Աշխատանք տեղեկատուների հետ

Ուղղորդիչ:  Առաջին մակարդակ

Աշխատանք տեղեկատուների հետ

Previous pageReturn to chapter overviewNext page

Համակարգում նախատեսված են մի շարք տեղեկատուներ, որոնք հիմնականում օգտագործվում են մուտքագրման դաշտերի լրացման ժամանակ և հեշտացնում են օգտագործողի աշխատանքը:  Տեղեկատուներն արտացոլվում են տարբեր փաստաթղթերում և այլ տեղեկատուներում:

Տեղեկատուների ցանկերը կարելի է բացել ուղղորդչից ընտրելով Տեղեկատուների ձևավորում և Ապրանքների շուկայական առաջխաղացում բաժինները:

Համակարգի տեղեկատուներն են․

Բաժիններ

Վաճառքի գոտիներ

Առևտրային գործակալներին վերաբերող (Առևտրային գործակալներ, Նախընտրելի ապրանքներ և այլն)

Գնորդներին վերաբերող տեղեկատուներ (Գնորդներ, Գնորդի խմբեր և այլն)

Ապրանքներին վերաբերող (Ապրանքներ, Պահեստներ,  Ապրանքների խմբեր և այլն)

Փաստաթղթի խմբեր

Գնացուցակի տեսակներ

Ավտոմեքենաներ

Այցելության արդյունքներ

Վերադարձի պատճառներ

Առաջադրանքի տեսակներ

Բանկեր

Ստանդարտ մեկնաբանություններ

Ապրանքների շուկայական առաջխաղացմանը վերաբերող (Հարցեր, Հարցաթերթիկներ, Առաջադրանքի տեսակներ ևայլն)

 

Ստորև նկարագված են հիմնական տեղեկատուների բաժինները.

 

List

 

Արագ հասանելիության վահանակ: Պատուհանի վերևի մասում երևում են հաճախ օգտագործվող գործողությունները`

Հիշել (CTRL+S)

Հիշել և փակել (CTRL+ENTER)

Հիշել և նոր (CTRL+K)

Դիտել(F5)

Կցված

Այս վահանակը կարելի է ցուցադրել Ժապավենի վերևում կամ ներքևում` Բերել արագ հասանելիության վահանակը ներքևում/վերևում հրամանի միջոցով:

 

Ժապավեն: Ժապավենը, ինչպես գլխավոր պատուհանը, պարունակում է կոճակներ և էջեր, որոնք ակտիվ են կախված նրանից, թե օգտագործողը փաստաթղթում որտեղ է գտնվում  և ինչ գործողություն է կատարում:

 

Գլխավոր մաս: Այս հատվածում տեղադրված դաշտերը երևում են անկախ ընտրված էջից: Այս մասում է գտնվում Կոդ դաշտը: Նոր տեղեկատուին համակարգն ավտոմատ վերագրում է կոդ, որը մեկով ավելի է նախորդ գրանցված տեղեկատուի կոդից: Հիմնական տեղեկատուներում կա կոդը խմբագրելու հնարավորություն:

 

Էջեր: Տեղեկատուի պատուհանը կարող է կազմված լինել մեկ կամ մի քանի էջերից: Տեղեկատվությունն ըստ բովանդակության լրացվում է առանձնացված էջերում: Տվյալները մուտքագրելու համար անհրաժեշտ է ընտրել համապատասխան էջը:

 

Բաժիններ, Վաճառքի գոտիներ, Առևտրային գործակալներ, Գնորդներ, Ապրանքներ գրառումների փոփոխությունների պատմությունը կարելի է տեսնել կոնտեքստային ցանկի Պատմություն հրամանի միջոցով:

Մյուս տեղեկատուները օժանդակ տեղեկատուներ են, դրանք հիմնականում օգտագործվում են այլ տեղեկատուներ լրացնելիս։ Դրանք ավելի պարզ են, չունեն էջեր և գրանցվում են Կատարել կոճակի միջոցով։