Վաճառքի վերադարձեր

Ուղղորդիչ:  Վաճառքներ > Փաստաթղթեր >

Վաճառքի վերադարձեր

Previous pageReturn to chapter overviewNext page

Վաճառքի Վերադարձեր փաստաթուղթն օգտագործվում է վաճառված ապրանքների վերադարձման գործընթացում։ Այն հնարավոր է ստեղծել ինչպես շարժական մասում, այնպես էլ գրասենյակում։ Փաստաթղթի գրանցման պատուհանը ծրագրում օգտագործվող պարամետրերից կախված կարող է բաղկացած լինել մինչև 5 էջից՝ Ընդհանուր, Ապրանքներ, Տարաներ, Ի պահից վերադարձ, Լրացուցիչ։

Փաստաթղթի Գլխավոր մասը պարունակում է հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Փաստաթղթի N

Վաճառքի վերադարձ փաստաթղթի համարը։ Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ բաժնում:

Բաժին

Բաժինը սահմանվում է Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի համանուն տեղեկատուում և կցվում առևտրային գործակալին։ Բաժին դաշտը տեսանելի է, եթե ծրագրի Դրույթների Ընդհանուր էջի Բաժինների հաշվառում ստուգավանդակը նշված է։

Ամսաթիվ

Վաճառքի վերադարձ փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը:

Առևտրային գործակալ

Այն Առևտրային գործակալը, ում անունով ձևակերպվում է Վաճառքի վերադարձ փաստաթուղթը։

Գծիկավոր կոդ (F2)

Դաշտը նախատեսված է ապրանքները Գծիկավոր կոդով (նաև ըստ քաշի) մուտքագրելու համար։ Գծիկավոր կոդ (F2) դաշտը տեսանելի է, եթե ծրագրի Դրույթների Սարքավորումներ էջի Սկաներ բաժնի Ակտիվացնել ստուգավանդակը նշված է։

 

Ընդհանուր էջի տեսքը հետևյալն է.

 

SalesReturnGeneral

 

Փաստաթղթի Ընդհանուր էջը պարունակում է հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Վաճառքի գոտի

Ընտրվում է Վաճառքի գոտիներ տեղեկատուում լրացված արժեքներից։ Առևտրային գործակալ դաշտը լրացված լինելու դեպքում ավտոմատ լրացվում է առևտրային գործակալին կցված հիմնական վաճառքի գոտին։

Գնորդ

Գնորդը, ում վերաբերում է տվյալ Վաճառքի վերադարձ փաստաթուղթը։ Եթե Գնորդներ տեղեկատուում տվյալ գնորդը գրանցված չէ, նրան կարելի է ավելացնել անմիջապես այս պատուհանից` սեղմելով Add1 կոճակը: Գնորդի տվյալները խմբագրելու համար անհրաժեշտ է սեղմել Edit1 կոճակը: Գնորդների ընտրման ցուցակում բերվում են այն գնորդները, որոնք գտնվում են փաստաթղթում նշված Վաճառքի գոտում։

Առաքիչ

Այն առաքիչն, ով կատարելու է Վաճառքի վերադարձը։ Դաշտին կից ընտրման ցուցակում հնարավոր է տեսնել փաստաթղթում նշված Առևտրային գործակալին տվյալ Առաքիչը հասանելի է թե ոչ։ Առևտրային գործակալ դաշտը լրացված լինելու դեպքում ավտոմատ լրացվում է առևտրային գործակալին կցված հիմնական առաքիչը։

Գնացուցակի տեսակ

Լռությամբ առաջարկվում է Ընդհանուր էջում նշված Գնորդին կցված Գնացուցակի տեսակը։ Դաշտի արժեքը հնարավոր է խմբագրել, եթե տվյալ օգտագործողի համար Դրույթների Իրավասություններ և ստուգումներ բաժնի Գնացուցակի տեսակի խմբագրման իրավասությունը Վաճառքի վերադարձի համար տրված է:

Ավտոմեքենա

Այն մեքենան, որի միջոցով կատարվելու է Վաճառքի վերադարձը։ Առաքիչ դաշտը լրացնելիս Առաքող ավտոմեքենա դաշտում ավտոմատ առաջարկվում է տվյալ առաքիչին կցված հիմնական ավտոմեքենան։

Վաճառքի N

Նշվում է այն Վաճառք փաստաթղթի համարը, որի հիման վրա կատարվում է Վաճառքի վերադարձը։ Դաշտի ընտրման ցուցակում Վաճառքներն առաջարկվում են Դրույթների Ընդհանուր բաժնի Նախորդ վաճառքների առավելագույն օրերի քանակ պարամետրի արժեքից կախված։ Դաշտը լրացնելու դեպքում Ապրանքներ և Տարաներ էջերում Ապրանքների ընտրման ցուցակում երևում են միայն նշված Վաճառքի ապրանքները։

Մեկնաբանություն

Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: Կարող է ընդունել արժեքներ Ստանդարտ մեկնաբանություններ տեղեկատուից։

Վերադարձման հասցե

Վաճառքի վերադարձի վերադարձման հասցեն։ Վերադարձման հասցե բաժինը տեսանելի է Դրույթների Ընդհանուր բաժնի Գնորդի առաքման հասցեների օգտագործում պարամետրն ակտիվ լինելու դեպքում։ Հասցե, Լայնություն, Երկայնություն, Լրացուցիչ տեղեկություն դաշտերում ավտոմատ լրացվում են Գնորդի հիմնական առաքման հասցեի տվյալները։

Հարկային փաստաթղթի/ՀԴՄ կտրոնի տվյալներ

Հարկային ծրագիր արտահանման/ՀԴՄ տպված լինելու կարգավիճակը։ Արտահանված է հարկային ծրագիր նշիչը ավտոմատ լրացվում է փաստաթուղթը հարկային ծրագիր արտահանելիս։ Սերիա և համար, Դուրս գրման ամսաթիվ և Գնորդի ստորագրման ամսաթիվ դաշտերը հնարավոր է ավտոմատ լրացնել Դուրս գրված հաշիվների սերիայի և համարի արտացոլման միջոցով։ ՀԴՄ կտրոնի N, ՀԴՄ կտրոնի ամսաթիվ, Կանխիկ և Անկանխիկ դաշտերն ավտոմատ լրացվում են ՀԴՄ կտրոն տպելիս։

Այլ համակարգ ուղարկման վիճակ

Կարող է ընդունել 2 արժեք՝ Պատրաստ է ուղարկման կամ Ուղարկված է։ Փաստաթուղթն ըստ արտաքին կոդերի արտահանելուց հետո դաշտն ընդունում է Ուղարկված է արժեքը։

Գնորդի մնացորդներ

Արտացոլվում է Գնորդի Պարտքը, Գնորդի ժամկետանց պարտքը, Վերադարձի մնացորդը, Կանխավճարի մնացորդը և Վերջին գործարքի ամսաթիվը

 

Ապրանքներ էջի տեսքը հետևյալն է․

 

SalesReturnProductsNew

 

Փաստաթղթի Ապրանքներ էջը պարունակում է հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Ապրանքներ աղյուսակ

Ապրանքներ աղյուսակում լրացվում է վերադարձվող ապրանքի կոդը, անվանումը, չափման միավորը, քանակը, քանակը լրացուցիչ չափման միավորով, գինը, զեղչի տոկոսը, զեղչված գինը, գումարը, փաստաթղթի գնացուցակի տեսակով սահմանված գինը, գնորդի զեղչը, հարկերը, ընտրման եղանակը և լրացուցիչ տեղեկություն։ Վերադարձվող ապրանքի քանակը Քանակների խմբագրում պատուհանի միջոցով խմբագրելու և ըստ վաճառքների բաշխելու արդյունքում Ընտրման եղանակ սյունը ստանում է Ձեռքով արժեքը, հակառակ դեպքում՝ Ավտոմատ։ Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու add16, ընթացիկ տողը հեռացնելու Trash-icon16, ընթացիկ տողը պատճենելու CopyRow, ընթացիկ տողը վերև uparrow և ընթացիկ տողը ներքև downarrow տեղափոխելու, ապրանքների ցուցակից ապրանքներ ավելացնելու Add կոճակներ: Փաստաթղթում հնարավոր է ցուցակը խմբագրել ոչ միայն տողում, այլ նաև դիալոգ պատուհանում: Դիալոգ պատուհանում խմբագրելու համար անհրաժեշտ է փաստաթղթի ժապավենում սեղմել Դիալոգ կոճակը: Այս ռեժիմում գործիքների վահանակից կամ արագ հասանելիության ստեղներով տողի ավելացումը, պատճենումը և խմբագրումը կատարվում է դիալոգ պատուհանի օգնությամբ: Ռեժիմը կարելի անջատել սեղմելով Տող կոճակը:

 

Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:

Ապրանքներ էջի Քանակ սյան արժեքին կից dropDown նշանին սեղմելիս բացվող պատուհանում հնարավոր է խմբագրել վերադարձվող ապրանքի Քանակը և այն բաշխել ըստ վաճառքների։ Քանակների խմբագրում պատուհանն ունի հետևյալ տեսքը․

 

QuantitiesEditingNew

 

Քանակների խմբագրում պատուհանը պարունակում է հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Ապրանք

Խմբագրվող ապրանքը։

Վերադարձման ենթակա ընդհանուր քանակ

Վերադարձման ենթակա քանակը։ Դաշտի արժեքը փոխելուց հետո grid_fill_down_32 կոճակի միջոցով փոփոխված քանակը կբաշխվեն ըստ վաճառքների։ Քանակների բաշխումը կատարվում է ըստ Դրույթների Ընդհանուր էջի Վերադարձերի քանակի բաշխման եղանակ ըստ վաճառքների պարամետրի արժեքի։

Ավտոընտրություն

Ստուգավանդակը նշված լինելու դեպքում վերադարձվող ապրանքները բաշխվում են ըստ վերը նշված պարամետրի, հակառակ դեպքում՝ բաշխումը հնարավոր է իրականացնել ձեռքով։

 

Քանակների խմբագրման աղյուսակի Քանակ սյան արժեքը կփոփոխվի՝ Վերադարձման ենթակա ընդհանուր քանակ դաշտի արժեքից կախված, կամ ձեռքով փոփոխելու արդյունքում, իսկ Վերադարձման ենթակա քանակ սյան արժեքը կմնա անփոփոխ։

Պատուհանը հիշելիս Վաճառքի վերադարձ փաստաթղթի Ապրանքներ էջի Քանակները կփոփոխվեն։

 

Տարաներ էջի տեսքը հետևյալն է․

 

SalesReturnContainersNew

 

Փաստաթղթի Տարաներ էջը պարունակում է.

 

Դաշտ

Նշանակություն

Տարաներ աղյուսակ

Տարաներ աղյուսակում լրացվում է վերադարձվող տարայի կոդը, անվանումը, չափման միավորը, քանակը, քանակը լրացուցիչ չափման միավորով, գինը, զեղչի տոկոսը, զեղչված գինը, գումարը, փաստաթղթի գնացուցակի տեսակով սահմանված գինը, գնորդի զեղչը, հարկերը, ընտրման եղանակը և լրացուցիչ տեղեկություն։ Վերադարձվող ապրանքի քանակը Քանակների խմբագրում պատուհանի միջոցով խմբագրելու և ըստ վաճառքների բաշխելու արդյունքում Ընտրման եղանակ սյունը ստանում է Ձեռքով արժեքը, հակառակ դեպքում՝ Ավտոմատ։ Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու add16, ընթացիկ տողը  հեռացնելու Trash-icon16, ընթացիկ տողը պատճենելու CopyRow, ապրանքների ցուցակից ապրանքներ ավելացնելու Add և տողը Ի պահից վերադարձ էջ տեղափոխելու move կոճակներ:

 

Վաճառքի վերադարձ փաստաթղթում Տարաներ էջն արտացոլվում է միայն ծրագրի Դրույթների Ընդհանուր բաժնի Տարաներ ենթաբաժնի Ակտիվացնել ստուգավանդակը նշելու դեպքում, իսկ Ավտոմատ հաշվարկել ստուգավանդակը նշելիս Տարաներ աղյուսակում ավտոմատ կերպով կլրացվեն Ապրանքներ էջում ներառված ապրանքներին կցված տարաները։

Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:

 

Ի պահից վերադարձ էջի տեսքը հետևյալն է․

 

SalesReturnFromDeposit

 

Փաստաթղթի Ի պահից վերադարձ էջը պարունակում է.

 

Դաշտ

Նշանակություն

Ի պահից վերադարձ աղյուսակ

Ի պահից վերադարձ աղյուսակում լրացվում է ի պահից վերադարձվող ապրանքի կոդը, անվանումը, չափման միավորը, քանակը, քանակը լրացուցիչ չափման միավորով, ընտրման եղանակը և լրացուցիչ տեղեկություն։ Վերադարձվող ապրանքի քանակը Քանակների խմբագրում պատուհանի միջոցով խմբագրելու և ըստ վաճառքների բաշխելու արդյունքում Ընտրման եղանակ սյունը ստանում է Ձեռքով արժեքը, հակառակ դեպքում՝ Ավտոմատ։ Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու add16, ընթացիկ տողը հեռացնելու Trash-icon16, ընթացիկ տողը պատճենելու CopyRow, ապրանքների ցուցակից ապրանքներ ավելացնելու Add և տողը Տարաներ էջ տեղափոխելու moveկոճակներ։

 

Վաճառքի վերադարձ փաստաթղթում Ի պահից վերադարձ էջն արտացոլվում է միայն ծրագրի Դրույթների Ընդհանուր բաժնի Ի պահ հանձնված ապրանքների հաշվառում ստուգավանդակը նշելու դեպքում, իսկ Տարաներ ենթաբաժնի Ավտոմատ հաշվարկել ստուգավանդակը նշելիս աղյուսակում ավտոմատ կերպով կլրացվեն այն ապրանքները, որոնք որպես տարա կցված են Ապրանքներ աղյուսակում լրացված ապրանքներին և տվյալ գնորդի համար սահմանված են որպես ի պահ տրվող։

Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:

 

Լրացուցիչ էջի տեսքը հետևյալն է․

 

SalesReturnAddNew1

 

Փաստաթղթի Լրացուցիչ էջը պարունակում է հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Կազմակերպության հաշվարկային հաշիվ

Կազմակերպության հաշվարկային հաշիվը։ Կարող է ընդունել արժեքներ Դրույթների Կազմակերպության տվյալներ բաժնի Հաշվարկային հաշիվներ ցուցակից։ Դաշտում ավտոմատ լրացվում է կազմակերպության հիմնական հաշվարկային հաշիվը։

Հանձնարարող

Հնարավոր է լրացնել Հանձնարարող ընկերություն։ Ընդունում է արժեքներ Հանձնարարողներ տեղեկատուից:

Փաստաթղթի խումբ

Փաստաթղթերը հնարավոր է դասակարգել՝ ըստ խմբերի։ Ընդունում է արժեքներ Փաստաթղթի խմբեր տեղեկատուից:

Վերադարձի պատճառ

Նշվում է Վերադարձի պատճառը: Ընդունում է արժեքներ Վերադարձի պատճառներ տեղեկատուից:

Ստեղծման եղանակ

Սահմանվում է Վաճառքի վերադարձ փաստաթղթի ստեղծման եղանակը։ Ընտրման ցուցակում առաջարկվում են Այցով, Զանգով, Էլ․փոստով կամ b2b.armsoft հարթակից տարբերակները։ Վաճառքի վերադարձ փաստաթուղթը շարժական մասից ստանալիս դաշտն ավտոմատ ընդունում է Այցով արժեքը:

Կոնտակտ

Գնորդի Կոնտակտը․ ընտրման ցուցակում առաջարկվում են Գնորդին կցված Կոնտակները։

Հիմք հանդիսացող վերադարձ փաստաթղթի տվյալներ

Փաստաթղթի N  և Ընդհանուր գումար դաշտերն ավտոմատ լրացվում են փաստաթուղթը տրոհելիս ստեղծվող նոր Վաճառքի վերադարձ փաստաթղթում։

 

Փաստաթղթում առկա են հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Գումար առանց լր. զեղչի

Վաճառքի վերադարձ փաստաթղթի գումարը` առանց լրացուցիչ զեղչի: Փաստաթղթում Գումար առանց լր. զեղչի դաշտն արտացոլվում է միայն ծրագրի Դրույթների Ընդհանուր էջի Փաստաթղթի լրացուցիչ զեղչ ստուգավանդակը նշված լինելու դեպքում:

Լրացուցիչ զեղչի տոկոս

Փաստաթղթի ընդհանուր գումարի նկատմամբ զեղչի տոկոսը: Փաստաթղթում Լրացուցիչ զեղչի տոկոս դաշտն արտացոլվում է միայն ծրագրի Դրույթների Ընդհանուր էջի Փաստաթղթի լրացուցիչ զեղչ ստուգավանդակը նշված լինելու դեպքում: Դաշտի արժեքը հնարավոր է խմբագրել, եթե տվյալ օգտագործողի համար Դրույթների Իրավասություններ և ստուգումներ էջի Զեղչի խմբագրման իրավասությունը Վաճառքի վերադարձի համար տրված է:

Ընդհանուր գումար

Փաստաթղթի ընդհանուր գումարը:

Այդ թվում ակցիզ

Ակցիզային հարկի գումարը։ Փաստաթղթում Այդ թվում ակցիզ դաշտն արտացոլվում է միայն ծրագրի Դրույթների Ընդհանուր էջի Ակցիզային հարկի հաշվառում ստուգավանդակը նշված լինելու դեպքում:

Այդ թվում բնապահպանական հարկ

Բնապահպանական հարկի գումարը։ Փաստաթղթում Այդ թվում հարկ դաշտն արտացոլվում է միայն ծրագրի Դրույթների Ընդհանուր էջի Բնապահպանական հարկի հաշվառում ստուգավանդակը նշված լինելու դեպքում:

Այդ թվ․ ԱԱՀ

ԱԱՀ-ի գումարը: Դաշտի արժեքը հաշվարկվում է Դրույթների Ընդհանուր էջում նշված ԱԱՀ-ի տոկոսադրույքին համապատասխան:

 

Վաճառքի վերադարձ փաստաթղթի Ժապավենի Այլ ներդիրում առկա է Մարում կոճակը․

 

SaleRetDischarge

 

Մարում կոճակը սեղմելու դեպքում Վաճառքի վերադարձ փաստաթղթի հիման վրա ստեղծվում է Մարում փաստաթուղթ։

 

Վաճառքի վերադարձ թղթապանակի ընթացիկ տողին վերաբերող գործողություններն են.

Ավելացնել. ավելացնել նոր փաստաթուղթ:

Բացել. բացել/խմբագրել փաստաթուղթը:

Դիտել տպելու ձևը. դիտել փաստաթղթի տպվող տեսքը:

Հեռացնել. հեռացնել փաստաթուղթը:

Պատճենել. ստեղծել նոր նմանատիպ փաստաթուղթ` ընթացիկ փաստաթղթի տվյալներով լրացված:

Պատմություն. բերվում է հաշվետվություն փաստաթղթի գրանցման և խմբագրման վերաբերյալ:

Դարձնել սևագիր/Գրանցել. հաշվառումից հեռացվում են/հաշվառման մեջ ներառվում են փաստաթղթի գրանցման արդյունքում ստեղծված գործողությունները և փաստաթուղթը հիշվում է Սևագիր/Գրանցված վիճակում:

Վերահաշվարկել. փաստաթղթում առկա տվյալները հաշվարկվում են ընթացիկ արժեքներին համապատասխան։

Տրոհել ըստ վաճառքների․ փաստաթուղթը տրոհվում է ըստ վերադարձվող ապրանքների Վաճառքներում բաշխվածության։ Արդյունքում հեռացվում է հիմք հանդիսացող փաստաթուղթը և ստեղծվում են նոր, տրոհված Վաճառքի վերադարձ փաստաթղթեր։

Կատարել վճարում գնորդին. Վաճառք(ներ)ի վերադարձ(եր)ի հիման վրա ստեղծվում է Վճարում գնորդին փաստաթուղթը:

Ավելացնել առաքիչից ապրանքների վերադարձ(եր)ին. Վաճառք(ներ)ի վերադարձ(եր)ի հիման վրա ստեղծվում է Ապրանքների վերադարձեր առաքիչից փաստաթուղթը:

Տպել ՀԴՄ կտրոն․ նշված Վերադարձ(եր)ի համար տպվում է ՀԴՄ կտրոն։

Արտահանել այլ համակարգ. Վաճառք(ներ)ի վերադարձ(եր)ն հնարավոր է(են) անմիջապես արտացոլել հարկային մարմնի е-Invoicing ծրագրում կամ արտահանել XML ֆորմատով ֆայլ(եր)ի տեսքով, որն այնուհետև կարող է ներմուծվել e-Invoicing ծրագիր:

Արտահանել ըստ արտաքին կոդերի. Վաճառքի վերադարձ(եր)ը արտահանվում է(են) Excel ֆայլ(եր)ի տեսքով, որն այնուհետև կարող է ներմուծվել ՀԾ-Զեռնարկություն, ՀԾ-Հաշվապահ, ՀԾ-Առևտուր համակարգեր:

Թարմացնել գնորդ(ներ)ի կարգավիճակ(ներ)ը b2b.armsoft հարթակից․ թարմացնել թղթապանակի Կարգավիճակ սյունը, որում արտացոլվում է հարկային ծրագրում գնորդի կարգավիճակը։

 

note Նշում

Վաճառքի վերադարձ փաստաթուղթը կարելի է ներմուծել կամ խմբագրել MS Excel-ի SalesReturn.xlsm ֆայի միջոցով, որը գտնվում է ImportTemplates գրադարանում (Օրինակ` C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Sales Management 7\ImportTemplates):