Վաճառքներ

Ուղղորդիչ:  Վաճառքներ > Փաստաթղթեր >

Վաճառքներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Վաճառք փաստաթուղթն օգտագործվում է վաճառքի ստեղծման գործընթացում։ Այն հնարավոր է ստեղծել ինչպես շարժական մասում, այնպես էլ գրասենյակում։ Փաստաթղթի գրանցման պատուհանը ծրագրում օգտագործվող պարամետրերից կախված կարող է բաղկացած լինել մինչև 7 էջից՝ Ընդհանուր, Ապրանքներ, Տարաներ, Ի պահ հանձնում, Նվերներ, Փոխանակում, Լրացուցիչ։

Փաստաթղթի Գլխավոր մասը պարունակում է հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Փաստաթղթի N

Վաճառք փաստաթղթի համարը։ Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ բաժնում:

Բաժին

Բաժինը սահմանվում է Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի համանուն տեղեկատուում և կցվում առևտրային գործակալին։ Բաժին դաշտը տեսանելի է, եթե ծրագրի Դրույթների Ընդհանուր էջի Բաժինների հաշվառում ստուգավանդակը նշված է։

Ամսաթիվ

Վաճառք փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը:

Առևտրային գործակալ

Այն Առևտրային գործակալը, ում անունով ձևակերպվում է Վաճառք փաստաթուղթը։

Գծիկավոր կոդ (F2)

Դաշտը նախատեսված է ապրանքները Գծիկավոր կոդով (նաև ըստ քաշի) մուտքագրելու համար։ Գծիկավոր կոդ (F2) դաշտը տեսանելի է, եթե ծրագրի Դրույթների Սարքավորումներ էջի Սկաներ բաժնի Ակտիվացնել ստուգավանդակը նշված է։

 

Ընդհանուր էջի տեսքը հետևյալն է.

 

SaleGeneralNew

 

Փաստաթղթի Ընդհանուր էջը պարունակում է հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Վաճառքի գոտի

Ընտրվում է Վաճառքի գոտիներ տեղեկատուում լրացված արժեքներից։ Առևտրային գործակալ դաշտը լրացված լինելու դեպքում ավտոմատ լրացվում է առևտրային գործակալին կցված հիմնական վաճառքի գոտին։

Գնորդ

Գնորդը, ում վերաբերում է տվյալ Վաճառք փաստաթուղթը։ Եթե Գնորդներ տեղեկատուում տվյալ գնորդը գրանցված չէ, նրան կարելի է ավելացնել անմիջապես այս պատուհանից` սեղմելով Add1 կոճակը: Գնորդի տվյալները խմբագրելու համար անհրաժեշտ է սեղմել Edit1 կոճակը: Գնորդների ընտրման ցուցակում բերվում են այն գնորդները, որոնք գտնվում են փաստաթղթում նշված Վաճառքի գոտում։

Առաքիչ

Այն առաքիչն, ով կատարելու է առաքումը։ Դաշտին կից ընտրման ցուցակում հնարավոր է տեսնել փաստաթղթում նշված Առևտրային գործակալին տվյալ Առաքիչը հասանելի է թե ոչ։ Առևտրային գործակալ դաշտը լրացված լինելու դեպքում ավտոմատ լրացվում է առևտրային գործակալին կցված հիմնական առաքիչը։

Գնացուցակի տեսակ

Լռությամբ առաջարկվում է Ընդհանուր էջում նշված Գնորդին կցված Գնացուցակի տեսակը։ Դաշտի արժեքը հնարավոր է խմբագրել, եթե տվյալ օգտագործողի համար Դրույթների Իրավասություններ և ստուգումներ բաժնի Գնացուցակի տեսակի խմբագրման իրավասությունը Վաճառքի համար տրված է:

Առաքող ավտոմեքենա

Առաքող մեքենան, որի միջոցով կատարվելու է առաքումը։ Առաքիչ դաշտը լրացնելիս Առաքող ավտոմեքենա դաշտում ավտոմատ առաջարկվում է տվյալ առաքիչին կցված հիմնական ավտոմեքենան։

Մեկնաբանություն

Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: Կարող է ընդունել արժեքներ Ստանդարտ մեկնաբանություններ տեղեկատուից։

Առաքման հասցե

Վաճառքի առաքման հասցեն։ Առաքման հասցե բաժինը տեսանելի է Դրույթների Ընդհանուր բաժնի Գնորդի առաքման հասցեների օգտագործում պարամետրն ակտիվ լինելու դեպքում։ Հասցե, Լայնություն, Երկայնություն, Լրացուցիչ տեղեկություն դաշտերում ավտոմատ լրացվում են Գնորդի հիմնական առաքման հասցեի տվյալները։

Հարկային փաստաթղթի / ՀԴՄ կտրոնի տվյալներ

Հարկային ծրագիր արտահանման կարգավիճակը։ Արտահանված է հարկային ծրագիր նշիչը ավտոմատ լրացվում է փաստաթուղթը հարկային ծրագիր արտահանելիս։ Սերիա և համար, Դուրս գրման ամսաթիվ և Գնորդի ստորագրման ամսաթիվ դաշտերը հնարավոր է ավտոմատ լրացնել Դուրս գրված հաշիվների սերիայի և համարի արտացոլման միջոցով։ ՀԴՄ կտրոնի N, ՀԴՄ կտրոնի ամսաթիվ և ՀԴՄ կտրոնում տպվել է գնորդի ՀՎՀՀ-ն դաշտերն ավտոմատ լրացվում են ՀԴՄ կտրոն տպելիս։

Այլ համակարգ ուղարկման վիճակ

Կարող է ընդունել 2 արժեք՝ Պատրաստ է ուղարկման կամ Ուղարկված է։ Փաստաթուղթն ըստ արտաքին կոդերի արտահանելուց հետո դաշտն ընդունում է Ուղարկված է արժեքը։

Գնորդի մնացորդներ

Արտացոլվում է Գնորդի Պարտքը, Գնորդի ժամկետանց պարտքը, Վերադարձի մնացորդը, Կանխավճարի մնացորդը և Վերջին գործարքի ամսաթիվը

 

Ապրանքներ էջի տեսքը հետևյալն է․

 

SaleProducts

 

Փաստաթղթի Ապրանքներ էջը պարունակում է հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Ապրանքներ աղյուսակ

Ապրանքներ աղյուսակում լրացվում է վաճառվող ապրանքի կոդը, անվանումը, չափման միավորը, քանակը, քանակը լրացուցիչ չափման միավորով, գինը, զեղչի տոկոսը, զեղչված գինը, գումարը, փաստաթղթի գնացուցակի տեսակով սահմանված գինը, գնորդի զեղչը, հարկերը և լրացուցիչ տեղեկություն։ Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու add16, ընթացիկ տողը հեռացնելու Trash-icon16, ընթացիկ տողը պատճենելու CopyRow, ընթացիկ տողը վերև uparrow և ընթացիկ տողը ներքև downarrow տեղափոխելու, ապրանքների ցուցակից ապրանքներ ավելացնելու Add կոճակներ: Փաստաթղթում հնարավոր է ցուցակը խմբագրել ոչ միայն տողում, այլ նաև դիալոգ պատուհանում: Դիալոգ պատուհանում խմբագրելու համար անհրաժեշտ է փաստաթղթի ժապավենում սեղմել Դիալոգ կոճակը: Այս ռեժիմում գործիքների վահանակից կամ արագ հասանելիության ստեղներով տողի ավելացումը, պատճենումը և խմբագրումը կատարվում է դիալոգ պատուհանի օգնությամբ: Ռեժիմը կարելի անջատել սեղմելով Տող կոճակը:

 

Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:

 

Տարաներ էջի տեսքը հետևյալն է.

 

SaleContainersNew2

 

Փաստաթղթի Տարաներ էջը պարունակում է.

 

Դաշտ

Նշանակություն

Տարաներ աղյուսակ

Տարաներ աղյուսակում լրացվում է վաճառվող տարայի կոդը, անվանումը, չափման միավորը, քանակը, քանակը լրացուցիչ չափման միավորով, գինը, զեղչի տոկոսը, զեղչված գինը, գումարը, փաստաթղթի գնացուցակի տեսակով սահմանված գինը, գնորդի զեղչը, հարկերը և լրացուցիչ տեղեկություն։ Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու add16, ընթացիկ տողը հեռացնելու Trash-icon16, ընթացիկ տողը պատճենելու CopyRow, ապրանքների ցուցակից ապրանքներ ավելացնելու Add և տողը Ի պահ հանձնում էջ տեղափոխելու move կոճակներ:

 

Վաճառք փաստաթղթում Տարաներ էջն արտացոլվում է միայն ծրագրի Դրույթների Ընդհանուր բաժնի Տարաներ ենթաբաժնի Ակտիվացնել ստուգավանդակը նշելու դեպքում, իսկ Ավտոմատ հաշվարկել ստուգավանդակը նշելիս Տարաներ աղյուսակում ավտոմատ կերպով կլրացվեն Ապրանքներ էջում ներառված ապրանքներին կցված տարաները։

Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:

 

Ի պահ հանձնում էջի տեսքը հետևյալն է.

 

SaleOnDepositNew

 

Փաստաթղթի Ի պահ հանձնում էջը պարունակում է.

 

Դաշտ

Նշանակություն

Ի պահ հանձնում աղյուսակ

Ի պահ հանձնում աղյուսակում լրացվում է ի պահ հանձնվող ապրանքի կոդը, անվանումը, չափման միավորը, քանակը, քանակը լրացուցիչ չափման միավորով և լրացուցիչ տեղեկություն։ Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու add16, ընթացիկ տողը  հեռացնելու Trash-icon16, ընթացիկ տողը պատճենելու CopyRow, ապրանքների ցուցակից ապրանքներ ավելացնելու Add և տողը Տարաներ էջ տեղափոխելու move կոճակներ։

 

Վաճառք փաստաթղթում Ի պահ հանձնում էջն արտացոլվում է միայն ծրագրի Դրույթների Ընդհանուր բաժնի Ի պահ հանձնված ապրանքների հաշվառում ստուգավանդակը նշելու դեպքում, իսկ Տարաներ ենթաբաժնի Ավտոմատ հաշվարկել ստուգավանդակը նշելիս աղյուսակում ավտոմատ կերպով կլրացվեն այն ապրանքները, որոնք որպես տարա կցված են Ապրանքներ աղյուսակում լրացված ապրանքներին և տվյալ գնորդի համար սահմանված են որպես ի պահ տրվող։։

Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:

 

Նվերներ էջի տեսքը հետևյալն է․

 

SaleGiftNew

 

Փաստաթղթի Նվերներ էջը պարունակում է.

 

Դաշտ

Նշանակություն

Նվերներ աղյուսակ

Նվերներ աղյուսակում լրացվում է նվեր-ապրանքի կոդը, անվանումը, չափման միավորը, քանակը, քանակը լրացուցիչ չափման միավորով և լրացուցիչ տեղեկություն։ Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու add16, ընթացիկ տողը  հեռացնելու Trash-icon16, ընթացիկ տողը պատճենելու CopyRow, ապրանքների ցուցակից ապրանքներ ավելացնելու Add և տողը Ի պահ հանձնում կամ Տարաներ էջ տեղափոխելու move կոճակներ:

 

Վաճառք փաստաթղթում Նվերներ էջն արտացոլվում է միայն ծրագրի Դրույթների Ընդհանուր բաժնի Նվերների ակցիաներ ենթաբաժնի Ակտիվացնել ստուգավանդակը նշելու դեպքում, իսկ Ավտոմատ հաշվարկել ստուգավանդակը նշելիս աղյուսակում ավտոմատ կերպով կլրացվեն Ապրանքներ էջում ներառված ապրանքների համար սահմանված Նվեր ապրանքները։

Նվերներ աղյուսակում կարող են հայտնվել միայն այն ապրանքները, որոնց քարտում նշված է Նվեր է ստուգավանդակը:

Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:

 

Փոխանակում էջի տեսքը հետևյալն է․

 

SaleExchangeNew

 

Փաստաթղթի Փոխանակում էջը պարունակում է.

 

Դաշտ

Նշանակություն

Փոխանակում աղյուսակ

Փոխանակում աղյուսակում լրացվում է փոխանակվող ապրանքի կոդը, անվանումը, չափման միավորը, քանակը, քանակը լրացուցիչ չափման միավորով և լրացուցիչ տեղեկություն։ Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու add16, ընթացիկ տողը հեռացնելու Trash-icon16 , ընթացիկ տողը պատճենելու CopyRow կոճակներ:

 

Վաճառք  փաստաթղթում Փոխանակում էջն արտացոլվում է միայն ծրագրի Դրույթների Ընդհանուր բաժնում Ապրանքների փոխանակում ստուգավանդակը նշված լինելու դեպքում։

Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:

 

Լրացուցիչ էջի տեսքը հետևյալն է․

 

SaleAddNew1

 

Փաստաթղթի Լրացուցիչ էջը պարունակում է հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Կազմակերպության հաշվարկային հաշիվ

Կազմակերպության հաշվարկային հաշիվը։ Կարող է ընդունել արժեքներ Դրույթների Կազմակերպության տվյալներ բաժնի Հաշվարկային հաշիվներ ցուցակից։ Դաշտում ավտոմատ լրացվում է կազմակերպության հիմնական հաշվարկային հաշիվը։

Հանձնարարող

Հնարավոր է լրացնել Հանձնարարող ընկերություն։ Ընդունում է արժեքներ Հանձնարարողներ տեղեկատուից:

Փաստաթղթի խումբ

Փաստաթղթերը հնարավոր է դասակարգել՝ ըստ խմբերի։ Ընդունում է արժեքներ Փաստաթղթի խմբեր տեղեկատուից:

Վճարման ուշացման օրեր

Սահմանվում է տվյալ փաստաթղթով ձևակերպվող գործարքի համար վճարման ուշացման օրերի քանակը: Լռելյայն առաջարկվում է տվյալ գնորդի քարտում սահմանված Վճարման ուշացման օրերի քանակը:

Վճարման տեսակ

Սահմանվում է տվյալ փաստաթղթով ձևակերպվող գործարքի համար վճարման տեսակը: Լռելյայն առաջարկվում է տվյալ գնորդի քարտում սահմանված Վճարման տեսակը:

Ստեղծման եղանակ

Սահմանվում է Վաճառք փաստաթղթի ստեղծման եղանակը։ Ընտրման ցուցակում առաջարկվում են Այցով, Զանգով, Էլ․փոստով կամ b2b.armsoft հարթակից տարբերակները։ Վաճառք փաստաթուղթը շարժական մասից ստանալիս դաշտն ավտոմատ ընդունում է Այցով արժեքը:

Կոնտակտ

Գնորդի Կոնտակտը․ ընտրման ցուցակում առաջարկվում են Գնորդին կցված Կոնտակները։

 

Փաստաթղթում առկա են հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Գումար առանց լր. զեղչի

Վաճառք փաստաթղթի գումարը` առանց լրացուցիչ զեղչի: Փաստաթղթում Գումար առանց լր. զեղչի դաշտն արտացոլվում է միայն ծրագրի Դրույթների Ընդհանուր բաժնի Փաստաթղթի լրացուցիչ զեղչ ստուգավանդակը նշված լինելու դեպքում:

Լրացուցիչ զեղչի տոկոս

Փաստաթղթի ընդհանուր գումարի նկատմամբ զեղչի տոկոսը: Փաստաթղթում Լրացուցիչ զեղչի տոկոս դաշտն արտացոլվում է միայն ծրագրի Դրույթների Ընդհանուր էջի Փաստաթղթի լրացուցիչ զեղչ ստուգավանդակը նշված լինելու դեպքում: Դաշտի արժեքը հնարավոր է խմբագրել, եթե տվյալ օգտագործողի համար Դրույթների Իրավասություններ և ստուգումներ էջի Զեղչի խմբագրման իրավասությունը Վաճառքի համար տրված է:

Ընդհանուր գումար

Փաստաթղթի ընդհանուր գումարը:

Այդ թվում ակցիզ

Ակցիզային հարկի գումարը։ Փաստաթղթում Այդ թվում ակցիզ դաշտն արտացոլվում է միայն ծրագրի Դրույթների Ընդհանուր էջի Ակցիզային հարկի հաշվառում ստուգավանդակը նշված լինելու դեպքում:

Այդ թվում բնապահպանական հարկ

Բնապահպանական հարկի գումարը։ Փաստաթղթում Այդ թվում բնապահպանական հարկ դաշտն արտացոլվում է միայն ծրագրի Դրույթների Ընդհանուր էջի Բնապահպանական հարկի հաշվառում ստուգավանդակը նշված լինելու դեպքում:

Այդ թվ․ ԱԱՀ

ԱԱՀ-ի գումարը: Դաշտի արժեքը հաշվարկվում է Դրույթների Ընդհանուր էջում նշված ԱԱՀ-ի տոկոսադրույքին համապատասխան:

 

Վաճառք թղթապանակի ընթացիկ տողին վերաբերող գործողություններն են.

Ավելացնել. ավելացնել նոր փաստաթուղթ:

Բացել. բացել/խմբագրել փաստաթուղթը:

Դիտել տպելու ձևը. դիտել փաստաթղթի տպվող տեսքը:

Հեռացնել. հեռացնել փաստաթուղթը:

Պատճենել. ստեղծել նոր նմանատիպ փաստաթուղթ` ընթացիկ փաստաթղթի տվյալներով լրացված:

Պատմություն. բերվում է հաշվետվություն փաստաթղթի գրանցման և խմբագրման վերաբերյալ:

Դարձնել սևագիր/Գրանցել. հաշվառումից հեռացվում են/հաշվառման մեջ ներառվում են փաստաթղթի գրանցման արդյունքում ստեղծված գործողությունները և փաստաթուղթը հիշվում է Սևագիր/Գրանցված վիճակում:

Վերահաշվարկել. փաստաթղթում առկա տվյալները հաշվարկվում են ընթացիկ արժեքներին համապատասխան։

Դիտել վճարում(ներ)ը և մարում(ներ)ը. դիտել տվյալ փաստաթղթի հիման վրա ստեղծված վճարում(ներ)ը և մարում(ներ)ը:

Կատարել վճարում. տվյալ փաստաթղթի հիման վրա հնարավոր է ստեղծել Վճարում փաստաթուղթը:

Կատարել մարում. տվյալ փաստաթղթի հիման վրա հնարավոր է ստեղծել Մարում փաստաթուղթը:

Ստեղծել վաճառքի վերադարձ(եր). տվյալ փաստաթղթի հիման վրա հնարավոր է ստեղծել Վաճառքի վերադարձ և Մարում փաստաթղթերը:

Տպել ՀԴՄ կտրոն․ նշված Վաճառք(ներ)ի համար տպվում է ՀԴՄ կտրոն։

Արտահանել հարկային ծրագիր. Վաճառք(ներ)ը հնարավոր է(են) անմիջապես արտացոլել հարկային մարմնի е-Invoicing ծրագրում կամ արտահանել XML ֆորմատով ֆայլ(եր)ի տեսքով, որն այնուհետև կարող է ներմուծվել e-Invoicing ծրագիր:

Արտահանել այլ համակարգ. Վաճառքի պատվեր(ներ)ը արտահանվում է(են) Excel  ֆայլ(եր)ի տեսքով, որն այնուհետև կարող է ներմուծվել ՀԾ-Զեռնարկություն, ՀԾ-Հաշվապահ, ՀԾ-Առևտուր համակարգեր:

Ուղարկել էլ. փոստով. Վաճառք փաստաթուղթն ուղարկվում է Գնորդի` տեղեկատուում նշված էլ. փոստի հասցեին: Նամակն ուղարկվում է համակարգչում տեղադրված Փոստային համակարգի միջոցով:

b2b.armsoft հարթակ. Ուղարկել b2b.armsoft հարթակ. Վաճառքը` որպես Հաշիվ-Ապրանքագիր գործընկերոջն ուղարկելու հնարավորություն, որի հիման վրա գործընկերը կարող է ՀԾ այլ համակարգերից ավտոմատ Պահեստի մուտքի օրդեր/Վճարման հանձնարարական ստեղծել: Պարտադիր պայման է Դրույթների b2b.armsoft հարթակ էջում Հարթակի մասնակից դաշտի, իսկ Գնորդի քարտում՝ Գնորդի Հարթակի մասնակից դաշտի լրացված լինելը: Թարմացնել գնորդ(ներ)ի կարգավիճակ(ներ)ը b2b.armsoft հարթակից․ թարմացնել թղթապանակի Կարգավիճակ սյունը, որում արտացոլվում է հարկային ծրագրում գնորդի կարգավիճակը։

 

Ստեղծել վաճառքի վերադարձ(եր) հրամանից բացվող երկխոսության պատուհանն ունի հետևյալ տեսքը․

 

SaleReturnDialog

 

Ամսաթիվ՝ Վաճառքի վերադարձ փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը:  

Կատարել վերադարձ՝ նշվում է թե Վաճառք փաստաթղթի որ էջի ապրանքներն են վերադարձվում։

Կատարել մարում՝ ստուգավանդակը նշելու դեպքում ստեղծվում է Մարում փաստաթուղթ։

Այլ համակարգ ուղարկման վիճակ դաշտը կարող է ընդունել 1-Ուղարկված է և 2-Պատրաստ է ուղարկման արժեքները։

Փաստաթղթի վիճակ դաշտի միջոցով սահմանվում է ստեղծվող Վաճառքի վերադարձ փաստաթղթի գրանցման վիճակը՝ Սևագիր կամ Գրանցված։

Ցույց տալ փաստաթղթերը ստուգավանդակը նշված լինելու դեպում հնարավոր է փաստաթուղթը դիտել մինչև գրանցելը։

Ուղարկել SMS հաղորդագրություն. ուղարկել SMS հաղորդագրություն՝ ծանուցելով Գնորդին իրեն կատարած Վաճառքի գումարի մասին։

 

note Նշում

Վաճառք փաստաթուղթը կարելի է ներմուծել MS Excel-ի Sale.xlsm ֆայի միջոցով, որը գտնվում է ImportTemplates գրադարանում (Օրինակ` C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Sales Management 7\ImportTemplates):