Ակցիզային հարկով հարկման դրույքաչափեր

Ուղղորդիչ:  Տեղեկատուների ձևավորում > Ապրանքներին վերաբերող >

Ակցիզային հարկով հարկման դրույքաչափեր

Previous pageReturn to chapter overviewNext page

Տեղեկատուն պարունակում է Ակցիզային հարկով հարկման կոդերին համապատասխանող դրույքաչափերը։ Տողերի մուտքագրման, խմբագրման և հեռացման գործողությունները նկարագրված են Աշխատանք տեղեկատուների հետ բաժնում։ Տեղեկատուն տեսանելի է, եթե նշված է Դրույթների Ընդհանուր էջի Ակցիզային հարկի հաշվառում ստուգավանդակը։

Ակցիզային հարկով հարկման դրույքաչափեր տեղեկատուի տեսքը հետևյալն է.

 

ExciseTaxTariffs

 

Ակցիզային հարկով հարկման դրույքաչափեր տեղեկատուն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Ամսաթիվ

Ամսաթիվ տիպի պարտադիր լրացման դաշտ է։ Ամսաթիվը, որից սկսած ապրանքի համար կհաշվարկվի Ակցիզային հարկը։

Ակցիզային հարկով հարկման կոդ

Ակցիզային հարկով հարկման կոդ։ Պարտադիր լրացվող դաշտ է։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Ակցիզային հարկով հարկման կոդեր տեղեկատուում սահմանված արժեքները։

Դրույքաչափի տոկոս

Դրույքաչափի տոկոս, որը կկիրառվի Ակցիզային հարկով հարկման գումարի նկատմամբ։

Դրույքաչափի նվազագույն գումար

Դրույքաչափի նվազագույն գումար։

 

Տեղեկատուի կոնտեքստային ցանկում կան հետևյալ հրամանները.

Ավելացնել. ավելացնել նոր տեղեկատու:

Բացել. բացել/խմբագրել տեղեկատուն:

Հեռացնել. հեռացնել տեղեկատուն:

Պատճենել. ստեղծել նոր նմանատիպ տեղեկատու` ընթացիկ տեղեկատուի տվյալներով լրացված: