Պահեստներ

Ուղղորդիչ:  Տեղեկատուների ձևավորում > Ապրանքներին վերաբերող >

Պահեստներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Տեղեկատուի միջոցով ծրագրում հնարավոր է սահմանել մեկից ավել պահեստներ և իրականացնել դրանց հաշվառումը։ Պահեստներ տեղեկատուն տեսանելի է, եթե նշված է ծրագրի Դրույթների Ընդհանուր էջի Պահեստների հաշվառում ստուգավանդակը։ Տեղեկատուում տողերի մուտքագրման, խմբագրման և հեռացման գործողությունները նկարագրված են Աշխատանք տեղեկատուների հետ բաժնում:

Պահեստներ տեղեկատուն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Կոդ

Պահեստի կոդը։ Պարտադիր լրացվող դաշտ է։ Համակարգն ավտոմատ առաջարկում է այս տեղեկատուի հերթական կոդը։

Անվանում

Պահեստի անվանումը։ Պարտադիր լրացվող դաշտ է։

Պահեստապետ

Տվյալ պահեստի Պահեստապետի անուն, ազգանուն, հայրանունը: Արժեքն ավտոմատ կլրացվի Ապրանքների հաշվառում ենթահամակարգի բոլոր փաստաթղթերի Հանձնող/Ընդունող դաշտում՝ Պահեստը նշելիս։

Հասցե

Պահեստի հասցեն։

Արտաքին կոդ

Պահեստի արտաքին կոդը (այլ համակարգում ունեցած կոդը), որն օգտագործվում է փաստաթղթերը մեկ այլ համակարգ ուղարկելու և այլ համակարգերից փաստաթղթեր ստանալու գործընթացում։

Ապրանքի մնացորդի ստուգում

Սահմանում է տվյալ պահեստում ապրանքի մնացորդի ստուգման եղանակը։ 0 արժեքի դեպքում պահեստում ապրանքային շարժի փաստաթղթերը ստեղծելիս չի ստուգվում ապրանքի մնացորդը, 1 արժեքի դեպքում գալիս է զգուշացնող հաղորդագրություն, 2 արժեքի դեպքում պահեստում ապրանքի մնացորդը ստուգվում է խիստ և չի թույլատրվում ապրանքի բացասական մնացորդ։ Դաշտում որևէ արժեք նշված չլինելու դեպքում տվյալ պահեստում ապրանքի մնացորդի ստուգումն իրականացվում է ըստ Դրույթներ → Իրավասությունների և ստուգումներ բաժնի Պահեստում ապրանքի մնացորդի ստուգում պարամետրի։
Դրույթներ → Ընդհանուր բաժնի Ավտոմատ պահուստավորում պարամետրը նշված լինելու դեպքում պահեստում ապրանքների ստուգումը կատարվում է խիստ և դաշտը խմբագրման ենթակա չէ։

Փակվել է

Պահեստի՝ փակված լինելու հայտանիշը։ Ստուգավանդակը նշելու դեպքում մուտքագրման դաշտերի լրացման ժամանակ Պահեստն ընտրման ցուցակում չի առաջարկվի:

 

Տեղեկատուի կոնտեքստային ցանկում կան հետևյալ հրամանները.

Ավելացնել. ավելացնել նոր տեղեկատու:

Բացել. բացել/խմբագրել տեղեկատուն:

Հեռացնել. հեռացնել տեղեկատուն:

Պատճենել. ստեղծել նոր նմանատիպ տեղեկատու` ընթացիկ տեղեկատուի տվյալներով լրացված:

Հասանելիություն ըստ օգտագործողների. տվյալ պահեստին հասանելի Օգտագործողների ցանկը, որը հնարավոր է խմբագրել։