Պարամետրեր

Ուղղորդիչ:  Աշխատանքային միջավայր > Ցուցակ >

Պարամետրեր

Previous pageReturn to chapter overviewNext page

Թղթապանակներում, հաշվետվություններում և մատյաններում, ինչպես նաև տեղեկատուներում ցուցադրվող տեղեկությունը կարգավորվում է երկխոսության պատուհանի պարամետրերի միջոցով։

Որպես օրինակ դիտարկենք Գնորդների մնացորդներ հաշվետվությունը։

 

Parameters

 

Պատուհանի աջ անկյունի Հիշել` save16 կոճակը սեղմելու դեպում կպահպանվեն լրացված պարամետրերը և հաջորդ անգամ հաշվետվությունը կանչելիս երկխոսության պատուհանում ավտոմատ կառաջարկվեն վերջին անգամ լրացված պարամետրերը։ SaveFilds կոճակի միջոցով հնարավոր է ընտրել այն դաշտերը, որոնք ցանկանում ենք հիշել։ Մաքրել` eraser16x16 կոճակը սեղմելու դեպքում կմաքրվեն օգտագործողի կողմից լրացված պարամետրերը:

 

Որոշ հաշվետվությունների երկխոսության պատուհանում առկա է նաև Սյուները անվանումով ներդիր.

 

ParametersColumns

 

Սյուները ներդիրում կարգավորվում է կառուցվող հաշվետվության տեսքը։ Այստեղ հնարավոր է սահմանել հաշվետվության ցուցադրվող սյուները՝ կիրառելով Ավելացնել և Հեռացնել կոճակները։ Վերև և Ներքև կոճակների միջոցով կարգավորվում է ցուցադրվող սյուների հերթականությունը։ Մեկ անգամ սահմանելով հաշվետվության տեսքը՝ այն պահպանվում է հետագա կիրառման համար։ Սկզբ. վիճակ կոճակի միջոցով վերականգնվում են հաշվետվության ստանդարտ տեսքում առկա սյուները և դրանց հերթականությունը։

Սյուները ներդիրում կատարված փոփոխությունները նույնպես կարելի է պահպանել և օգտագործել հաջորդ անգամ հաշվետվությունը կանչելիս: Դրա համար անհրաժեշտ է Պատուհանում աջ անկյունի Դրույթներից` Options պետք է ընտրել Հիշել որպես հրամանը և լրացնել տեսքի անվանումը.

 

ViewName1

 

Արդեն հիշված հաշվետվության տեսքն ընտրելու համար Դրույթներից`Options պետք է սեղմել Բեռնել հրամանը և ընտրել անհրաժեշտ տեսքը։

Անհրաժեշտության դեպքում կարելի է խմբագրել, պատճենել, հեռացնել դիտելու ձևերը Դրույթներում առաջարկվող հրամանների միջոցով:

 

Ցուցակի պարամետրերը խմբագրելու համար անհրաժեշտ է սեղմել ժապավենի Գլխավոր ներդիրի Տվյալներ խմբի Փոխել պարամետրերը UI.Grid.ParametersButton կոճակը կամ CTRL+G ստեղների համադրությունը:

 

ParametersChange

 

երկխոսության պատուհանում պարամետրերի փոփոխությունը հաստատելու համար սեղմեք Կատարել կոճակը:

Պարամետրերը ցուցադրելու համար անհրաժեշտ է սեղմել ժապավենի Տվյալներ ներդիրի Տեսք խմբի Դիտել պարամետրերը UI.Grid.ParametersShowButton կոճակը:

 

UI.Grid.ParametersPanelButton

 

Կոճակը սեղմելիս պատուհանի ներքևում կցուցադրվի պարամետրերի բաժինը:

 

ViewParameters

 

Բաժինը փակելու համար կրկին սեղմեք Դիտել պարամետրերը UI.Grid.ParametersShowButton կոճակը կամ վերևի աջ անկյունում գտնվող խաչը:

 

Ցուցակի տպման ձևում պարամետրերը ներառելու համար անհրաժեշտ է սեղմել ժապավենի Գլխավոր ներդիրի Տպել խմբի Տպելու դրույթներ UI.Grid.Parameters.PrintOptionsButton կոճակը և ընտրել Տպել միշտ կամ Տպել եթե երևում են տաբերակներից մեկը:

Տպել միշտ կետը նշելիս պարամետրերը կներառվեն տպման ձևում, անկախ ցուցակում պարամետրերի ցուցադրումից:

Տպել եթե երևում են կետը նշելիս պարամետրերը կներառվեն տպման ձևում, երբ ցուցակում պարամետրերը ցուցադրվում են:

 

PrintOptions

 

Տպման ձևում պարամետրերը ցուցադրվում են ցուցակից առաջ վերևի մասում:

 

ViewPrint