Իրավասություններ և ստուգումներ

Ուղղորդիչ:  Դրույթներ >

Իրավասություններ և ստուգումներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Իրավասություններ և ստուգումներ էջի տեսքը հետևյալն է. 

 

Options_Competencies

 

Իրավասություններ և ստուգումներ բաժնում սահմանվում է համակարգում առկա գումարային և քանակային սահմանափակումների ստուգման աստիճանը, տրվում են իրավասություններ տարբեր փաստաթղթերի հետ աշխատելու համար:

Դրույթների Իրավասություններ և ստուգումներ էջն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Պարտքի սահմանաչափի ստուգում

Սահմանում է Գնորդի պարտքի սահմանաչափի ստուգման եղանակը։ 0 արժեքի դեպքում պատվեր/վաճառք փաստաթուղթը ստեղծելիս  չի ստուգվում գնորդի պարտքի սահմանաչափը, 1 արժեքի դեպքում գալիս է զգուշացնող հաղորդագրություն, 2 արժեքի դեպքում պարտքի սահմանաչափը ստուգվում է խիստ և սահմանաչափի խախտման դեպքում չի թույլատրվում ստեղծել պատվեր/վաճառք փաստաթուղթը։

UserIcon կոճակը սեղմելիս բացվող պատուհանի Արժեք սյան մեջ հնարավոր է սահմանել Ընդհանուր արժեքից տարբերվող արժեք՝ ըստ առանձին օգտագործողների։

Ժամկետանց պարտքի սահմանաչափի ստուգում

Սահմանում է Գնորդի ժամկետանց պարտքի սահմանաչափի ստուգման եղանակը։ 0 արժեքի դեպքում պատվեր/վաճառք փաստաթուղթը ստեղծելիս  չի ստուգվում գնորդի ժամկետանց պարտքի սահմանաչափը, 1 արժեքի դեպքում գալիս է զգուշացնող հաղորդագրություն, 2 արժեքի դեպքում ժամկետանց պարտքի սահմանաչափը ստուգվում է խիստ և սահմանաչափի խախտման դեպքում չի թույլատրվում ստեղծել պատվեր/վաճառք փաստաթուղթը:

UserIcon կոճակը սեղմելիս բացվող պատուհանի Արժեք սյան մեջ հնարավոր է սահմանել Ընդհանուր արժեքից տարբերվող արժեք՝ ըստ առանձին օգտագործողների։

Պահեստում ապրանքի մնացորդի ստուգում

Սահմանում է պահեստում ապրանքի մնացորդի ստուգման եղանակը։ 0 արժեքի դեպքում պահեստում ապրանքային շարժի փաստաթղթերը ստեղծելիս չի ստուգվում ապրանքի մնացորդը, 1 արժեքի դեպքում գալիս է զգուշացնող հաղորդագրություն, 2 արժեքի դեպքում պահեստում ապրանքի մնացորդը ստուգվում է խիստ և չի թույլատրվում ապրանքի բացասական մնացորդ։

Համակարգում Պահեստների հաշվառումն ակտիվացրած լինելու դեպքում պահեստում ապրանքի մնացորդի ստուգումը կարելի է իրականացնել ըստ առանձին Պահեստների։
Դրույթների Ընդհանուր բաժնի Ապրանքների պահուստավորում պարամետրը ակտիվ լինելու դեպքում վերջիններս խմբագրման ենթակա չեն։

Առաքիչի մեքենայում ապրանքի մնացորդի ստուգում

Սահմանում է Առաքիչի մեքենայում ապրանքի մնացորդի ստուգման եղանակը։ 0 արժեքի դեպքում առաքիչի ապրանքային շարժի փաստաթղթերը ստեղծելիս չի ստուգվում առաքիչի ապրանքի մնացորդը, 1 արժեքի դեպքում գալիս է զգուշացնող հաղորդագրություն, 2 արժեքի դեպքում առաքիչի ապրանքի մնացորդը ստուգվում է խիստ և չի թույլատրվում ապրանքի բացասական մնացորդ։

Առաքիչի մեքենայում ապրանքի մնացորդի ստուգման եղանակը կարելի է սահմանել նաև ըստ առանձին Առևտրային գործակալների։

Ի պահ հանձնված ապրանքի մնացորդի ստուգում

Սահմանում է գնորդի մոտ Ի պահ հանձնված ապրանքի մնացորդի ստուգման եղանակը։ 0 արժեքի դեպքում ի պահ հանձնված ապրանքների շարժի փաստաթղթերը ստեղծելիս չի ստուգվում գնորդի մոտ ի պահ հանձնված ապրանքի մնացորդը, 1 արժեքի  դեպքում գալիս է զգուշացնող հաղորդագրություն, 2 արժեքի դեպքում խիստ ստուգվում է տվյալ գնորդի մոտ ի պահ հանձնված ապրանքի մնացորդը և չի թույլատրվում ապրանքի բացասական մնացորդ։

Տրամադրվող ապրանքների վերահաշվարկի եղանակ

Պարամետրի արժեքից կախված՝ Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթղթի Առաքումներ էջում փոփոխություններ կատարելուց հետո փաստաթուղթը Հիշելիս ծրագիրը՝ 0 - վերահաշվարկում է, 1 - հարցնում է վերաբեռնել, 2 - չի վերահաշվարկում Տրամադրվող ապրանքներ էջի արժեքները։

Գների կամ զեղչերի սահմանաչափի ստուգում

Սահմանում է Գների կամ զեղչերի սահմանաչափ փաստաթղթով սահմանված սահմանաչափի ստուգման եղանակը։ 0 արժեքի դեպքում պատվեր/վաճառք փաստաթուղթը ստեղծելիս  չի ստուգվում Գների կամ զեղչերի սահմանաչափը, 1 արժեքի դեպքում գալիս է զգուշացնող հաղորդագրություն, 2 արժեքի դեպքում Գների կամ զեղչերի սահմանաչափը ստուգվում է խիստ և սահմանաչափի խախտման դեպքում չի թույլատրվում ստեղծել պատվեր/վաճառք փաստաթուղթը:

UserIcon կոճակը սեղմելիս բացվող պատուհանի Արժեք սյան մեջ հնարավոր է սահմանել Ընդհանուր արժեքից տարբերվող արժեք՝ ըստ առանձին օգտագործողների։

 

Զեղչի խմբագրման իրավասություն փաստաթղթերում բաժնում սահմանվում են փաստաթղթերում զեղչերի խմբագրման իրավասությունները.

 

Դաշտ

Նշանակություն

Վաճառքի պատվեր

Ստուգավանդակը նշելու դեպքում բոլոր օգտագործողներին կտրվի Վաճառքի պատվեր փաստաթղթում ապրանքի զեղչի տոկոսի/զեղչված գնի խմբագրման իրավասություն։

UserIcon կոճակը սեղմելիս բացվող պատուհանի Արժեք սյան մեջ հնարավոր է սահմանել Ընդհանուր արժեքից տարբերվող արժեք՝ ըստ առանձին օգտագործողների։

Վաճառք

Ստուգավանդակը նշելու դեպքում բոլոր օգտագործողներին կտրվի Վաճառք փաստաթղթում ապրանքի զեղչի տոկոսի/զեղչված գնի խմբագրման իրավասություն։

UserIcon կոճակը սեղմելիս բացվող պատուհանի Արժեք սյան մեջ հնարավոր է սահմանել Ընդհանուր արժեքից տարբերվող արժեք՝ ըստ առանձին օգտագործողների։

Վաճառքի վերադարձ

Ստուգավանդակը նշելու դեպքում բոլոր օգտագործողներին կտրվի Վաճառք վերադարձ փաստաթղթում ապրանքի զեղչի տոկոսի/զեղչված գնի խմբագրման իրավասություն։

UserIcon կոճակը սեղմելիս բացվող պատուհանի Արժեք սյան մեջ հնարավոր է սահմանել Ընդհանուր արժեքից տարբերվող արժեք՝ ըստ առանձին օգտագործողների։

 

Գնացուցակի տեսակի խմբագրման իրավասություն փաստաթղթերում բաժնում սահմանվում են փաստաթղթերում գնացուցակի տեսակի խմբագրման իրավասությունները.

 

Դաշտ

Նշանակություն

Վաճառքի պատվեր

Ստուգավանդակը նշելու դեպքում բոլոր օգտագործողներին կտրվի Վաճառքի պատվեր փաստաթղթում Գնացուցակի տեսակի խմբագրման իրավասություն։

UserIcon կոճակը սեղմելիս բացվող պատուհանի Արժեք սյան մեջ հնարավոր է սահմանել Ընդհանուր արժեքից տարբերվող արժեք՝ ըստ առանձին օգտագործողների։

Վաճառք

Ստուգավանդակը նշելու դեպքում բոլոր օգտագործողներին կտրվի Վաճառք փաստաթղթում Գնացուցակի տեսակի խմբագրման իրավասություն։

UserIcon կոճակը սեղմելիս բացվող պատուհանի Արժեք սյան մեջ հնարավոր է սահմանել Ընդհանուր արժեքից տարբերվող արժեք՝ ըստ առանձին օգտագործողների։

Վաճառքի վերադարձ

Ստուգավանդակը նշելու դեպքում բոլոր օգտագործողներին կտրվի Վաճառք վերադարձ փաստաթղթում Գնացուցակի տեսակի խմբագրման իրավասություն։

UserIcon կոճակը սեղմելիս բացվող պատուհանի Արժեք սյան մեջ հնարավոր է սահմանել Ընդհանուր արժեքից տարբերվող արժեք՝ ըստ առանձին օգտագործողների։

 

Գնագոյացման դաշտերի խմբագրման իրավասություն տեղեկատուներում բաժնում սահմանվում են տեղեկատուներում գնագոյանում էջի խմբագրման իրավասությունները.

 

Դաշտ

Նշանակություն

Գնորդ

Ստուգավանդակը նշելու դեպքում բոլոր օգտագործողներին կտրվի Գնորդ տեղեկատուի Գնագոյացում էջի խմբագրման իրավասություն։

UserIcon կոճակը սեղմելիս բացվող պատուհանի Արժեք սյան մեջ հնարավոր է սահմանել Ընդհանուր արժեքից տարբերվող արժեք՝ ըստ առանձին օգտագործողների։

Ապրանք

Ստուգավանդակը նշելու դեպքում բոլոր օգտագործողներին կտրվի Ապրանք տեղեկատուի Գնագոյացում էջի խմբագրման իրավասություն։

UserIcon կոճակը սեղմելիս բացվող պատուհանի Արժեք սյան մեջ հնարավոր է սահմանել Ընդհանուր արժեքից տարբերվող արժեք՝ ըստ առանձին օգտագործողների։

Հնարավոր է սահմանել փաստաթղթերում Նվերների խմբագրման իրավասությունը.

 

Թույլ տալ խմբագրել նվերները փաստաթղթերում

Ստուգավանդակը նշելու դեպքում բոլոր օգտագործողներին կտրվի փաստաթղթերում նվերների խմբագրման իրավասություն։

UserIcon կոճակը սեղմելիս բացվող պատուհանի Արժեք սյան մեջ հնարավոր է սահմանել Ընդհանուր արժեքից տարբերվող արժեք՝ ըստ առանձին օգտագործողների։