թողարկման տարեթիվը: |
Գործարանային համար |
Մուտքագրվում է ՀՄ-ի գործարանային համարը: |
Տեխնիկական անձնագիր |
Մուտքագրվում է ՀՄ-ի տեխնիկական անձնագրի համարը: |
Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու , ընթացիկ տողը պատճենելու և հեռացնելու կոճակներ: Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:
Հանձնաժողովի անդամներ էջի տեսքը հետևյալն է.
Այս էջում լրացվում է հանձնաժողովի նախագահի և երկու անդամների Ա.Ա.Հ. և զբաղեցրած պաշտոնները:
ՀՄ գույքագրում փաստաթուղթը գրանցվում է Հիշել , Հիշել և փակել , Հիշել և նոր կոճակները սեղմելիս, այն տարբերությամբ, որ Հիշել և փակել կոճակը սեղմելիս պատուհանը փակվում է, իսկ Հիշել և նոր կոճակը սեղմելիս թույլատրվում է լրացնել ու գրանցել հերթական փաստաթուղթը: Վերջին դեպքում որոշ դաշտեր դատարկվում են, իսկ որոշ մուտքի դաշտեր էլ մնում են անփոփոխ:
ՀՄ գույքագրում փաստաթղթի հիման վրա կարելի է ստեղծել Դուրսգրման ակտ փաստաթուղթը: Այդ դեպքում Դուրսգրման ակտում լրացվում են այն հիմնական միջոցների տվյալները, որոնց գույքագրման արդյունքում հայտնաբերվել է պակասորդ: ՀՄ գույքագրում փաստաթղթի հիման վրա Դուրսգրման ակտ ստեղծելու համար պետք է ՀՄ-ների փաստաթղթերի մատյանում տվյալ փաստաթղթի վրայից աջ կտտոցով բացվող կոնտեքստային ցանկից ընտրել Ստեղծել փաստաթղթի հիման վրա... հրամանը: