Ապրանքների զեղչեր

Ուղղորդիչ:  Գնային քաղաքականություն > Փաստաթղթեր >

Ապրանքների զեղչեր

Previous pageReturn to chapter overviewNext page

Ապրանքների զեղչեր փաստաթղթի միջոցով սահմանվում են ապրանքների վրա գործող զեղչերի ակցիաները։ Փաստաթուղթը հնարավոր է ձևակերպել բոլոր գնորդների, գնորդների զեղչի խմբերի կամ առանձին գնորդների համար։ Ապրանքների զեղչեր փաստաթղթում որպես զեղչման առարկա կարող են հանդես գալ բոլոր, որևէ Զեղչի խմբին պատկանող կամ առանձին ապրանքները։

Ապրանքների զեղչեր փաստաթուղթը հնարավոր է ստեղծել նաև Ապրանքների զեղչերի փոփոխում մատյանից։

Փաստաթղթի Գլխավոր մասը պարունակում է հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Փաստաթղթի N

Ապրանքների զեղչեր փաստաթղթի համարը։ Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ բաժնում:

Ամսաթիվ

Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտ է: Սահմանվում է Ապրանքների զեղչեր փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը:

Գործում է մինչև

Ամսաթիվ տիպի դաշտ է: Սահմանվում է Ապրանքների զեղչեր փաստաթղթի փակման ամսաթիվը:

Առևտրային գործակալ

Եթե Ապրանքների զեղչեր փաստաթուղթը ստեղծված է Ապրանքների զեղչերի փոփոխման հայտի հիման վրա, ապա այս դաշտում համակարգն ավտոմատ լրացնում է այն Առևտրային գործակալի անվանումը, ում կողմից շարժական մասից ուղարկվել է տվյալ հայտը։

Մեկնաբանություն

Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: Կարող է ընդունել արժեքներ Ստանդարտ մեկնաբանություններ տեղեկատուից։

 

Ապրանքների զեղչեր փաստաթղթի տեսքը հետևյալն է.

 

ProdDiscount

 

Ապրանքների զեղչեր ցուցակում լրացվում է գնորդի տեսակը (բոլոր գնորդներ, գնորդի զեղչի խումբ կամ գնորդ տարբերակներից մեկը), գնորդը/զեղչի խումբը՝ կախված գնորդի տեսակ սյան արժեքից, գնորդի/զեղչի խմբի անվանումը, ապրանքի տեսակը (բոլոր, զեղչի խումբ կամ ապրանք), ապրանքի/զեղչի խմբի անվանումը, զեղչի տոկոսը: Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու add16, ընթացիկ տողը հեռացնելու Trash-icon16, ընթացիկ տողը պատճենելու doc_copy_16 կոճակներ: Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:

 

Ապրանքների զեղչեր թղթապանակի ընթացիկ տողին վերաբերող գործողություններն են.

Ավելացնել. ավելացնել նոր փաստաթուղթ:

Բացել. բացել/խմբագրել փաստաթուղթը:

Դիտել տպելու ձևը. դիտել փաստաթղթի տպվող տեսքը:

Հեռացնել. հեռացնել փաստաթուղթը:

Պատճենել. ստեղծել նոր նմանատիպ փաստաթուղթ` ընթացիկ փաստաթղթի տվյալներով լրացված:

Պատմությունբերվում է հաշվետվություն փաստաթղթի գրանցման և խմբագրման վերաբերյալ

 

note Նշում

Ապրանքների զեղչեր փաստաթուղթը կարելի է ներմուծել MS Excel-ի ProductsDiscounts.xlsm Ֆայլի միջոցով, որը գտնվում է ImportTemplates գրադարանում (Օրինակ՝ C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Sales Management 7\ImportTemplates):