ՀԾ-Հաշվապահ 7 համակարգի աշխատանքի համար անհրաժեշտ է, որ համակարգիչը բավարարի հետևյալ պահանջներին.
Սարքավորումներ
Պրոցեսոր - Intel® Core™ i3 կամ համատեղելի, նվազագույնը 2200 MHz հաճախականությամբ (խորհուրդ է տրվում 2,4 GHz կամ ավելի արագ)
Հիշողությունը – 4 GB կամ ավելի
Կոշտ սկավառակի վրա
•սերվեր համակարգչի դեպքում 6 GB ազատ տարածք (հավելյալ տարածք լրացուցիչ տվյալների պահոցի համար)
•կլիենտ համակարգչի դեպքում 300 MB ազատ տարածք
Կարևոր: Խորհուրդ չի տրվում աշխատանքային տվյալների պահոցները տեղադրել արտաքին հիշողության սարքերի կամ կրիչների վրա: Կա տվյալների կորուստի վտանգ:
Մոնիտոր - նվազագույնը խտությունը 1366x768
Oպերացիոն համակարգեր
Windows 10 (x86 և x64)
Windows 11
Windows Server 2016
Windows Server 2019
Windows Server 2022
Ծրագրային ապահովումներ
Microsoft .NET Framework 3.5 SP1
Microsoft .NET Framework 4.7.2
VBA Component of Office
Համակարգի կողմից օգտագործվող ռեսուրսները
ՀԾ-Հաշվապահ համակարգը պետք է ունենա հասանելիություն մի շարք արտաքին և ներքին հասցեների, որոնք չպետք է արգելափակվեն հակավիրուսային համակարգերի, firewall-ների և այլ ծրագրային ապահովումների կողմից:
Հասցեների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:
Օգնության ձեռնարկը օգտագործելու համար անհրաժեշտ է ինտերնետ կապի առկայություն և հետևյալ դիտարկիչներից որևէ մեկը.
Internet Explorer
Google Chrome
Mozilla Firefox
Opera
Համակարգի ապարատային պաշտպանություն
Համակարգում կիրառվում է միաժամանակ աշխատանք իրականացնող օգտագործողների քանակի սահմանափակման ապարատային պաշտպանություն` Feitian NetRockey4ND տեսակի էլեկտրոնային USB բանալով: Բանալին հանդիսանում է HID (human interface device) դասի սարք, որի օգտագործումը MS Windows օպերացիոն համակարգում չի պահանջում դրայվերների տեղադրում:
Բանալու աշխատանքը լոկալ ցանցում
Լոկալ ցանցում (UDP/TCP պրոտոկոլով) NetRockey4ND բանալու հետ աշխատանքի համար անհրաժեշտ է համակարգչում (սերվերում), որին միացված է բանալին, տեղադրել nrSvr.exe ծրագրային ապահովումը: Վերջինս տեղադրվում է C:\Program Files (x86)\Feitian ճանապարհով գրադարանում և հանդիսանում է ցանցային բանալին և կլիենտ համակարգչի վրա տեղադրված ՀԾ-Հաշվապահ համակարգը կապող միջոց: Առաջին անգամ գործարկումից հետո nrSvr.exe-ը գրանցվում է որպես windows service և ինքնաշխատ գործարկվում է համակարգիչը միացնելուց:
ՀԾ-Հաշվապահ համակարգի կայուն աշխատանքի համար անհրաժեշտ է ապահովել UDP և TCP փաթեթների անխափան փոխանցում UDP/TCP 3152 պորտով (երկու ուղղություններով): Բացի այդ պետք է անխափան փոխանցվեն broadcast փաթեթները: Հակառակ դեպքում անհարժեշտ է ՀԾ-Հաշվապահ համակարգի կոնֆիգուրացիոն ֆայլում (CliCfg.ini) ուղղակիորեն նշել այն համակարգչի անվանումը կամ IP-հասցեն, որին միացված է բանալին:
Տեղեկություններն արտահանվում են` MS Word և MS Excel համակարգեր` սկսած Microsoft Office 2010-ից: Որոշ սահմանափակումներով կարելի է արտահանել նաև OOO Writer և OOO Calc համակարգեր` սկսած OpenOffice.org 3.4-ից: