Օգտագործողներ

Ուղղորդիչ:  Ադմինիստրատորի գործիքներ >

Օգտագործողներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Օգտագործողներ ցուցակում երևում են համակարգում գրանցված բոլոր օգտագործողները։ Ծրագրի ինչպես գրասենյակային, այնպես էլ շարժական մասերը կիրառող յուրաքանչյուր աշխատակից պետք է համակարգ մուտք գործի իր օգտագործողով, որի արդյունքում համակարգում հնարավոր կլինի կիրառել ծրագրային մի շարք հնարավորություններ։ Դրանք են․

որոշ փաստաթղթերի և տեղեկատուների կոնտեքստային ցանկից Պատմություն հրամանն ընտրելիս կցուցադրվի, թե որ Օգտագործողի կողմից և երբ են կատարվել փոփոխությունները:

Դրույթներ պատուհանում որոշ կարգավորումների սահմանում՝ ըստ առանձին օգտագործողների։

Յուրաքանչյուր Օգտագործողի համար տարբեր Տվյալների պահոցներին և Տվյալների պահոցների առանձին ենթահամակարգերին հասանելիության նկարագրում։

Յուրաքանչյուր Օգտագործողի համար առանձին փաստաթղթերի հետ կատարվող գործողությունների իրավասությունների նկարագրում՝ Օգտագործողների դերեր գործիքի միջոցով։

Համակարգում օգտագործողների ստեղծումն ու արդեն ավելացրածների խմբագրումը կատարվում է Օգտագործող պատուհանի միջոցով, որը համակարգի բանալու տեսակից կախված ունի հետևյալ տեսքը․

 

1.Ֆիզիկական (էլեկտրոնային USB կրիչ) բանալու դեպքում․

 

Users

 

Դաշտ

Նշանակություն

Օգտագործողի անուն

Օգտագործողի անունը ծրագրում։ Պարտադիր լրացվող դաշտ է։

Օգտագործողի նկարագրություն

Օգտագործողի նկարագրությունը ծրագրում։ Պարտադիր լրացվող դաշտ է։

Գաղտնաբառ

Գաղտնաբառ, որի միջոցով Օգտագործողը մուտք կգործի ծրագիր։ Պարտադիր լրացվող դաշտ է։

Հաստատել գաղտնաբառը

Գաղտնաբառի հաստատում։ Պարտադիր լրացվող դաշտ է։

Մուտքը թույլատրված է

Ստուգավանդակը նշելու դեպքում Օգտագործողով հնարավոր կլինի մուտք գործել ծրագիր, հակառակ դեպքում՝ ոչ։

Ադմինիստրատոր է

Ստուգավանդակը նշելու դեպքում Օգտագործողը կհամարվի ծրագրի ադմինիստրատոր, կունենա Ադմինիստրատորի գործիքներ ենթահամակարգին հասանելիություն և Դրույթներ պատուհանը խմբագրելու իրավասություն։

 

2.Ծրագրային (ամպային) բանալու դեպքում․

 

UsersCloud

 

Դաշտ

Նշանակություն

Էլեկտրոնային փոստ

Ամպային օգտագործողի էլեկտրոնային փոստը։ Նոր ամպային օգտագործող հնարավոր է գրանցել համակարգի մուտքի պատուհանից։

Օգտագործողի անուն

Օգտագործողի անունը ծրագրում։ Դաշտն ավտոմատ լրացվում է Էլեկտրոնային փոստ դաշտին կից loope կոճակին սեղմելիս։

Օգտագործողի նկարագրություն

Օգտագործողի նկարագրությունը ծրագրում։ Դաշտն ավտոմատ լրացվում է Էլեկտրոնային փոստ դաշտին կից loope կոճակին սեղմելիս։

Մուտքը թույլատրված է

Ստուգավանդակը նշելու դեպքում Օգտագործողով հնարավոր կլինի մուտք գործել ծրագիր, հակառակ դեպքում՝ ոչ։

Ադմինիստրատոր է

Ստուգավանդակը նշելու դեպքում Օգտագործողը կհամարվի ծրագրի ադմինիստրատոր, կունենա Ադմինիստրատորի գործիքներ ենթահամակարգին հասանելիություն և Դրույթներ պատուհանը խմբագրելու իրավասություն։

Գլխավոր ադմինիստրատոր

Ստուգավանդակը նշելու դեպքում Օգտագործողը կունենա Ադմինիստրատորի գործիքներ → Օգտագործողներ բաժնի հասանելություն և համակարգում նոր Օգտագործող ավելացնելու հնարավորություն։

Հասանելի բանալիներ

Աղյուսակում ցուցադրվում են տվյալ օգտագործողին հասանելի ամպային բանալիները։

 

Ընթացիկ տողի Օգտագործողի կոնտեքստային ցանկում կան հետևյալ հրամանները.

Ավելացնել. ավելացնել նոր Օգտագործող:

Բացել. բացել/խմբագրել Օգտագործողը:

Հեռացնել. հեռացնել Օգտագործողը:

Պատճենել. ստեղծել նոր նմանատիպ Օգտագործող՝ ընթացիկ տողի տվյալներով լրացված:

Կարգավորումներ. Օգտագործողին կապակցել Ընդլայնումներ բաժնի միջոցով ներմուծված Ուղղորդիչը և Օգտագործողների script-եր։ Օգտագործողին ուղղորդիչ կցելուց հետո տվյալ Օգտագործողի ծրագիր մուտք գործելիս Օգտագործողի ուղղորդիչ ենթահամակարգում կարտացոլվեն նկարագրված բաժինները (թղթապանակները և հաշվետվությունները), իսկ Օգտագործողների script-եր կցելու դեպքում՝ ավտոմատ կաշխատեն հատուկ բանաձևով սահմանված գործողությունները։

Դիտել դեր(եր)ը. դիտել/խմբագրել/հեռացնել Օգտագործողին կցված դեր(երը)։

Ավելացնել Web Service-ի օգտագործող․ ավելացնել նոր Web Service-ի օգտագործող։ Web Service-ի օգտագործողները ստեղծվում են ամպային բանալիով, բայց լոկալ տվյալների պահոցով աշխատող Առևտրային գործակալների, ինչպես նաև համակարգի web service-ից օգտվող (արտաքին ծրագրերի և/կամ կայքերի հետ ինտեգրման համար) օգտագործողների համար։

Կցել ամպի օգտագործողին․ Web Service-ի օգտագործողին և վերջինիս իրավասություններն ու հասանելիությունները կցել ամպի օգտագործողին։