Ապրանքների տրամադրումներ առաքիչին

Ուղղորդիչ:  Ապրանքների հաշվառում > Փաստաթղթեր >

Ապրանքների տրամադրումներ առաքիչին

Previous pageReturn to chapter overviewNext page

Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթուղթն օգտագործվում է առաքումների կազմակերպման գործընթացում: Այն հնարավոր է ստեղծել ինչպես Ապրանքների տրամադրումներ առաքիչին թղթապանակից, այնպես էլ Վաճառքի պատվեր փաստաթղթի և Ըստ Առաքիչի Ապրանքների մնացորդներ հաշվետվության կոնտեքստային ցանկերից: Փաստաթղթի ստեղծման արդյունքում Առաքիչի մեքենայի ապրանքային մնացորդները համալրվում են պահեստից տրամադրվող ապրանքների քանակներով: Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթղթի գրացնման պատուհանը ծրագրում բաղկացած է 4 էջից՝ Տրամադրվող ապրանքներ, Տրամադրվող տարաներ, Առաքումներ և Լրացուցիչ։

Փաստաթղթի Գլխավոր մասը պարունակում է հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Փաստաթղթի N

Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթղթի համարը։ Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ բաժնում:

Ամսաթիվ

Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը:

Պահեստ

Պահեստը, որտեղից ելքագրվում ու տրամադրվում են առաքիչին ապրանքները: Դաշտը տեսանելի է, եթե նշված է Դրույթների Ընդհանուր էջի Պահեստների հաշվառում ստուգավանդակը:

Առաքիչ

Առաքիչը, որին տրամադրվում են ապրանքները:

Ավտոմեքենա

Ավտոմեքենան, որը կատարելու է տրամադրված ապրանքների առաքումը: Առաքիչ դաշտը լրացնելու դեպքում ավտոմատ լրացվում է նրան կցված ավտոմեքենաներից հիմնականը:

Հանձնող

Ելքի պահեստի պահեստապետի Անուն Ազգանունը: Եթե Դրույթների Ընդհանուր էջի Պահեստների հաշվառում ստուգավանդակը նշված չէ, արժեքը լրացվում է Դրույթների Կազմակերպության տվյալներ բաժնի Պահեստապետ դաշտից, հակառակ դեպքում՝ Պահեստ տեղեկատուից։

Մեկնաբանություն

Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: Կարող է ընդունել արժեքներ Ստանդարտ մեկնաբանություններ տեղեկատուից։

Գնացուցակի տեսակ

Լռությամբ առաջարկվում է Ընդհանուր էջում նշված Գնորդին կցված Գնացուցակի տեսակը։ Դաշտի արժեքը հնարավոր է խմբագրել, եթե տվյալ օգտագործողի համար Դրույթների Իրավասություններ և ստուգումներ բաժնի Գնացուցակի տեսակի խմբագրման իրավասությունը Վաճառքի համար տրված է:

Սկաներ

Բաժինն ակտիվանում է Դրույթների Սարքավորումներ էջում Սկաներ բաժնի Ակտիվացնել ստուգավանդակը նշված լինելու դեպքում։

Լրացման եղանակ (F3)

Դաշտը նախատեսված է Առաքումներ էջում ըստ գծիկավոր կոդի Ապրանքները կամ Վաճառքի պատվերները լրացնելու համար։ Դաշտում 1 արժեքը լրացված լինելու դեպքում Առաքումներ էջում ըստ գծիկավոր կոդերի կլրացվեն Ապրանքները, իսկ 2 արժեքի դեպքում՝ Վաճառքի պատվերների համարը:

Գծիկավոր կոդ (F2)

Դաշտը նախատեսված է ապրանքները Գծիկավոր կոդով (նաև ըստ քաշի) մուտքագրելու համար՝ ինչպես Տրամադրվող ապրանքներ, այնպես էլ Առաքումներ էջում։ Առաքումներ էջում ապրանքները Գծիկավոր կոդով (նաև ըստ քաշի) մուտքագրելու համար պետք է լրացված լինի նաև Պատվերի N դաշտը։ Գծիկավոր կոդ (F2) դաշտը տեսանելի է, եթե ծրագրի Դրույթների Սարքավորումներ էջի Սկաներ բաժնի Ակտիվացնել ստուգավանդակը նշված է։

Պատվերի N

Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են տվյալ փաստաթղթի Առաքումներ էջի պատվերները։ Դաշտի միջոցով հնարավոր է ֆիլտրել այն պատվերը, որի տրամադրումը կատարվում է ապրանքի Գծիկավոր կոդի միջոցով։

Առաքման քանակները չլրացնել

Նշիչը դրված լինելու դեպքում Առաքումներ էջում ըստ գծիկավոր կոդի Պատվերի N-ը լրացնելիս ապրանքների առաքման ենթակա քանակները չեն լրացվում։

 

Տրամադրվող ապրանքներ էջի տեսքը հետևյալն է.

 

ProvidedProducts

 

Տրամադրվող ապրանքներ աղյուսակում լրացվում է գնացուցակի տեսակը, տրամադրման ենթակա ապրանքի կոդը, անվանումը, չափման միավորը, տրամադրվող և առաքման ենթակա քանակները, տրամադրվող և առաքման ենթակա քանակը լրացուցիչ չափման միավորով, տրամադրվող ապրանքների գինը, գումարը և լրացուցիչ տեղեկություն:

Փաստաթուղթը Վաճառքի պատվեր փաստաթղթի կոնտեքստային ցանկից ստեղծելու դեպքում դաշտերի արժեքները կլրացվեն ավտոմատ` հիմք ընդունելով Վաճառքի պատվեր փաստաթղթի տվյալները:

Փաստաթուղթը Ապրանքների տրամադրումներ առաքիչին թղթապանակից ստեղծելիս անհրաժեշտություն կառաջանա լրացնել դաշտերի արժեքները, իսկ Առաքման ենթակա է սյան արժեքը, ինչպես նաև Առաքումներ էջը կմնա դատարկ: Փաստաթղթի ստեղծման այս մեթոդն առավել կիրառելի է առանց նախնական պատվերի մեքենայից վաճառք (վանսելինգ) իրականացնելու դեպքում:

Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու add16, ընթացիկ տողը հեռացնելու Trash-icon16, ընթացիկ տողը պատճենելու CopyRow, ապրանքների ցուցակից ապրանքներ ավելացնելու Add և վերաբեռնելու screen42 կոճակներ: Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:

screen42 կոճակը սեղմելիս Տրամադրվող քանակ և Առաքման ենթակա է սյան արժեքները վերահաշվարկվում են՝ հաշվի առնելով Առաքումներ էջում կատարված փոփոխությունները։

Տրամադրվող ապրանքներ էջի Տրամադրվող քանակ սյան արժեքին կից dropDown նշանին սեղմելիս բացվող պատուհանում հնարավոր է խմբագրել ապրանքի Տրամադրման ենթակա քանակը և այն բաշխել ըստ վաճառքի պատվերների։ Քանակների խմբագրում պատուհանն ունի հետևյալ տեսքը․

 

ProvProdQntEdit

 

Քանակների խմբագրում պատուհանը պարունակում է հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Ապրանք

Խմբագրվող ապրանքը։

Առկայություն

Խմբագրվող ապրանքի առկայությունը Առաքիչին հասանելի պահեստ(ներ)ում։

Տրամադրման ենթակա քանակ

Տրամադրման ենթակա քանակը։ Դաշտը հնարավոր է փոփոխել, օրինակ՝ անբավարար առկայության դեպքում, որից հետո grid_fill_down_32 կոճակի միջոցով փոփոխված քանակը բաշխել ըստ պատվերների։ Քանակների բաշխումը կատարվում է ըստ Գնորդների Պատվիրված քանակների՝ վերևից ներքև։

 

Քանակների խմբագրման աղյուսակի Քանակ սյան արժեքը կփոփոխվի՝ Տրամադրման ենթակա քանակ դաշտի արժեքից կախված, իսկ Պատվիրված քանակ սյան արժեքը կմնա անփոփոխ։

Պատուհանը հիշելիս Ապրանքների տրամադրումներ առաքիչին փաստաթղթի Տրամադրվող ապրանքներ էջի Տրամադրվող և Առաքման ենթակա քանակները կփոփոխվեն։

 

Ապրանքների տրամադրումներ առաքիչին փաստաթղթի Տրամադրվող ապրանքներ էջի Առաքման ենթակա է սյունը լրացվում է փաստաթղթի Առաքումներ էջից և ցույց է տալիս առաքվող ապրանքների ընդհանուր քանակը, իսկ Տրամադրվող քանակ սյան մեջ լրացվում է պահեստից առաքիչին տրամադրվող ապրանքների ընդհանուր քանակը։

 

Տրամադրվող տարաներ էջի տեսքը հետևյալն է.

 

ProvidedProducts_Containers

 

Տրամադրվող տարաներ աղյուսակում լրացվում է տրամադրման ենթակա տարայի կոդը, անվանումը, չափման միավորը, տրամադրվող և առաքման ենթակա քանակները, տրամադրվող և առաքման ենթակա քանակը լրացուցիչ չափման միավորով, տրամադրվող տարաների գինը, գումարը և լրացուցիչ տեղեկություն:

Փաստաթուղթը Վաճառքի պատվեր փաստաթղթի կոնտեքստային ցանկից ստեղծելու դեպքում դաշտերի արժեքները կլրացվեն ավտոմատ` հիմք ընդունելով Վաճառքի պատվեր փաստաթղթի տվյալները:

Փաստաթուղթը Ապրանքների տրամադրումներ առաքիչին թղթապանակից ստեղծելիս անհրաժեշտություն կառաջանա լրացնել դաշտերի արժեքները, իսկ Առաքման ենթակա է սյան արժեքը, ինչպես նաև Առաքումներ էջը կմնա դատարկ: Փաստաթղթի ստեղծման այս մեթոդն առավել կիրառելի է առանց նախնական պատվերի մեքենայից վաճառք (վանսելինգ) իրականացնելու դեպքում:

Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու add16, ընթացիկ տողը հեռացնելու Trash-icon16, ընթացիկ տողը պատճենելու CopyRow և ապրանքների ցուցակից ապրանքներ ավելացնելու Add կոճակներ: Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:

 

Առաքումներ էջի տեսքը հետևյալն է.

 

ProdProvDeliveries1

 

Առաքումներ ցուցակում  լրացվում է Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթղթի համար հիմք հանդիսացող Պատվեր փաստաթղթի համարը, պատվերի նկարագրությունը, առաքվող ապրանքի կոդը,  առաքվող ապրանքի անվանումը,  առաքվող ապրանքի չափման միավորը, առաքման ենթակա քանակը, առաքման ենթակա քանակը լրացուցիչ չափման միավորով, պատվիրված քանակը, պատվիրված քանակը լրացուցիչ չափման միավորով, գործողությունը, գործողության անվանումը, պատվիրված ապրանքի կոդը, պատվիրված ապրանքի անվանումն ու պատվիրված ապրանքի չափման միավորը։

Առաքման ենթակա ապրանքները հնարավոր է փոխարինել այլ ապրանքով։ Եթե տվյալ ապրանքին կցված է Փոխարկելի ապրանքի խումբ, ապա ընտրման ցուցակում առաջարկվում են միայն տվյալ Փոխարկելի ապրանքի խմբին պատկանող ապրանքները, հակառակ դեպքում՝ բոլոր ապրանքները։

Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու add16, ընթացիկ տողը հեռացնելու Trash-icon16, ընթացիկ տողը պատճենելու doc_copy_16, պատվերը հեռացնելու deleteDoc_16, հաշվարկելու enableAutoCalculate32 կոճակներ: Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:

enableAutoCalculate32 կոճակը սեղմելիս բացվում է Հաշվարկել երկխոսության պատուհանը, որի միջոցով հնարավոր է վերահաշվարկել Նվերների ակցիաները, Տարաները, Ի պահ հանձնվող ապրանքները և ամբողջությամբ Վերաբեռնել տրամադրվող ապրանքների ցուցակը։

Հաշվարկել երկխոսության պատուհանի տեսքը հետևյալն է․

 

Providing1

 

Լրացուցիչ էջի տեսքը հետևյալն է.

 

ProdProvAddl

 

Փաստաթղթի Լրացուցիչ էջը պարունակում է հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Այլ համակարգ ուղարկման վիճակ

Փաստաթղթի այլ համակարգ ուղարկման վիճակը: Կարող է ընդունել 2 արժեք՝ Պատրաստ է ուղարկման կամ Ուղարկված է։

Հարկային փաստաթղթի տվյալներ

Փաստաթղթի` հարկային ծրագիր արտահանված լինելու հայտանիշը: Փաստաթուղթը հարկային ծրագիր արտահանելիս ստուգավանդակն ավտոմատ կնշվի: Սերիա և համար և Դուրս գրման ամսաթիվ դաշտերը հնարավոր է ավտոմատ լրացնել Դուրս գրված հաշիվների սերիայի և համարի արտացոլման միջոցով։

 

Ապրանքների տրամադրումներ առաքիչին թղթապանակի ընթացիկ տողին վերաբերող գործողություններն են․ 

Ավելացնել. ավելացնել նոր փաստաթուղթ:

Բացել. բացել/խմբագրել փաստաթուղթը:

Դիտել տպելու ձևը. դիտել փաստաթղթի տպվող տեսքը:

Հեռացնել. հեռացնել փաստաթուղթը:

Պատճենել. ստեղծել նոր նմանատիպ փաստաթուղթ` ընթացիկ փաստաթղթի տվյալներով լրացված:

Պատմություն. բերվում է հաշվետվություն փաստաթղթի գրանցման և խմբագրման վերաբերյալ։

Դարձնել սևագիր/Գրանցել. հաշվառումից հեռացվում են/հաշվառման մեջ ներառվում են փաստաթղթի գրանցման արդյունքում ստեղծված գործողությունները և փաստաթուղթը հիշվում է Սևագիր/Գրանցված վիճակում:

Դարձնել սևագիր/Գրանցել. հաշվառումից հեռացվում են/հաշվառման մեջ ներառվում են փաստաթղթի գրանցման արդյունքում ստեղծված գործողությունները և փաստաթուղթը հիշվում է Սևագիր/Գրանցված վիճակում:

Տպել առաքման հանձնարարական․ առաքման հանձնարարականը տպելու հնարավորություն։ 

Արտահանել հարկային ծրագիր․ Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթուղթը հնարավոր է(են) անմիջապես արտացոլել հարկային մարմնի е-Invoicing ծրագրում կամ արտահանել XML ֆորմատով ֆայլ(եր)ի տեսքով, որն այնուհետև կարող է ներմուծվել e-Invoicing ծրագիր:

Արտահանել այլ համակարգ. Ապրանքների տրամադրումներ առաքիչին փաստաթղթերն արտահանվում է(են) Excel  ֆայլ(եր)ի տեսքով, որն այնուհետև կարող է ներմուծվել ՀԾ-Զեռնարկություն, ՀԾ-Հաշվապահ, ՀԾ-Առևտուր համակարգեր:

Դիտել Վաճառքի պատվեր փաստաթուղթը: Դիտել փաստաթղթի Առաքումներ աղյուսակի Վաճառքի պատվեր(ներ)ը։

 

Թղթապանակի ընթացիկ տողից հնարավոր է տպել Առաքման հանձնարարական փաստաթուղթը։

 

Փաստաթուղթը տպելիս երկխոսության պատուհանի Ընդհանուր էջն ունի հետևյալ տեսքը․

 

DlvOrderGeneral

 

Ընդհանուր էջը պարունակում է հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Ճանապարհ

Այն լոկալ գրադարանը, որտեղ կպահպանվի ստեղծված Առաքման հանձնարարականը։

Ֆայլի անուն

Ստեղծվող Առաքման հանձնարարական ֆայլի անունը։

Տպելու ձևանմուշ

Ստեղծվող Առաքման հանձնարարականի տպելու ձևանմուշը։ Աշխատանքը տպելու ձևանմուշների հետ նկարագրված է Ադմինիստրատորի գործիքներ ենթահամակարգի Տպելու ձևանմուշներ բաժնում։

Տպել ըստ պատվերների

Նշիչը դրված լինելու դեպքում Առաքման հանձնարարականում ձևավորվում է ըստ պատվերների տեսքը։

Տպել շախմատաձև

Նշիչը դրված լինելու դեպքում Առաքման հանձնարարականում ձևավորվում շախմատաձև տեսքը։

Որպես տողեր լրացնել

Ընտրման ցուցակում առաջարկվում են Գնորդներ և Ապրանքներ տարբերակները։ Դաշտում Գնորդներ արժեքը նշելու դեպքում Առաքման հանձնարարականի շախմատաձև տեսքում Գնորդները լրացվում է որպես տողեր, իսկ  Ապրանքեր արժեքը նշելու դեպքում՝ Ապրանքներ։ Դաշտն ակտիվ է Տպել շախմատաձև նշիչը դրված լինելու դեպքում։

 

Տպել ըստ պատվերների և Տպել շախմատաձև ստուգավանդակները կարելի է նշել միաժամանակ։ Ստուգավանդակներից և ոչ մեկը նշելու դեպքում կտպվի միայն փաստաթղթի Բեռնագիր էջը։

 

Պատուհանի Գնորդներ էջն ունի հետևյալ տեսքը․

 

DelOrderPivotCust

 

Գնորդներ էջը պարունակում է հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Գործակալի տեսակ

Կարող է ընդունել 2 արժեք՝ Առևտրային գործակալ և Առաքիչ։ Պարտադիր լրացվող դաշտ է։ Առաքման հանձնարարականում գնորդների հերթականությունը սահմանվում է այս դաշտի արժեքից կախված։

Առևտրային գործակալ

Առևտրային գործակալը, որի Երթուղուն համապատասխան ստեղծվող ֆայլում կդասավորվեն Գնորդները։ Դաշտն ակտիվանում է Գործակալի տեսակ դաշտը լրացնելու դեպքում։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Առևտրային գործակալներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Պարտադիր լրացվող դաշտ է։

Երթուղու ամսաթիվ

Երթուղու ամսաթիվը, որին համապատասխանող երթուղում նշված գնորդների դասավորվածությունը հաշվի կառնվի ստեղծվող Առաքման հանձնարարականում։ Առևտրային գործակալ դաշտն ընտրելիս Երթուղու ամսաթիվ դաշտում ավտոմատ լրացվում է տվյալ Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթղթում առևտրային գործակալի առաջին պատվերի ամսաթիվը: Պարտադիր լրացվող դաշտ է։

Գնորդները դասավորել ըստ

Գնորդների դասավորվածությունը՝ կախված Երթուղու ամսաթիվ դաշտում նշված արժեքից։ Կարող է ընդունել 3 արժեք` Երթուղու ձևանմուշ, Նախատեսվող երթուղի կամ Փաստացի երթուղի։ Դաշտի արժեքից կախված ստեղծվող ֆայլում Գնորդները կդասավորվեն ըստ Երթուղու ամսաթիվ դաշտում նշված օրվա Երթուղու ձևանմուշի, Նախատեսվող կամ Փաստացի երթուղիների։ Պարտադիր լրացվող դաշտ է։

 

 

Պատուհանի Ապրանքներ էջն ունի հետևյալ տեսքը․

 

DelOrderPivotProducts

 

Ապրանքներ էջը պարունակում է հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Գործակալի տեսակ

Կարող է ընդունել 2 արժեք՝ Առևտրային գործակալ և Առաքիչ։ Պարտադիր լրացվող դաշտ է։ Առաքման հանձնարարականում գնորդների հերթականությունը սահմանվումէ այս դաշտի արժեքից կախված։

Առևտրային գործակալ

Առևտրային գործակալը, որի համար սահմանված Նախընտրելի և Հասանելի ապրանքները հաշվի կառնվեն Միայն հասանելի ապրանքները և Նախընտրելի ապրանքները սկզբում ստուգավանդակները նշելիս։ Դաշտն ակտիվանում է Գործակալի տեսակ դաշտը լրացնելու դեպքում։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Առևտրային գործակալներ տեղեկատուում սահմանված արժեքները։

Կոմպլեկտներն ըստ բաղադրիչների

Ստուգավանդակը նշելու դեպքում հԱռաքման հանձնարարականում կարտացոլվեն Կոմպլեկտ համարվող ապրանքները ըստ բաղադրիչների:

Միայն հասանելի ապրանքները

Ստուգավանդակը նշելու դեպքում Առաքման հանձնարարականում կարտացոլվեն միայն Առևտրային գործակալ դաշտում նշված գործակալին հասանելի ապրանքները։

Խմբավորել ըստ ապրանքի խմբի

Ստուգավանդակը նշելու դեպքում ավտոմատ կնշվի նաև Դասավորել ըստ ապրանքի խմբի ստուգավանդակը և Առաքման հանձնարարականում ապրանքները կխմբավորվեն և կդասավորվեն ըստ ապրանքի խմբի։

Նախընտրելի ապրանքները սկզբում

Ստուգավանդակը նշելու դեպքում Առաքման հանձնարարականում ապրանքները կդասավորվեն ըստ Առևտրային գործակալ դաշտում նշված գործակալի համար սահմանած Նախընտրելի ապրանքների։

Դասավորել ըստ ապրանքի խմբի

Ստուգավանդակը նշելու դեպքում Առաքման հանձնարարականում ապրանքները կդասավորվեն ըստ ապրանքի խմբի։

Դասավորել ըստ անվանման

Ստուգավանդակը նշելու դեպքում Առաքման հանձնարարականում ապրանքները կդասավորվեն ըստ անվանման՝ այբբենական կարգով։

Դասավորել ըստ կոդի

Ստուգավանդակը նշելու դեպքում Առաքման հանձնարարականում ապրանքները կդասավորվեն ըստ կոդի՝ աճման կարգով։

 

 

note Նշում

Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթուղթը կարելի է ներմուծել MS Excel-ի ProductsProvidingToCourier.xlsm  ֆայլի միջոցով, որը գտնվում է ImportTemplates գրադարանում (Օրինակ՝ C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Sales Management 7\ImportTemplates):