Ապրանքների պահուստավորումներ

Ուղղորդիչ:  Ապրանքների հաշվառում > Փաստաթղթեր >

Ապրանքների պահուստավորումներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Ապրանքների պահուստավորում փաստաթուղթն օգտագործվում է ապրանքների պահուստավորում կատարելու համար։

Փաստաթուղթը համակարգում տեսանելի է, եթե նշված է Դրույթների Ընդհանուր էջի Ապրանքների պահուստավորում պարամետրը:

Փաստաթղթի Գլխավոր մասը պարունակում է հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Փաստաթղթի N

Ապրանքների պահուստավորում փաստաթղթի համարը։ Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթների Փաստաթղթերի համարներ բաժնում:

Ամսաթիվ

Ապրանքների պահուստավորում փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը:

Առևտրային գործակալ

Առևտրային գործակալը, ում անունից գրված Վաճառքի պատվերի համար կատարվում է ապրանքների պահուստավորում։ Դաշտն ավտոմատ լրացվում է համակարգի կողմից՝ Պատվերի N դաշտը լրացնելուց հետո։

Գնորդ

Գնորդը, ում համար կատարվում է ապրանքների պահուստավորում։

Պատվերի N

Վաճառքի պատվեր փաստաթղթի համարը, որի հիման վրա կատարվում է ապրանքների պահուստավորում։ Այս դաշտը լրացված լինելու դեպքում փաստաթղթի Գնորդ և Վերջնաժամկետ դաշտերն ավտոմատ լրացվում են տվյալ պատվերի Գնորդ և Առաքման ամսաթիվ դաշերին համապատասխան։

Մեկնաբանություն

Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: Կարող է ընդունել արժեքներ Ստանդարտ մեկնաբանություններ տեղեկատուից։

 

Ապրանքների պահուստավորում փաստաթղթի տեսքը հետևյալն է.

 

ProductsReservations

 

Ապրանքներ աղյուսակում լրացվում է պահեստը, որից պետք է կատարվի պահուստավորում, պահուստավորման ենթակա ապրանքի կոդը, անվանումը, չափման միավորը, քանակը:

Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու add16, ընթացիկ տողը հեռացնելու Trash-icon16, ընթացիկ տողը պատճենելու CopyRow կոճակներ: Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:

 

Տարաներ էջի տեսքը հետևյալն է.

 

ProductsReservations_Conteiners

 

Տարաներ աղյուսակում լրացվում է պահեստը, որից պետք է կատարվի պահուստավորում, պահուստավորման ենթակա տարայի կոդը, անվանումը, չափման միավորը, քանակը:

Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու add16, ընթացիկ տողը հեռացնելու Trash-icon16, ընթացիկ տողը պատճենելու CopyRow կոճակներ: Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:

 

Ապրանքների պահուստավորումներ թղթապանակի ընթացիկ տողին վերաբերող գործողություններն են․

Ավելացնել. ավելացնել նոր փաստաթուղթ:

Բացել. բացել/խմբագրել փաստաթուղթը:

Հեռացնել. հեռացնել փաստաթուղթը:

Պատճենել. ստեղծել նոր նմանատիպ փաստաթուղթ` ընթացիկ փաստաթղթի տվյալներով լրացված:

Պատմություն. բերվում է հաշվետվություն փաստաթղթի գրանցման և խմբագրման վերաբերյալ։

 

note Նշում

Ապրանքների պահուստավորում փաստաթուղթը կարելի է ներմուծել MS Excel-ի ProductsReservations.xlsm  ֆայի միջոցով, որը գտնվում է ImportTemplates գրադարանում (Օրինակ՝ C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Sales Management 7\ImportTemplates):