Ապրանքներ

Ուղղորդիչ:  Տեղեկատուների ձևավորում > Ապրանքներին վերաբերող >

Ապրանքներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Տեղեկատուն պարունակում է ապրանքների մասին տվյալներ, որոնք անհրաժեշտ են տարբեր գործարքներ իրականացնելու համար փաստաթղթեր ձևակերպելիս։ Տեղեկատուում տողերի մուտքագրման, խմբագրման և հեռացման գործողությունները նկարագրված են Աշխատանք տեղեկատուների հետ բաժնում:

Մինչ տեղեկատուի պատուհանի բացվելը` բերվում է Ապրանքներ երկխոսության պատուհանը, որի Ընդհանուր էջն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Կոդ

Ապրանքի կոդը։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Ապրանքներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում տեղեկատուում արտացոլվում է միայն տվյալ, հակառակ դեպքում՝ բոլոր ապրանքները։

Անվանում/Լրիվ անվանում

Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում տեղեկատուներում կընդգրկվի միայն նշված Անվանումով/Լրիվ անվանումով, հակառակ դեպքում՝ բոլոր Ապրանքները:

Խումբ

Ապրանքի խումբը։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Ապրանքի խմբեր տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում տեղեկատուում արտացոլվում են միայն տվյալ, հակառակ դեպքում՝ բոլոր Ապրանքի խմբ(եր)ին պատկանող ապրանքները։

Արտադրող

Ապրանքի արտադրողը։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Արտադրողներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում տեղեկատուում արտացոլվում է միայն տվյալ, հակառակ դեպքում՝ բոլոր Արտադրողների ապրանքները։

Սանդղակային զեղչի պայմանական ապրանք

Ապրանքին կցված սանդղակային զեղչի պայմանական ապրանքը։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Սանդղակային զեղչի պայմանական ապրանքներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում տեղեկատուում արտացոլվում են միայն այն ապրանք(ներ)ը, որոնց կցված է տվյալ սանդղակային զեղչի պայմանական ապրանքը, հակառակ դեպքում՝ բոլոր ապրանքները։

Նվերի ակցիայի պայմանական ապրանք

Ապրանքին կցված նվերի ակցիայի պայմանական ապրանքը։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Նվերի ակցիայի պայմանական ապրանքներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում տեղեկատուում արտացոլվում են միայն այն ապրանք(ներ)ը, որոնց կցված է տվյալ նվերի ակցիայի պայմանական ապրանքը, հակառակ դեպքում՝ բոլոր ապրանքները։ Դաշտը ակտիվ է, եթե նշված է Դրույթների Ընդհանուր էջի Նվերների ակցիաներ բաժնի Ակտիվացնել ստուգավանդակը։

Փոխարկելի ապրանքի խումբ

Փոխարկելի ապրանքի խումբը։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Փոխարկելի ապրանքի խմբեր տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում տեղեկատուում արտացոլվում են միայն տվյալ փոխարկելի ապրանքի խմբին պատկանող ապրանքները, հակառակ դեպքում՝ բոլոր ապրանքները։

Հատկություն

Ապրանքի հատկությունը։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Վաճառվող է, Նվեր է, Տարա է, Կոմպլեկտ է, ԱԱՀ-ից ազատված, Ակցիզային հարկով հարկվող, Բնապահպանական հարկով հարկվող, Հրապարակվել է b2b.armsoft հարթակում, Պահուստավորվող է, Ի պահ տրվող է, Վերադարձվող է, Տարայով է և Նկար արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում տեղեկատուում արտացոլվում է միայն տվյալ հատկությունն ունեցող, հակառակ դեպքում՝ բոլոր ապրանքները։

Ցույց տալ նաև փակվածները

Ստուգավանդակը նշելու դեպքում տեղեկատուում կընդգրկվեն նաև փակված ապրանքները:

 

Մանրամասն էջն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Պատմություն

Ստուգավանդակը նշելու դեպքում հաշվետվության մեջ ավելանում են Ստեղծող, Ստեղծման ամսաթիվ, Վերջին խմբագրող և Վերջին խմբագրման ամսաթիվ սյուները։

 

Նոր տեղեկատուի ավելացումը և մուտքագրվածի խմբագրումը կատարվում է Ապրանք պատուհանի միջոցով, որը՝ օգտագործվող պարամետրերից կախված կարող է բաղկացած լինել մինչև 9՝ Ընդհանուր, Տարաներ, Կոմպլեկտ, Գծիկավոր կոդեր, Հարկեր, Լրացուցիչ, Գնագոյացում, b2b.armsoft հարթակ, Ինտեգրում այլ համակարգերի հետ էջերից:

Տեղեկատուի Գլխավոր մասը պարունակում է հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Կոդ

Ապրանքի կոդը։ Պարտադիր լրացվող դաշտ է։ Համակարգն ավտոմատ առաջարկում է այս տեղեկատուի հերթական կոդը։

Անվանում

Ապրանքի անվանումը։ Պարտադիր լրացվող դաշտ է։

Լրիվ անվանում

Ապրանքի լրիվ անվանումը։

Չափման միավոր

Ապրանքի չափման միավորը։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Չափման միավորներ տեղեկատուում սահմանված արժեքները։

Խումբ

Ապրանքի խումբը։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Ապրանքի խմբեր տեղեկատուում սահմանված արժեքները։

 

Ընդհանուր էջի տեսքը հետևյալն է.

 

ProductGeneral

 

Ընդհանուր էջն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Փոխարկելի ապրանքի խումբ

Փոխարկելի ապրանքի խումբը, որին պատկանում է ապրանքը։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Փոխարկելի ապրանքի խումբ տեղեկատուում սահմանված արժեքները։ Փոխարկելի ապրանքի խումբ տեղեկատուն կիրառվում է Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթուղթը ստեղծելիս։

Կոտորակային մաս

Ապրանքի՝ կոտորակային մաս ունենալու հայտանիշը։ Ստուգավանդակը նշելու դեպքում մուտքագրման դաշտերի լրացման ժամանակ ապրանքի քանակը հնարավոր կլինի ներկայացնել կոտորակային թվի տեսքով։

Վաճառվող է

Ապրանքի՝ վաճառվող լինելու հայտանիշը։ Ստուգավանդակը նշելու դեպքում ապրանքը կառաջարկվի Վաճառքի պատվեր/Վաճառք փաստաթղթերի Ապրանքներ/Տարաներ աղյուսակի լրացման ժամանակ ընտրման ցուցակում։

Վերադարձվող է

Ապրանքի՝ վերադարձվող լինելու հայտանիշը։ Ստուգավանդակը նշելու դեպքում ապրանքը կառաջարկվի Վաճառքի վերադարձ փաստաթղթի Ապրանքներ/Տարաներ/Ի պահից վերադարձ աղյուսակի լրացման ժամանակ ընտրման ցուցակում։

Տարա է

Ապրանքի՝ տարա լինելու հայտանիշը։ Ստուգավանդակը նշելու դեպքում տվյալ ապրանքը հնարավոր կլինի որպես տարա կցել այլ ապրանքների․ Վաճառքի պատվեր/Վաճառք/Վերադարձ իրականացնելիս Տարա է նշիչով ապրանքներն արտացոլվում են Տարաներ կամ Ի պահ հանձնում/Ի պահից վերադարձ էջերում։ Դաշտը ակտիվ է, եթե նշված է Դրույթների Ընդհանուր էջի Տարաներ բաժնի Ակտիվացնել ստուգավանդակը։

Նվեր է

Ապրանքի՝ նվեր լինելու հայտանիշը։ Ստուգավանդակը նշելու դեպքում Նվերների ակցիաներ իրականացնելիս ապրանքը հնարավոր կլինի սահմանել որպես նվեր։ Դաշտը ակտիվ է, եթե նշված է Դրույթների Ընդհանուր էջի Նվերների ակցիաներ բաժնի Ակտիվացնել ստուգավանդակը։

Պահուստավորվող է

Պահուստավորվող է և Դրույթների Ընդհանուր էջի Ապրանքների ավտոմատ պահուստավորում պարամետրը նշված լինելու դեպքոում Ապրանքի համար ստեղծված Վաճառքի պատվեր(ներ)ի հիման վրա ավտոմատ ստեղծվում է տվյալ օգտագործողին հասանելի պահեստներից հասանելի քանակի պահուստավորում` Ապրանքների պահուստավորում փաստաթղթի միջոցով։

Դաշտը տեսանելի է Դրույթների Ընդհանուր էջի Ապրանքների պահուստավորում պարամետրն ակտիվ լինելու դեպքում։

Ի պահ տրվող է

Ստուգավանդակը նշելու դեպքում ապրանքը կառաջարկվի Վաճառքի պատվեր/Վաճառք/Վերադարձ փաստաթղթերի Ի պահ հանձնում/Ի պահից վերադարձ աղյուսակի լրացման ժամանակ ընտրման ցուցակում։

Դաշտը տեսանելի է Դրույթների Ընդհանուր էջի Ի պահ հանձնված ապրնքների հաշվառում պարամետրն ակտիվ լինելու դեպքում։

Փակվել է

Ստուգավանդակը նշելու դեպքում Ապրանքը կհամարվի փակված և մուտքագրման դաշտերի լրացման ժամանակ ընտրման ցուցակում չի առաջարկվի:

Նկար

Կարելի է տեղադրել ապրանքի նկարը։ Ապրանքին կցված նկարները երևում են նաև շարժական մասում։

 

Տարաներ էջի տեսքը հետևյալն է.

 

ProductContainers

 

Տարաներ էջում սահմանվում է ապրանքի տարայով լինելու հայտանիշը։ Տարայով է ստուգավանդակը նշելիս անհրաժեշտ է ցուցակում ապրանքին կցել տարա(ներ)։ Տարաներ ցուցակում տող ավելացնելիս բացվող դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Ապրանքներ տեղեկատուում առկա բոլոր Տարա համարվող ապրանքները։ Ապրանքի քանակ և տարայի քանակ սյուներում սահմանվում է ապրանքների և տարաների հարաբերակցությունը։

Աշխատանքը ցուցակներում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակներում բաժնում:

Համակարգում Դրույթների Ընդհանուր էջի Տարաներ բաժնի Ակտիվացնել ստուգավանդակը նշված չլինելու դեպքում տեղեկատուում Տարաներ էջը չի արտացոլվի։

 

Կոմպլեկտ էջի տեսքը հետևյալն է.

 

ProductCompl

 

Կոմպլեկտ էջում սահմանվում է ապրանքի կոմպլեկտ լինելու հայտանիշը։ Կոմպլեկտ է ստուգավանդակը նշելու դեպքում ցուցակում անհրաժեշտ է ավելացնել կոմպլեկտում ներառված ապրանքները՝ համապատասխան սյուներում նկարագրելով յուրաքանչյուրի քանակը և գնի մասը կոմպլեկտում։

Աշխատանքը ցուցակներում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակներում բաժնում:

 

Գծիկավոր կոդեր էջի տեսքը հետևյալն է.

 

productBarCodes

 

Գծիկավոր կոդեր Էջում սահմանվում են տվյալ ապրանքի գծիկավոր կոդերը՝ տարբեր չափման միավորների համար։ Ապրանքի գծիկավոր կոդը կարելի է լրացնել սկաների միջոցով: Գծիկավոր կոդեր աղյուսակում անհրաժեշտ է ավելացնել ապրանքների գծիկավոր կոդերը՝ համապատասխան սյուներում նկարագրելով յուրաքանչյուր գծիկավոր կոդի չափման միավորի հարաբերակցությունը ապրանքի հիմնական չափման միավորի հետ։

 

Հարկեր էջի տեսքը հետևյալն է.

 

ProductTaxes

 

Հարկեր էջն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

ԱԱՀ-ից ազատված

Ստուգավանդակը նշելու դեպքում Վաճառք փաստաթղթում տվյալ ապրանքի նկատմամբ չի հաշվարկվի, հակառակ դեպքում՝ Դրույթների Ընդհանուր էջի ԱԱՀ բաժնում նշված տոկոսին համապատասխան կհաշվարկվի ԱԱՀ-ն։

Ակցիզային հարկով հարկվող

Ստուգավանդակը նշելու դեպքում Վաճառք փաստաթղթում տվյալ ապրանքի նկատմամբ կհաշվարկվի Ակցիզայն հարկ Ակցիզային հարկով հարկման կոդ դաշտի արժեքից կախված՝ Ակցիզային հարկով հարկման դրույքաչափեր տեղեկատուում տվյալ կոդի համար սահմանված դրույքաչափին համապատասխան։

Ակցիզային հարկով հարկման կոդ

Ապրանքի ակցիզային հարկով հարկման կոդը։ Ակցիզային հարկով հարկվող ստուգավանդակը նշված լինելու դեպքում պարտադիր լրացվող դաշտ է։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Ակցիզային հարկով հարկման կոդեր տեղեկատուում սահմանված արժեքները։

Գործակից (չ․մ․ / դրույքաչափի միավոր)

Գործակից։ Միավոր ապրանքի նկատմամբ ակցիզային հարկի դրույքաչափի գործակիցը։ Ակցիզային հարկով հարկվող ստուգավանդակը նշված լինելու դեպքում  պարտադիր լրացվող դաշտ է։

Բնապահպանական հարկով հարկվող

Ստուգավանդակը նշելու դեպքում Վաճառք փաստաթղթում տվյալ ապրանքի նկատմամբ կհաշվարկվի Բնապահպանական հարկ՝ Բնապահպանական հարկի % դաշտում սահմանված դրույքաչափին համապատասխան։

Բնապահպանական հարկի %

Բնապահպանական հարկի դրույքաչափ։ Միավոր ապրանքի նկատմամբ բնապահպանական հարկի դրույքաչափը։ Բնապահպանական հարկով հարկվող ստուգավանդակը նշված լինելու դեպքում պարտադիր լրացվող դաշտ է։

 

Հարկեր էջում Ակցիզային հարկ բաժինը տեսանելի է, եթե Դրույթների Ընդհանուր էջի Ակցիզային հարկի հաշվառում ստուգավանդակը նշված է։

Հարկեր էջում Բնապահպանական հարկ բաժինը տեսանելի է, եթե Դրույթների Ընդհանուր էջի Բնապահպանական հարկի հաշվառում ստուգավանդակը նշված է։

 

Լրացուցիչ էջի տեսքը հետևյալն է.

 

ProductAddl

 

Լրացուցիչ էջն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Արտադրող

Ապրանքն արտադրողը։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Արտադրողներ տեղեկատուում սահմանված արժեքները։

ԱԴԳՏ/ԱՏԳԱԱ դասակարգիչ

Ապրանքի դասակարգիչն է: Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի ԱԴԳՏ/ԱՏԳԱԱ դասակարգիչներ տեղեկատուում սահմանված արժեքները։

Քաշ

Ապրանքի քաշը։

Քաշը մեքենայում

Ապրանքի զբաղեցրած քաշը՝ մեքենայում։ Արժեքն օգտագործվում է Պատվերների տեղաբաշխում մատյանում։

Ծավալ

Ապրանքի ծավալը։

Ծավալը մեքենայում

Ապրանքի զբաղեցրած ծավալը՝ մեքենայում։ Արժեքն օգտագործվում է Պատվերների տեղաբաշխում մատյանում։

Բնութագիր

Ապրանքի բնութագիրը։

Օգտագործվում է

Ստուգավանդակը նշելու դեպքում փաստաթղթերում Քանակ սյան արժեքից բացի կարտացոլվի Քանակ լրացուցիչ չափման միավորով արժեքը։

Լրացուցիչ չափման միավոր

Սահմանվում է ապրանքի լրացուցիչ չափման միավորը։ Օգտագործվում է ստուգավանդակը նշված լինելու դեպքում  պարտադիր լրացվող դաշտ է։

Քանակ հիմնական չափման միավորով

Ապրանքի քանակը՝ հիմնական չափման միավորով։ Օգտագործվում է ստուգավանդակը նշված լինելու դեպքում  պարտադիր լրացվող դաշտ է։

Քանակ լրացուցիչ չափման միավորով

Ապրանքի քանակը՝ լրացուցիչ չափման միավորով։ Սահմանվում է Քանակ հիմնական չափման միավորով դաշտում նշված արժեքին համապատասխանող քանակը՝ լրացուցիչ չափման միավորով։ Օգտագործվում է ստուգավանդակը նշված լինելու դեպքում  պարտադիր լրացվող դաշտ է։

Կոտորակային մաս

Ապրանքի՝ լրացուցիչ չափման միավորով արտահայտված քանակի կոտորակային լինելու հայտանիշը։ Ստուգավանդակը նշելու դեպքում ապրանքի լրացուցիչ չափման միավորով քանակը կարող է արտահայտվել կոտորակային թվի տեսքով։

Վերադարձերի բաշխում

Վերադարձերի բաշխում բաժինն արտացոլվում է Ընդհանուր էջի Վերադարձվող է ստուգավանդակը նշված լինելու դեպքում։

Օգտագործվում է

Ստուգավանդակը նշելու դեպքում Վաճառքի վերադարձ փաստաթղթում տվյալ ապրանքի վերադարձվող քանակի բաշխումն ըստ վաճառքների կկատարվի ըստ ընտրված եղանակի։

Վերադարձի քանակի բաշխման եղանակ

Ապրանքի վերադարձի քանակի բաշխման եղանակը։ Կարող է ընդունել FIFO - Ըստ ամսաթվի` աճման կարգով, LIFO -  Ըստ ամսաթվի` նվազման կարգով արժեքները։

Նախորդ վաճառքների առավելագույն օրերի քանակ

Պարամետրի արժեքից կախված՝ վերադարձերի քանակները կբաշխվեն ըստ նշված օրերի քանակի վաճառքների։

Բաց թողնել նշված օրերի քանակով

Բաց թողնել նշված օրերի քանակով ստուգավանդակը նշելու դեպքում հայտնվում է թվային  դաշտ, որի դեպքում Վաճառքի վերադարձ փաստաթղթում վերադարձերի բաշխումը կկատարվի Բաց թողնել նշված օրերի քանակով արժեքից մինչև Նախորդ վաճառքների առավելագույն օրերի քանակը միջակայքում։

 

Համակարգում Դրույթների Ընդհանուր էջի Ապրանքի լրացուցիչ չափման միավոր ստուգավանդակը նշված չլինելու դեպքում տեղեկատուում Լրացուցիչ չափման միավոր բաժինը չի արտացոլվի։

 

Գնագոյացում էջի տեսքը հետևյալն է.

 

productPricing

 

Գնագոյացում էջն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Զեղչի խումբ

Զեղչի խումբը, որին պատկանում է ապրանքը։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Զեղչի խմբեր տեղեկատուում սահմանված արժեքները։ Զեղչի խումբ տեղեկատուն կիրառվում է Ապրանքների զեղչեր փաստաթուղթը ստեղծելիս։

Սանդղակային զեղչի պայմանական ապրանք

Սանդղակային զեղչի պայմանական ապրանքը, որը կցվում է ապրանքին։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Սանդղակային զեղչի պայմանական ապրանքներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Սանդղակային զեղչի պայմանական ապրանք տեղեկատուն կիրառվում է Ապրանքների սանդղակային զեղչեր փաստաթուղթը ստեղծելիս։

Նվերի ակցիայի պայմանական ապրանք

Նվերի ակցիայի պայմանական ապրանքը, որը կցվում է ապրանքին։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Նվերի ակցիայի պայմանական ապրանքներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Նվերի ակցիայի պայմանական ապրանք տեղեկատուն կիրառվում է Նվերների ակցիա փաստաթուղթը ստեղծելիս։ Դաշտը ակտիվ է, եթե նշված է Դրույթների Ընդհանուր էջի Նվերների ակցիաներ բաժնի Ակտիվացնել ստուգավանդակը։

 

Գնագոյացում էջի դաշտերի արժեքները հնարավոր է խմբագրել, եթե տվյալ օգտագործողի համար Դրույթների Իրավասություններ և ստուգումներ բաժնի Գնագոյացման դաշտերի խմբագրման իրավասություն տեղեկատուներում իրավասությունը Ապրանքների համար տրված է:

 

Ինտեգրում այլ համակարգերի հետ էջի տեսքը հետևյալն է.

 

productIntegrationToOtherSystem

 

Ինտեգրում այլ համակարգերի հետ էջն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Արտաքին կոդ

Ապրանքի արտաքին կոդը (այլ համակարգում ունեցած կոդը), որն օգտագործվում է փաստաթղթերը մեկ այլ համակարգ ուղարկելու գործընթացում։

Ծախսի/ինքնարժեքի հաշիվ

Ապրանքի ծախսի/ինքնարժեքի հաշիվը (այլ համակարգում ունեցած կոդը), որն օգտագործվում է փաստաթղթերը մեկ այլ համակարգ ուղարկելու գործընթացում։

Հասույթի հաշիվ

Ապրանքի հասույթի հաշիվը (այլ համակարգում ունեցած կոդը), որն օգտագործվում է փաստաթղթերը մեկ այլ համակարգ ուղարկելու գործընթացում։

Բնապահպանական հարկի հաշիվ

Ապրանքի բնապահպաանական հարկի հաշիվը (այլ համակարգում ունեցած կոդը), որն օգտագործվում է փաստաթղթերը մեկ այլ համակարգ ուղարկելու գործընթացում։

 

b2b.armsoft հարթակ էջի Հրապարակվել է ստուգավանդակը ավտոմատ կնշվի՝ տվյալ ապրանքը b2b.armsoft հարթակում հրապարակելիս։

 

Տեղեկատուի կոնտեքստային ցանկում կան հետևյալ հրամանները.

Ավելացնել. ավելացնել նոր տեղեկատու:

Բացել. բացել/խմբագրել տեղեկատուն:

Հեռացնել. հեռացնել տեղեկատուն:

Պատճենել. ստեղծել նոր նմանատիպ տեղեկատու` ընթացիկ տեղեկատուի տվյալներով լրացված:

Պատմություն. բերվում է հաշվետվություն տեղեկատուի ստեղծման և խմբագրման վերաբերյալ:

Խմբագրել կոդը․ խմբագրել տեղեկատուի կոդը։  Խմբագրել կոդը հրամանը հասանելի է միայն ադմինիստրատորի իրավասություններ ունեցող Օգտագործողներին։

Տպել գները․ տպել նշված ամսաթվի դրությամբ, ընտրված գնացուցակով սահմանված գները՝ նաև ապրանքի նկարներով։

Գների ձևավորում. ընթացիկ/նշված տող(եր)ի համար ստեղծել Գնացուցակ փաստաթուղթ։

Արտահանել նկարները. արտահանել նշված տող(եր)ի կցված նկարները։

b2b.armsoft. Հրապարակել b2b.armsoft հարթակում հրամանը սեղմելիս ապրանքը կհրապարակվի b2b.armsoft հարթակում։ Համեմատել b2b.armsoft հարթակի հետ հրամանը սեղմելիս՝  տեղեկատուի ընթացիկ տվյալները, բացվող երկխոսության պատուհանում նշված համեմատման դաշտերից կախված, կհամեմատվեն b2b.armsoft հարթակում ապրանքների վերաբերյալ առկա տվյալների հետ։ b2b.armsoft հարթակում աշխատանքն ավելի մանրամասն ներկայացված է b2b.armsoft հարթակ ենթահամակարգում։

Հաշվետվություններ. հնարավոր է դիտել տվյալ ապրանքին վերաբերող հետևյալ հաշվետվությունները՝ Ապրանքի քաղվածք, Ապրանքների մնացորդներ, Ապրանքների գործողություններ, Ապրանքների մնացորդներ ըստ առաքիչի, Ապրանքների գործողություններ ըստ առաքիչի, Ապրանքների գործողություններ ըստ գնորդի, Պատվերների և վաճառքների համեմատում, Վաճառքների վերլուծություն, Վաճառքների համեմատական։

 

note Նշում

Ապրանքներ տեղեկատուն կարելի է սահմանել (ավելացնել կամ խմբագրել) MS Excel-ի Product.xlsm ֆայի միջոցով, որը գտնվում է ImportTemplates գրադարանում (Օրինակ` C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Sales Management 7\ImportTemplates):