Գնացուցակներ

Ուղղորդիչ:  Գնային քաղաքականություն > Փաստաթղթեր >

Գնացուցակներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Փաստաթուղթը նախատեսված է ապրանքի գների գրանցման և խմբագրման համար։ Յուրաքանչյուր ապրանքի համար տարբեր գնացուցակի տեսակների դեպքում կարելի է սահմանել տարբեր գներ։ Կազմակերպությունում գործող գների տեսակները նկարագրվում են Գնացուցակի տեսակներ տեղեկատուում։  

Գրանցված գներն օգտագործվում են փաստաթղթերի մուտքագրման և հաշվետվությունների ձևավորման ժամանակ։ Փաստաթղթերում ապրանքների տվյալների մուտքագրման ժամանակ համակարգն ավտոմատ լրացնում է նշված տեսակի գինը, որը գործում է փաստաթղթի ամսաթվի դրությամբ։

Գնացուցակ փաստաթուղթը հնարավոր է ստեղծել նաև Գների փոփոխում մատյանից։

Փաստաթղթի Գլխավոր մասը պարունակում է հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Փաստաթղթի N

Գնացուցակ փաստաթղթի համարը։ Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ բաժնում:

Գնացուցակի տեսակ

Գնացուցակ փաստաթղթի Գնացուցակի տեսակը։ Կարող է ընդունել արժեքներ Գնացուցակի տեսակներ տեղեկատուից։ Պարտադիր լրացվող դաշտ է։

Ամսաթիվ

Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտ է: Սահմանվում է Գնացուցակ փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը:

Գործում է մինչև

Ամսաթիվ տիպի դաշտ է: Սահմանվում է Գնացուցակ փաստաթղթի փակման ամսաթիվը:

Մեկնաբանություն

Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: Կարող է ընդունել արժեքներ Ստանդարտ մեկնաբանություններ տեղեկատուից։

 

Գնացուցակ փաստաթղթի տեսքը հետևյալն է.

 

PriceList

 

Ապրանքներ աղյուսակում լրացվում է ապրանքի կոդը, անվանումը, չափման միավորը և գինը: Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու add16, ընթացիկ տողը հեռացնելու Trash-icon16, ընթացիկ տողը պատճենելու doc_copy_16 կոճակներ: Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:

 

Գնացուցակ թղթապանակի ընթացիկ տողին վերաբերող գործողություններն են․ 

Ավելացնել. ավելացնել նոր փաստաթուղթ:

Բացել. բացել/խմբագրել փաստաթուղթը:

Դիտել տպելու ձևը. դիտել փաստաթղթի տպվող տեսքը:

Հեռացնել. հեռացնել փաստաթուղթը:

Պատճենել. ստեղծել նոր նմանատիպ փաստաթուղթ` ընթացիկ փաստաթղթի տվյալներով լրացված:

Պատմություն. բերվում է հաշվետվություն փաստաթղթի գրանցման և խմբագրման վերաբերյալ։

 

note Նշում

Գնացուցակ փաստաթուղթը կարելի է ներմուծել MS Excel-ի Pricelist.xlsm ֆայլի միջոցով, որը գտնվում է ImportTemplates գրադարանում (Օրինակ՝ C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Sales Management 7\ImportTemplates):