Արձակուրդայինի հաշվարկ փաստաթուղթը հնարավորություն է տալիս հաշվարկել աշխատակցի արձակուրդային գումարը: Փաստաթուղթը կարելի է լրացնել նաև Աշխատանք աշխատակիցների հետ մատյանից բացվող կոնտեքստային ցանկից ընթացիկ տողի աշխատակցի համար:
Փաստաթղթի պատուհանը կազմված է 2 էջերից` Ընդհանուր և Միջին աշխատավարձ:
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Պարտադիր լրացվող դաշտ է: Այստեղ լրացվում է արձակուրդայինի հաշվարկը կատարելու ամսաթիվը, որը պետք է ընկած լինի հաշվարկային ամսվա մեջ: |
Փաստաթղթի N |
Արձակուրդայինի հաշվարկ փաստաթղթի համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է Դրույթներում նշված հերթական համարը: Այն առաջարկվում է նաև CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից կոճակը: |
Աշխատակից |
Լրացվում է աշխատակցի տաբելային համարը: |
Մեկնաբանություն |
Փաստաթղթի վերաբերյալ մեկնաբանություն: |
Ընդհանուր էջի տեսքը հետևյալն է.
Դաշտ |
Նշանակություն |
Ժամանակահատված |
Ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Նշվում է աշխատակցի արձակուրդի մեջ գտնվելու ժամանակահատվածը: |
Ամիսների քանակ միջինի համար |
Այս դաշտը ցույց է տալիս միջին աշխատավարձը հաշվարկելու համար օգտագործվող` հաշվարկին նախորդող ամիսների թիվը: Արժեքն առաջարկվում է Դրույթների համապատասխան դաշտից: |
Միջին օրական գործակից |
Այս դաշտը ցույց է տալիս թե ինչ թվի (մեկ ամսվա միջին աշխատանքային օրերի թիվը) պետք է բաժանել Միջին աշխատավարձ դաշտի գումարը Միջին օրական դաշտի արժեքը ստանալու համար: Սկզբնական արժեքն առաջարկվում է Դրույթների համապատասխան դաշտից: |
Միջին աշխատավարձ |
Այս դաշտի արժեքը հաշվարկվում է Միջին աշխատավարձ էջում գտնվող ցուցակի տվյալների հիման վրա: |
Միջին օրական |
Այս դաշտի արժեքը հաշվարկվում է Միջին աշխատավարձ դաշտի գումարը բաժանելով Միջին օրական գործակից դաշտի արժեքի վրա: Օգտագործելով ստացված արժեքը` հաշվարկվում է Ընթացիկ ամիս և Հաջորդ ամիս տողերում գտնվող Գումար դաշտերի արժեքները: Հաշվարկը կատարվում է այս դաշտի արժեքը բազմապատկելով օրերի թվով: |
Ծախսի հաշիվ |
Այս դաշտում լրացվում է սինթետիկ հաշիվ: Հաշվապահական ձևակերպումները գրանցելիս այս հաշվի դեբետում կարտացոլվեն աշխատակցի համար հաշվարկված արձակուրդայինի գումարները: |
Տարանցիկ հաշիվ |
Ապագա ամիսներին բաժին ընկնող արձակուրդայինների և համապատասխան հարկերի ու պարտադիր վճարումների գումարները կձևակերպվեն այս դաշտում նշված հաշվով: Սա նշանակում է, որ արձակուրդայինի գումարները կծախսագրվեն, իսկ հարկերի ու պարտադիր վճարումների գծով կրեդիտորական պարտքերը կևձավորվեն ոչ թե տվյալ ամսում, այլ համապատասխան ապագա ամսում, որին այդ գումարները վերաբերում են (հաշվեգրման սկզբունքով): |
Լրացնել օրերը b2b.armsoft-ից |
Հրամանը սեղմելիս արձակուրդի` համապատասխան ամիսներին բաժին ընկնող օրերը ավտոմատ կլրացվեն b2b.armsoft հարթակի աշխատանքային օրացույցի տվյալներով: |
Ընթացիկ ամիս (Օր, Գումար) |
Բաղկացած է երկու դաշտերից: Առաջին դաշտում լրացվում է հաշվարկային ամսվան բաժին ընկնող արձակուրդի օրերի թիվը: Երկրորդում համակարգը լրացնում է հաշվարկային ամսվան բաժին ընկնող արձակուրդային գումարը` բազմապատկելով Ընթացիկ ամիս տողի Օր և Միջին օրական դաշտերի արժեքները: |
Երկրորդ ամիս (Օր, Գումար) |
Բաղկացած է երկու դաշտերից: Առաջին դաշտում լրացվում է երկրորդ ամսվանը բաժին ընկնող արձակուրդի օրերի թիվը: Երկրորդում համակարգը լրացնում է այս ամսվանը բաժին ընկնող արձակուրդային գումարը` բազմապատկելով Երկրորդ ամիս տողի Օր և Միջին օրական դաշտերի արժեքները: |
Երրորդ ամիս (Օր, Գումար) |
Բաղկացած է երկու դաշտերից: Առաջին դաշտում լրացվում է երրորդ ամսվան բաժին ընկնող արձակուրդի օրերի թիվը: Երկրորդում համակարգը լրացնում է այս ամսվան բաժին ընկնող արձակուրդային գումարը` բազմապատկելով Երրորդ ամիս տողի Օր և Միջին օրական դաշտերի արժեքները: |
Միջին աշխատավարձ էջի տեսքը հետևյալն է.
Այս էջում լրացվում են միջին աշխատավարձի հաշվարկի համար պահանջվող հաշվառման ենթակա ամիսների տվյալները: Ցուցակն ունի հետևյալ սյուները.
Սյուն |
Նշանակություն |
Տարի/Ամիս |
Հաշվառման ենթակա ամիսը և տարին: |
Գումար |
Այս սյան արժեքները հաշվարկվում են համապատասխան ամիսներին աշխատակցին հատկացված այն բոլոր հավելում/պահումներից, որոնց համար Մասնակցում է արձակուրդայինի միջինի մեջ դաշտի արժեքը դրված է 1 - Մասնակցում է: Եթե հաշվառվող ամսվա մեջ աշխատակիցն ունի Հիվանդության նպաստ, Պրոթեզավորման նպաստ, Առողջարանային բուժման նպաստ, Հղիության և ծննդաբերության նպաստ, Ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ, Ընթ.ամսվան բաժին ընկնող արձակ., Ապագա ամսվան բաժին ընկնող արձ. կամ Հարգելի չվճարվող բացակայություն հավելման տող, ապա այդ վանդակի արժեքը լրացվում է 0: |
Հաշվի առնել |
Համակարգի կողմից առաջարկվում է հաշվի չառնել համապատասխան ամիսը միջին աշխատավարձի հաշվարկի ժամանակ, եթե այդ ամսվա մեջ ոչ մի հաշվարկային տվյալ չկա կամ աշխատակիցն ունի Հիվանդության նպաստ, Պրոթեզավորման նպաստ, Առողջարանային բուժման նպաստ, Հղիության և ծննդաբերության նպաստ, Ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ, Ընթ.ամսվան բաժին ընկնող արձակ., Ապագա ամսվան բաժին ընկնող արձ. կամ Հարգելի չվճարվող բացակայություն հավելման տող: |
1/12 Մասով |
Այս սյունում երևում են տվյալ ամսում հաստատված այն հավելումների ու պահումների գումարները, որոնց համար Մասնակցում է արձակուրդայինի միջինի մեջ դաշտի արժեքը դրված է 2 - Մասնակցում է 1/12 մասով: |
Մեկնաբանություն |
Այս սյան մեջ համակարգը լրացնում է մեկնաբանություն հաշվառվող ամսվա վերաբերյալ: Ոչ լրիվ ամիս արժեքը լրացվում է, եթե աշխատակիցը տվյալ ամսվա մեջ ունի Հիվանդության նպաստ, Պրոթեզավորման նպաստ, Առողջարանային բուժման նպաստ, Հղիության և ծննդաբերության նպաստ, Ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ, Ընթ.ամսվան բաժին ընկնող արձակուրդային կամ Հարգելի չվճարվող բացակայություն տող: Անհարգելի բացակայություն արժեքը լրացվում է, եթե աշխատակիցն ունի Անհարգելի չվճար. բացակայություն տող և չունի առաջին դեպքում թվարկված տողերից որևէ մեկը: Տվյալներ չկա արժեքը լրացվում է, եթե աշխատակիցը ոչ մի հաշվարկային տվյալ չունի: |
Բանաձև բաժնում պատկերվում են միջին ամսական և միջին օրական աշխատավարձերը և դրանց հաշվարկները: Այս դաշտերի արժեքները լրացվում են Ընդհանուր էջի համապատասխանաբար Միջին աշխատավարձ և Միջին օրական դաշտերում:
Փաստաթուղթը գրանցվում է Հիշել , Հիշել և փակել , Հիշել և նոր կոճակները սեղմելիս, այն տարբերությամբ, որ Հիշել և փակել կոճակը սեղմելիս պատուհանը փակվում է, իսկ Հիշել և նոր կոճակը սեղմելիս թույլատրվում է լրացնել ու գրանցել հերթական փաստաթուղթը: Սևագիր կոճակի միջոցով փաստաթուղթը հիշվում է սևագիր վիճակում, այսինքն այն չի արտացոլվում համակարգի ոչ մի հաշվառման մեջ: Դա ծառայում է միայն փաստաթղթի դաշտերում մուտքագրված արժեքները հիշելու, իսկ այնուհետև փաստաթուղթը լրացուցիչ ստուգելուց հետո գրանցելու համար: