Պահեստների հասանելիություն ըստ օգտագործողների

Ուղղորդիչ:  Տեղեկատուների ձևավորում > Ապրանքներին վերաբերող >

Պահեստների հասանելիություն ըստ օգտագործողների

Previous pageReturn to chapter overviewNext page

Տեղեկատուի միջոցով սահմանվում է յուրաքանչյուր Օգտագործողին հասանելի պահեստների և դրանց վերաբերող գործողությունների ցուցակը։ Պահեստների հասանելիություն տեղեկատուն տեսանելի է, եթե նշված է ծրագրի Դրույթների Ընդհանուր էջի Պահեստների հաշվառում ստուգավանդակը։ Տեղեկատուում տողերի մուտքագրման, խմբագրման և հեռացման գործողությունները նկարագրված են Աշխատանք տեղեկատուների հետ բաժնում:

Մինչ տեղեկատուի պատուհանի բացվելը` բերվում է Պահեստների հասանելիություն ըստ օգտագործողների երկխոսության պատուհանը, որն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Պահեստ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի պահեստ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Պահեստներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում տեղեկատուում արտացոլվում են միայն տվյալ, հակառակ դեպքում՝ բոլոր պահեստների հասանելիության սխեմաները։

Օգտագործող

Կարելի է նշել մեկ կամ մի քանի Օգտագործող։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Ադմինիստրատորի գործիքներ ենթահամակարգի Օգտագործողներ բաժնում սահմանված և ընթացիկ Տվյալների պահոցին հասանելիություն ունեցող արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում տեղեկատուում արտացոլվում են միայն տվյալ, հակառակ դեպքում՝ բոլոր Օգտագործողների՝ պահեստներին հասանելիության սխեմաները։

 

Պահեստների հասանելիություն ըստ օգտագործողների տեղեկատուն ունի հետևյալ տեսքը․

 

WarehousesAccessByUsers

 

Պահեստների հասանելիություն ըստ օգտագործողների տեղեկատուն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Պահեստ

Պահեստ(ներ)ը, որոնց տրվում է հասանելիություն։ Պարտադիր լրացվող դաշտ է։ Կարելի է նշել մեկ կամ մի քանի պահեստ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Պահեստներ տեղեկատուում սահմանված արժեքները։

Օգտագործող

Օգտագործող(ներ)ը, որոնց տրվում է հասանելիություն։ Պարտադիր լրացվող դաշտ է։ Կարելի է նշել մեկ կամ մի քանի Օգտագործող։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Ադմինիստրատորի գործիքներ ենթահամակարգի Օգտագործողներ բաժնում սահմանված և ընթացիկ Տվյալների պահոցին հասանելիություն ունեցող արժեքները։

Մուտք

Սահմանվում է ապրանքների մուտք ձևավորող փաստաթղթերին և հաշվետվություններին տվյալ օգտագործողի հասանելիությունը։

Ելք

Սահմանվում է ապրանքների ելք ձևավորող փաստաթղթերին և հաշվետվություններին տվյալ օգտագործողի հասանելիությունը։

Մնացորդ

Սահմանվում է Ապրանքների մնացորդներ հաշվետվությանը տվյալ օգտագործողի հասանելիությունը։

Մուտք տեղաշարժից

Սահմանվում է ապրանքների տեղաշարժից մուտք ձևավորող փաստաթղթերին և հաշվետվություններին տվյալ օգտագործողի հասանելիությունը։

 

Տեղեկատուի կոնտեքստային ցանկում կան հետևյալ հրամանները.

Ավելացնել. ավելացնել նոր տեղեկատու:

Հեռացնել. հեռացնել տեղեկատուն:

Պատճենել. ստեղծել նոր նմանատիպ տեղեկատու` ընթացիկ տեղեկատուի տվյալներով լրացված: