Վաճառքի պատվերներ

Ուղղորդիչ:  Վաճառքներ > Փաստաթղթեր >

Վաճառքի պատվերներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Վաճառքի պատվեր փաստաթուղթն օգտագործվում է վաճառքի պատվերների հավաքագրման գործընթացում։ Այն հնարավոր է ստեղծել ինչպես շարժական մասում, այնպես էլ գրասենյակում։ Փաստաթղթի գրանցման պատուհանը ծրագրում օգտագործվող պարամետրերից կախված կարող է բաղկացած լինել մինչև 7 էջից՝ Ընդհանուր, Ապրանքներ, Տարաներ, Ի պահ հանձնում, Նվերներ, Փոխանակում, Լրացուցիչ։

Փաստաթղթի Գլխավոր մասը պարունակում է հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Փաստաթղթի N

Վաճառքի պատվեր փաստաթղթի համարը։ Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ բաժնում:

Բաժին

Ընտրվում է Բաժիններ տեղեկատուում լրացված արժեքներից։ Բաժին դաշտը տեսանելի է, եթե ծրագրի Դրույթների Ընդհանուր էջի Բաժինների հաշվառում ստուգավանդակը նշված է։

Ամսաթիվ

Վաճառքի պատվեր փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը:

Առևտրային գործակալ

Այն Առևտրային գործակալը, ում անունով ձևակերպվում է Վաճառքի պատվեր փաստաթուղթը։

Գծիկավոր կոդ (F2)

Դաշտը նախատեսված է ապրանքները Գծիկավոր կոդով (նաև ըստ քաշի) մուտքագրելու համար։ Գծիկավոր կոդ (F2) դաշտը տեսանելի է, եթե ծրագրի Դրույթների Սարքավորումներ էջի Սկաներ բաժնի Ակտիվացնել ստուգավանդակը նշված է։

 

Ընդհանուր էջի տեսքը հետևյալն է.

 

SalesOrderGeneral

 

Փաստաթղթի Ընդհանուր էջը պարունակում է հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Վաճառքի գոտի

Ընտրվում է Վաճառքի գոտիներ տեղեկատուում լրացված արժեքներից։ Առևտրային գործակալ դաշտը լրացված լինելու դեպքում ավտոմատ լրացվում է առևտրային գործակալին կցված հիմնական վաճառքի գոտին։

Գնորդ

Գնորդը, ում վերաբերում է տվյալ Վաճառքի պատվեր փաստաթուղթը։ Եթե Գնորդներ տեղեկատուում տվյալ գնորդը գրանցված չէ, նրան կարելի է ավելացնել անմիջապես այս պատուհանից` սեղմելով Add1 կոճակը: Գնորդի տվյալները խմբագրելու համար անհրաժեշտ է սեղմել Edit1 կոճակը: Գնորդների ընտրման ցուցակում բերվում են այն գնորդները, որոնք գտնվում են փաստաթղթում նշված Վաճառքի գոտում։

Առաքիչ

Այն առաքիչն, ով տվյալ պատվերի հիման վրա կատարելու է առաքում։ Դաշտին կից ընտրման ցուցակում հնարավոր է տեսնել փաստաթղթում նշված Առևտրային գործակալին տվյալ Առաքիչը հասանելի է թե ոչ։ Առևտրային գործակալ դաշտը լրացված լինելու դեպքում ավտոմատ լրացվում է առևտրային գործակալին կցված հիմնական առաքիչը։

Գնացուցակի տեսակ

Լռությամբ առաջարկվում է Ընդհանուր էջում նշված Գնորդին կցված Գնացուցակի տեսակը։ Դաշտի արժեքը հնարավոր է խմբագրել, եթե տվյալ օգտագործողի համար Դրույթների Իրավասություններ և ստուգումներ բաժնի Գնացուցակի տեսակի խմբագրման իրավասությունը Վաճառքի պատվերի համար տրված է:

Առաքող ավտոմեքենա

Առաքող մեքենան, որի միջոցով կատարվելու է առաքումը։ Առաքիչ դաշտը լրացնելիս Առաքող ավտոմեքենա դաշտում ավտոմատ առաջարկվում է տվյալ առաքիչին կցված հիմնական ավտոմեքենան։

Առաքման ամսաթիվ

Պատվերի առաքման ամսաթիվը։

Մեկնաբանություն

Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: Կարող է ընդունել արժեքներ Ստանդարտ մեկնաբանություններ տեղեկատուից։

Առաքման հասցե

Վաճառքի պատվերի առաքման հասցեն։ Առաքման հասցե բաժինը տեսանելի է Դրույթների Ընդհանուր բաժնի Գնորդի առաքման հասցեների օգտագործում պարամետրն ակտիվ լինելու դեպքում։ Հասցե, Լայնություն, Երկայնություն, Լրացուցիչ տեղեկություն դաշտերում ավտոմատ լրացվում են Գնորդի հիմնական առաքման հասցեի տվյալները։

Հարկային փաստաթղթի տվյալներ

Հարկային ծրագիր արտահանման կարգավիճակը։ Արտահանված է հարկային ծրագիր նշիչը ավտոմատ լրացվում է փաստաթուղթը հարկային ծրագիր արտահանելիս։ Սերիա և համար, Դուրս գրման ամսաթիվ և Գնորդի ստորագրման ամսաթիվ դաշտերը հնարավոր է ավտոմատ լրացնել Դուրս գրված հաշիվների սերիայի և համարի արտացոլման միջոցով։

Այլ համակարգ ուղարկման վիճակ

Կարող է ընդունել 2 արժեք՝ Պատրաստ է ուղարկման կամ Ուղարկված է: Փաստաթուղթն ըստ արտաքին կոդերի արտահանելուց հետո դաշտն ընդունում է Ուղարկված է արժեքը։

Գնորդի մնացորդներ

Արտացոլվում է Գնորդի Պարտքը, Գնորդի ժամկետանց պարտքը, Վերադարձի մնացորդը, Կանխավճարի մնացորդը և Վերջին գործարքի ամսաթիվը

 

Ապրանքներ էջի տեսքը հետևյալն է․

 

SalesOrderProducts

 

Փաստաթղթի Ապրանքներ էջը պարունակում է հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Ապրանքներ աղյուսակ

Ապրանքներ աղյուսակում լրացվում է պատվիրվող ապրանքի կոդը, անվանումը, չափման միավորը, քանակը, քանակը լրացուցիչ չափման միավորով, գինը, զեղչի տոկոսը, զեղչված գինը, գումարը, փաստաթղթի գնացուցակի տեսակով սահմանված գինը, գնորդի զեղչը, հարկերը և լրացուցիչ տեղեկություն։ Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու add16, ընթացիկ տողը հեռացնելու Trash-icon16, ընթացիկ տողը պատճենելու CopyRow, ընթացիկ տողը վերև uparrow և ընթացիկ տողը ներքև downarrow տեղափոխելու, ապրանքների ցուցակից ապրանքներ ավելացնելու Add կոճակներ: Փաստաթղթում հնարավոր է ցուցակը խմբագրել ոչ միայն տողում, այլ նաև դիալոգային պատուհանում: Դիալոգային պատուհանում խմբագրելու համար անհրաժեշտ է փաստաթղթի ժապավենում սեղմել Դիալոգ կոճակը: Այս ռեժիմում գործիքների վահանակից կամ արագ հասանելիության ստեղներով տողի ավելացումը, պատճենումը և խմբագրումը կատարվում է դիալոգային պատուհանի օգնությամբ: Ռեժիմը կարելի անջատել սեղմելով Տող կոճակը:

 

Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:

Տարաներ էջի տեսքը հետևյալն է․

 

SalesOrderContainers

 

Փաստաթղթի Տարաներ էջը պարունակում է.

 

Դաշտ

Նշանակություն

Տարաներ աղյուսակ

Տարաներ աղյուսակում լրացվում է պատվիրվող տարայի կոդը, անվանումը, չափման միավորը, քանակը, քանակը լրացուցիչ չափման միավորով, գինը, զեղչի տոկոսը, զեղչված գինը, գումարը, փաստաթղթի գնացուցակի տեսակով սահմանված գինը, գնորդի զեղչը, հարկերը և լրացուցիչ տեղեկություն։ Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու add16, ընթացիկ տողը  հեռացնելու Trash-icon16, ընթացիկ տողը պատճենելու CopyRow, ապրանքների ցուցակից ապրանքներ ավելացնելու Add և տողը Ի պահ հանձնում էջ տեղափոխելու move կոճակներ:

 

Վաճառքի պատվեր փաստաթղթում Տարաներ էջն արտացոլվում է միայն ծրագրի Դրույթների Ընդհանուր բաժնի Տարաներ ենթաբաժնի Ակտիվացնել ստուգավանդակը նշելու դեպքում, իսկ Ավտոմատ հաշվարկել ստուգավանդակը նշելիս Տարաներ աղյուսակում ավտոմատ կերպով կլրացվեն Ապրանքներ էջում ներառված ապրանքներին կցված տարաները։

Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:

 

Ի պահ հանձնում էջի տեսքը հետևյալն է.

 

SalesOrderOnDeposit

 

Փաստաթղթի Ի պահ հանձնում էջը պարունակում է.

 

Դաշտ

Նշանակություն

Ի պահ հանձնում աղյուսակ

Ի պահ հանձնում աղյուսակում լրացվում է ի պահ հանձնվող ապրանքի կոդը, անվանումը, չափման միավորը, քանակը, քանակը լրացուցիչ չափման միավորով և լրացուցիչ տեղեկություն։ Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու add16, ընթացիկ տողը  հեռացնելու Trash-icon16, ընթացիկ տողը պատճենելու CopyRow, ապրանքների ցուցակից ապրանքներ ավելացնելու Add և տողը Տարաներ էջ տեղափոխելու move կոճակներ։

 

Վաճառքի պատվեր փաստաթղթում Ի պահ հանձնում էջն արտացոլվում է միայն ծրագրի Դրույթների Ընդհանուր բաժնի Ի պահ հանձնված ապրանքների հաշվառում ստուգավանդակը նշելու դեպքում, իսկ Տարաներ ենթաբաժնի Ավտոմատ հաշվարկել ստուգավանդակը նշելիս աղյուսակում ավտոմատ կերպով կլրացվեն այն ապրանքները, որոնք որպես տարա կցված են Ապրանքներ աղյուսակում լրացված ապրանքներին և տվյալ գնորդի համար սահմանված են որպես ի պահ տրվող։։

Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:

 

Նվերներ էջի տեսքը հետևյալն է.

 

SalesOrderGift

 

Փաստաթղթի Նվերներ էջը պարունակում է.

 

Դաշտ

Նշանակություն

Նվերներ աղյուսակ

Նվերներ աղյուսակում լրացվում է նվեր-ապրանքի կոդը, անվանումը, չափման միավորը, քանակը, քանակը լրացուցիչ չափման միավորով և լրացուցիչ տեղեկություն։ Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու add16, ընթացիկ տողը  հեռացնելու Trash-icon16, ընթացիկ տողը պատճենելու CopyRow, ապրանքների ցուցակից ապրանքներ ավելացնելու Add և տողը Ի պահ հանձնում կամ Տարաներ էջ տեղափոխելու move կոճակներ:

 

Վաճառքի պատվեր փաստաթղթում Նվերներ էջն արտացոլվում է միայն ծրագրի Դրույթների Ընդհանուր բաժնի Նվերների ակցիաներ ենթաբաժնի Ակտիվացնել ստուգավանդակը նշելու դեպքում, իսկ Ավտոմատ հաշվարկել ստուգավանդակը նշելիս աղյուսակում ավտոմատ կերպով կլրացվեն Ապրանքներ էջում ներառված ապրանքների համար սահմանված Նվեր ապրանքները։

Նվերներ աղյուսակում կարող են հայտնվել միայն այն ապրանքները, որոնց քարտում նշված է Նվեր է ստուգավանդակը:

Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:

 

Փոխանակում էջի տեսքը հետևյալն է.

 

SalesOrderExchange

 

Փաստաթղթի Փոխանակում էջը պարունակում է.

 

Դաշտ

Նշանակություն

Փոխանակում աղյուսակ

Փոխանակում աղյուսակում լրացվում է փոխանակվող ապրանքի կոդը, անվանումը, չափման միավորը, քանակը, քանակը լրացուցիչ չափման միավորով և լրացուցիչ տեղեկություն։ Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու add16, ընթացիկ տողը  հեռացնելու Trash-icon16 և ընթացիկ տողը պատճենելու CopyRowկոճակներ:

 

Վաճառքի պատվեր փաստաթղթում Փոխանակում էջն արտացոլվում է միայն ծրագրի Դրույթների Ընդհանուր բաժնում Ապրանքների փոխանակում ստուգավանդակը նշված լինելու դեպքում։

Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:

 

Լրացուցիչ էջի տեսքը հետևյալն է.

 

SalesOrderAddNew1

 

Փաստաթղթի Լրացուցիչ էջը պարունակում է հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Կազմակերպության հաշվարկային հաշիվ

Կազմակերպության հաշվարկային հաշիվը։ Կարող է ընդունել արժեքներ Դրույթների Կազմակերպության տվյալներ բաժնի Հաշվարկային հաշիվներ ցուցակից։ Դաշտում ավտոմատ լրացվում է կազմակերպության հիմնական հաշվարկային հաշիվը։

Հանձնարարող

Հնարավոր է լրացնել Հանձնարարող ընկերություն։ Ընդունում է արժեքներ Հանձնարարողներ տեղեկատուից:

Փաստաթղթի խումբ

Փաստաթղթերը հնարավոր է դասակարգել՝ ըստ խմբերի։ Ընդունում է արժեքներ Փաստաթղթի խմբեր տեղեկատուից:

Վճարման ուշացման օրեր

Սահմանվում է տվյալ փաստաթղթով ձևակերպվող գործարքի համար վճարման ուշացման օրերի քանակը: Լռելյայն առաջարկվում է տվյալ գնորդի քարտում սահմանված Վճարման ուշացման օրերի քանակը:

Վճարման տեսակ

Սահմանվում է տվյալ փաստաթղթով ձևակերպվող գործարքի համար վճարման տեսակը: Լռելյայն առաջարկվում է տվյալ գնորդի քարտում սահմանված Վճարման տեսակը:

Ստեղծման եղանակ

Սահմանվում է Վաճառքի պատվեր փաստաթղթի ստեղծման եղանակը։ Ընտրման ցուցակում առաջարկվում են Այցով, Զանգով, Էլ․փոստով կամ b2b.armsoft հարթակից տարբերակները։ Վաճառքի պատվեր փաստաթուղթը շարժական մասից ստանալիս դաշտն ավտոմատ ընդունում է Այցով, b2b.armsoft հարթակից ստանալիս` b2b.armsoft հարթակից, Էլ. փոստով ստացված պատվերները ներմուծելիս` Էլ. փոստով արժեքները:

Առաջնայնություն

Հնարավոր է դասակարգել Վաճառքի պատվերներն ըստ առաջնայնության։ Արժեքը պետք է պատկանի 0-999 միջակայքին։

Կոնտակտ

Գնորդի Կոնտակտը․ ընտրման ցուցակում առաջարկվում են Գնորդին կցված Կոնտակները։

 

Փաստաթղթում առկա են հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Գումար առանց լր. զեղչի

Վաճառքի պատվեր փաստաթղթի գումարը` առանց լրացուցիչ զեղչի: Փաստաթղթում Գումար առանց լր. զեղչի դաշտն արտացոլվում է միայն ծրագրի Դրույթների Ընդհանուր էջի Փաստաթղթի լրացուցիչ զեղչ ստուգավանդակը նշված լինելու դեպքում:

Լրացուցիչ զեղչի տոկոս

Փաստաթղթի ընդհանուր գումարի նկատմամբ զեղչի տոկոսը: Փաստաթղթում Լրացուցիչ զեղչի տոկոս դաշտն արտացոլվում է միայն ծրագրի Դրույթների Ընդհանուր էջի Փաստաթղթի լրացուցիչ զեղչ ստուգավանդակը նշված լինելու դեպքում: Դաշտի արժեքը հնարավոր է խմբագրել, եթե տվյալ օգտագործողի համար Դրույթների Իրավասություններ և ստուգումներ էջի Զեղչի խմբագրման իրավասությունը Վաճառքի պատվերի համար տրված է:

Ընդհանուր գումար

Փաստաթղթի ընդհանուր գումարը:

Այդ թվում ակցիզ

Ակցիզային հարկի գումարը։ Փաստաթղթում Այդ թվում ակցիզ դաշտն արտացոլվում է միայն ծրագրի Դրույթների Ընդհանուր էջի Ակցիզային հարկի հաշվառում ստուգավանդակը նշված լինելու դեպքում:

Այդ թվում բնապահպանական հարկ

Բնապահպանական հարկի գումարը։ Փաստաթղթում Այդ թվում հարկ դաշտն արտացոլվում է միայն ծրագրի Դրույթների Ընդհանուր էջի Բնապահպանական հարկի հաշվառում ստուգավանդակը նշված լինելու դեպքում:

Այդ թվ․ ԱԱՀ

ԱԱՀ-ի գումարը: Դաշտի արժեքը հաշվարկվում է Դրույթների Ընդհանուր էջում նշված ԱԱՀ-ի տոկոսադրույքին համապատասխան:

 

Վաճառքի պատվեր թղթապանակի ընթացիկ տողին վերաբերող գործողություններն են.

Ավելացնել. ավելացնել նոր փաստաթուղթ:

Բացել. բացել/խմբագրել փաստաթուղթը:

Դիտել տպելու ձևը. դիտել փաստաթղթի տպվող տեսքը:

Հեռացնել. հեռացնել փաստաթուղթը:

Պատճենել. ստեղծել նոր նմանատիպ փաստաթուղթ` ընթացիկ փաստաթղթի տվյալներով լրացված:

Պատմություն. բերվում է հաշվետվություն` փաստաթղթի գրանցման և խմբագրման վերաբերյալ:

Դարձնել սևագիր/Գրանցել. հաշվառումից հեռացվում են/հաշվառման մեջ ներառվում են փաստաթղթի գրանցման արդյունքում ստեղծված գործողությունները և փաստաթուղթը հիշվում է Սևագիր/Գրանցված վիճակում:

Վերահաշվարկել. փաստաթղթում առկա տվյալները հաշվարկվում են ընթացիկ արժեքներին համապատասխան։

Ստեղծել վաճառք(ներ). Վաճառքի պատվեր(ներ) փաստաթղթ(եր)ի հիման վրա ստեղծել Վաճառք(ներ):

Ավելացնել/Հեռացնել ապրանքների տրամադրում(ներ) առաքիչին/առաքիչից. Վաճառքի պատվեր(ներ) փաստաթղթ(եր)ի հիման վրա ստեղծել/հեռացնել Ապրանքների տրամադրում(ներ) առաքիչին/առաքիչից:

Ստեղծել/Հեռացնել ապրանքների պահուտավորում(ներ)/պահուտավորում(ներ)ը. Վաճառքի պատվեր(ներ) փաստաթղթ(եր)ի հիման վրա ստեղծել Ստեղծել/Հեռացնել ապրանքների պահուտավորում(ներ)/պահուտավորում(ներ)ը:

Ստեղծել/Հեռացնել ապրանքների ապապահուտավորում(ներ)/ապապահուտավորում(ներ)ը. Վաճառքի պատվեր(ներ) փաստաթղթ(եր)ի հիման վրա ստեղծել Ստեղծել/Հեռացնել ապրանքների ապապահուտավորում(ներ)/ապապահուտավորում(ներ)ը:

Ավելացնել նախատեսվող երթուղուն. ավելանում է ստեղծված Նախատեսվող երթուղի փաստաթղթին։

Արտահանել հարկային ծրագիր. Վաճառքի պատվեր(ներ)ը հնարավոր է(են) անմիջապես արտացոլել հարկային մարմնի е-Invoicing ծրագրում կամ արտահանել XML ֆորմատով ֆայլ(եր)ի տեսքով, որն այնուհետև կարող է ներմուծվել e-Invoicing ծրագիր:

Արտահանել այլ համակարգ. Վաճառքի պատվեր(ներ)ը արտահանվում է(են) Excel ֆայլ(եր)ի տեսքով, որն այնուհետև կարող է ներմուծվել ՀԾ-Զեռնարկություն, ՀԾ-Հաշվապահ, ՀԾ-Առևտուր համակարգեր:

Թարմացնել գնորդ(ներ)ի կարգավիճակ(ներ)ը b2b.armsoft հարթակից․ թարմացնել թղթապանակի Կարգավիճակ սյունը, որում արտացոլվում է հարկային ծրագրում գնորդի կարգավիճակը։

 

Ստեղծել Վաճառք(ներ) հրամանից բացվող երկխոսության պատուհանն ունի հետևյալ տեսքը․

 

SalesDialog

 

Ամսաթիվ՝ Վաճառք փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը:

Վերահաշվարկել՝ հնարավոր է վերահաշվարկել Գները և Զեղչերը, Սանդղակային զեղչերը, Նվերների ակցիաները, տարաները,

Փոխել արժեքները բաժինը թույլ է տալիս փոխել ստեղծվող Վաճառք փաստաթղթի Բաժին, Առևտրային գործակալ, Վաճառքի գոտի, Առաքիչ և Մեկնաբանություն դաշտերը։

Քանակները լրացնել առաքումներից ստուգավանդակը նշված լինելու դեպքում ստեղծվող Վաճառք փաստաթղթում ապրանքների քանակները կլրացվեն պատվերի հիման վրա ստեղծված ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթղթի առաքման ենթակա քանակներին համապատասխան։

Այլ համակարգ ուղարկման վիճակ դաշտը կարող է ընդունել 1-Ուղարկված է և 2-Պատրաստ է ուղարկման արժեքները։

Փաստաթղթի վիճակ դաշտի միջոցով սահմանվում է ստեղծվող Վաճառք փաստաթղթի գրանցման վիճակը՝ Սևագիր կամ Գրանցված։

Ցույց տալ փաստաթղթերը ստուգավանդակը նշված լինելու դեպում հնարավոր է փաստաթուղթը դիտել մինչև գրանցելը։

 

Ավելացնել ապրանքների տրամադրում(ներ) առաքիչին հրամանից բացվող երկխոսության պատուհանն ունի հետևյալ տեսքը․

 

SalesDialog2

 

Ամսաթիվ՝ Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը:  

Պահեստ՝ նշվում է այն պահեստը, որտեղից ապրանքները տրամադրվում են։

Ավելացնել նաև նախատեսվող երթուղուն՝ ստուգավանդակը նշված լինելու դեպքում փաստաթղթում(երում) նշված բոլոր Գնորդներն ավելանում են առաքիչի Նախատեսվող երթուղում։

Ամսաթիվ՝ Նախատեսվող երթուղի փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Դաշտը տեսանելի է Ավելացնել նաև նախատեսվող երթուղուն ստուգավանդակը նշված լինելու դեպքում։

Ստեղծման եղանակ՝ Ստեղծել նոր տրամադրումներ ըստ առաքիչի պարամետրի դեպքում ստեղծվում է ըստ առաքիչի նոր, Ստեղծել նոր տրամադրումներ ըստ առաքիչի և մեքենայի պարամետրի դեպքում յուրաքանչյուր առաքիչի և առաքող մեքենայի համար նոր, Ստեղծել նոր տրամադրումներ ըստ պատվերի պարամետրի դեպքում յուրաքանչուր պատվերի համար նոր Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթուղթ, իսկ Ավելացնել հետևյալ տրամադրումներին պարամետրի դեպքում Առաքիչին տրամադրվող ապրանքներն ավելանում են արդեն իսկ ստեղծված Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթղթին։

Առաքման քանակները չլրացնել՝ ստուգավանդակը նշելու դեպքում Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթղթի Տրամադրվող ապրանքներ էջը մնում է դատարկ։ Կիրառվում է, եթե Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթղթի Տրամադրվող ապրանքներ էջը լրացվելու է սկաների միջոցով։

Հաշվի առնել առաքիչի ապրանքերի մնացորդը՝ ստուգավանդակը նշելու դեպքում Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթղթի Տրամադրվող ապրանքներ աղյուսակի Տրամադրվող քանակ սյան մեջ լրացվում է ապրանքի պատվիրված քանակը՝ հաշվի առնելով առաքիչի ապրանքի մնացորդը

Այլ համակարգ ուղարկման վիճակ դաշտը կարող է ընդունել 1-Ուղարկված է և 2-Պատրաստ է ուղարկման արժեքները։

Փաստաթղթի վիճակ դաշտի միջոցով սահմանվում է ստեղծվող Վաճառք փաստաթղթի գրանցման վիճակը՝ Սևագիր կամ Գրանցված։

Ցույց տալ փաստաթղթերը ստուգավանդակը նշված լինելու դեպում հնարավոր է փաստաթուղթը դիտել մինչև գրանցելը։

 

note Նշում

Վաճառքի պատվեր փաստաթուղթը կարելի է ներմուծել կամ խմբագրել MS Excel-ի SalesOrder.xlsm ֆայի միջոցով, որը գտնվում է ImportTemplates գրադարանում (Օրինակ` C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Sales Management 7\ImportTemplates):