Ընդհանուր

Ուղղորդիչ:  Դրույթներ >

Ընդհանուր

Previous pageReturn to chapter overviewNext page

Ընդհանուր էջի տեսքը հետևյալն է.

 

Options_General1

 

Դրույթների Ընդհանուր էջն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Պարտքի մարման եղանակ

Այս բաժնում հնարավոր է սահմանել Գնորդի պարտքի մարման եղանակը՝ FIFODOC(Ըստ ամսաթվի՝ աճման կարգով), FIFODSC(Ըստ մարման ամսաթվի՝ աճման կարգով) կամ LIFODOC(Ըստ ամսաթվի՝ նվազման կարգով) մեթոդներից մեկով։ UserIcon կոճակը սեղմելուց հետո բացվող պատուհանի Արժեք սյան մեջ հնարավոր է սահմանել Ընդհանուր արժեքից տարբերվող արժեք՝ ըստ առանձին օգտագործողների։

Ապրանքների զեղչերի և սանդղակային զեղչերի հաշվարկման եղանակ

Սահմանվում է Ապրանքների զեղչերի և սանդղակային զեղչերի հաշվարկման եղանակը։ Կարող է ընդունել հետևյալ արժեքները․

Csd - Սանդղակային զեղչի առաջնայնություն․ միևնույն պարամետրերով Ապրանքների զեղչի և Սանդղակային զեղչի առկայության դեպքում, ավտոմատ հաշվարկվում է Սանդղակային զեղչը։ Տվյալ Գնորդի կամ Ապրանքի համար Սանդղակային զեղչ սահմանված չլինելու դեպքում ավտոմատ հաշվարկվում է Ապրանքների զեղչը

Max - Առավելագույն․ Ավտոմատ հաշվարկվում է տվյալ Գնորդի և տվյալ Ապրանքի համար սահմանված առավելագույն արժեք ունեցող Սանդղակային զեղչը կամ Ապրանքի զեղչը

Min - Նվազագույն․ Ավտոմատ հաշվարկվում է տվյալ Գնորդի և տվյալ Ապրանքի համար սահմանված նվազագույն արժեք ունեցող Սանդղակային զեղչը կամ Ապրանքի զեղչը

Prd - Միայն ապրանքների զեղչ․ Ավտոմատ հաշվարկում է միայն Ապրանքների զեղչը՝ անկախ Սանդղակային զեղչի սահմանված լինելուց

Scl - Միայն սանդղակային զեղչ․ Ավտոմատ հաշվարկում է միայն Սանդղակային զեղչը՝ անկախ Ապրանքների զեղչի սահմանված լինելուց

Seq - Հաջորդական․ Ավտոմատ հաշվարկվում են հաջորդաբար Սանդղակային զեղչը, այնուհետև Ապրանքների զեղչը

Sum - Գումարային․ Ավտոմատ հաշվարկվում է Ապրանքների զեղչը և Սանդղակային զեղչը գումարային։

ԱԱՀ

ԱԱՀ-ի տոկոսադրույքը, որն օգտագործվում է փաստաթղթում ավելացված արժեքի հարկի գումարը հաշվարկելու համար։

Առաջադրանքի առաջարկվող տևողություն(ժամերով)

Սահմանվում է առևտրային գործակալների կողմից առաջադրանքների կատարման տևողությունը։

Երթուղու սկզբի ամսաթիվ

Երթուղու սկզբի ամսաթիվ պարամետրը, որը ցույց է տալիս պարբերական երթուղիների սահմանման սկզբի ամսաթիվը:

Ապրանքների հաշվառման փաստաթղթերի գնացուցակի տեսակ

Գնացուցակի տեսակն ընտրելու դեպքում Ապրանքների հաշվառում ենթահամակարգի բոլոր փաստաթղթերում լրացվում է նշված Գնացուցակի տեսակը։

Կցված ֆայլերը հղում դարձնելու ցանցային թղթապանակ

Պարամետրի արժեքը ժառանգվում է Ապրանքների գույքագրումներ, Առաջադրանքներ և Հարցումներ թղթապանակներից Կցված ֆայլերը դարձնել հղումներ հրամանից բացվող Ճանապարհ դաշտում։ Ընդ որում՝ Ճանապարհ դաշտը դառնում է չխմբագրվող։

Բաժինների հաշվառում

Ստուգավանդակը նշելու դեպքում ծրագրում Գնորդների գործողությունները կտարանջատվեն ըստ Բաժինների։

Ապրանքների փոխանակում

Ստուգավանդակը նշելու դեպքում ծրագրում հնարավոր կլինի իրականացնել ապրանքների փոխանակում:

Ակցիզային հարկի հաշվառում

Ստուգավանդակը նշելու դեպքում ծրագրում ապրանքների համար հնարավոր կլինի սահմանել և հաշվարկել Ակցիզային հարկ։

Բնապահպանական հարկի հաշվառում

Ստուգավանդակը նշելու դեպքում ծրագրում ապրանքների համար հնարավոր կլինի սահմանել և հաշվարկել Բնապահպանական հարկ։

Ի պահ հանձնված ապրանքների հաշվառում

Ստուգավանդակը նշելու դեպքում ծրագրում հնարավոր կլինի իրականացնել ապրանքների ի պահ հանձնում/ի պահից վերադարձ։

Ապրանքների լրացուցիչ չափման միավորը օգտագործվում է

Ստուգավանդակը նշելու դեպքում ծրագրում հնարավոր կլինի ապրանքների համար սահմանել Լրացուցիչ չափման միավոր։

Փաստաթղթի լրացուցիչ զեղչ

Ստուգավանդակը նշելու դեպքում ծրագրում կավելանա փաստաթղթերի ընդհանուր գումարի նկատմամբ զեղչ տալու հնարավորություն։

Գնորդի գնացուցակի օգտագործում

Ստուգավանդակը նշելու դեպքում ծրագրում կավելանա Գնորդի գնացուցակներ սահմանելու հնարավորություն։

Գնորդի առաքման հասցեների օգտագործում

Ստուգավանդակը նշելու դեպքում ծրագրում գնորդների համար հնարավոր կլինի սահմանել մեկից ավելի գործունեության հասցեներ։

 

Պահեստների հաշվառում բաժնում տրվում են պահեստների հաշվառման կարգավորումները.

 

Դաշտ

Նշանակություն

Ակտիվացնել

Ստուգավանդակը նշելու դեպքում ծրագրում կստեղծվի հնարավորություն իրականացնել մեկից ավելի Պահեստի հաշվառում:

Ցույց տալ պահեստները փաստաթղթերի աղյուսակներում

Ստուգավանդակը նշելու դեպքում ծրագրի փաստաթղթերի աղյուսակներում կցուցադրվի պահեստները։

 

Վաճառքի վերադարձեր բաժնում տրվում են վաճառքի վերադարձերի հաշվառման կարգավորումները.

 

Դաշտ

Նշանակություն

Վերադարձի քանակի բաշխման եղանակ ըստ վաճառքների

Պարամետրը նախատեսված է Վաճառքի վերադարձերն ըստ Վաճառքների տրոհելու համար։ Կարող է ընդունել հետևյալ արժեքները՝ FIFO - Ըստ ամսաթվի` աճման կարգով, LIFO -  Ըստ ամսաթվի` նվազման կարգով, NOBASE - Առանց հիմքի, SALENUM - Ըստ վաճառքի համարի։

Նախորդ վաճառքների առավելագույն օրերի քանակ

Պարամետրի արժեքից կախված՝ վերադարձերը կբաշխվեն ըստ նշված օրերի քանակի վաճառքների։

Վաճառված ապրանքի մնացորդի ստուգում

Սահմանում է Վաճառքի վերադարձ փաստաթղթում տվյալ գնորդին վաճառված որևէ ապրանքի քանակի ստուգում։ 0 արժեքի դեպքում ստուգում չի կատարվում, 1 արժեքի դեպքում գալիս է զգուշացնող հաղորդագրություն, 2 արժեքի դեպքում կատարվում է խիստ ստուգում և չի թույլատրվում ստեղծել փաստաթուղթ։

 

Տարաներ բաժնում տրվում են տարաների հաշվարկի կարգավորումները.

 

Դաշտ

Նշանակություն

Ակտիվացնել

Ստուգավանդակը նշելու դեպքում ծրագրում հնարավոր է իրականացնել Տարաների հաշվառում, այդ թվում՝ վաճառք և ի պահ տրամադրում:

Ավտոմատ հաշվարկել

Ստուգավանդակը նշելու դեպքում՝ այն ապրանքների համար, որոնց կցված են տարաներ, փաստաթղթերում ավտոմատ կերպով առաջարկվում է Տարաների հաշվարկ և վերահաշվարկ։

 

Նվերների ակցիաներ բաժնում տրվում են նվերների ակցիաների սահմանման կարգավորումները.

 

Դաշտ

Նշանակություն

Ակտիվացնել

Ստուգավանդակը նշելու դեպքում ծրագրում հնարավոր է իրականացնել Նվերների հաշվառում։

Ավտոմատ հաշվարկել

Ստուգավանդակը նշելու դեպքում փաստաթղթերում ավտոմատ կերպով առաջարկվում է Նվերների հաշվարկ և վերահաշվարկ։

 

Options_General2

 

Արտահանում հարկային ծրագիր բաժնում տրվում են փաստաթղթերի՝ հարկային ծրագիր արտահանման կարգավորումները.

 

Դաշտ

Նշանակություն

Ապրանքի անվանման լրացման եղանակ

Սահմանվում է փաստաթղթերը հարկային ծրագիր արտահանելիս ապրանքների անվանման լրացման եղանակը․ 0 արժեքի դեպքում կլրացվի ապրանքի անվանումը, 1 արժեքի դեպքում՝ լրիվ անվանումը:

Վաճառված ապրանքի սկզբնական գնի լրացման եղանակ

Սահմանվում է փաստաթղթերը հարկային ծրագիր արտահանելիս չզեղչված գնի լրացման եղանակը․ 0 արժեքի դեպքում կլրացվի փաստաթղթի գնացուցակի տեսակով սահմանված գինը, 1 արժեքի դեպքում՝ Գնորդի գնացուցակի գինը։

Ի պահ հանձնված ապրանքի գնի լրացման եղանակ

Սահմանվում է փաստաթղթերը հարկային ծրագիր արտահանելիս ի պահ հանձնվող ապրանքի գնի լրացման եղանակը․ 0 արժեքի դեպքում որպես գին կլրացվի զրո արժեք, 1 արժեքի դեպքում՝ վաճառքի գինը:

Ում միջոցով դաշտի լրացման եղանակ

Սահմանվում է փաստաթղթերը հարկային ծրագիր արտահանելիս Ում միջոցով դաշտի լրացման եղանակը․ 0 արժեքի դեպքում դաշտը չի լրացվի, 1 արժեքի դեպքում կլրացվի առաքիչի անվանումը:

Մատակարարման(առաքման)եղանակ դաշտի լրացման եղանակ

Սահմանվում է փաստաթղթերը հարկային ծրագիր արտահանելիս Առաքման եղանակ դաշտի լրացման տարբերակը․ 0 արժեքի դեպքում դաշտը չի լրացվի, 1 արժեքի դեպքում կլրացվի ավտոմեքենայի նկարագրությունը:

Գնորդի կարգավիճակի ստուգման աստիճան

Սահմանվում է Վաճառքի պատվեր, Վաճառք և Վաճառքի վերադարձ փաստաթղթերը հարկային ծրագիր արտահանելիս հարկային ծրագրում գնորդի կարգավիճակի ստուգման աստիճանը։ 0 արժեքի դեպքում փաստաթղթերը հարկային ծրագիր արտահանելիս գնորդի կարգավիճակի հարկային ծրագրում չի ստուգվում, 1 արժեքի դեպքում գալիս է զգուշացնող հաղորդագրություն, 2 արժեքի դեպքում գնորդի կարգավիճակի հարկային ծրագրում ստուգվում է խիստ և չգործող կազմակերպությունների դեպքում չի թույլատրվում փաստաթղթերն արտահանել հարկային ծրագիր։

Լրացուցիչ տվյալների լրացման եղանակ(Հարկային հաշիվներ)

Սահմանվում է փաստաթղթերը որպես հարկային հաշիվ հարկային ծրագիր արտահանելիս Լրացուցիչ տվյալների լրացման եղանակը․ 0 արժեքի դեպքում դաշտը չի լրացվի, 1 արժեքի դեպքում կլրացվի փաստաթղթի մեկնաբանությունը:

Լրացուցիչ տվյալների լրացման եղանակ(Հաշվարկային փաստաթուղթ)

Սահմանվում է փաստաթղթերը որպես տեղափոխման փաստաթուղթ հարկային ծրագիր արտահանելիս Լրացուցիչ տվյալների լրացման եղանակը․ 0 արժեքի դեպքում դաշտը չի լրացվի, 1 արժեքի դեպքում կլրացվի փաստաթղթի մեկնաբանությունը:

Վաճառված տարան լրացնել որպես ի պահ հանձնված

Ստուգավանդակը նշելու դեպքում փաստաթղթերը հարկային ծրագիր արտահանելիս վաճառված տարան լրացվում է որպես ի պահ հանձնված:

Ի պահ տրված տարաները արտացոլել

Ստուգավանդակը նշելու դեպքում ի պահ տրված տարաները հարկային ծրագրում արտացոլվում են, հակառակ դեպքում՝ ոչ։

 

Դուրս գրված հաշիվների արտացոլում բաժնում սահմանվում է դուրս գրված հաշիվների սերիան և համարը արտացոլելիս Ընդհանուր գումար դաշտի թույլատրելի շեղման չափը.

 

Դաշտ

Նշանակություն

Ընդհանուր գումարի թույլատրելի շեղում

Դուրս գրված հաշիվների սերիան և համարը արտացոլելիս Ընդհանուր գումար դաշտի ստուգման ժամանակ հաշվի է առնվում այդ պարամետրով սահմանված շեղումը։ Պարամետրը կարող է ընդունել 0-99 արժեքներ։

 

Պատվերի և վաճառքի առաջարկում բաժնում տրվում են պատվերի և վաճառքի առաջարկման կարգավորումները.

 

Դաշտ

Նշանակություն

Ակտիվացնել

Ստուգավանդակը նշելու դեպքում ծրագրի գրասենյակային և շարժական մասերում Վաճառքի պատվեր և Վաճառք փաստաթղթերում հնարավոր կլինի օգտագործել Ավտոառաջարկի մեխանիզմը։

Հաշվարկման եղանակ

Ընտրման ցուցակից նշվում է առաջարկվող պատվերի, վաճառքի հաշվարկման 4 մեթոդներից որևէ մեկը։ userIcon կոճակն ընտրելուց հետո բացվող պատուհանի Արժեք սյան մեջ հնարավոր է նշել Ընդհանուր արժեքից տարբերվող արժեք՝ ըստ առանձին օգտագործողների։

Առաջարկվող պատվերի, վաճառքի հաշվարկման մեթոդ, որը կարող է ընդունել հետևյալ արժեքները․

1) Նախորդի հիման վրա, որի դեպքում պատվերի/վաճառքի քանակը առաջարկվում է հետևյալ բանաձևով.  

Առաջարկվող քանակ = QPrev * k , որտեղ

QPrev - Հաշվարկի օրերի քանակ պարամետրով սահմանված օրերի ընթացքում ստեղծված նախորդ պատվերի/վաճառքի քանակ,

k -  գործակից (լռությամբ արժեքը սահմանվում է Գործակից պարամետրով):

 

2) Նախորդների միջին ըստ այցերի, որի դեպքում պատվերի/վաճառքի քանակը առաջարկվում է հետևյալ բանաձևով.

Առաջարկվող քանակ = QTotal / V * k , որտեղ

QTotal - Հաշվարկի օրերի քանակ պարամետրով սահմանված օրերի ընթացքում պատվիրված/վաճառված ընդհանուր քանակ,

V - Հաշվարկի օրերի քանակ պարամետրով սահմանված օրերի ընթացքում տվյալ առևտրի կետ տվյալ առևտրային գործակալի փաստացի այցելությունների քանակ,

k - գործակից (լռությամբ արժեքը սահմանվում է Գործակից պարամետրով):

 

3) Նախորդների միջին ըստ օրերի, որի դեպքում պատվերի/վաճառքի քանակը առաջարկվում է հետևյալ բանաձևով.

Առաջարկվող քանակ = QTotal/Dcalc * DNext * k   , որտեղ

QTotal - Հաշվարկի օրերի քանակ պարամետրով սահմանված օրերի ընթացքում պատվիրված/վաճառված  ընդհանուր քանակ,

Dcalc - Հաշվարկի օրերի քանակ պարամետրով սահմանված օրերի ընթացքում առաջին պատվերի/վաճառքի ամսաթվից մինչև տվյալ ամսաթիվն ընկած օրերի քանակ,

DNext - հաջորդ այցելություն օրերով (լռությամբ արժեքը սահմանվում է Հաջորդ այցելության որոշման եղանակ պարամետրից կախված),

k - գործակից (լռությամբ արժեքը սահմանվում է Գործակից պարամետրով):

 

4) Գույքագրումների հիման վրա մեթոդը գործում է միայն շարժական մասում: Բանաձևը հետևյալն է.

Առաջարկվող քանակ = (QTotal + Inv0Inv1)/Dcalc * DNext * k - Inv1 , որտեղ

Q′Total - Հաշվարկի օրերի քանակ  պարամետրով սահմանված օրերի ընթացքում կատարված նախորդ գույքագրումից հետո  պատվիրված/վաճառված  ընդհանուր քանակ,

Inv0 - Հաշվարկի օրերի քանակ պարամետրով սահմանված օրերի ընթացքում կատարված նախորդ գույքագրման արդյունք (գույքագրված քանակ),

Inv1 – Տվյալ օրվա գույքագրման արդյունքը (գույքագրված քանակ),

D′calc – նախորդ գույքագրումից մինչև տվյալ գույքագրում օրերի քանակ,

DNext - հաջորդ այցելություն օրերով (լռությամբ արժեքը սահմանվում է Հաջորդ այցելության որոշման եղանակ պարամետրից կախված),

k - գործակից (լռությամբ արժեքը սահմանվում է Գործակից պարամետրով):

 

5) Ընդլայնման հիման վրա, որի դեպքում պատվերի/վաճառքի քանակը առաջարկվում է օգտագործողի կողմից նկարագրված բանաձևի հիման վրա։

Հաշվարկման օրերի քանակ

Նշվում է ավտոլրացման համար անհրաժեշտ նախկին տվյալները հաշվի առնելու առավելագույն օրերի քանակը։ UserIcon կոճակն ընտրելուց հետո բացվող պատուհանի Արժեք սյան մեջ հնարավոր է նշել Ընդհանուր արժեքից տարբերվող արժեք՝ ըստ առանձին օգտագործողների։

Հաջորդ այցելության որոշման եղանակ

Գնորդի մոտ հաջորդ այցելության որոշման եղանակ, որի արժեքը կիրառվում է Նախորդների միջին ըստ օրերի և Գույքագրումների հիման վրա մեթոդներում: 1 արժեքի դեպքում հաշվի է առնվում հաջորդ նախատեսված այցելությունը տվյալ գործակալի համար նկարագրված նախատեսվող երթուղուց, իսկ 2 արժեքի դեպքում` նախորդ այցելությունների միջինը: UserIcon կոճակն ընտրելուց հետո բացվող պատուհանի Արժեք սյան մեջ հնարավոր է նշել Ընդհանուր արժեքից տարբերվող արժեք՝ ըստ առանձին օգտագործողների։

Գործակից

Նշված գործակցով բազմապատկվում է որևէ մեթոդով առաջարկվող պատվերի/վաճառքի քանակը։

 

Ապրանքների պահուստավորում բաժնում տրվում են պահեստում ապրանքների ավտոմատ պահուստավորման կարգավորումները.

 

Դաշտ

Նշանակություն

Ակտիվացնել

Ստուգավանդակը նշելու դեպքում ծրագրում հնարավոր է կատարել պահեստներում ապրանքների պահուստավորում, ինչպես նաև պահեստներում ապրանքների մնացորդների ստուգումը կատարվում է խիստ:

Ավտոմատ հաշվարկել

Ստուգավանդակը նշելու դեպքում ծրագրում ստեղծված Վաճառքի պատվեր(ներ)ի հիման վրա պահեստներում ապրանքների պահուստավորումը կատարվում է ավտոմատ: UserIcon կոճակը սեղմելուց հետո բացվող պատուհանի Արժեք սյան մեջ հնարավոր է սահմանել Ընդհանուր արժեքից տարբերվող արժեք՝ ըստ առանձին օգտագործողների։