Ներդրումային տվյալներ փաստաթուղթը նախատեսված է աշխատակցի մինչև ներդրման ամսաթիվը հաշվարկված տվյալների մուտքագրման համար: Փաստաթուղթը կազմված է 3 էջերից` Միջին աշխատավարձի տվյալներ, Արձակուրդայինի տվյալներ, Հղիության և ծննդաբերության նպաստի տվյալներ:
Գլխավոր մասի դաշտերը հետևյալն են.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է Դրույթներում նշված Ներդրման ամսաթիվը: Պարտադիր լրացվող դաշտ է: |
Փաստաթղթի N |
Ներդրումային տվյալներ փաստաթղթի համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է Դրույթներում նշված հերթական համարը: Այն առաջարկվում է նաև CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից կոճակը: |
Աշխատակից |
Նշվում է աշխատակցի տաբելային համարը, որի համար պետք է մուտքագրվեն տվյալները: |
Պարտք ամսվա սկզբում |
Աշխատակցի պարտքի գումարը ներդրման ամսաթվի դրությամբ: |
Մեկնաբանություն |
Փաստաթղթի վերաբերյալ մեկնաբանություն: |
Միջին աշխատավարձի տվյալներ էջի տեսքը հետևյալն է.
Սյուն |
Նշանակություն |
Տարի/Ամիս |
Ներդրման ամսաթվին նախորդող 12 ամիսը և տարին: |
Գումար |
Լրացվում են համապատասխան ամիսներին աշխատակցին հատկացված այն բոլոր հավելում/պահումները, որոնք արձակուրդային կամ վերջնահաշվարկ հաշվարկելիս պետք է մասնակցեն միջին աշխատավարձի հաշվարկին: |
Հաշվի առնել |
Համակարգի կողմից առաջարկվում է հաշվի չառնել համապատասխան ամիսը միջին աշխատավարձի հաշվարկի ժամանակ, եթե այդ ամսվա մեջ ոչ մի հաշվարկային տվյալ չկա կամ աշխատակիցն ունի Հիվանդության նպաստ, Պրոթեզավորման նպաստ, Առողջարանային բուժման նպաստ, Հղիության և ծննդաբերության նպաստ, Ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ, Ընթ.ամսվան բաժին ընկնող արձակ., Ապագա ամսվան բաժին ընկնող արձ. կամ Հարգելի չվճարվող բացակայություն հավելման տող: |
1/12 Մասով |
Այս սյունում երևում են տվյալ ամսում հաստատված այն հավելումների ու պահումների գումարները, որոնց համար Մասնակցում է արձակուրդայինի միջինի մեջ դաշտի արժեքը դրված է 2 - Մասնակցում է 1/12 մասով: |
Նպաստի գումար |
Լրացվում են համապատասխան ամիսներին աշխատակցին հատկացված այն բոլոր հավելում/պահումները, որոնք նպաստ հաշվարկելիս պետք է մասնակցեն միջին աշխատավարձի հաշվարկին: |
Արձակուրդայինի տվյալներ էջի տեսքն հետևյալն է.
Սյուն |
Նշանակություն |
Տարի/Ամիս |
Ներդրման ամսաթվին հաջորդող ամիսը և տարին: |
Արձակուրդայինի գումար |
Լրացվում է տվյալ ամսվա համար նախորդ ամսում հաշվարկված արձակուրդայինի գումարը: |
Եկամտային հարկ |
Լրացվում է տվյալ ամսվա համար նախորդ ամսում հաշվարկված արձակուրդայինի գումարից հաշվարկված եկամտային հարկի գումարը: |
Կուտակային կենսաթոշակի գումար |
Լրացվում է տվյալ ամսվա համար նախորդ ամսում հաշվարկված արձակուրդայինի գումարից հաշվարկված կուտակային կենսաթոշակի գումարը: |
Դրոշմանիշային վճարի չափ |
Լրացվում է տվյալ ամսվա համար նախորդ ամսում հաշվարկված դրոշմանիշային վճարի գումարը: |
Օրեր |
Լրացվում է տվյալ ամսվան բաժին ընկնող արձակուրդայինի օրերի թիվը: |
Հղիության և ծննդաբերության նպաստի տվյալներ էջի տեսքն հետևյալն է.
Սյուն |
Նշանակություն |
Տարի/Ամիս |
Ներդրման ամսաթվին հաջորդող ամիսը և տարին: |
Նպաստի գումար |
Լրացվում է տվյալ ամսվա համար նախորդ ամիսների ընթացքում հաշվարկված մայրության նպաստի գումարը: |
Եկամտային հարկ |
Լրացվում է տվյալ ամսվա համար նախորդ ամիսների ընթացքում հաշվարկված մայրության նպաստի գումարից հաշվարկված եկամտային հարկի գումարը: |
Օրեր |
Լրացվում է տվյալ ամսվան բաժին ընկնող նպաստի օրերի թիվը: |
Փաստաթուղթը գրանցվում է Հիշել , Հիշել և փակել , Հիշել և նոր կոճակները սեղմելիս, այն տարբերությամբ, որ Հիշել և փակել կոճակը սեղմելիս պատուհանը փակվում է, իսկ Հիշել և նոր կոճակը սեղմելիս թույլատրվում է լրացնել ու գրանցել հերթական փաստաթուղթը:
Նշում |
---|
Ներդրումային տվյալներ կարելի է ներմուծել MS Excel-ի WGInitialDataGroupImport.xlsm ֆայլի միջոցով, որը գտնվում է Import գրադարանում (Օրինակ` C:\Program Files\Armenian Software\AS-Accountant 7\Import ): |