Նվերի ակցիայի պայմանական ապրանքներ

Ուղղորդիչ:  Տեղեկատուների ձևավորում > Ապրանքներին վերաբերող >

Նվերի ակցիայի պայմանական ապրանքներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Տեղեկատուի միջոցով հնարավոր է Նվերների ակցիաներ փաստաթղթում ներառված ապրանքները խմբավորել։ Տեղեկատուում տողերի մուտքագրման, խմբագրման և հեռացման գործողությունները նկարագրված են Աշխատանք տեղեկատուների հետ բաժնում: Տեղեկատուն տեսանելի է, եթե Դրույթների Ընդհանուր էջից Նվերների ակցիաները ակտիվացված է։

Նվերի ակցիայի պայմանական ապրանքներ տեղեկատուն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Կոդ

Նվերի ակցիայի պայմանական ապրանքի կոդը։ Պարտադիր լրացվող դաշտ է։ Համակարգն ավտոմատ առաջարկում է այս տեղեկատուի հերթական կոդը։

Անվանում

Նվերի ակցիայի պայմանական ապրանքի անվանումը։ Պարտադիր լրացվող դաշտ է։

 

Տեղեկատուի կոնտեքստային ցանկում կան հետևյալ հրամանները.

Ավելացնել. ավելացնել նոր տեղեկատու:

Բացել. բացել/խմբագրել տեղեկատուն:

Հեռացնել. հեռացնել տեղեկատուն:

Պատճենել. ստեղծել նոր նմանատիպ տեղեկատու` ընթացիկ տեղեկատուի տվյալներով լրացված:

 

note Նշում

Նվերի ակցիայի պայմանական ապրանքներ տեղեկատուն կարելի է ներմուծել MS Excel-ի AccessoryDirectory.xlsm ֆայի միջոցով, որը գտնվում է ImportTemplates գրադարանում (Օրինակ` C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Sales Management 7\ImportTemplates): Տեղեկատուի տեսակ դաշտում անհրաժեշտ է լրացնել GPConPrd արժեքը։