Ակցիզային հարկով հարկման կոդեր

Ուղղորդիչ:  Տեղեկատուների ձևավորում > Ապրանքներին վերաբերող >

Ակցիզային հարկով հարկման կոդեր

Previous pageReturn to chapter overviewNext page

Տեղեկատուն պարունակում է ապրանքների ակցիզային հարկով հարկման կոդերը։ Տեղեկատուն կիրառվում է Ակցիզային հարկով հարկման դրույքաչափ սահմանելիս և կցվում է Ապրանք տեղեկատուին։ Տողերի մուտքագրման, խմբագրման և հեռացման գործողությունները նկարագրված են Աշխատանք տեղեկատուների հետ բաժնում։ Տեղեկատուն տեսանելի է, եթե նշված է Դրույթների Ընդհանուր էջի Ակցիզային հարկի հաշվառում ստուգավանդակը։

Ակցիզային հարկով հարկման կոդեր տեղեկատուն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Կոդ

Ակցիզային հարկով հարկման կոդը։ Պարտադիր լրացվող դաշտ է։ Համակարգն ավտոմատ առաջարկում է այս տեղեկատուի հերթական կոդը։

Անվանում

Ակցիզային հարկով հարկման կոդի անվանումը։ Պարտադիր լրացվող դաշտ է։

 

Տեղեկատուի կոնտեքստային ցանկում կան հետևյալ հրամանները.

Ավելացնել. ավելացնել նոր տեղեկատու:

Բացել. բացել/խմբագրել տեղեկատուն:

Հեռացնել. հեռացնել տեղեկատուն:

Պատճենել. ստեղծել նոր նմանատիպ տեղեկատու` ընթացիկ տեղեկատուի տվյալներով լրացված: