Չափման միավորներ

Ուղղորդիչ:  Տեղեկատուների ձևավորում > Ապրանքներին վերաբերող >

Չափման միավորներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Տեղեկատուն պարունակում է ապրանքների չափման միավորները։ Տեղեկատուում տողերի մուտքագրման, խմբագրման և հեռացման գործողությունները նկարագրված են Աշխատանք տեղեկատուների հետ բաժնում:

Չափման միավորներ տեղեկատուն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Հապավում

Չափման միավորի կարճ անվանումը։ Պարտադիր լրացվող դաշտ է։

Անվանում

Չափման միավորի անվանումը։ Պարտադիր լրացվող դաշտ է։

Արտաքին կոդ

Չափման միավորի արտաքին կոդը (այլ համակարգում ունեցած կոդը), որն օգտագործվում է փաստաթղթերը մեկ այլ համակարգ ուղարկելու գործընթացում։

 

Տեղեկատուի կոնտեքստային ցանկում կան հետևյալ հրամանները.

Ավելացնել. ավելացնել նոր տեղեկատու:

Բացել. բացել/խմբագրել տեղեկատուն:

Հեռացնել. հեռացնել տեղեկատուն:

Պատճենել. ստեղծել նոր նմանատիպ տեղեկատու` ընթացիկ տեղեկատուի տվյալներով լրացված:

 

note Նշում

Չափման միավորներ տեղեկատուն կարելի է ներմուծել MS Excel-ի AccessoryDirectory.xlsm ֆայի միջոցով, որը գտնվում է ImportTemplates գրադարանում (Օրինակ` C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Sales Management 7\ImportTemplates): Տեղեկատուի տեսակ դաշտում անհրաժեշտ է լրացնել MsrUnit արժեքը։