Վարձատրության տեսակներ տեղեկատուն օգտագործվում է պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձերի չափերի, ինչպես նաև պետական մարմիններին հատկացված աշխատավարձի, պարգևատրման ֆոնդերից վճարված վարձատրության չափերի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու համար: Վարձատրության տեսակ տեղեկատուի կոդերը կցվում են Հավելումներ, Պահումներ և Համակարգային հավելում/պահումներ տեղեկատուներին:
Վարձատրության տեսակները սահմանված են ՀՀ Կառավարության 2025 թվականի հունվարի 18-ից ուժի մեջ մտած 47-Ն որոշմանը կից Հավելված N 2 -ով:
Վարձատրության տեսակներ տեղեկատուն ունի հետևյալ դաշտերը, որոնք պարտադիր լրացվում են.
Դաշտ |
Նշանակություն |
Կոդ |
Վարձատրության տեսակի կոդը: Այս դաշտը խմբագրման ենթակա չէ: |
Անվանում |
Վարձատրության տեսակի ավանումը: |