ԱԴԳՏ և ԱՏԳԱԱ դասակարգիչներ

Ուղղորդիչ:  Տեղեկատուների ձևավորում > Ապրանքներին վերաբերող >

ԱԴԳՏ և ԱՏԳԱԱ դասակարգիչներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Տեղեկատուում լրացվում են Արտադրանքի դասակարգումն ըստ գործունեության տեսակների (ԱԴԳՏ) և Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային Անվանացանկի (ԱՏԳԱԱ)դասակարգիչները: ԱԴԳՏ և ԱՏԳԱԱ դասակարգիչներն օգտագործվում են ՀԴՄ կտրոն տպելիս:

ԱԴԳՏ և ԱՏԳԱԱ դասակարգիչներ տեղեկատուն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Կոդ

ԱԴԳՏ կամ ԱՏԳԱԱ դասակարգիչի կոդը։ Պարտադիր լրացվող դաշտ է։

Անվանում

ԱԴԳՏ կամ ԱՏԳԱԱ դասակարգիչի անվանումը։ Պարտադիր լրացվող դաշտ է։

Տեսակ

ԱԴԳՏ կամ ԱՏԳԱԱ դասակարգիչի տեսակ։ Ընտրման ցուցակում առաջարկվում են Ապրանք և Ծառայություն տարբերակները։

 

Տեղեկատուի կոնտեքստային ցանկում կան հետևյալ հրամանները.

Ավելացնել. ավելացնել նոր տեղեկատու:

Բացել. բացել/խմբագրել տեղեկատուն:

Հեռացնել. հեռացնել տեղեկատուն:

Պատճենել. ստեղծել նոր նմանատիպ տեղեկատու` ընթացիկ տեղեկատուի տվյալներով լրացված:

Ներմուծել b2b.armsoft հարթակից. դասակարգիչները b2b.armsoft հարթակից ներմուծելու հնարավորություն։